09:31 25.11.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Անիի, Արագածի, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Աբովյանի, Թալինի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5 մետր։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]
09:16 25.11.2021
Իրանն ունի միջուկային նյութերի բավարար ծավալ․ հավելյալ հարստացումից հետո կարող է արտադրել ավելի քան մեկ միջուկային լիցք։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ-ների համատեղ հայտարարության մեջ։ «Մենք խորապես անհանգստացած ենք, որ ավելի քան 2 տարվա ընթացքում Իրանը շարունակել է համակարգված միջուկային էսկալացիան՝ դրանով անշրջելիորեն մեծացնելով իր միջուկային ներուժն ու միջազգային հանրությանը […]
09:01 25.11.2021
Նոյեմբերի 25-ին, ժամը 03։39-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 7 հասցեին հարակից տարածքում այրվում է փայտե տնակ՝ ինքնաշեն կցակառույցով։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 08։25-ին։ Այրվել է փայտե […]
08:49 25.11.2021
Լիբիայի բարձրագույն ազգային ընտրական հանձնաժողովը բացառել է նախագահի պաշտոնի 98 հավակնորդներից 25-ին։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ 25 հավակնորդների տվյալները չեն համապատասխանել պայմաններին՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար։ Ցուցակից բացառվածների թվում է նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի (1942-2011) որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը։ Նոյեմբերի 22-ին Լիբիայում ավարտվել է հավակնորդներից փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Ընտրությունները ծրագրված […]
08:37 25.11.2021
Ուկրաինայի ԱԳՆ-ը հրապարակել է PS752 չվերթի զոհերի օգնության համակարգման հարցերով միջազգային խմբի հայտարարությունը, որում ասվում է, որ Իրանը հրաժարվել է 2020 թվականի հունվարին Ուկրաինայի միջազգային ավիաուղիների խոցված ինքնաթիռի համար փոխհատուցման վճարման հարցով բանակցություններից։ «Մենք՝ նախարարներս, որ ներկայացնում ենք Կանադան, Շվեդիան, Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը, խորին հիասթափություն ենք արտահայտում առ այն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի […]
08:21 25.11.2021
Ֆրանսիայի ափերի մոտ՝ Պա-դե-Կալե նեղուցի ջրերում, որը հանդիսանում է Լա-Մանշ նեղուցի հյուսիսարևելյան շարունակությունը, միգրանտներով նավ է շրջվել, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ։ Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։ Նավում գտնվել է 33 միգրանտ, ովքեր ուղևորվում էին Մեծ Բրիտանիա։ Զոհերի թվում կա 5 կին, որից մեկը՝ հղի, ինչպես նաև մի աղջնակ։ Երկու միգրանտներ ողջ են […]
08:10 25.11.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տները, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, նախկին Էներգետիկայի նախարարության շենք միակողմանի, Արտաքին գործերի նախարարություն միակողմանի, “Մելլաթ բանկ” ընկերություն, Սարի Թաղ 13-28 […]
12:59 24.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Բաբաջանյան–Աճառյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել համընթաց երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ: […]
12:57 24.11.2021
Շմոլ գազից թունավորման կասկածանքով, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են ընդունվել է 3 երեխա՝ նույն ընտանիքից։ Երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
12:53 24.11.2021
Ուջան գյուղում բնակարանային գողություն էր եղել: Տանտիրուհին փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին: Բայց` ապարդյուն: Գողությունը բացահայտվեց ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 39-ամյա մի բնակչուհի համագյուղացու տնից գողություն է արել: Համայնքային ոստիկանների հետ բնակարանային գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո նոյեմբերի 20-ին կասկածվողը բերման […]
12:50 24.11.2021
Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ «Տաթև» կրթահամալիրի սաների շրջանում գրանցված դեպքերից աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված է 4 երեխա, 2-ը՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Նոր դեպքեր չեն արձանագրվել։ Աշխատանքները շարունակվում են։ Նոյեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ սույն թվականի նոյեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հասարակական […]
12:48 24.11.2021
Նոյեմբերի 16-ից մեկնարկել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանը։ Այն տևելու է մինչև ապրիլի 1-ը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նշված ժամանակահատվածում իրականացնում է 24-ժամյա հերթապահություն: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնական կայքից (https://armroad.am/am), ինչպես նաև՝ զանգահարելով շուրջօրյա գործող (010) 56-25-33 […]
12:47 24.11.2021
Aljazeera հեղինակավոր լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային զարգացումներին՝ մեջբերելով նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները։ Մասնավորապես, լրատվամիջոցը գրել է, որ Արման Թաթոյանի բնորոշմամբ՝ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։ «Գորիս-Կապան ճանապարհի կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային և մաքսակետերի շրջափակումը […]
12:28 24.11.2021
Նոյեմբերի 12-ին, կեսգիշերից քիչ անց, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ Մոլդովական փողոցում կռիվ է, նաև լսվել են կրակոցներ: Շտապ դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի օպերատիվ խմբերը, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել […]
12:25 24.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, մասնագիտական դիտողություններով: Նշենք, որ ՀՀ տարբեր համայնքներից, հասարակական և մշակութային […]
12:11 24.11.2021
Դատախազությունը կբողոքարկի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և […]
11:52 24.11.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ քաղաքներում ապրող կենսաթոշակառուները մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ ընտրելու կենսաթոշակն անկանխիկ վճարող կազմակերպություն (որևէ բանկ կամ Հայփոստ)։
11:51 24.11.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2, […]
11:50 24.11.2021
Նոյեմբերի 23-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի կողմից ներկայացված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում 2022-2023թթ. երկամյակի համար։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ս․ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի հայտին աջակցել […]
11:41 24.11.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 06.00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 06.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ միկրոշրջանների, Հատիսի, Մնացականյան, Ավագյան փողոցների, Ուսանողական և Հանրակացարանային թաղամասերի ջրամատակարարումը: նկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]
11:38 24.11.2021
Նոյեմբերի 23-ին կատարվել է 322 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 76-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:21 24.11.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 201 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում ապաքինվել է ևս 4 098 պացիենտ, մահացել է 64 մարդ: Նոյեմբերի 23-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսի 5 085 նոր դեպք էր արձանագրվել, 62 մահ:
11:08 24.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 860 նոր դեպք ✓ 8313 թեստավորում ✓ 939 առողջացած ✓ 23 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 335738 դեպք, որոնցից 309861 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17088 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1410 […]
11:03 24.11.2021
Բելառուսի Հանրապետությունում կկայանա Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 15-րդ նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ նոյեմբերի 24-26-ը Մինսկ է գործուղվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակություն։ Գործուղումից վերադառնալուց հետո Քերոբյանը եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի […]
10:42 24.11.2021
Ռուսաստանի Դաշնությունը խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում սկսել են մաքրել և ականազերծել պայթյունավտանգ առարկաներից Լեռնային Ղարաբաղի հնագույն հայկական գերեզմանոցի տարածքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Շուշիի շրջանում սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ: Հումանիտար ականազերծման ստորաբաժանման […]
10:33 24.11.2021
Արցախի «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը դեկտեմբերի 10-ին կանցկացնի հեռուստամարաթոն՝ «Կանգնիր Արցախի կողքին» խորագրով: «Արմենպրես»-ի հետ զրույցում հիմնադրամի Սփյուռքի և միջազգային կառույցների հետ կապերի բաժնի պետ Էմմա Պետրոսյանը նշեց, որ դեկտեմբերի 10-ը պատահական չէ ընտրված: «Դեկտեմբերի 10-ը հատկանշական է այն առումով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվել է ԼՂ-ի անկախության հանրաքվեն: Այդ նույն […]
10:31 24.11.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները: Հիմնավորված ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք։ Ներկայացվել են նաև փաստեր Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այդ փաստերը հիմնված են Արցախի ՄԻՊ զեկույցների վրա: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի հրավերով […]
10:23 24.11.2021
Նոյեմբերի 23-ին ՀՀ-ում Կամբոջայի Թագավորության նորանշանակ դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանին: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշեց, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպան Էատը հայտնեց, որ Կամբոջայի կառավարությունն […]