08:10 30.11.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի 9-76 սեփական տներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդի փ. 1, 1/3, 4/3 շենքեր, թիվ 133 դպրոց և հարակից ոչ […]
12:53 29.11.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմով մեկնել է Սյունիքի մարզ՝ առաջնահերթ կապված ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության գործառույթների և մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության հետ: Մանրամասն կուսումնասիրեն բնակիչների իրավունքների վիճակը:
12:50 29.11.2021
Նոյեմբերի 29-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նոյեմբերի 7-ի գործով հերթական դատական նիստը։ Այն ընթանում է ժամը 11:00-ից: Վրաստանի Քրեակատարողական ծառայության հայտարարությամբ, Սաակաշվիլին ևս մասնակցում է նիստին, հայտնում է aliq.ge-ն։ Իրավիճակը քաղաքային դատարանի մոտ լարված է: Առավոտից տեղում մոբիլիզացված են ՆԳՆ ներկայացուցիչներ, հատուկջոկատայիններ: Սաակաշվիլիի աջակիցները հավաքվել են բողոքի ցույցի: Տեղում […]
12:47 29.11.2021
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ 2021 թվականի նոյեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 212 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք: Նոյեմբերի 22-ից վերսկսվել է արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Ծառայության արագ արձագանքման հատուկ […]
12:35 29.11.2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու միջնորդությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո կբողոքարկեն վերաքննիչ դատարան: Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:
12:31 29.11.2021
Հայ դատի ամերիկյան հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ ներկայումս հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում շարունակում են ապրել իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում: «Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, […]
12:21 29.11.2021
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ ավելի քան տասը օր գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 5000 (հինգ հազար) դրամի չափով տուգանք նախատեսող վարչական տույժ նշանակելու մասին որոշումների և դրանց վերաբերյալ ներկայացվող դիմումների ուսումնասիրությունից պարզվել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի են ենթարկվել այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնք ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո փոխարինել են տրանսպորտային […]
12:11 29.11.2021
Նոյեմբերի 28-ին կատարվել է 75 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 115 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
12:05 29.11.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 954 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 477 մարդ, ևս 47-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 20 068 թեստ։ Կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 9,02 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9 […]
11:56 29.11.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 38, խարդախության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ընտանեկան բռնության՝ 9, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, բնակարանային գողության և սառը զենք կրելու՝ 3-ական, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցիչների […]
11:32 29.11.2021
Նոյեմբերի 22-ից 28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 342 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 4 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 128 կենցաղային կանչ. տուժել է 124 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր […]
11:26 29.11.2021
Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում առաջին անգամ նոյեմբերի 29-ին քննարկման է դրվելու բանաձև, որն ուղղակիորեն կոչ է անում կառավարությանը ճանաչելու Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Պատգամավոր Թրենթ Զիմերմանի առաջ քաշած բանաձևը հորդորում է Ավստրալիայի կառավարությանը հավատարիմ մնալ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և […]
11:12 29.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-07։30-ն ընկած ժամանակահատվածոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին և մոտ 4 մետր բարձրությունից գլխիվայր ընկել և հայտնվել գետում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի […]
11:03 29.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 189 նոր դեպք ✓ 4172 թեստավորում ✓ 1072 առողջացած ✓ 21 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338120 դեպք, որոնցից 316198 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7535 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]
10:51 29.11.2021
Նոյեմբերի 18-ից 21-ը Բելառուսի Գոմել քաղաքում տեղի է ունեցել «Գոմել Ֆեստ» երրորդ միջազգային փառատոնը։ Փառատոնին մասնակցել է 300 մասնակից 15 երկրից, այդ թվում՝ Թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Գոռ Սարգսյանը, ով փառատոնի բացարձակ հաղթողն է։ Այս մասին տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։
10:48 29.11.2021
Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 5,01%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 75,18 դոլարի։ Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները։ WTI նավթի ֆյուչերսներն աճել են 5,62%-ով՝ հասնելով 71,98 դոլարի։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Brent նավթի գինն իջել էր 73 դոլարից՝ սեպտեմբերի 12-ից ի վեր առաջին անգամ։
10:37 29.11.2021
Նոյեմբերի 28-ին, ժամը 23:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Կարմիր բանակի փողոցում այրվում է արհեստանոց: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 29-ին, ժամը 01:07-ին, մարվել՝ 02:00-ին: Այրվել են Կարմիր բանակի փողոցում գտնվող շինության հատակը (մոտ 75 քմ), […]
10:36 29.11.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ի դրությամբ կատարվել է 1 217 391 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 781 011: ✅ երկրորդ դեղաչափ` 436 380:
10:12 29.11.2021
Պերուի հյուսիսում երեկ տեղի ունեցած՝ 7․5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով 12 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Քաղպաշտպանության ազգային ինստիտուտին։ Ցնցման հետևանքով տներ ու ենթակառուցվածքներ են վնասվել երկրում և հարևան Էկվադորում։ Վնասվել է 362 բնակելի շինություն, 76-ը՝ ավերվել։ Երկրաշարժը վնաս է հասցրել ավելի քան 3000 մարդու։ Վնասվել է առողջապահական 7 հաստատություն, […]
10:04 29.11.2021
Կանադայում հաստատվել է կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամով վարակման առաջին երկու դեպքը։ Վարակակիրներն Օտտավա են ժամանել Նիգերիայից։ Այս մասին հայտնում է Օնտարիո նահանգի առողջապահության նախարար Քրիստին Էլիոթը։ Պացիենտները գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Նրանց հետ շփված անձինք գտնվում են Հանրային առողջապահության դեպարտամենտի վերահսկողության տակ։ Էլիոթը վստահեցրել է, որ նահանգը պատրաստ է արձագանքել նոր շտամին, նահանգում առկա է […]
09:37 29.11.2021
Ժամը 09.00 դրությամբ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մասիսի, Արտաշատի, Արարատի, Գավառի, Նաիրիի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
09:27 29.11.2021
Ֆրանսիայում հայտնաբերվել է Օմիկրոն շտամով վարակման 8 ենթադրյալ դեպք։ Այս մասին հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։ Օմիկրոն շտամով վարակում է կասկածվում մարդկանց մոտ, ովքեր վերջին 2 շաբաթը ուղևորություն են կատարել Աֆրիկայի հարավում։ Նրանք քովիդի թեստ են հանձնել, սակայն այլ շտամների արդյունքները բացասական են եղել։ Այժմ անհրաժեշտ է կատարել նմուշների հաջորդականացում, ինչը մի քանի օր կպահանջի։ […]
09:15 29.11.2021
Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախաձեռնել է Մեծ Յոթնյակի առողջապահության նախարարների հրատապ հանդիպում՝ կորոնավիրուսային նոր՝ Օմիկրոն շտամի հետ կապված հարցերի քննարկման համար։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 29-ին։ Աֆրիկայում տարածվող Օմիկրոն շտամն արդեն հայտնաբերվել է Հոնկոնգում, Իսրայելում, Ավստրալիայում, Կանադայում և Եվրոպայի մի շարք երկրներում։ Նշված բոլոր դեպքերը բերովի են։
09:04 29.11.2021
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին կարծում է, որ համաշխարհային տուրիզմը կարող է վերադառնալ մինչհամավարակային ցուցանիշներին 2023 թվականից ոչ շուտ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։Փորձագետների կարծիքով՝ ուղևորությունների աշխուժացումը հնարավոր է արդեն 2022 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում։ Պոլոլիկաշվիլին հստակեցրել է, որ միջազգային տուրիզմը կորցրել է ողջ աշխարհում մեկ միլիարդ զբոսաշրջիկի՝ հասնելով 30-ամյա […]
08:43 29.11.2021
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսպերը դատական հայց է ներկայացրել Պենտագոնի դեմ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում աշխատանքի մասին իր հուշագրությունների մի մասի հրապարակման արգելքի պատճառով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Էսպերը պատրաստվում է մայիսին թողարկել գիրք՝ «Սրբազան երդում» վերտառությամբ։ Էսպերն այն բնութագրել է որպես ազգի լիարժեք և անզարդ պատմություն, հատկապես դժվարին շրջաններում։ Հայցում […]
08:30 29.11.2021
Նոյեմբերի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Հ. Էմին փողոցում բախվել են Nissan X-Trail-ն և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Volkswagen-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել սննդամթերքի խանութի տարածքում՝ բախվելով պատին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի […]
00:20 28.11.2021
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը, ժամը 11:00-ի սահմաններում, 55-ամյա Վարդան Գևորգյանը՝ իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարով, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ […]
00:10 28.11.2021
Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կիրովականյան 21-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի վառարանի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են տան պատուհանները և պատերը․ առկա է փլուզման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]