10:47 20.11.2021
Երևան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած 8 քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։ «Հիվանդանոց տեղափոխվելուց հետո տուժածներից 2-ը մահացել էին, մնացած 8 քաղաքացիները անհրաժեշտ բուժումները ստանալուց հետո դուրս են գրվել, նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- հայտնեց նա: Հիշեցնենք, որ […]
10:35 20.11.2021
Բիտքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոն արժանի է տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի, քանի որ հարստացրել է հարյուր հազարավոր մարդկանց ավելի լավ, քան տնտեսագետների մեծ մասը։ Այս մասին հայտնել է Celsius Network կրիպտոլենդինգային հարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դանիել Լեոն Tech NY 2021-ի շրջանակում անցկացված համաժողովի ընթացքում, փոխանցում է CalcalistTech պորտալը։ Լեոնը կրիպտոգրաֆիան անվանել է վստահության ինովացիա, որը […]
10:23 20.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 61-ամյա Սերյոժա Աբրահամյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, զանգահարել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ […]
10:11 20.11.2021
ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ՝ Նյու Ջերսի նահանգից) առաջարկել է ուղղում մտցնել պաշտպանական բյուջեի նախագծում։ Նախատեսվում են բազմաթիվ տարբեր նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի հանդեպ թշնամական գործողությունների դեպքում։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Կոնգրեսի կայքին։ Սենատորի առաջարկով նախատեսվում են միջոցառումներ ռուսաստանցի պաշտոնատար անձանց, նաև նախագահի, «Հյուսիսային հոսք-2»-ի, հիմնական […]
09:49 20.11.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գիշերը Թբիլիսիի մատույցներում գտնվող Գլդանի շրջանի բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորի քաղաքի զինվորական հոպիտալ։ Կադրերը հրապարակել է Pirveli TV-ն։ Նախկին նախագահին ճանապարհին ուղեկցել են նրան բուժող բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն, մայրը՝ Գիուլի Ալասանիան, բանտային հիվանդանոցի բժիշկները, ինչպես նաև 2 փաստաբաններ։ Իրադրությունը հոսպիտալի մոտ եղել է հանգիստ, շենքը հսկողության տակ է վերցված […]
09:34 20.11.2021
ԱՄՆ Տեխաս նահանգում՝ ռազմաօդային ուժերի Լաֆլին բազայում, ողբերգական վթար է տեղի ունեցել՝ Т-38С Talon երկու ուսումնամարզական ռեակտիվ ինքնաթիռների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է բազայի մամուլի ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել թռիչքավայրէջքային ուղու վրա։ Զոհվել է մեկ օդաչու, ևս երկուսը՝ վիրավորվել։ Տուժածներից մեկը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել, երկրորդը, ով գտնվում է կրիտիկական վիճակում, սանավիացիայով տեղափոխվել […]
09:18 20.11.2021
Կանադան թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer-BioNTech-ի Comirnaty պատվաստանյութով 5-11 տարեկան երեխաների պատվաստումը։ Այս մասին հայտնում է Կանադայի առողջապահական դեպարտամենտը։ Այն դարձել է Կանադայում այդ տարիքային խմբում օգտագործման համար առաջին հաստատված պատվաստանյութը։ Նշվում է, որ մանրակրկիտ և անկախ գիտական ուսումնասիրության արդյունքում արվել է եզրակացություն, որ այդ պատվաստանյութի առավելությունները 5-11 տարեկան երեխաների համար գերակշռում են ռիսկերը։ Ավելի […]
09:01 20.11.2021
ԱՄՆ 78-ամյա նախագահ Ջո Բայդենն առողջ է և էներգիայիով լի, նրա վիճակը թույլ է տալիս շարունակել կատարել պետության ղեկավարի պարտականությունները։ Այս մասին ասվում է նախագահի բժիշկ Քեվին Օ՝Քոննորի հաշվետվությունում, որը հրապարակել է Սպիտակ տունը։ Մասնագետները կոլոնոսկոպիայի ժամանակ պոլիպ են հայտնաբերել և հեռացրել այն, հյուսվածքաբանական հետազոտությունը կավարտվի հաջորդ շաբաթ։ Նշվում է, որ նախագահը երբեք աղիների քաղցկեղ […]
08:45 20.11.2021
Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալությունը (EMA) հաստատել է կորոնավիրուսի դեմ ամերիկյան դեղագործական հսկա MSD-ի մոլնուպիրավիր դեղամիջոցի օգտագործման արտակարգ թույլտվությունը։ Այս մասին հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը։ Lagevrio (մոլնուպիրավիր կամ MK 4482) դեղամիջոցը, որը ներկայում գրանցված չէ ԵՄ-ում, կարելի է օգտագործել մեծահասակների բուժման համար, ովքեր հավելյալ թթվածնի կարիք չունեն և առկա է կորոնավիրուսային հիվանդության ծանր ձևի զարգացման […]
08:35 20.11.2021
Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Ուեսթը հայտնել է Աֆղանստանում «Թալիբանի» կառավարության լեգիտիմության ճանաչման պայմանները։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ «Լեգիտիմությանն ու աջակցությանը պետք է արժանանալ ահաբեկչության դեմ պայքարի գործողություններով, ներառական կառավարության ստեղծմամբ, ինչպես նաև փոքրամասնությունների, կանանց իրավունքների պահպանմամբ, ներառյալ կրթությանն ու աշխատանքին հավասար հասանելիության ապահովմամբ»,-պատասխանել է Ուեսթը թալիբների նամակին, որում նրանք պահանջել էին ապաարգելափակել […]
08:23 20.11.2021
Նիդերլանդների խոշոր նավահանգստային քաղաք Ռոտերդամում կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների․ ոստիկանությունը նախազգուշական կրակոց է արձակել և գործի դրել ջրցաններ։ Տուժել է մի քանի մարդ։ Այս մասին հայտնում է Նիդերլանդների հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան։ Ցուցարարները դժգոհ են պատվաստված և ապաքինված անձանց համար վկայական ներմուծելու կառավարության պլաններից։ Քաղաքի բնակիչները փողոցներ են դուրս են եկել նաև՝ ի […]
12:58 19.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։ Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ […]
12:40 19.11.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության փոխնախագահ Վելի Աղբաբը զեկույց է պատրաստել կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր Թուրքիայում միլիոնատերերի թվի և հարստության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ այդ զեկույցի՝ 2020 թվականի մարտ ամսից հետո Թուրքիայում միլիոնատերերի թիվն աճել է 53 տոկոսով՝ հասնելով 376․787-ի։ Նույն ժամանակահատվածում 54 տոկոսով աճել է նրանց ունեցվածքը՝ […]
12:13 19.11.2021
Նոյեմբերի 18-ին կատարվել է 209 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 109 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
12:09 19.11.2021
Նախորդ օրը՝ նոյեմբերի 18-ին, covid19-ի կանխարգելմանն ուղղված ՀՀ ՍԱՏՄ տեսուչների երեկոյան ստուգայցերն անցկացվել են մայրաքաղաքի էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Վերահսկողություն է կատարվել 16 տնտեսավարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն 1 օբյեկտում: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից […]
12:04 19.11.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 278 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 51 298 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 8,34%, վերջին 14 օրը՝ 9,52%, վերջին 7 օրը՝ 8,99%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 804 571 դեպք: Ապաքինվել է ևս 4 154 պացիենտ, և նրանց […]
11:57 19.11.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 7-ական, խարդախության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի […]
11:24 19.11.2021
Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպումը: Երեկ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
11:20 19.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Շիրակի մարզ՝ Հառիճ և Արթիկ համայնքներում մի շարք հուշարձանների տեղազննման, հնագիտական պեղման և այլ խնդիրներ տեղում ուսումնասիրելու նպատակով։ Հառիճ համայնքի վարչական տարածքում գտնվող Հառիճավանք վանական համալիր կատարած այցելության ընթացքում տեղազննությամբ պարզվել է, որ վանական համալիրում անցկացված էլեկտրական լարերը և ապահովիչներն […]
11:14 19.11.2021
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Երևան քաղաքի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը՝ ? Կինոթատրոն «Հայաստան» -ի հարակից այգի՝ ✅ 19.11.2021 ?12։00-15։00, ? Սասունցի Դավիթ արձանի մոտակա հրապարակ՝ ✅ 19.11.2021 ? 10։30-15։00 ? Նուբարաշենի 11 փող. 6-րդ շենքի բակում գտնվող տաղավարի մոտ՝ ✅ 19.11.2021 ? 11։00-14։00 ? Մետրոյի «Շենգավիթ» կայարանի հարակից տարածք ✅ 20.11.2021 […]
11:10 19.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ տեսապատկերված անձինք: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]
11:03 19.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 799 նոր դեպք ✓ 8148 թեստավորում ✓ 1903 առողջացած ✓ 29 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 332 713 դեպք, որոնցից 301 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 243 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7212 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]
10:54 19.11.2021
Երկրագնդի բնակիչներն ականատես կլինեն վերջին 600 տարիների ընթացքում լուսնի ամենատևական խավարմանը: Այն կտևի 3 ժամ 28 րոպե, կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 6-ին: Երևանի ժամանակով դա ժամը 10-ն է: Նման բան եղել է 1440 թ -ին: Երկիր մոլորակը կստվերի լուսնի գրեթե 99 տոկոսը: Տիեզերական այդ երեևույթը տեսանելի կլինի Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներից, Ավստրալիայից, Ասիայի մի մասից […]
10:51 19.11.2021
Լեհ սահմանապահները հայտնել են, որ միգրանտները լքել են Բելառուսի սահմանային հատվածում տեղակայված ճամբարը: Այդտեղ ապրում էր մի քանի հարյուր մարդ՝ փախստականներ Մերձավոր Արևելքից, որոնք փորձում էին անցնել Լեհաստանի տարածք: Երեկ Բելառուսի իշխանությունները նրանց տեղափոխել են այլ վայր: Մինչ այդ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ պետք է շարունակել ճնշումը Բելառուսի նախագահի նկատմամբ՝ վերջ դնելու, […]
10:43 19.11.2021
Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի […]
10:41 19.11.2021
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ, փոխանցում է 1tv.ge-ն։ Պետդեպարտամենտը նշում է, որ ողջունում է ժողովրդական պաշտպանի կողմից բժշկական խմբի ստեղծումը և կոչ է անում Վրաստանի կառավարությանն արդար վերաբերվել Սաակաշվիլիին և ականջալուր լինել օմբուդսմենի առաջարկություններին։ «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքին հոկտեմբերի 1-ից, երբ նա […]
10:32 19.11.2021
Նոյեմբերի 18-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում «Ինֆինիտի FX35» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա Գայանե Եղիազարյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։
10:23 19.11.2021
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը հորդորել է Ադրբեջանին հարգել Հայաստանի ինքնիշխանությունը: «Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, որը ենթարկվել է ևս մեկ չհրահրված հարձակման: Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը: Դատապարտում եմ ագրեսիայի այս վերջին գործողությունն ու հորդորում այդ երկրի կառավարությանը պահպանել խաղաղության՝ անցած տարվա համաձայնագիրը»,- գրել է Քլարկն իր թվիթերյան […]