10:17 19.11.2021
Փոկա գյուղից 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանը մահացել է Ախալցխայում կատարված ստամոքսի վիրահատությունից մեկ օր անց։ Փոկա գյուղի բնակիչները Ախալցխայում հավաքվել են Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի դիմաց։ 19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում, հայտնում է Tv9.ge-ն։ Նոյեմբերի 11-ին Ախալցխայի ուղեգրային հիվանդանոցում նա ստամոքսի խոցի վիրահատության է ենթարկվել, որի մասին ընտանիքը տեղեկացվել է հաջորդ օրը։ Սարգիս […]
09:58 19.11.2021
Որսի կանոնների խախտումների կանխարգելման, ապօրինի որսի դեպքերը բացառելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ ստուգայցի ընթացքում նոյեմբերի 17-ի գիշերն ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքում ապօրինի որս կատարելու կասկածանքով, կանգնեցրել են Երևան քաղաքի բնակիչ Վ.Հ.-ի վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։ Մեքենայում հայտնաբերված «ՏՈԶ-120» տիպի որսորդական երկփող հրացանը, 31 հատ […]
09:26 19.11.2021
Վանկուվեր կղզում գտնվող կանադական զինված ուժերի բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է տուժել։ Նրանցից 4-ի համար պահանջվել է հոսպիտալացում։ Կրիտիկական վիճակում գտնվողներին տեղափոխելու համար ներգրավվել է ուղղաթիռ։ Մյուսներին բուժօգնություն են ցուցաբերել ռազմաբազայի բժիշկները, հայտնում է CTV-ն։ Ենթադրաբար, զորանոցի շենքերից մեկում գազ է պայթել։ Պայթյունի հետևանքով կառույցը մասամբ փլուզվել է։ Պայթյունի ալիքից վնասվել են […]
08:57 19.11.2021
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և նրա ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովը բանակցություններ են ունեցել Ուկրաինայի սահմաններին տիրող իրավիճակի առնչությամբ, որոնց արդյունքներով եկել են համաձայնության՝ երկրի պաշտպանական ներուժի մեծացման շուրջ։ Երկրի պաշտպանական ներուժը կմեծացվի ռազմավարական պաշտպանության մասին պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ստորագրվել են 2021 թվականի օգոստոսի 31-ին։ Այս մասին ասվում է ամփոփիչ կոմյունիկեում, որը հրապարակվել է Պենտագոնի […]
08:45 19.11.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա ճնշումը շարունակելու անհրաժեշտության մասին՝ վերջ դնելու լեհ-բելառուսական սահմանին միգրանտների հոսքերի օգտագործմանը։ Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը։ Մակրոնը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ։ Կողմերը քննարկել են իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին։ «Հանրապետության նախագահը հաստատել է անհրաժեշտությունը, որ Եվրոպան […]
08:33 19.11.2021
Երկուշաբթիից՝ նոյեմբերի 22-ից սկսած, Հունաստանում կարանտինային կանոնները կխստացվեն։ Դրանք կտարածվեն կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների վրա։ Այս մասին հայտնում է Еkathimerini պարբերականը։ Չպատվաստված քաղաքացիները չեն կարող այցելել կինոթատրոններ, թանգարաններ, մարզասրահներ՝ նույնիսկ քովիդ թեստի բացասական արդյունքով։ Նոր սահմանափակումների մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտասկիսը՝ վերջին մի քանի շաբաթներին վարակակիրների թվի կտրուկ ավելացումից հետո։ Ներկայում չպատվաստվածներին արգելված […]
08:20 19.11.2021
Ավստրիայի Ազգային խորհուրդը միաձայն զրկել է նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցին պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այս մասին հայտնում է Spiegel online-ը։ Նշվում է, որ Կուրցն անձամբ աջակցել է այդ քայլին։ Ավելի վաղ քաղաքական գործիչն ասել էր, որ ուրախ կլինի զրկվել անձեռնմխելիությունից, ինչը թույլ կտա դատարանի միջոցով ապացուցել իր անմեղությունը։ Կուրցին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը թույլ կտա շարունակել հետաքննությունը նրա […]
08:10 19.11.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարյան փ. 20/1 շենք, Հյուսիսային պող. 1, 4, 6 շենքեր, Արամի փ. 64-88 սեփական տներ, Եկմալյան փ. 1-16 սեփական տներ, Փարպեցու փ. 10 շենք, Պուշկինի փ. 43-51 շենքեր, Սարյան փ. 21 […]
12:58 18.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ տեսապատկերված անձինք: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն […]
12:34 18.11.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթինե Վայգանդի հետ։ Արման Թաթոյանը շնորհավորել է Քրիսթինե Վայգանդին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ակտիվ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանամերձ և վերջին պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող […]
11:57 18.11.2021
Ամերիկյան Gallup կազմակերպությունը, Գլոբալ հարցումների վերլուծական կենտրոնը, հրապարակել է 2021 թվականի օրենքի և կարգուկանոնի ինդեքսը։ Ինդեքսի համաձայն, Վրաստանը 100 միավորանոց վարկանիշային համակարգով հավաքել է 88 միավոր և Գերմանիայի, Շվեդիայի և Մալթայի հետ միասին զբաղեցրել է 17-րդ տեղը աշխարհի լավագույն 20-յակում։ Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ, փոխանցում է 1tv.ge-ն։ […]
11:49 18.11.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 446 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 320 մարդ, ևս 77-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 50 026 թեստ, այստեղից 31 072-ը արագ, իսկ 18 954-ը «ՊՇՌ» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման […]
11:42 18.11.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության, ծանր վիրավորանքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 2-ական, […]
11:25 18.11.2021
Արցախում նոյեմբերի 17-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
11:16 18.11.2021
Russia Today-ի ուղիղ եթերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական անօրինական ներխուժումների ու ահաբեկչական հարձակումների հետևանքները, որից վերջինը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր են գործում հանցանքներ մեր գյուղերի անմիջական հարևանությամբ՝ կրակելով, գողություններով, սպառնալով ու ահաբեկելով խաղաղ բնակչությանը։ Ամերիկայի Հայ […]
11:02 18.11.2021
COVID-19-ը Հայաստանում. նոյեմբերի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 1019 նոր դեպք ✓ 10 074 թեստավորում ✓ 1461 առողջացած ✓ 30 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 331 914 դեպք, որոնցից 299 953 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 381 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7183 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]
10:58 18.11.2021
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի դատախազության դատավարական հսկողության ներքո՝ մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «N» ՍՊ ընկերության՝ որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված պատասխանատու անձինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 2019թ. մարտի 15-ի հրամանով ընկերությանը տրամադրված՝ մարզի Օթևան համայնքի վարչական տարածքի […]
10:57 18.11.2021
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրամանով Մարիամ Մելքումյանը 2021 թվականի նոյեմբերի 17-ին նշանակվել է նախարարի մամուլի խոսնակ: Մարիամ Մելքումյանը 2010-2014թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2013-2014թթ. սովորել և ավարտել է Կանանց լիդերության դպրոցը: 2014թ.-ից թղթակցել է WomenNet.am կայքին ու «Կինը և քաղաքականությունը» թերթին: 2016թ.-ից աշխատել է Shabat.am լրատվական կայքում՝ սկզբում […]
10:44 18.11.2021
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը գիշերային շրջայցի ժամանակ նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։ Բնությունը վերականգնվում է, և ընձառյուծի այս բացառիկ նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում այսուհետ լինել շատ ավելի ուշադիր, ու ավելի ուժեղացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության համակարգը։ Հիշեցնենք, որ Հայաստանում բնակվում է ընձառյուծի կովկասյան ենթատեսակը (Panthera […]
10:34 18.11.2021
Նոյեմբերի 18-ից 24-ը կանցկացվի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակամանրէային դեղեր. կիրառե’լ պատշաճ» կարգախոսով: Հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակամանրէային դեղերի պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է հասցնել յուրաքանչյուրին, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը […]
10:31 18.11.2021
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մտահոգիչ է համարել հաղորդագրությունները նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ հարձակման հետևանքով հայ զինծառայողների զոհվելու և գերեվարվելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսի հայտարարությունը տարածել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի «Թվիթեր»-ի էջը: Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը օգնում է հնարավոր դարձնել […]
10:28 18.11.2021
Նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ․ժամանակահատվածի համար։ Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղերի համար ներկայացված էին չորս երկրների՝ Հայաստան, Լիտվա, Ուկրաինա և Ադրբեջան, թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով առավելագույն 146 ձայն, […]
10:25 18.11.2021
Ինչպես արդեն ՊՆ-ից տեղեկացրել էին, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։ Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների […]
10:22 18.11.2021
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
10:14 18.11.2021
Նոյեմբերի 18-ին, ժամը 05։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի մոտակայքում գտնվող շինությունում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքում։ […]
10:09 18.11.2021
Brent նավթի մեկ բարելի գինն իջել է 80 դոլարից՝ հոկտեմբերի 7-ից հետո առաջին անգամ։ Բորսային տվյալները վկայում են այն մասին, որ նավթի համաշխարհային գներն արագացրել են անկման տեմպերը։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 3,08%-ով՝ հասնելով 79,9 դոլարի, իսկ ամերիկյան WTI թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինն ընկել է 3,32%-ով՝ հասնելով 77,09 դոլարի։