12:26 30.11.2021
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում դրական եզրակացություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Հակիրճ ներկայացնում ենք առաջարկվող ծավալուն փոփոխությունների կարևոր կետերը: Դպրոցի ընդունելության սկզբունքների փոփոխություններ Ներկայում գործող օրենսդրությամբ՝ դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրված տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցողներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։ […]
12:18 30.11.2021
Նոյեմբերի 26-ին Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում նկատել են «Միցուբիշի» մակնիշի մեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել, բացի այդ՝ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Պարեկները ցանկացել են արձանագրություն կազմել Երևանի 24-ամյա վարորդի նկատմամբ։ Այդ ընթացքում նա, արձանագրություն չկազմելու նպատակով, պարեկներից մեկի գրպանում փող է դրել։ […]
12:17 30.11.2021
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 267-րդ հոդվածի 1-ին մասով, 269.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2- րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախնական քննությամբ հիմնավորվել է, որ «Գյումրու հոգեկան առողջության […]
12:10 30.11.2021
Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է դատարանի պաշտոնական կայքը: Նշվում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով վճռի հրապարակմանը ներկա կլինեն միայն դատարանի անդամները և երկու երկրների ներկայացուցիչները: Հաագայի միջազգային դատարանը հոկտեմբերի 14-ին և 15-ին քննարկել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը: Երևանը սեպտեմբերի 16-ին […]
12:06 30.11.2021
Երեկ երեկոյան՝ 29.11.2021թ, covid19-ի կանխարգելմանն ուղղված ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների ստուգայցերն անցկացվել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Վերահսկողություն է կատարվել 24 տնտեսավարողի մոտ, կազմվել է 2 արձանագրություն: Երևանում իրականացվող ստուգայցերին մասնակցել են նաև ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում […]
11:56 30.11.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, յուրացնելու կամ վատնելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, ապօրինի ծառահատման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, […]
11:48 30.11.2021
Ներկայիս Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Ուրլա շրջանից մի քանի կմ հեռավորության վրա՝ Էգեյան ծովում, գրանցվել է 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է նոյեմբերի 30-ին՝ ժամը 07։00-ի սահմաններում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 3.97 կմ խորության վրա։ Նախնական տեղեկություններով՝ մարդկային և նյութական կորուստներ […]
11:43 30.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
11:38 30.11.2021
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր առցանց տարբերակով մասնակցեց ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) խորհրդի 112-րդ նիստին՝ «ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը սահմանների վրա, միգրացիա և շարժունություն․ դասեր քաղելով և պատրաստվելով ապագային» թեմայով։ Նիստը կայացավ Ժնևում և նվիրված էր Կազմակերպության 70-րդ հոբելյանին։ Ա․ Ղազարյանը շնորհավորեց մասնակիցներին ՄՄԿ հիմնադրման 70-ամյակի առթիվ՝ նշելով, որ Կազմակերպությունը ՀՀ-ում գործունեություն է ծավալում 1993 […]
11:32 30.11.2021
Նոյեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում բախվել են Ապարան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Աշոտ Բարսեղյանի վարած MAN մակնիշի և 26-ամյա Տիգրան Միրզոյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Ապարանի բնակիչ, 23-ամյա Տարոն Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: […]
11:29 30.11.2021
Ազգային ժողովում 2022թ. պետական բյուջեի հաստատման գործընթացին զուգահեռ Պետական վերահսկողական ծառայությունում արդեն իսկ ակտիվորեն իրականացվում են բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների նկատմամբ մշտադիտարկման նախապատրաստական աշխատանքներ: Առկա տեղեկատվական շտեմարանների միջոցով ՊՎԾ-ն իրականացնելու է 2022թ. բյուջետային բոլոր միջոցառումների ժամանակին և որակով կատարման նկատմամբ ընթացիկ դիտարկում՝ առանց կատարող մարմնի աշխատանքներին միջամտելու: ՊՎԾ կողմից առավել ռիսկային գնահատված միջոցառումների պատշաճ […]
11:23 30.11.2021
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում Սադունց գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 51-ամյա Արտավազդ Հակոբյանի վարած Ford Transit մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 58-ամյա Պետրոս Պետրոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 36-ամյա Լ. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» […]
11:14 30.11.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 21:55-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը «ձախ նստատեղի ծակած-կտրած» վերքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ, […]
11:12 30.11.2021
Նոյեմբերի 29-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 114 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:03 30.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 398 նոր դեպք ✓ 6462 թեստավորում ✓ 977 առողջացած ✓ 32 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338518 դեպք, որոնցից 317175 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 330 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7567 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]
10:52 30.11.2021
ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի ուղերձը՝ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ․ «Հարգելի հայրենակիցներ Այսօր մենք նշում ենք ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը և ոստիկանության համակարգի կազմավորման 20-ամյակը, որն իրավահաջորդն է խորհրդային միլիցիայի և նորանկախ Հանրապետության ՆԳ նախարարության: 2021 թվականի սկսզբից՝ ոստիկանությունը գործում է ՆԳՆ կազմում: Օրը, թերևս խորհրդանշական է նրանով, որ համակարգը երիտասարդության, […]
10:40 30.11.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ՆԳՆ ոստիկանության օրվա առթիվ․ «Հարգարժա՛ն ՆԳ նախարար Կարեն Գրիգորիի Հարգելի՛ ոստիկանապետ Արտեմ Անատոլիի Համակարգի հարգելի՛ ծառայողներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա առթիվ։ Օրվա խորհուրդը լավագույն առիթն է գնահատելու և արժևորելու ոստիկանի ամենօրյա բարդ, բայց նվիրական ու շնորհակալ աշխատանքը։ Արցախի ոստիկանը լիիրավ կրում է ոստիկանին […]
10:33 30.11.2021
Այսօր՝ ժամը 18:30-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում տեղի կունենա «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով ցուցահանդեսի բացումը: Կցուցադրվեն վաղ բրոնզե դարի «կուր-արաքսյան» մշակույթը ներկայացնող նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և Արմավիրի մարզի Շահումյան համայնքում այս տարի հայտնաբերված դամբարանից, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում: ՀՀ տարածքում ներկայումս հայտնաբերվել և գրանցվել է «կուր-արաքսյան» («շենգավիթյան», […]
10:30 30.11.2021
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝ Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները ճանաչելու գործադիրին ուղղված կոչը կարևոր ձեռքբերում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Գայսերյանն՝ ավելացնելով, որ նշանակալի աշխատանք է տարվել տեղի հույն, ասորի համայնքների ներկայացուցիչների հետ: «Ավստրալիայի կառավարության վրա նոր ճնշում է […]
10:18 30.11.2021
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ․ «Ոստիկանության համակարգի հարգարժան ծառայողներ, հարգելի վետերաններ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Սա այն կառույցն է, որն իր գործունեությամբ՝ որպես կանոն, կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Որպես իրավապահ ինստիտուտ, […]
09:48 30.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցում բախվել են Isuzu մակնիշի ավտոբուսն ու Mitsubishi մակնիշի ավտոմեքենան: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Isuzu-ն սպասարկում է […]
09:42 30.11.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
09:38 30.11.2021
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը լրատվամիջոցների հարցերին Նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարությունը մի քանի կարևոր արձանագրում է կատարում: Առաջին՝ Սոչիի հայտարարությունով կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների […]
09:16 30.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գործով դատական նիստը տեղափոխվել է դեկտեմբերի 23։ Այս մասին հայտնում է radiosvoboda.org-ը։ Նման որոշման պատճառը եղել է Թբիլիսիի դատարանի պատերի մոտ քաղաքական գործչի կողմնակիցների բախումներն իրավապահների հետ։ Ձերբակալվել է 15 մարդ։ Նախորդ նիստը կայացել էր հոկտեմբերի 11-ին՝ առանց ամբաստանյալի մասնակցության։ Վրաստանի արդարադատության նախարարությունում հաստատել են, որ նման որոշման պատճառը եղել […]
09:11 30.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է նամակ և շնորհակալություն հայտնել աջակիցներին։ Սաակաշվիլիի խոսքով՝ իր դեմ գործերը շինծու են, և ինքը չպետք է բանտ նստի, փոխանցում է 1tv.ge-ն։ «Այսօր ես շնորհակալ եմ մեր ժողովրդին դիմելու հնարավորության համար։ Բոլորը գիտեն, որ իմ դեմ հարուցված գործերը շինծու են, և ես չպետք է նստեմ բանտում և պետք է […]
08:54 30.11.2021
Գվատեմալայի բնակիչը հասել է ամերիկյան Մայամի քաղաք՝ Boeing 737-800 ինքնաթիռի շասսիի հատվածում թաքնված։ Թռիչքը տևել է մոտ 3 ժամ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ին։ 26-ամյա անօրինական միգրանտը գաղտագողի հայտնվել է թռիչքուղում և թռիչքի նախապատրաստական աշխատանքների ժամանակ թաքնվել շասսիի համար նախատեսված հատվածում։ ԱՄՆ ժամանալուն պես սահմանապահները ձերբակալել […]
08:35 30.11.2021
ԱՄՆ Սենատում հանրապետականներն արգելափակել են պաշտպանական բյուջեի արագ ընդունումը՝ «ռուսական սպառնալիքը» քննարկելու պահանջների ֆոնին։ Քվեարկության արդյունքում պաշտպանական բյուջեն չի հավաքել անհրաժեշտ 60 ձայնը՝ 100-ից (45 կողմ, 51 դեմ)։ Ավելի վաղ Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելը հայտարարել էր, որ խմբակցությունը չի աջակցի նման որոշմանը՝ առանց «ռուսական սպառնալիքի», Ուկրաինային զենքով ապահովելու և «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պատժամիջոցների պատշաճ […]
08:20 30.11.2021
Ղրիմում նոյեմբերի 29-ին ուժգին քամին դարձել է ծառերի տապալման և հոսանքալարերի վնասման պատճառ։ Տուժել է թերակղզու 6 բնակիչ, գրում է TASS-ը։ Սև ծովի ափին փոթորկի պատճառով վնասվել է 10 ավտոմեքենա, 4 նավ պոկվել է խարիսխներից, մեկը՝ խորտակվել։ Ողջ թերակղզում 56 հազար մարդ մնացել է առանց լույսի։ Իշխանությունները գործատուներին հորդորել են եղանակային նման պայմաններում աշխատանքը կազմակերպել […]