10:23 27.11.2021
Նոյեմբերի 27-ին, ժամը 00:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկի տանիքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են 6 տների տանիքներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել […]
09:40 27.11.2021
Մեխիկո նահանգի Հոկիսինգո շրջանում զբոսաշրջային ավտոբուսը մխրճվել է ճամփեզրին գտնվող տան մեջ։ Զոհվել է առնվազն 19 մարդ, տուժել՝ ավելի քան 30-ը։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ավտոբուսի արգելակման համակարգի խափանման պատճառով։ Դեպքի վայրում աշխատել է շտապօգնության 10 բրիգադ։ Ծանր վիրավորների հոսպիտալացումը կազմակերպվել է 2 ուղղաթիռով։
09:31 27.11.2021
Մի քանի ոստիկան է տուժել Իրանի կենտրոնական Սպահան քաղաքում ջրի դեֆիցիտի դեմ անցկացված բողոքի ցույցերի ընթացքում։ Ոստիկանության ծառայողների դեմ կիրառվել են քարեր ու ճայթրուկներ։ Նշվում է, որ տուժած ոստիկաններից մեկի մոտ առկա են դանակի հարվածներից հասցված բազմաթիվ վնասվածքներ․ նա վիրահատվել է։ Այս մասին հայտնում է համանուն նահանգի ոստիկանապետ Մուհամմադ Ռեզա Միրհեյդարին, փոխանցում էTasnim գործակալությունը։ Միրհեյդարին […]
08:48 27.11.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է կորոնավիրուսային վարակի ավարտի պայմանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Բայդենի խոսքով՝ պանդեմիան չի ավարտվի, քանի դեռ պատվաստումները գլոբալ բնույթ չեն ստացել։ Նա հայտարարել է, որ նոր շտամի հայտնաբերումը հաստատում է պատվաստանյութերի վրայից մտավոր սեփականության սահմանափակումները հանելու անհրաժեշտությունը։ Նոր՝ Օմիկրոն շտամը խիստ անհանգստացրել է ԱՀԿ փորձագետներին։ Գիտնականները […]
08:36 27.11.2021
ԱՄՆ-ը նոյեմբերի 29-ից կսահմանափակի ավիահաղորդակցությունն աֆրիկյան 8 երկրների հետ ՝ քովիդի նոր շտամի պատճառով։ Այդ քայլը ձեռնարկվելում է որպես կանխարգելիչ միջոցառում։ Այս մասին ասվում է պետության ղեկավար Ջո Բայդենի տարածած հայտարարության մեջ։ Նոր սահմանափակումների ներքո կհայտնվեն Հարավաֆրրիկյան Հանրապետությունը, Բոտսվանան, Զիմբաբվեն, Նամիբիան, Լեսոտոն, Էսվանտինին, Մոզամբիկը և Մալավին։ Այս որոշումն ընդունվել է 3 շաբաթ անց այն բանից, […]
08:29 27.11.2021
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա […]
08:15 27.11.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ,Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, նախկին Էներգետիկայի նախարարության շենք միակողմանի, Արտաքին գործերի նախարարության շենք միակողմանի, “Մելլաթ բանկ” ընկերություն, Խանջյան փ. 15 […]
00:21 27.11.2021
Նոյեմբերի 26-ին, ժամը 10։48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել․ Կապան-Տաթև ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական հենակետերից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի […]
00:14 27.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այսօր այստեղ եք՝ Ռուսաստանում: Եվ ինչպես մենք մեր եռակողմ հանդիպումից հետո նշեցինք, և կարծում եմ՝ Դուք ևս համամիտ եք, հանդիպումն օգտակար էր […]
00:05 27.11.2021
Կոսովոյում անհայտ անձինք կրակ են բացել դպրոցական ավտոբուսի վրա։ Այս մասին հայտնում է Սերբիայի ազգային հեռուստատեսությունը։ Կա 3 զոհ, առնվազն 2 վիրավոր։ Զոհերից 2-ն աշակերտներ են, երրորդը՝ ավտոբուսի վարորդը։ Դեպքը տեղի է ունեցել Գլոջանե գյուղի մոտ։ Դեպքի վերաբերյալ այլ տեղեկություններ այս պահին չկան։
23:56 26.11.2021
Նավթի համաշխարհային գները շարունակում են անկումը։ Brent նավթի գինը, նվազելով 11,25%-ով, հասել է մեկ բարելի դիմաց 73 դոլարից ցածր արժեքի (72,97 դոլար)։ Նման ցուցանիշ գրանցվում է սեպտեմբերի 13-ից ի վեր առաջին անգամ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 12,83%-ով՝ հասնելով 68,33 դոլարի։
23:50 26.11.2021
Մեծ Բրիտանիան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական թևը պաշտոնապես ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության ՆԳՆ հայտարարության մեջ։ «Իսլամիստական ահաբեկչական ՀԱՄԱՍ խմբավորումն այսօրվանից Մեծ Բրիտանիայում լիովին ճանաչվում է ահաբեկչական կազմակերպություն այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը հավանություն տվեց համապատասխան առաջարկին, որը պատգամավորների դիտարկմանն էր ներկայացվել նոյեմբերի 19-ին։ Դա նշանակում է, որ ՀԱՄԱՍ-ի […]
23:42 26.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի-Լանջիկ և Գյումրի-Արթիկ-Ապարան ավտոճանապարհներին մառախուղ է։ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածին (Վերին Խոտանան գյուղի հատվածը դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:37 26.11.2021
Նոյեմբերի 26-ին, ժամը 11:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «HOVO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ […]
23:33 26.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում բախվել են Toyota Camry և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ […]
23:28 26.11.2021
Նոյեմբերի 26-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Յուղերի խաչմերուկ» կոչվող հատվածում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտաշիսյան փողոցի թիվ 97/2 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Կ․ Փ․, […]
23:15 26.11.2021
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամփոփել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ նշված է. «Վլադիմիր Վլադիմիրի, Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հրավերի և, իհարկե, աշխատանքային դրական մթնոլորտի համար։ Ուզում եմ հաստատել, […]
23:10 26.11.2021
Կառավարության որոշմամբ՝ ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»։ Համբարձում Մաթևոսյանն օրեր առաջ է ազատվել Արմավիրի մարզպետի պաշտոնից […]
23:03 26.11.2021
Իրաքի իշխանությունները ծրագրում են նոյեմբերի 27-ին՝ շաբաթ օրը, Բելառուսից հատուկ չվերթով դուրս բերել իրենց 430 քաղաքացիներին, իսկ այդ երկիրը լքած իրաքցիների ընդհանուր թիվը կկազմի մոտ 1900։ Այս մասին հայտնել է Իրաքի ԱԳՆ խոսնակ Ահմեդ աս-Սահաֆը, փոխանցում է TASS-ը։ Նրա խոսքով՝ շնորհիվ ԱԳՆ ջանքերի, «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունն առաջին չվերթի ժամանակ Բելառուսից Իրաք է վերադարձրել 431 ուղևորի, […]
22:41 26.11.2021
Նոյեմբերի 26-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Արայիկ Հարությունյանը Սուրեն Պապիկյանին հաջողություն է մաղթել երկրի համար բարդ այս ժամանակահատվածում պատասախանատու առաքելության իրականացման ընթացքում։ Հանդիպմանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքին և Արցախի […]
22:38 26.11.2021
Հայաստանում 2021-ին ռուսական ներդրումների ակտիվացում է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: «2021 թվականին նկատվում է ռուսական ներդրումների որոշակի ակտիվացում Հայաստանում: Եվ սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ կարծում եմ, որ սա ազդանշան է ներդնողների համար, որ ՀՀ-ն շատ հուսալի երկիր է […]
22:30 26.11.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր գումարած արտակարգ հանդիպման արդյունքներով որոշել է COVID-19-ի նոր շտամը դասակարգել որպես «անհանգստություն առաջացնող»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Շվեյցարիայի հանրային առողջապահության դաշնային գրասենյակի հայտարարությանը։ «Կորոնավիրուսի՝ վերջերս հայտնաբերված B.1.1.529 տարբերակն անհանգստություն է առաջացնում։ Այն ավելի շատ մուտացիաներ ունի, քան գիտությանը հայտնի մտահոգիչ այլ մուտացիաներ»,-ասվում է հայտարարության մեջ։ Կա հավանականություն, […]
22:19 26.11.2021
Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ՝ հույս հայտնելով, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կհասնի մինչհամավարակային ցուցանիշի, փոխանցում է RIA Novosti-ն։ «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են ռազմավարական, դաշնակցային բնույթ, պատմական խորը արմատներ ունեն։ Մենք դա մեծապես […]
22:08 26.11.2021
Ռուսաստանը նոյեմբերի 28-ից կսահմանափակի օտարերկրյա քաղաքացիների մուտքն աֆրիկյան մի շարք երկրներից և Հոնկոնգից՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով։ Այս մասին հայտում է «Իզվեստիան»՝ հղում անելով քովիդի դեմ պայքարի օպերատիվ շտաբին։ Խոսքը Հարավաֆրիկյան Հանրապետության, Բոտսվանայի, Լեսոտոյի, Նամիբիայի, Զիմբաբվեի, Մոզամբիկի, Մադագասկարի, Էսվատինիի թագավորության և Տանզանիայի մասին է։ Սահմանափակումների տակ կհայտնվեն նաև այն օտարերկացիները, ովքեր վերջին 10 օրում եղել […]
21:49 26.11.2021
Կորոնավիրուսի B.1.1.529 շտամը, որը սկսել է տարածվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Աֆրիկայի հարավի այլ երկրներում, առաջին անգամ հայտնաբերվել է Եվրոպայում։ Շտամն ախտորոշվել է Բելգիայում մեկ անձի մոտ։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆրանկ Վանդենբրուկը, փոխանցում է Reuters-ը։ Նշվում է, որ վարկակիրը նոյեմբերի 11-ին է վերադարձել Եգիպտոսից։ Նրա մոտ ախտանշանները սկսել են դրսևորվել նոյեմբերի 22-ից։ […]
21:37 26.11.2021
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի […]
21:29 26.11.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ձիթենու ճյուղեր է նվիրել՝ որպես խաղաղության խորհրդանիշ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Պուտինը Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը որակել է կառուցողական, նշել, որ կողմերը բարձր են գնահատել ռուս խաղաղապահների և սահմանապահների աշխատանքը։ «Ցանկանում եմ հաստատել, որ ունեցել ենք շատ դրական հանդիպում, դրական […]
21:19 26.11.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում քաղաքական գործիչները պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման մեխանիզմներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Կցանկանայի նշել նաև այն, որ մենք պայմանավորվել ենք մի շարք հարցերի շուրջ, […]