Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Նախադպրոցական հաստատություններում մանկավարժները կընտրվեն մրցույթով. նոր նախագիծ

10:34 03.12.2021

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։

Նախադպրոցական կրթության ոլորտում մինչ այս ներդրված չեն եղել մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմներ: Իրավակարգավորումից բացի՝ տնօրենների կամայական մոտեցումների հետևանքով հաճախ նախադպրոցական հաստատություններ են մուտք գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք:

ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգի սահմանումը թույլ կտա մրցութային եղանակով համակարգը համալրել որակյալ կադրերով:

Նախադպրոցական կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացումը կարևոր պահանջ է մանկապարտեզից դպրոց երեխաների սահուն անցման համար, որն անմիջական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա:

Կհայտարարվի մրցույթ

Նախագծով սահմանվում է, որ նախադպրոցական հաստատությունում թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում հայտարարվում է մրցույթ: Եթե մրցույթը չի կայանում, անկախ պատճառներից՝ թափուր տեղը լրացնելու համար առնվազն ամիսը մեկ անգամ հայտարարվում է նոր մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը:

Թափուր տեղի մասին հաստատության տնօրենը տեղյակ է պահում համայնքի ղեկավարին: Մրցույթի հայտա­րա­րու­թյունը հրապարակվում է համայնքի և մարզպետարանի պաշտոնական կայքերում: Հայտարարության տեքստում նշվում են հաստատության անվանումը, թափուր տեղի անվանումը` դրույքաչափով, պահանջվող փաստաթղթերի ցանկը, դրանց ընդունման վերջնաժամկետը, մրցույթի անցկացման օրը, ժամը, տեղը:

Մրցույթին մասնակցելու մասին փաստաթղթերն ընդունվում են պաշտոնական հրապարակման օրվանից` 20 աշխատանքային օրվա ընթացքում:

Մրցույթի անցկացման օր նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ովքեր կարող են դիմել նախադպրոցական հաստատության մանկավարժի համար

Մրցույթին կարող է մասնակցել որակավորման պահանջներին համապատասխանող անձը՝ ներկայացնելով

  • դիմում (Ձև 1),
  • կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն (Ձև 4),
  • մեկ լուսանկար` 3x4 չափսի,
  • այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,
  • հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • որակավորման տարակարգ (առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված անձը, ինչպես նաև նա, ով դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործության համար):

Մրցույթին չի կարող դիմել նաև մանկավարժական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ տառապող անձը (ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը):

Մրցույթ ` գրավոր և բանավոր փուլերով

Մրցույթը կանցկացվի երկու փուլով` գրավոր և բանավոր: Յուրաքանչյուր փուլի համար նախարարության կողմից մշակվում է հարցաշար՝ կազմված 50 հարցից և դրանց ճիշտ պատասխաններից: Հարցաշարերը հաստատվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության պաշտոնական կայքէջում:

Գրավոր փուլի համար յուրաքանչյուր հաստատություն կազմում է թեստային առաջադրանք: Յուրաքանչյուր հարց ունի երեք ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ է:

Գրավոր փուլի համար տրվում է 120 րոպե, յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատվում է 1 միավոր, սխալ պատասխանը` 0: Անցողիկ շեմը համարվում է հաղթահարված՝ առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Բանավոր փուլի ժամանակ մասնակիցը վիճակահանությամբ բանավոր առաջադրանքների հարցաշարից ընտրում է 5 հարց, պատրաստվելու համար տրվում է 15 րոպե ժամանակ: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, ով քվեարկության արդյունքում հավաքել է հանձնաժողովի անդամների կողմ ձայների կեսից ավելին:

Ե՛վ գրավոր, և՛ բանավոր փուլերի արդյունքները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում:

Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:

Հաղթող ճանաչված մասնակցի հետ տնօրենը սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր է կնքում: Եթե մրցույթում հաղթող են ճանաչվել մեկից ավելի մասնակիցներ, ընտրությունը կատարում է հաստատության տնօրենը:

Մրցութային հանձնաժողով

Մրցութային հանձնաժողովը կազմված է 5 անդամից` հաստատության տնօրենի գլխավորությամբ:

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե մասնակցում են առնվազն 4 անդամներ: Քվորում չապահովվելու դեպքում նիստը կարող է հետաձգվել 2 անգամ` 3 աշխատանքային օր ժամկետով:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առնվազն 4 կողմ ձայներով: Մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ:

Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 14-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

15:14 26.07.2025

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

14:14 26.07.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...

BACK_TO_TOP