11:12 22.11.2021
Նոյեմբերի 15-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 325 դեպք, որից 148-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 70 հրդեհի, 2 փլուզման, 2 պայթյունի, 7 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 132 կենցաղային կանչ. տուժել է 97 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է […]
11:02 22.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 272 նոր դեպք ✓ 4730 թեստավորում ✓ 1873 առողջացած ✓ 30 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334347 դեպք, որոնցից 307484 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18150 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7308 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 […]
10:32 22.11.2021
Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորած գործատուին տրամադրվում է` •Աջակցություն առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, •Միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։ ? Համագործակցություն՝ ✅ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ռազմական գործողություններին […]
10:17 22.11.2021
Նոյեմբերի 22-ին, ժամը 05:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում գազի հոտ է զգացվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բնակարաններից մեկի խոհանոցի գազի կաթսայից տեղի է ունեցել շմոլ գազի արտահոսք: Մինչ […]
09:53 22.11.2021
Չիլիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։ Երկրորդ փուլ են դուրս եկել ուլտրապահպանողական քաղաքական գործիչ Խոսե Անտոնիո Կաստը և ուսանողական բողոքի ակցիաների նախկին առաջնորդ Գաբրիել Բորիկը։ Ավելի չափավոր աջ և ձախ, ինչպես նաև կենտրոնական ուժերի թեկնածուները նրանցից հետ են մնացել ավելի քան 10 տոկոսով։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Կիրակի անցկացված քվեարկության արդյունքներով՝ Կաստին աջակցել է […]
09:26 22.11.2021
Սիցիլիայից հյուսիս գտնվող Վուլկանո կղզուց տարհանում են բնակչության 1/3-ին՝ մոտ 150 մարդու։ Պատճառը հրաբխային ակտիվության ուժգնացումն է։ Համապատասխան հանձնարարականը տվել է կղզու վարչակազմի ղեկավար Մարկո Ջորջիանին, փոխանցում է The Guardian-ը։ Իտալացի գիտնականները հայտնել են մթնոլորտում ծանր գազերի քանակի ավելացման մասին, որոնք նվազեցնում են թթվածնի մակարդակն օդում և դժվարացնում շնչառությունը։ Տեղի իշխանությունները կղզին հայտարարել են «կարմիր […]
09:13 22.11.2021
Բրյուսելում կարանտինային նոր սահմանափակումների դեմ ցույցերի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Այս մասին հայտնում Bloomberg Quicktake-ը։ Ցուցարարները դժգոհ են պարտադիր հեռավար աշխատանքի վերադառնալու (մինչև դեկտեմբերի 13-ը) և 10 տարեկանից բարձր անձանց համար դիմակ կրելու՝ իշխանությունների սահմանած պարտադիր պահանջի դեմ։ Վարչապետ Ալեքսանդր Դե Կրուն հայտարարել է, որ միայն պատվաստման բարձր մակարդակը թույլ կտա խուսափել կոշտ […]
09:02 22.11.2021
Աշխատանքային շաբաթը սկսվել է նավթի գների անկմամբ։ Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև 77․58 դոլար։ Վերջին անգամ Brent-ի արժեքը 78 դոլարից ցածր է եղել հոկտեմբերի 1-ին։ WTI նավթի գինը նվազել է 0․91 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 75,25 դոլարի։ Նավթի գինն իջնում է չորրորդ շաբաթն անընդմեջ՝ Եվրոպայից ստացվող կարանտինային […]
08:50 22.11.2021
Սալվադորի նախագահ Նաիբա Բուկելեն մտադիր է մայներների համար քաղաք կառուցել Կոնչագուա հրաբխի ստորոտում։ Նա մտադիր է նախագծի ֆինանսավորման համար օգտագործել հենց կրիպտարժույթը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նոր բնակավայրը կունենա բիտքոինի ձև, իսկ թվային արժույթի արդյունահանման հարմարության և արդյունավետության համար բնակավայրը կգտնվի երկրաջերմային էներգիայի աղբյուրի կողքին՝ հարավարևելյան Լա-Ունիոն տարածաշրջանում։ Քաղաքում կլինեն բարեր, ռեստորաններ, բնակարաններ և […]
08:36 22.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն կիրակի հայտնել է, որ քաղաքական գործչին բուժելու համար անհրաժեշտ է ներգրավել հոգեբանի և հոգեբույժի։ Այս մասին նա լրագրողներին ասել է Գորիի զինվորական հոսպիտալ կատարած այցից հետո։ Բժշկի կարծիքով՝ հնարավոր է, որ Սաակաշվիլիի վիճակի գնահատման համար պահանջվի արտասահմանցի մասնագետների ներգրավում։ Խոսելով իր պացիենտի առողջական վիճակի մասին՝ Կիպշիձեն […]
08:23 22.11.2021
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուոկեշո քաղաքում կիրակի մեքենան մխրճվել է սուրբծննդյան երթի մասնակիցների բազմության մեջ։ Այս մասին հայտնում է CBS58 տեղի հեռուստաալիքը։ Մեքենան հետևի կողմից ողջ թափով հարվածել է երաժիշտների շարասյանը, կանգ չի առել և շարունակել է ընթացքը։ Հաղորդվում է 1 զոհի և առնվազն 30 վիրավորի մասին։ Իրավապահներն իրականացրել են հանդիսատեսի և երթի մասնակիցների տարհանում, կրակոցով […]
08:09 22.11.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բուզանդի փ. 15, 17 շենքեր, Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքեր, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Կողբացի փ. 83 շենք, Լալայանց փ. 47ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Խաչատրյան […]
16:48 20.11.2021
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղյակ եք, թե վերջին շաբաթներին որքան են շատացել կորոնավիրուսով հիվանդացման և մահվան դեպքերը: Եթե տարեսկզբից մինչև սեպտեմբեր արձանագրվում էին ամսական տասնյակ վարակման դեպքեր, ապա հոկտեմբերին այդ թիվը հասել է 954-ի, իսկ նոյեմբերի 19-ի դրությամբ՝ արդեն 1,294-ի, իսկ մահերը՝ տարեսկզբից մինչև սեպտեմբեր, […]
16:46 20.11.2021
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութի երրորդ դեղաչափը գործում է 10-12 ամիս և պաշտպանում է մարդուն վիրուսից։ Այս մասին ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն, փոխանցում է 1tv.ge-ն։ Նա կոչ է արել բնակչությանը երկրորդ պատվաստումից վեց ամիս անց պատվաստել երրորդ՝ խթանող (բուստերային) դոզայով։ «Այսօրվա տվյալներով՝ երկրում մոտ ութ հազար մարդ ստացել […]
16:34 20.11.2021
Ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին ԵՄ առաջարկին։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։ «Ադրբեջանական կողմը մշտապես բաց է քաղաքական երկխոսության համար և դրական է վերաբերվում նման շփումներին։ Այդ համատեքստում ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել ԵՄ խորհրդի նախագահի առաջարկին՝ ԵՄ […]
16:29 20.11.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ: Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած ավտոմեքենաներում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է […]
16:05 20.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ «Զվարթնոցն» այսօր կլուսավորվի կապույտ գույնով։ Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-22:00-ը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կիրականացվի միջոցառում՝ կապույտ լուսային էֆեկտներով։ Միջոցառումը նվիրված է Երեխաների համաշխարհային օրվան, նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել երեխաների իրավունքների հետ կապված արդիական խնդիրների վրա։ Միջոցառումը կազմակերպում է UNICEF-ի հայաստանյան գրասենյակը։
12:59 20.11.2021
«Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ հյուրին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության սրբադասված […]
12:49 20.11.2021
Առնվանզ 17 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավարևելյան Անդհրա-Պրադեշ նահանգում, որին սեզոնային հորդառատ անձրևներ ու հեղեղումներ են պատուհասել։ Եվս մոտ 100 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է The Times of India-ը։ Նահանգային իշխանությունները տուժածների ժամանակավոր տեղակայման ճամբար են ստեղծել և բնակչությանն ապահովում են անվճար սննդով։ Տեղումները սկսել են հինգշաբթի երեկոյան։ Մի շարք գյուղեր […]
12:32 20.11.2021
Նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Մուշի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 16.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Չարենցի փողոցի 7-րդ շենքի բնակարանի մուտքի դռան ապակին, մտել ու գողացել փող, խմիչք և այլ իրեր։ Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, հայտնաբերել և, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել […]
12:23 20.11.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին ծննդյան 75-ամյակի առիթով: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ռուս Ուղղափառ Եկեղեցու գահակալին ուղղված շնորհավորագրում ասված է. «Ձերդ Սրբություն, Ձեր ողջ կյանքը, Ձեր հովվապետական ծառայությունը ամբողջապես նվիրել եք աշխարհում Քրիստոսի Եկեղեցու դերի ամրապնդմանը, Սուրբ Ավետարանի […]
11:58 20.11.2021
Նոյեմբերի 18-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 134 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 79-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:42 20.11.2021
Նոյեմբերի 25-ին նշվելիք Գոհաբանության տոնին ընդառաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել երկու հնդկահավի, որոնց անուններն են Դոնդող և Գետնանուշի կարագ։ Պետության ղեկավարը կատակել է՝ ասելով, որ նրանք Ինդիանա նահանգից ընտրվել են միջոցառման համար՝ այդ թվում կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու պատճառով։ Նախագահի կողմից հնդկահավերին ներելու և նրանց կերակուր դառնալուց փրկելու ավանդույթը սկիզբ է առել […]
11:28 20.11.2021
Նոյեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 318 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 808 889-ն են: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 457 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 743 927 մարդ։ Վարակից մահացել է ևս 70 մարդ, ընդհանուր՝ 11 422: Դրականության օրական ցուցանիշը […]
11:14 20.11.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Times-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ իր վարչակազմն ուսումնասիրում է դիվանագիտական բոյկոտի հնարավորությունը։ Նշվում է, որ Ջոնսոնը նման հնարավորությունը դիտարկում է՝ ի նշան բողոքի Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի դեմ։ Ներկայում […]
11:02 20.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 870 նոր դեպք ✓ 9660 թեստավորում ✓ 2161 առողջացած ✓ 41 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 333583 դեպք, որոնցից 304017 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 20909 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7253 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1404 […]