TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Սոցիալապես անապահով քաղաքացիներին նպաստ տրամադրելու փոխարեն նրանց պետք է աշխատանք առաջարկել․ Ղարիբաշվիլի

10:50 23.11.2021

Նոյեմբերի 22-ի կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ սոցիալապես անապահով քաղաքացիներին նպաստ տրամադրելու փոխարեն նրանց պետք է աշխատանք առաջարկել։ «Այսօր աշխատունակ, սոցիալապես անապահով խավը աշխատելու ցանկություն չունի՝ վախենալով, որ դրանից հետո պետությունը այլևս չի տրամադրի սոցիալական օգնությունը, չեն ձգտում բարելավել կենսապայմանները, ինչը աղետ է և անհանգստություն: Կառավարությունը պետք է համարձակ և արդյունավետ […]

̰
Վարդերի հեղափոխությունից 18 տարի է անցել

10:40 23.11.2021

2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած Վարդերի հեղափոխությունից 18 տարի է անցել: 18 տարի առաջ՝ նոյեմբերի 23-ին, խորհրդարանի նիստի ժամանակ ցուցարարները ներխուժեցին խորհրդարան և պահանջեցին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը: Նախագահը հրաժարական տվեց, իսկ ամիսներ անց տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Շևարդնաձեն նախագահ էր ընտրվել […]

̰
Հնդկաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվում է քովիդով վարակման նվազագույն ցուցանիշ

10:27 23.11.2021

Հնդկաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7600 նոր դեպք, ինչն օրական աճի ամենացածր ցուցանիշն է անցած տարվա մայիսի վերջից ի վեր (վերջին 543 օրում)։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։ Երեկ հաղորդվել էր 8․48 հազար նոր դեպքի մասին։ Երկրում նաև նվազել է բուժվողների թիվը՝ հասնելով 113 584-ի, ինչը ամենացածր ցուցանիշն է 536 օրում։ […]

̰
Բուլղարիայի ծերանոցներից մեկում հրդեհը 9 մարդու կյանք է խլել

10:12 23.11.2021

Բուլղարիայի Վառնա քաղաքի ծերանոցում բռնկված հրդեհը 9 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։ Հրդեհի բռնկման պատճառն ու հանգամանքները հայտնի չեն։ Տուն-ինտերնատում բնակվել է ընդհանուր առմամբ 58 տարեց մարդ։ Հրդեհը բռնկվել է տուն-ինտերնատի փայտե տանիքում։ Երբ 6 հրշեջ մեքենաները ժամանել են դեպքի վայր, տանիքն արդեն ամբողջությամբ եղել է կրակի ճիրաններում։ […]

̰
SHANTNEWS

09:59 23.11.2021

̰
Դատարանը Քևին Սփեյսիին պարտավորեցրել է 31 մլն դոլար վճարել «Թղթե տան» ստեղծողներին

09:50 23.11.2021

MRС կինոստուդիան, որը նկարահանել է «Թղթե տունը» սերիալը, շահել է դատն ընդդեմ ամերիկացի դերասան Քևին Սփեյսիին՝ պայմանագրի պայմանների խախտման համար։ Ընկերությունը հայցը ներկայացրել էր 2019 թվականին այն բանի համար, որ դերասանը խախտել է վարքի կանոններն աշխատանքային գործընթացի ժամանակ, մասնավորապես աշխատավայրում սեռական ոտնձգությունների անթույլատրելիությանը վերաբերող։ Համապատասխան պայմանները գրված են եղել համաձայնագրում, որը կնքվել է Սփեյսիի և […]

̰
Արարատի մարզում ՎԱԶ 2121-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և գլխիվայր շրջվել

09:40 23.11.2021

Նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Վարդաշատ գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած «Արարատ« […]

̰
Հայտարարվում է տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց մրցույթ

09:37 23.11.2021

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ։ Մրցույթի նպատակը՝ 1. Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի (համաձայն Երևանի քաղաքապետի որոշմամբ հաստատված տեխնիկական պահանջների) ներդրումը, որը նախատեսված է ոլորտի համալիր բարելավման ծրագրով, առանց որի նախատեսվող նոր երթուղային ցանցը հնարավոր չի լինի լիարժեք շահագործել. 2. հասարակական տրանսպորտի […]

̰
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել ԵՄ մի շարք երկրներ

09:28 23.11.2021

ԱՄՆ-ում վերանայել են խորհուրդները՝ ԵՄ երկրներ ուղևորությունների հետ կապված։ ԱՄՆ բնակիչներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես չայցելել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Դանիան, մինչ համաճարակաբանական ցուցիչների բարելավումը։ Պատճառը կորոնավիրուսային վարակի բռնկումն է այդ տարածքներում։ Համապատասխան հայտարարությունն արել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, գրում է Reuters-ը։ Նշվում է, որ մասնագետներն ուղևորությունների համար վերոնշյալ երկրները տեղակայել […]

̰
Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է

09:19 23.11.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

̰
Ֆրանսիայի վարչապետը վարակվել է քովիդով․ մեկուսացման մեջ են հայտնվել Ֆրանսիայի և Բելգիայի մի շարք պաշտոնյաներ

09:09 23.11.2021

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։ Վարչապետը 10 օր կգտնվի ինքնամեկուսացման մեջ, առաջիկա օրերի համար նրա աշխատանքային գրաֆիկը փոփոխության կենթարկվի։ Կորոնավիրուս է հաստատել նաև քաղաքական գործչի դուստրերից մեկի մոտ։ Կաստեկսի մոտ վիրուսի առկայության հաստատումից հետո հարկադիր կարանտինային ռեժիմի են անցել […]

̰
ԱՄՆ-ը մտադիր է զենքի նոր խմբաքանակ ուղարկել Ուկրաինա․CNN

08:55 23.11.2021

Սպիտակ տունը դիտարկում է Ուկրաինա սպառազինության հավելյալ խմբաքանակ ուղարկելու հնաարավորությունը՝ Ռուսաստանի հարձակման սպառնալիքի պատճառով։ ԱՄՆ-ը նաև կարող է ռազմական խորհրդատուներ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ Ուկրաինայի օգնության փաթեթում կարող են լինել Javelin հակատանկային հրթիռներ, ականանետեր, ՀՕՊ համակարգեր։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պահանջում է Ուկրաինա ուղարկել սարքավորումները, որոնք ավելի վաղ ծրագրվել էր ուղարկել […]

̰
Բայդենը որոշել է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին

08:40 23.11.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի հրաժարվում 2024 թվականին վերընտրվելու պլաններից։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին։ «Այո, այդպիսին են նրա մտադրությունները»,- պատասխանել է նա առաջիկա նախագահական ընտրություններին քաղաքական գործչի մասնակցության վերաբերյալ լրագրողներին հարցին։ Այդպիսով՝ նա հաստատել է ԶԼՄ-ների հրապարակումները, որոնցում ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ 79-ամյա Բայդենը պատրաստվում է […]

̰
Բուլղարիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել

08:33 23.11.2021

Առնվազն 45 մարդ, այդ թվում՝ 12 երեխա է զոհվել Բուլղարիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։ Վթարը տեղի է ունեցել մոտ 03:00-ին (Երևանի ժամանակով 05։00-ին)՝ Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղու 31-րդ կմ-ում։ Ավտոբուսում եղել է 52 մարդ։ Ավտոբուսը մխրճվել է արգելապատնեշի մեջ, որից հետո՝ շրջվել։ Վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ողջ […]

̰
Անհամբեր սպասում եմ այն ​​օրվան, երբ իմ ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ․ Արոնյան

08:23 23.11.2021

Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել գրոսմայստեր Լևոն Արոնյանը․ «Իմ սիրելի ընկերներ և աջակիցներ, ես անչափ ուրախ եմ, որ հաջող հանդես եկա Հնդկաստանի Կալկաթա քաղաքում և կարողացա հաղթել կայծակնային շախմատի մրցաշարը: Այս պահին, ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, իմ մտքերը իմ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:15 23.11.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքեր, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Կողբացի փ. 83 շենք, Լալայանց փ. 47ա շենքեր, Հանրապետության փ. 67 շենք, Վարդանանց փ. 7, 9, 11 շենքեր և […]

̰
ԱՄՆ դեսպանության պարզաբանումը՝ անվտանգության նախազգուշացման վերաբերյալ․ 1lurer.am

08:08 23.11.2021

Նոյեմբերի 18-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն անվտանգության նախազգուշացում էր տարածել ԱՄՆ քաղաքացիների և դեսպանության աշխատակիցների համար, ինչը դարձել է մի շարք շահարկումների և տարբեր աղբյուրների կողմից ապատեղեկության տարածման առիթ: 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ մեր երկրում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ներկայացրել է նախազգուշացման հիմնական պատճառները: ԱՄՆ դեսպանություն – Նոյեմբերի 18-ին դեսպանությունը ԱՄՆ քաղաքացիներին նախազգուշացրեց, որ ԱՄՆ դեսպանության աշխատակիցներին […]

̰
SHANTNEWS

13:00 22.11.2021

̰
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

12:39 22.11.2021

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով նոյեմբերի 22-ի ժամը 12։00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է, հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել, ուժերի ու միջոցների էական տեղաշարժ՝ նույնպես։ Օպերատիվ իրադրությունը լիարժեք վերահսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից։

̰
Ավարտվել է ևս 3 անձանց մասով 2020 թ․ նոյեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերով քրգործի նախաքննությունը

12:36 22.11.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցների կողմից իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու կամ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել

12:22 22.11.2021

Նոյեմբերի 21-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Հայաստանում կատարվել է 1110891 քովիդ-պատվաստում

12:20 22.11.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նոյեմբերի 21-ի դրությամբ կատարվել է 1110891 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 738887, երկրորդ դեղաչափ` 372004:

̰
ՌԴ խաղաղապահները շարունակում են ԼՂ-ում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ իրականացնել

12:10 22.11.2021

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում իրականացնել իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկել կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Դիտորդական կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով: ՌԴ խաղաղապահներն ապահովում են անցակետերով ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով […]

̰
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

12:08 22.11.2021

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ շնորհավորելով տիկին Նացվլիշվիլիին նշանակման առթիվ եւ մաղթելով բեղմնավոր աշխատանք այդ պաշտոնում՝ նախարար Խաչատրյանն իր պատրաստակամությունն է հայտնել մշտապես աջակցելու նրան իր կարեւոր առաքելության իրականացման գործում: Նախարարը հյուրերին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը, […]

̰
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 55 պացիենտ

12:05 22.11.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 55 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 553 մարդ։ Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 1 851 անձի մոտ, ապաքինվել է 5 530 հիվանդ։ Ներկայիս դրականության ցուցանիշը 8,41 տոկոս է, իսկ վերջին 14 օրվանը […]

̰
Նոյեմբերի 19-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 114 դեպք

11:48 22.11.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ընտանեկան բռնության՝ 7, պետական-հասարակական ունեցվածքի գողության և ապօրինի ծառահատման՝ 5-ական, ծանր վիրավորանքի՝ 3, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծեծի, սպանության […]

̰
Բացահայտվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու սպանությունը. կա ձերբակալված անձ

11:40 22.11.2021

Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ 65-ամյա Խաչատուր Սուլյանը, իր «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով, անհետ կորել է: Հոկտեմբերի 16-ին ժամը 09.40-ի սահմաններում, Վազաշեն գյուղի հարակից Թթու ջուր կոչվող տարածքում հայտնաբերվել էր Խաչատուր Սուլյանի դիակը՝ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով: Նույն օրը հարուցվել էր քրեական գործ։ Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նոյեմբերի 19-ին հայտնաբերվել […]

̰
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով

11:33 22.11.2021

ՇՄՆ-ից հայտնում են, որ Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.47մ (21.11.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 5սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.652 մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից […]

̰
Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» մրցանակին

11:23 22.11.2021

2021թ.-ին «Life achievement award»-ը գալու է Հայաստան՝ անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխատասենյակ, հայտնում է Կինոաշխարհը։ 1988թ․-ից Ամստերդամում անցկացվում է Դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնը՝ IDFA-ն (The International Documentary Film Festival Amsterdam)։ Բացի միջազգային կինոծրագրերից, ժանրերի բազմազանությունից եւ ամեն տարի ցուցադրվող բազմաթիվ եվրոպական ու համաշխարհային պրեմիերաներից, փառատոնը իրականացնում է նաեւ բազմազան բանավեճեր, ֆորումներ եւ վարպետաց դասեր: […]

̰
Անշարժ գույքի հարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է․ Երևանի քաղաքապետարան

11:18 22.11.2021

Վերջերս հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանքով ոլորտում նոր կանոններ են սահմանվել: Նախ՝ 2021թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար հարկ վճարելը պարտադիր է բոլորի համար: Նախկինում գույքահարկ վճարում էին այն սեփականատերերը, որոնց գույքի կադաստրային արժեքը գերազանցում էր 3 մլն դրամը: «Մենք հանրապետությունում ունեինք հարյուր հազարներով բնակարաններ, որոնց կադաստրային արժեքը 3 մլն-ից ցածր էր և վերջիններիս համար […]

̰
BACK_TO_TOP