TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+23.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Օրենքի փոփոխությամբ փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները

00:05 28.11.2021

Հանրակրթության օրենքի փոփոխությամբ էապես փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը․ «✅Մասնավորապես, կրթության առանձնահատուկ պայմանների մասով տրվում է հետևյալ սահմանումը. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

00:00 28.11.2021

Նոյեմբերի 25-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան-Տաթև, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհներին և Լիճք գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա։

̰
Իտալիայում հաստատվել է Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքը

23:54 27.11.2021

Կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամով վարակման առաջին դեպքն է հաստատվել Իտալիայում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Առողջապահության բարձրագույն ինստիտուտին։ Միլանի «Սասսո» հոսպիտալի լաբորատորիայի մասնագետները շտամը հայտնաբերել են Մոզամբիկից վերադարձած անձի մոտ։ Նշվում է, որ վարակակիրն ու նրա հետ շփված հարազատներն իրենց լավ են զգում։ Հիվանդացության դեպքը գրանցել է հարավային Կամպանիա շրջանում։ Նշենք նաև, […]

̰
Մեծ Բրիտանիայում խստացումներ են՝ պայմանավորված նոր շտամի տարածման ռիսկով

23:37 27.11.2021

Բրիտանական իշխանությունները մեկուսացում կպարտադրեն «Օմիկրոն» շտամով վարակվածների հետ շփում ունեցած բոլոր անձանց համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա պարզաբանել է, որ կանոնների խստացումը պայմանավորված է երկրում նոր շտամի տարածման ռիսկով։ Բացի այդ, որոշում է ընդունվել երկիր մուտք գործող բոլոր անձանց համար ՊՇՌ թեստի պարտադիր հանձնում սահմանել, իսկ […]

̰
Ռուս դիվանագետների 27 հոգանոց խումբը հունվարի 30-ին կլքի ԱՄՆ-ը

23:26 27.11.2021

27 ռուս դիվանագետներ կլքեն Միացյալ Նահանգները։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը: «Մեր դիվանագետներին արտաքսում են։ Հունվարի 30-ին մեզնից 27 մարդ կգնա ընտանիքներով, իսկ հունիսի 30-ին համապատասխան թվով կգնան այստեղից»,-ասել է նա «Սոլովյով լայվ» յութուբյան ալիքի եթերում։ Նրա խոսքով՝ դիվանագետների կանանցից խլում են հավատարմագրերը, երեխաներին վիզա չեն տրամադրում։ Անտոնովը դա անվանել է […]

̰
Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին նվազեցնել լարվածությունն Ուկրաինայի հետ սահմանին

22:59 27.11.2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին նվազեցնել լարվածությունն Ուկրաինայի հետ սահմանին։ Նա նման հայտարարությամբ է հանդես եկել գերմանական Welt am Sonntag թերթի հետ հարցազրույցում։ «Ես Ռուսաստանին լարվածության նվազեցման կոչ եմ անում։ Միևնույն ժամանակ մենք բաց ենք մնում Ռուսաստանի հետ երկխոսության համար։ Երկխոսությունն ավելի կարևոր է այն ժամանակ, երբ լարվածությունը մեծ է»,-ասել է […]

̰
Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունն ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում․ ՄԻՊ

22:43 27.11.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է. ապացույցներ Սան Ֆրանցիսկոյում Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և ԱՄՆ հայ հայտնի փաստաբան Կարօ Ղազարեանի ուղեկցությամբ այցելեցի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի ևԳռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարան, որոնք […]

̰
ԱՄԷ-ում իրականացվել է բնակչության 100 տոկոսանոց պատվաստում

21:59 27.11.2021

Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 26-ի դրությամբ բնակիչների 100 տոկոսը ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի գոնե մեկ դեղաչափ, իսկ ավելի քան 90 տոկոսն անցել է պատվաստման լիարժեք կուրսը։ Այս մասին հայտնում է RussianEmirates-ը։ ԱՄԷ-ն աշխարհում առաջիններից է սկսել պատվաստումը չինական Sinopharm պատվաստանյութով։ Օգտագործվել է 21,8 մլն դեղաչափ պատվաստանյութ։ 2020 թվականի դեկտեմբերին երկրում հավանություն էին տվել ամերիկյան Pfizer-BioNTech […]

̰
SHANTNEWS

21:55 27.11.2021

̰
Սոլոմոնյան կղզիներում անկարգությունների 100-ից ավելի մասնակից է ձերբակալվել

21:40 27.11.2021

Սոլոմոնյան կղզիների մայրաքաղաք Հոնիարայում նոյեմբերի 24-ից անցկացվող հակակառավարական ցույցերի ավելի քան 100 մասնակից է ձերբակալվել՝ անկարգությունների և թալանի համար, հայտնում է TASS-ը՝ հղում անելով գլխավոր կոմիսարին։ Ձերբակալվածների նկատմամբ տարվում է քննություն, որի արդյունքում մեղադրանքներ կառաջադրվեն։ Նոյեմբերի 24-ին ցուցարարները փորձել էին գրոհով զավթել խորհրդարանի շենքն ու այրել այն։ Իրավապահների միջամտությունից հետո ցուցարարները լքել էին խորհրդարանի տարածքն […]

̰
Յանուկովիչը դատական հայց է ներկայացրել Գերագույն ռադայի դեմ

21:29 27.11.2021

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դատական հայց է ներկայացրելկ Կիևի շրջանային վարչական դատարան՝ ընդդեմ Գերագույն ռադայի։ Նա վիճարկում է ռադայի վճիռը՝ 2014 թվականի ձմռանն իրեն իշխանությունից հեռացնելու մասին։ Այս մասին հայտնել է պետության նախկին ղեկավարի որդու՝ Ալեքսանդրի մամուլի քարտուղար Յուրի Կիրասիրն իր ֆեյսբուքյան էջում։ Նրա խոսքով՝ այդ վճիռը կարելի է համարձակորեն վերանվանել «որոշում պետական հեղաշրջման» […]

̰
Մենք լիովին վերահսկում ենք մեր սահմանները և պատրաստ ենք ցանկացած էսկալացիայի․ Զելենսկի

21:20 27.11.2021

Ուկրաինան ութ տարի պատերազմական վիճակում է Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նաև պատասխանել է ռուսական հնարավոր ներխուժման մասին հարցին. «Որոշ լրատվամիջոցներ մտավախություն ունեն, որ վաղը պատերազմ է լինելու։ Դուք կարող եք վստահ լինել, որ մենք լիովին վերահսկում ենք մեր սահմանները և լիովին պատրաստ ենք ցանկացած էսկալացիայի»,- ասել է Ուկրաինայի […]

̰
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա

21:09 27.11.2021

Բելառուս կատարած այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա։ Հսկայական այս ՓԲԸ-ի տարածքում տեղակայված առանձին հոսքագծերով աշխատող 3 տեսակի գործարաններում թողարկվում են գյուղատնտեսական կենդանիների կերակրման և սպառողական մեծ արժեք ունեցող ձկնատեսակների բուծման համար նախատեսված կոմբիկերեր ու համակցված կերեր։ Պատվիրակությունը ծանոթացել է հացահատիկային մշակաբույսերի մշակումն ապահովող արտադրական ցիկլին […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն

20:58 27.11.2021

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Պաշտպանության նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը և վստահեցրել, որ երկրի քաղաքական ղեկավարությունը վճռական է՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ ցանկացած քայլի աջակցելու հարցում։ Միևնույն ժամանակ, […]

̰
Վրաստանում հանք է փլուզվել

20:46 27.11.2021

Արևմտյան Վրաստանի Տղիբուլի քաղաքում գտնվող հանքում փլուզում է տեղի ունեցել։ Փլուզված զանգվածի տակ է հայտնվել 2 մարդ։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների հարցերով վարչությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Փլուզումը տեղի է ունեցել ամրացման աշխատանքների ժամանակ։ Այդ ժամանակ հանքում ենթադրաբար գտնվել է 2 մարդ։ Ահազանգը ստանալուն պես փրկարարները շտապել են դեպքի վայր։ Հանքի տարածքում իրականացվում […]

̰
Իրանում բողոքի ակցիաների ընթացքում մոտ 70 մարդ է ձերբակալվել

20:35 27.11.2021

Առնվազն 67 մարդ է ձերբակալվել ջրի դեֆիցիտի դեմ բողոքի ակցիաների ժամանակ, որոնք անցկացվել են ուրբաթ, կենտրոնական Սպահան քաղաքում։ Այս մասին հայտնել է երկրի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Հասան Քարամին, փոխանցում է Fars գործակալությունը։ Քարամիի խոսքով՝ անկարգությունների մասնակիցների թիվը կազմել է 2-3 հազար։ Նրանք վանկարկումներ են հնչեցրել, քարեր ու դանակներ գործի դրել, այրել ֆերմերների վրանները։ Ի […]

̰
Գուտերեշը նշել է Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների շարունակման գործում

20:25 27.11.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է բարձր մակարդակի եռակողմ բանակցությունների անցկացումը՝ նշելով Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների և երկխոսության շարունակման գործում։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակին։ Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին լուծել մնացած հարցերը՝ հասանելի բոլոր ձևաչափերի օգնությամբ, ներառյալ ԵԱՀԿ […]

̰
Նոր շտամի տարածման պատճառով Վրաստան մուտք գործող 8 երկրների քաղաքացիների համար կգործի սահմանի հատման կանոնակարգ

20:10 27.11.2021

Կորոնավիրուսի նոր շտամի տարածման կապակցությամբ, Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, ութ երկրների քաղաքացիների համար կգործի սահմանը հատելու կանոնակարգը, որն ուժի մեջ կմտնի վաղը՝ նոյեմբերի 28-ից։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։ Համաձայն որոշման՝ ցանկացած անձ, անկախ քաղաքացիությունից, ով ունի վերջին 14 օրվա ընթացքում հետևյալ երկրներ մեկնելու պատմություն, Վրաստան մուտք գործելիս կենթակվի 14-օրյա […]

̰
SHANTNEWS

13:00 27.11.2021

̰

12:59 27.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ս.Ղուկասյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում էր […]

̰
Աբովյանում Mercedes-ը տապալել է գազախողովակի սյունը, բախվել կայանված 2 մեքենայի

12:45 27.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում 25-ամյա Արշակ Ղուկասյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտա-Երևանյան փողոց-Արզնի խճուղի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, տապալել այն, ապա բախվել կայանված վիճակում գտնվող 24-ամյա Սարգիս Խաչատրյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի և 22-ամյա Սլավիկ Հարությունյանին […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել

12:44 27.11.2021

Նոյեմբերի 26-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: որոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի […]

̰
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին

12:36 27.11.2021

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները նոյեմբերի 26-ին, ժամը 12.40-ին, Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում, դիմապակին թաղանթապատված լինելու և ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար, «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդի նկատմամբ ցանկացել են կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն: Վարորդը վարչական արձանագրություն չկազմելու նպատակով փորձել է կաշառել պարեկներին, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի […]

̰
ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

12:26 27.11.2021

Դրոշմանիշային վճարները պարտադիր ու ժամանակին կատարելու համար ՊԵԿ–ը հարկ վճարողների շրջանում իրազեկման տարբեր գործիքներ է կիրառում։ Դրոշմանիշային վճարը նախատեսված է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար։ Չկատարված դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները գանձելու նպատակով հարկային մարմնի կողմից հարուցվում են վարչական վարույթներ և կայացվում են գումարը գանձելու վերաբերյալ որոշումներ։ Պարտավորությունների գանձման որոշումները չկատարվելու դեպքում […]

̰
̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 058 նոր դեպք

11:36 27.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 058 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Դրականության ցուցանիշը. օրական` 7,59%, վերջին 14 օրը9,01%, վերջին 7 օրը9,03%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 835 306 դեպք: Ապաքինվել է ևս 2 157 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 774 458: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է […]

̰
Վարչապետը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

11:22 27.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին: Նիստին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և այլք: Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի անվտանգության և պաշտպանության իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին, որից հետո անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:

̰
ԱՄՆ-ը կարող է սահմանափակել զորավարժությունները Եվրոպայում՝ հանուն ռուս-ուկրաինական սահմանին դեէսկալացիայի․ WSJ

11:13 27.11.2021

ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունների անցկացումը և դադարեցնել սպառազինության մատակարարումները Կիևին՝ Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանին վերագրվող արտասովոր ռազմական ակտիվության հետ կապված լարվածության նվազեցման համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։ Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը նշել էր, որ Վաշինգտոնը շատ լուրջ […]

̰
Ունենք կորոնավիրուսի 517 նոր դեպք, 26 մահ

11:04 27.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 517 նոր դեպք ✓ 6631 թեստավորում ✓ 1403 առողջացած ✓ 26 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337552 դեպք, որոնցից 314020 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14579 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7485 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1438 […]

̰
Կապանի, Կոտայքի և Անիի տարածաշրջանների ճանապարհներին խիտ մառախուղ է

10:27 27.11.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Կապանի, Կոտայքի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
BACK_TO_TOP