10:08 24.11.2021
Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
10:05 24.11.2021
Ռուսաստանը չի հարգում մեր երկրի ինքնիշխանությունը, մեր երկրի միասնությունը և շարունակում է օկուպացնել մեր երկրի տարածքները։ Սա է մեր հարաբերությունների հիմնական խոչընդոտը: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի «Ազատ տեսլական» հաղորդման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կառավարության ղեկավարը խոսել է մինչև 2012 թվականը Ռուսաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից գոյություն ունեցող վիճակի մասին և կենտրոնացել այն […]
09:45 24.11.2021
ՌԴ պաշտպանույան նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սուրեն Ռաֆիկի Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր գործունեությունն այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ ի […]
09:37 24.11.2021
Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ զբաղվածությունն ամբողջությամբ ի վերջո կառավարության պարտականությունն է, թեև զբաղվածության գործակալությունը կհամալրվի համապատասխան գործառույթներով և կդառնա ողջ գործընթացի հիմնական համակարգողը, հայտնում է 1tv.ge-ն։ «Գլխավոր մարտահրավերը գործազրկությունն է, աղքատությունը։ Աղքատության մակարդակը դեռ շատ բարձր է, այնուամենայնիվ, եթե համեմատենք, չեմ ուզում համեմատություններ անել ու համեմատել նախորդ իշխանությունների հետ, բայց 2012 թվականից աղքատության մակարդակը կտրուկ […]
09:22 24.11.2021
Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել մոտ 3․6 մլն մարդ, ավելի քան 51 հազարը՝ մահացել։ ԱՀԿ-ի հաղորդմամբ՝ նախորդ 7-օրյա ժամանակահատվածի համեմատ՝ վարակման և մահվան դեպքերի թիվն ավելացել է 6 %-ով։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Վարակման նոր դեպքերի մոտ 67 %-ը բաժին է ընկնում Եվրոպային։ Այնտեղ գրանցվել է հիվանդացության 11 % աճ։ Վարակակիրների թվի նվազում […]
09:08 24.11.2021
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում նոյեմբերի 21-ին սուրբծննդյան երթի մասնակիցներին վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդին սպառնում է բանտարկության 5 ցմահ ժամկետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ուոքերշո շրջանի դատարանին։ 39-ամյա Դարել Բրուքսին մեղադրում են առաջին աստիճանի միտումնավոր սպանության մեջ։ Մինչ դատավճռի կայացումը նրան ազատ արձակելու համար նշանակվել է գրավ՝ 5 մլն դոլարի չափով։ Զոհերի թիվը […]
08:55 24.11.2021
Տաջիկստանը 2022 թվականի հունվարի 1-ից միակողմանիորեն սահմանում է առանց վիզա ռեժիմ 52 երկրների քաղաքացիների համար։ Այս մասին ասվում է ՌԴ-ում Տաջիկստանի դեսպանության կայքում։ Նշվում է, որ դա կարվի՝ համաձայն կառավարության նոր որոշման։ Մասնավորապես, ցուցակում են հայտնվել Ավստրիան, Գերմանիան, Իտալիան, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան և Ճապոնիան։ Տաջիկստանի տարածքում այդ երկրների քաղաքացիների գտնելու համար առավելագույն ժամկետը […]
08:45 24.11.2021
Ճապոնիայում դանակով զինված տղամարդը Տոդա քաղաքում հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա, կա 4 տուժած։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը։ Վնասվածքներ ստացած իրավապահները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նշվում է, որ հարձակվողը վնաս է հասցրել նաև իրեն, ներկայում գտնվում է հիվանդանոցում։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
08:33 24.11.2021
Սիրիայի Հոլմս քաղաքի հասցված ավիահարվածների հետևանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 7 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորական աղբյուրին։ «Կենտրոնական շրջանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ է, ևս 1 խաղաղ բնակիչ և 6 զինվոր՝ վիրավորվել»,-հայտնել է աղբյուրը։ Ավիահարվածների հետևանքով Սիրիան կրել է նաև նյութական […]
08:22 24.11.2021
Եվրամիությունը համաձայնեցրել է մոտ 3․5 մլն եվրոյի հատկացումը միգրանտներին օգնելու համար, ովքեր Բելառուսից ցանկանում են վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ ելույթ ունենալով եվրապատգամավորների առջև։ «Ավելի ու ավելի շատ միգրանտներ են հայտնվում թակարդում, և մենք կհամագործակցենք ՄԱԿ-ի գործակալությունների հետ՝ հեշտացնելու նրանց տունդարձը։ Մենք կմոբիլիզացնենք մինչև 3․5 մլն եվրո՝ Բելառուսից […]
08:09 24.11.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Կիլիկիա թաղամաս, Այգեստան թաղ. 9-11 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ավանեսովի 1փ. […]
12:52 23.11.2021
Նոյեմբերի 22-ին երեկոյան թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հասել է 11․50-ի՝ գրանցելով արժեզրկման հերթական հակառեկորդը, փոխանցում է Ermenihaber-ը։ Դրանից միայն ժամեր առաջ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ իրենք տեսնում են փոխարժեքի և տոկոսադրույքի շուրջ ընթացող խաղը, սակայն հույս է հայտնել, որ իրենք հաղթանակով դուրս […]
12:50 23.11.2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն, մանրածախ վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից պարբերաբար տեղեկություններ են ստացվում առ այն, որ իրենց մատակարարված ապրանքների համար մեծածախ առևտրով կամ արտադրությամբ զբաղվող անձանց կողմից ոչ բոլոր դեպքերում են տրամադրվում համապատասխան հաշվարկային հաշիվներ: Փոխարենը մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարողների հայտնած տեղեկություններով՝ պատկերը հակառակն է ստացվում: Վերջիններս պնդում են, թե […]
12:41 23.11.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում մեկնարկել է Թումանյան-Ալավերդի հատվածի ասֆալտապատումը։ Առաջիկա օրերին ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները շարունակվելու են։
12:37 23.11.2021
Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է․ այն վտանգում է նաև այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը։ Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ-ում հայկական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of […]
12:31 23.11.2021
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ժերար Լարշեին «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին մասնակցելու հրավերի համար: Ֆրանսիայի Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ հանգամանորեն հետեւում են հայաստանյան իրավիճակին եւ քաջատեղյակ […]
12:26 23.11.2021
Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը։ Օրակարգի առաջին հարցը ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր, որը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենքում իրավական հստակեցում մտցնել 2020 […]
12:23 23.11.2021
Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը։ Հաճախ տրվող այս հարցին պատասխանել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից․ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների բացարձակ հակացուցում է տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան կամ ծանր ալերգաբանական ռեակցիան: Եթե առաջին դեղաչափից հետո եղել է ներարկման տեղում ռեակցիա (ցավ, կոշտություն, այտուց, կարմրություն) կամ ընդհանուր […]
12:21 23.11.2021
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունը՝ Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ և Մարտունի քաղաքների մոտակայքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի գյուղերում, ինչպես նաև Ստեփանակերտի Կրկժան թաղամասի հարակից տարածքում: Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ հորդորում են չանհանգստանալ: Տեղեկատու […]
12:15 23.11.2021
Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Նրա խոսքով, Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայկական կողմը Կրեմլին է դիմել։ «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական […]
12:12 23.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: 2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում է ձմեռային արձակուրդ 2021 թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2022 թ. հունվարի 9-ը՝ ներառյալ: Առաջին […]
11:44 23.11.2021
Գրանցված ընտանի կենդանիներին՝ կատվին և շանը լքելը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել։ «Քաղաքացիներ» քաղաքական խմբի հեղինակած նախաձեռնությունը նախատեսված է Վրաստանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» նախագծով։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Վրաստանի խորհրդարանի փոխանցմամբ՝ փոխխոսնակ Լևան Իոսելիանին առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծը ներկայացրել է մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի անդամներին։ Ըստ զեկուցողի, ոչ մի քաղաքացիական պետությունում […]
11:33 23.11.2021
ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում։ Ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը և դիմելու ժամկետները։ Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև՝ 18 տարին լրացած մանկատան սաներն, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և […]
11:19 23.11.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 25-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Շիրակի մարզի. ?Մարալիկ քաղաքի, ?Ձորակապ, ?Հայրենյաց, ?Հոռոմ, ?Լուսակերտ, ?Սարատակ, ?Բենիամին, ?Ազատան, ?Այգաբաց, ?Արևիկ, ?Քեթի գյուղերի, ?«Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, ?«Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը: ?Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]
11:07 23.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 531 նոր դեպք ✓ 7366 թեստավորում ✓ 1438 առողջացած ✓ 48 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334878 դեպք, որոնցից 308922 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17195 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7356 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 […]
11:05 23.11.2021
Նոյեմբերի 22-ին կատարվել է 139 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
10:56 23.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ 2021թ. նոյեմբերի 22-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված կրակոցներից սպանության դեպքի առթիվ: Հավելենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերին […]