TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Իտալիայի բացվել է Մարադոնայի արձանը

09:04 26.11.2021

Իտալական Նեապոլ քաղաքում բացվել է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արձանը։ Այս մասին հայտում է ABS-CBN News-ը։ Նշվում է, որ արգենտինացին 1980-ականներին խաղացել է տեղի «Նապոլի» ակումբում։ Արձանի հեղինակը քանդակագործ Դոմենիկո Սեպեն է։ Արձանը ժամանակավորապես տեղադրվել է քաղաքային մարզադաշտի առջև, որն անցած տարի անվանափոխվել էր՝ ի պատիվ ֆուտբոլիստի։ Քաղաքային իշխանություններն առաջիկայում կորոշեն արձանի տեղակայման մշտական […]

̰
Ծիլքար գյուղում 8 մեքենայի մասնակցությամբ վթարից հետո փակված ճանապարհը բացվել է

08:53 26.11.2021

Նոյեմբերի 25-ին, ժամը 19:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, ճանապարհը երկկողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծիլքար գյուղի վերջնա­մասում տեղի է ունեցել երկու ՃՏՊ, ինչի հետևանքով բախվել են […]

̰
Աֆղանստանում երեխաները փորձել են վաճառել հայտնաբերված ականը, սակայն պայթյունի զոհ են դարձել

08:42 26.11.2021

Աֆղանստանի Թահար նահանգում 4 անչափահասներ են զոհվել իրենց գտած ականի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Radio Azadi-ն՝ հղում անելով տարածաշրջանային իշխանություններին։ Դեպքը տեղի է ունեցել Տալուկան քաղաքի մատույցներում։ Երեխաների խումբը գտել է պայթուցիկ սարքն ու փորձել այն տանել քաղաք՝ վաճառելու։ Տեղափոխման ժամանակ այն պայթել է։ Զոհերը 8-10 տարեկան են։ Նշվում է, որ Աֆղանստանում բազմամյա […]

̰
COVID-19-ի նոր շտամի պատճառով Իսրայելն արգելել է թռիչքները դեպի աֆրիկյան 7 երկրներ

08:30 26.11.2021

Իսրայելն այցելության համար արգելված երկրների կարմիր ցուցակում է ներառյալ աֆրիկյան 7 պետություն՝ այնտեղ կորոնավիրուսային նոր՝ B.1.1.529 շտամով վարակման դեպքերի արձանագրման պատճառով։ Այս մասին հայտնում է վարչապետի գրասենյակը։ Խոսքը վերաբերում է հետևյալ երկրներին՝ Հարավային Աֆրիկա, Լեսոտո, Բոտսվանա, Զիմբաբվե, Մոզամբիկ, Նամիբիա և Էսվատինի։ Օտարերկրացիներն այդ երկրներից չեն կարող մուտք գործել Իսրայել։ Իսրայելի քաղաքացիները, ովքեր վերադառնում են այդ […]

̰
Մեծ Բրիտանիան դադարեցնում է թռիչքները դեպի 6 երկրներ՝ քովիդի նոր շտամի պատճառով

08:21 26.11.2021

Մեծ Բրիտանիան այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի աֆրիկյան 6 երկրներ՝ այնտեղ տարածվող կորոնավիրուսային նոր շտամի պատճառով։ Այս մասին հայտարարել է թագավորության առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։ Նրա խոսքով՝ բրիտանական գերատեսչությունը հետազոտում է նոր մուտացիան և ձեռնակում կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Ջավիդը չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։ B.1.1.529 նոր շտամի տարածման ֆոնին Առողջապահության […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 26.11.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տները, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, 11:00-17:00 Մանանդյան փ․ 13, 15, 20, 22 շենքեր, Եղբայրության փ․ 9 շենք, Արշակունյաց պող․ 127 […]

̰
SHANTNEWS

13:00 25.11.2021

̰
Արմավիրի մարզում շչակներ են գործարկվելու

12:57 25.11.2021

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզում անցկացվելու է «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու են Մեծամոր քաղաքի, Արշալույս, Ակնալիճ, Մայիսյան և Ֆերիկ համայնքների շչակները: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰ ̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ

12:51 25.11.2021

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական […]

̰
Կուզբասի հանքավայրում ծխարձակման զոհն է դարձել 11 մարդ

12:47 25.11.2021

ՌԴ Կեմերովոյի մարզում «Листвяжная» հանքում տեղի ունեցած ծխարձակման հետևանքով զոհվել է 11 մարդ։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։ Ծխարձակման առաջացման պատճառը, հավանաբար, կարող էր լինել պայթյունն օդափոխման հատվածում։ Փաստի առթիվ նախաքննական միջոցառումներ են կատարվում։ Վերջին տեղեկություններով՝ հանքավայրում եղած 285 մարդկանցից 236-ը տարհանվել են։ 49 հանքափորի գտնվելու վայրը հաստատվել է, սակայն նրանց հետ կապ չկա։ […]

̰
ԱԺ նախագահի համար ձեռք կբերվի ծառայողական նոր ավտոմեքենա

12:22 25.11.2021

Կառավարությունն ԱԺ-ին թույլատրել է Ազգային ժողովի նախագահի համար նոր ծառայողական մեքենա ձեռք բերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման նախագիծն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում: Նախագծով առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովին 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում տնտեսված ֆինանսական միջոցները ուղղել BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենայի ձեռքբերմանը։ Միաժամանակ առաջարկվում […]

̰
Աշխատանքային օրերին COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական կետերի աշխատանքային գրաֆիկը

12:20 25.11.2021

✔️Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոն)` 12:00-16:30 ✔️ «Ռոսիա մոլ»` 12:00-20:00 ✔️«Ռիո մոլ»՝ 14:00-19:00 ✔️ ԵՊՀ` 11:30-15:30 ✔️ «Մալիբու»-ի հարակից տարածք ( Թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկա)` 13:00-17:00։

̰
Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի քանդակի կրկնօրինակը

12:12 25.11.2021

Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից: Նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։

̰

12:07 25.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2021թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով, հայտնաբերվել […]

̰
Նոյեմբերի 24-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք

11:56 25.11.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 6-ական, ապօրինի ծառահատման՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3, զենք-զինամթերքի առգրավման և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 331 նոր դեպք

11:48 25.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 331 նոր դեպք: Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 804 մարդ, ևս 57-ը՝ մահացել։ Մեկ օրում երկրում կատարվել է 52 987 թեստ։ Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 8,17 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,06 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,06 […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

11:31 25.11.2021

2021 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի բողոքարկման նիստը: Նիստին մասնակցել ցանկացող քաղաքացիները մինչև 2021 թվականի նոյեմբերի 29-ը՝ ժամը 10.00-ն, մասնակցության մասին պետք է հայտ ներկայացնեն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով նիստին մասնակցության ցանկության մասին և մասնակցող անձի անուն, ազգանունը: Նիստը տեղի կունենա ք. […]

̰
Չավուշօղլուն կմեկնի ԱՄԷ

11:28 25.11.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)մայրաքաղաք Աբու Դաբի, հայտնում է Ermenihaber-ը։ Այս մասին Չավուշօղլուն հայտնել է լրագրողների հետ զրույցում, երբ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի միջև ստորագրվում էր ներդրումների վերաբերյալ պայմանագիր։ Չավուշօղլուն, անդրադառնալով Թայիփփ Էրդողան-Զայեդ ալ-Նահյան հանդիպմանը, ընդգծել է, որ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք, 3 մահ է գրանցվել

11:14 25.11.2021

Նոյեմբերի 24-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 129 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Ունենք կորոնավիրուսի 592 նոր դեպք, 40 մահ

11:05 25.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 592 նոր դեպք ✓ 7666 թեստավորում ✓ 1217 առողջացած ✓ 40 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 336330 դեպք, որոնցից 311078 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16421 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7419 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1412 […]

̰
̰
Առցանց աշխատաժողով՝ երեխաների խնամքի ազգային բարեփոխումների վերաբերյալ

10:52 25.11.2021

Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել «Երեխաների խնամքի ազգային բարեփոխումների նախաձեռնություններն ուղղված ապաինստիտուցիոնալացման գործընթացներին» թեմայով առցանց աշխատաժողով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի (UNICEF ECARO) նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են տարածաշրջանի 6 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Ռումինիայի և Սերբիայի երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի մասնագետներ և ներկայացրել տարբեր երկրներում ապաինստիտուցիոնալացման գործընթացի կազմակերպման փուլերը։ Աշխատաժողովի ընթացքում […]

̰ ̰
Նոյեմբերի 25-ը Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրն է

10:40 25.11.2021

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ նոյեմբերի 25-ը Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրն է, որով մեկնարկում է Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակը։ ?Ժամանակն է աջակցել և հզորացնել բռնություն վերապրածներին։ ?Ժամանակն է գլոբալ զրույց ծավալել այս հարցի շուրջ։ ?Ժամանակն է վերացնել կանանց հանդեպ բռնությությունը ՀԵՆՑ ՀԻՄԱ։ Միացեք արշավին։

̰
ԱՄՆ-ում այսօր նշում են Գոհատոնը

10:24 25.11.2021

Գոհունակության օրը ամերիկյան սիրված տոներից է, որն ամեն տարի նշվում է նոյեմբեր ամսվա 4-րդ հինգշաբթի օրը։ Այս տոնը մարդիկ ավանդաբար նշում են ընտանեկան հավաքներով ու հայացք են նետում դեպի անցյալը՝ արժևորելով ու իրենց գոհունակությունը հայտնելով այն ամենի համար, ինչ ունեն և ինչի կարողացել են հասնել։ Այս տարի տոնի առթիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը վերականգնեց իր գեղեցիկ […]

̰
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

10:15 25.11.2021

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթեւոսյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է հրամանագրում: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշանակվել էր պաշտպանության նախարար։ Երեկ Համբարձում Մաթևոսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից:

̰
Ստամբուլում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 40 մարդ է ձերբակալվել

09:57 25.11.2021

Ստամբուլի ոստիկանությունն ուժ է կիրառել աճող ինֆլյացիայի դեմ անցկացված բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, ձերբակալվել է 40-ից ավելի մարդ։ Այս մասին հայտնում է Duvar պորտալը։ Ստամբուլի Կադիկյոյ շրջանում կառավարության հրաժարականի պահանջով կարգախոսներ վանկարկող ցուցարարների դեմ ոստիկանությունը ջրցաններ է կիրառել։ Ցույցեր են անցկացվել Ստամբուլի ևս 2 շրջանում։ Չորեքշաբթի Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել էր քրեական գործերի հարուցման […]

̰
SHANTNEWS

09:49 25.11.2021

̰
Վթար Կուզբասի ածխահանքում․ կա 40 տուժած

09:40 25.11.2021

ՌԴ Կեմերովոյի մարզի Բելովո քաղաքում գտնվող «Листвяжная» ածխահանքում ծխարձակման հետևանքով տուժել է 40 մարդ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Տուժածներից 2-ը գտնվում են ծանր վիճակում։ ՌԴ ԱԻՆ հաղորդմամբ՝ հանքում գտնվել է 287 մարդ, իրականացվում է հանքափորների տարհանում։ Ծխարձակումը տեղի է ունեցել 250 մետր խորության վրա։ Նախնական տվյալներով՝ բռնկման պատճառ կարող էր լինել անվտագության տեխնիկայի […]

̰
BACK_TO_TOP