TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

21:11 26.11.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը՝ հետագա աշխատանքի կազմակերպման նպատակով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Պուտինը հայտարարել է, որ աշխատել են շատ կառուցողական, կատարվել է իրավիճակի խորը վերլուծություն։

̰
SHANTNEWS

13:00 26.11.2021

̰
Թուրքիայի տնտեսական ծանր վիճակի վերաբերյալ ծաղրանկար է հրապարակվել

12:55 26.11.2021

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում հրապարակվել է Զաֆեր Թեմոժին անունով հայտնի թուրք ծաղրանկարչի հերթական աշխատանքը, որում ներկայացվում է Թուրքիայում այս օրերին ստեղծված ֆինանսատնտեսական ծանր վիճակը և դրանից շիկացած ներքաղաքական մթնոլորտը։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Ծաղրանկարում սլաքներով ցույց է տրվում, որ թուրքական լիրայի նկատմամբ դոլարի, եվրոյի փոխարժեքը, ինչպես նաև ոսկու գինը շարունակում է բարձրանալ, ինչի պատճառով […]

̰
Ապարանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

12:48 26.11.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ստեփանավանի տարածաշրջանի Գարգառ կոչվող ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես […]

̰
2020 թվականի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Արտաշատի բաժինը

12:40 26.11.2021

2020 թվականի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Արտաշատի բաժինը:

̰
Այսօր Արցախի դատախազության աշխատողի օրն է

12:38 26.11.2021

Այսօր Արցախի Հանրապետության դատախազության աշխատողի օրն է: Մասնագիտական օրվա կապակցությամբ արցախցի գործընկերներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Չնայած անասելի ծանր բարոյա-հոգեբանական վիճակին, աշխատանքների կազմակերպման բարդություններին, Արցախի դատախազությունը շարունակում է իր առաքելությունը, որն առավել արժեքավոր է այս դժնդակ ժամանակներում Արցախում կարգ ու կանոնի, օրինականության ապահովման, պետության և արցախցիների կենսական իրավուքնների պաշտպանության, քրեական […]

̰
Ադրբեջանցիները Սալոնիկում կրկին քարոզչական սադրանք են հրահրել. ՀՀ դեսպանությունը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր

12:35 26.11.2021

Ադրբեջանցիները կրկին քարոզչական սադրանք են հրահրել Հունաստանի Սալոնիկ քաղաքի ավտոբուսային կանգառներից մեկում: Այս մասին հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը: Ավելի վաղ Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտի վրա հայտնվել էր ադրբեջանական գովազդ՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ, դա հանվել էր Հայաստանի դեսպանության, ներհամայնքային կառույցների, հունա-հայկական առևտրի պալատի և Հայ դատի Սալոնիկի հանձնախմբի ջանքերով: «Նոյեմբերի 25-ին նմանատիպ քարոզչական […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է համաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

12:33 26.11.2021

Նոյեմբերի 25-26-ը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նախագահությամբ տեղի ունեցած «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» խորագրով համաժողովին: ԱՊՀ մասնակից երկրների խորհրդարանների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, առողջապահական ոլորտի փորձագետների մասնակցությամբ քննարկման են […]

̰
Ոստիկանները Գորիսի տներից մեկում զինամթերք ու թմրամիջոց են հայտնաբերել

12:30 26.11.2021

Նոյեմբերի 25-ին ՔՈ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, հարուցված քրեական գործի շրջանակներում և դատարանի որոշմամբ, Գորիսի ոստիկանները Գորիս քաղաքի Արշակունիների փողոցի տներից մեկում և օժանդակ շինություններում խուզարկություն կատարեցին։ Հայտնաբերվեցին «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սվին-դանակ, 4 պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 84 փամփուշտով, և շուրջ 700 գրամ յուրահատուկ հոտով մարիխուանա թմրամիջոցի նմանվող, չոր, կանաչավուն զանգված և […]

̰
Գերմանիայում գյուղատնտեսության նախարար է նշանակվել ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը

12:26 26.11.2021

Անգելա Մերկելի 16 տարի տևած կառավարումը մոտենում է ավարտին։ Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում Մերկելին փոխարինում է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններում հաղթած սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցը։ Սոցիալ-դեմոկրատները, կանցլերի պաշտոնից բացի, նոր կառավարությունում 7 նախարար կունենան, այդ թվում՝ ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների պաշտոնները։ Կանաչներին որ կառավարության կազմում հինգ նախարարական պորտֆել է հատկացվել։ Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ […]

̰
Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը

12:18 26.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթը. հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, […]

̰

12:15 26.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքի ղեկավարի կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Այգեկ համայնքի ղեկավարը, 1999 թվականից զբաղեցնելով նշված […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 534 նոր դեպք

12:05 26.11.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 810: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 534 նոր դեպք, ապաքինվել է 3 742 պացիենտ: Երկրում ընդհանուր կատարվել է 2 133 935 պատվաստում, օրական՝ 10 194:  

̰
Անձի առևանգում, ապօրինի ծառահատում, թմրաշրջանառություն․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

11:56 26.11.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության՝ 5, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, պետական սահմանի ապօրինի հատման և ընտանեկան բռնության՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի ու թմրամիջոցների ապօրինի […]

̰
ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում

11:47 26.11.2021

Նոյեմբերի 25-ի երեկոյան ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ կանխարգելելու համար կորոնավարակի տարածումը մարզերում: Մարզային 13 օբյեկտներում ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, […]

̰
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու

11:41 26.11.2021

Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացու. Միհրան Էռնեստի Մուսայելյան (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյան (ծնվ. 1993թ.): Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

̰
Թուրքիայի ԱԱԽ հայտարարությունում անդրադարձ կա Հայաստանին և Հունաստանին

11:37 26.11.2021

Նախօրեին գումարված Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը տևել է 3 ժամ և ավարտվել հայտարարության ընդունմամբ։ Տարածված գրավոր հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաև Հայաստանին և Հունաստանին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Հայաստանը իրեն մեկնված «խաղաղության ձեռքը» պետք է կարևորի իբրև հնարավորություն հրադադարը լիովին պահպանելու և համագործակցության մեջ ներգրավվելու […]

̰
Սյունիքի մարզում այլընտրանքային 7 ճանապարհ է կառուցվում

11:36 26.11.2021

Սյունիքի մարզում այլընտրանքային 7 ճանապարհ է կառուցվում Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, Գեղանուշ, Ճակատեն համայնքներում։ Իսկ Տաթև-Աղվանի միջպետական ճանապարհն ամբողջովին պատրաստ է։ Լուսանկարները՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից

̰
Դավթաշեն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

11:22 26.11.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է  ստորագրել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար նշանակելու մասին։ «Սաշա Կատվալյանին 2021 թվականի նոյեմբերի 25-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար»,-ասված է քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակված որոշման մեջ։

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում

11:18 26.11.2021

Երևան քաղաքի կենտրոնական ճանապարհահատվածներում թեթև մարդատար ավտոմոբիլների կայանատեղերի ավելացման նպատակով 2021 թ. նոյեմբերի 27-ին Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից Թումանյան փողոց երթևեկության ուղղության ճանապարհահատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված ճանապարհահատվածում չի արգելվի տրանսպորտային միջոցների կայանումը երթևեկելի մասի եզրին զուգահեռ, մեկ շարքով տեղակայման ձևով:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել

11:10 26.11.2021

Նոյեմբերի 25-ին կատարվել է 208 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 675 նոր դեպք, 40 մահ

11:03 26.11.2021

Նոյեմբերի 26-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 675 նոր դեպք ✓ 7745 թեստավորում ✓ 1539 առողջացած ✓ 40 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337005 դեպք, որոնցից 312617 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 15498 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7459 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1431 է: Ընդհանուր […]

̰
Սոցիալական նշանակության նախագծերի մրցույթ երիտասարդների համար

10:58 26.11.2021

ՌԴ Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ​​ինստիտուտն ազգային–ռուսական (սլավոնական) բուհերի հետ անցկացնում է Սոցիալական նշանակության նախագծերի մրցույթ։ Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դրան կարող են մասնակցել միայն արդեն իսկ իրականացված նախագծերը. դրանք պետք է սկսված լինեն 2020 թվականի հունվարի 1-ից և ավարտված մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը, ինչպես նաև դրանք պետք է լինեն կոլեկտիվ խմբերով կյանքի կոչված: Մրցույթին մասնակցության պահանջներն են՝ […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

10:46 26.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

̰
Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու հերթական դեպքը

10:12 26.11.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքի ղեկավարը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է՝ հաստատապես տեղեկացված լինելով համայնքի վարչական տարածքում ապօրինի ընդերքօգտագործման, ապօրինի ձեռնարկատիրության դեպքի մասին […]

̰
Ի՞նչ անել պատվաստումից հետո հանդիպող կողմնակի ազդեցությունների դեպքում

10:10 26.11.2021

Ինչպես ցանկացած այլ պատվաստանյութի դեպքում, COVID19-ի դեմ պատվաստվելուց հետո կողմնակի ազդեցություններ ունենալը նորմալ է և ազդանշան է, որ ձեր մարմինը պաշտպանություն է ստեղծում։ Ահա COVID19-ի դեմ պատվաստումից հետո առավել հաճախ հանդիպող կողմնակի ազդեցությունները և ինչ անել դրանց դեպքում։

̰
Human Rights Champion. Պատվավոր մրցանակը Թաթոյանին է հանձնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը

10:06 26.11.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (The Armenian National Committee of America-Western Region) հանձնել է “Human Rights Champion” պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր երախտագիտությունն է հայտնել մրցանակի համար Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանին՝ նշելով, […]

̰
SHANTNEWS

10:00 26.11.2021

̰
Վթար Եղվարդում․ շտապօգնության բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

09:34 26.11.2021

Նոյեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան և Toyota ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով շտապօգնության բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և […]

̰
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները բեռնատարների համար դժվարանցանելի են

09:31 26.11.2021

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորանները բեռնատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Արագածի, Ճամբարակի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ […]

̰
BACK_TO_TOP