TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հրդեհ Լուսագյուղում և Ծաղկաբերում

09:40 18.11.2021

Նոյեմբերի 17-ին, ժամը 22։42-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցում գտնվող վագոն-տնակում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:05-ին, մարվել՝ 23:17-ին: Այրվել են վագոն-տնակի (40 քմ) տանիքը՝ մոտ 7 քմ և ներսի պատը՝ […]

̰
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ կա զոհ

09:31 18.11.2021

Նոյեմբերի 17-ին, ժամը 23:41-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ․ Կ․, ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
«Թալիբանը» բաց նամակով ԱՄՆ-ից պահանջել է հասանելիություն տրամադրել Աֆղանստանի պետական պահուստներին

09:21 18.11.2021

Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան» արմատական իսլամիստական շարժման ներկայացուցիչները հորդորում են ամերիկյան վարչակազմին ապաարգելափակել երկրի Կենտրոնական բանկի պահուստները։ Աֆղանական ակտիվների սառեցումը չի լուծում ոչ մի խնդիր և չի հանդիսանում ամերիկացի ժողովրդի պահանջը, այդ իսկ պատճառով Վաշինգտոնը պետք է արգելանքից ազատի պահուստները։ Այս մասին ասվում է Աֆղանստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութակիի՝ ԱՄՆ Կոնգրեսին հասցեագրված […]

̰
Բուրկինա-Ֆասոյում ոստիկանական հենակետի վրա կատարված հարձակման զոհերի թիվը հասել է 53-ի

09:02 18.11.2021

Աֆրիկյան Բուրկինա-Ֆասո պետության հյուսիսային Սում նահանգում նոյեմբերի 14-ին գրոհայինների կողմից ոստիկանական հենակետի վրա ձեռնարկված հարձակման զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է Reuters-ը։ Զոհերի թվում կան քաղաքացիական անձինք։ Իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող էր ավելին լինել․ 46 ռազմական ոստիկանի հաջողվել է փրկել։ Տեղի ունեցածի հետ կապված՝ մի քանի […]

̰
ՄԱԿ-ն անհանգսացած է Աֆղանստանում «Իսլամական պետության» վերելքով

08:47 18.11.2021

ՄԱԿ-ն անհանգսացած է Աֆղանստանում «Իսլամական պետության» վերելքով։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը։ Նա հավելել է, որ «Թալիբանի» ներկայացուցիչները չեն կարողանում դիմագրավել երկրում ահաբեկչական կազմակերպության ակտիվացմանը։ «Իրադարձությունների բացասական զարգացումն այն է, որ «Թալիբանն» ունակ չէ կանգնեցնել «Իսլամական պետության» տարածումը»,-ասել է նա ՄԱԿ ԱԽ նիստում։ Այդուհանդերձ, նա նշել է, որ շփումները թալիբների […]

̰
Ծխամշուշի պատճառով Նյու Դելիում լոքդաուն է հայտարարվել

08:33 18.11.2021

Հնդկաստանի գերագույն դատարանը պարտավորեցրել է մայրաքաղաքի՝ Նյու Դելիի իշխանություններին խիստ կարանտին սահմանել օդի աղտոտվածության պատճառով, ինչը հասել է կրիտիկական նիշի։ Այս մասին հայտնում է ТСН-ը։ Քաղաքում օդի որակի ցուցիչը գտվում է 343 նիշի վրա, մինչդեռ մարդու համար վտանգավոր է համարվում 50-ը։ Ստեղծված իրավիճակի պատճառը բերքահավաքից հետո դաշտերում մնացած գյուղատնտեսական աղբի այրումն է։ Նյու Դելիի և […]

̰
Սաակաշվիլին կրիտիկական վիճակում է․ անկախ բժիշկներ

08:20 18.11.2021

Բժիշկների խումբը, որը կազմվել է Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիայի կողմից՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հետազոտելու համար, նոյեմբերի 17-ին հրապարակել է քաղաքական գործչի վիճակի վերաբերյալ զեկույց, հայտնում է TASS-ը։ Հետազոտման արդյունքներով՝ անկախ բժիշկները հայտնել են պացիենտի կրիտիկական վիճակի մասին և կոչ արել անհապաղ տեղափոխել նրան մասնավոր կլինիկա։ «Ելնելով պացիենտի կրիտիկական վիճակից՝ նրա բուժման շարունակությունը պետք է […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:10 18.11.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տուն, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Հանրապետության փ. 67 շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր, Նորք՝ Նորքի Այգիներ փ. […]

̰
SHANTNEWS

13:00 17.11.2021

̰
Ադրբեջանը զոհերի և վիրավորների մասին տվյալներ է հրապարակել

12:52 17.11.2021

Ադրբեջանի ՊՆ-ն տվյալներ է հրապարակել Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով կրած կորուստների մասին: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 7 զինվոր, վիրավորվել՝ 10-ը: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների հետևանքով հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ […]

̰
ԵԽ-ն պատրաստակամություն է հայտնել նպաստելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության կայացմանը

12:49 17.11.2021

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությանը: «Ես մտահոգ եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող և մարդկային կյանքերի կորստի պատճառ դարձած միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Հրադադարի մասին տեղեկությունը ողջունելի է, և ես կոչ եմ անում երկու կողմերին էլ պահպանել այն: Ավելի քան 20 […]

̰
Ոստիկանությունը հնարավոր զինված բախում է կանխել. հայտնաբերվել է հրազեն

12:38 17.11.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։ Հավաստի տվյալներ կային նաև, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, և հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեին զինված բախումով, ինչը կանխվեց։ Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ […]

̰
Թուրքիայում գանձ որոնողներն ավերել են հայկական Հոգվոց վանքը

12:30 17.11.2021

Թուրքիայում՝ Վանի Գյուրփընար (Հայոց ձոր) և Չաթաք շրջանների միջև՝ Արաքսի ափին գտնվող հայկական պատմական Հոգվոց (Հոգեաց, Հոգոց) վանքն ավերվել է գանձ որոնողների կողմից և այժմ ոչնչացման եզրին է։ «Van ÇEVDER» պատմական հուշարձանների պահպանության միության ղեկավարներից Ալի Քալչըքը հայտնել է, որ գանձ որոնողները վանքի բոլոր քարերը տեղահան են արել։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ «Սա վայրագություն […]

̰
Բերման ենթարկված տղամարդու մեքենայում ինքնաձիգ է հայտնաբերվել. նա ձերբակալվել է

12:30 17.11.2021

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները նոյեմբերի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գայի պողոտայից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդու։ Նա մեքենայից ներկայացրել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 57 փամփուշտով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ ինքնաձիգն ու զինամթերքը 2020 թվականի հոկտեմբերին գտել էր […]

̰
Տաշիրի ոստիկանները առանց ակցիզի 301 շիշ օղի են հայտնաբերել

12:22 17.11.2021

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները տվյալներ էին ստացել, որ Տաշիրում մի քաղաքացի անհայտ ծագման օղի է վաճառում։ Նույն օրը Տաշիրի Երևանյան փողոցում ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են Վանաձորի մի բնակչի «Մերսեդեսը»։ Մեքենայի ստուգմամբ հայտնաբերվել է առանց համապատասխան ակցիզի, այլ պետության ապրանքանիշերի պիտակներով 60 շիշ օղի։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ […]

̰
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը չի բացառել հայկական կողմից ՀԱՊԿ-ին դիմելը

12:03 17.11.2021

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ չնայած հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կայունացել է, սակայն պետք չէ բացառել, որ հայկական կողմն օգնության համար կդիմի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին դեսպանն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին: Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը մտադիր է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին, թե իրադրության կայունացումից հետո դրա […]

̰
Նոյեմբերի 16-ից 17-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք

11:48 17.11.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, բնակարանային գողության ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացնելու կամ վատնելու, շորթման, գույքը […]

̰
Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը. Դեյվիդ Սիսիլին

11:42 17.11.2021

Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Սիսիլինը։ «Հայաստանի արևելյան սահմանի վրա Ադրբեջանի հարձակումը նախորդ տարվա խաղաղության գործարքի ակնհայտ խախտում է, և դա չի կարելի հանդուրժել: 6000 մարդ մահացավ նախորդ տարվա հակամարտության հետևանքով, այլևս ոչ մի կորուստ չպետք […]

̰
Ստուգայցեր Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

11:40 17.11.2021

Երեքշաբթի՝ նոյեմբերի 16-ի երեկոյան ստուգայցերը՝ ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են մայրաքաղաքի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Վերահսկողություն է կատարվել 19 տնտեսավարողի մոտ, արձանագրություն է կազմվել միայն 1 օբյեկտում: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման […]

̰
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

11:35 17.11.2021

Նոյեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 732 նոր դեպք

11:32 17.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 732 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 50 707 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 9,33%, վերջին 14 օրը՝ 9,77%, վերջին 7 օրը՝ 9,11%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 795 847 դեպք: Ապաքինվել է ևս 4 812 պացիենտ, և նրանց […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել

11:23 17.11.2021

Նոյեմբերի 16-ին կատարվել է 284 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը

11:18 17.11.2021

Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայում մասնակցում են ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների ամենամյա հանդիպմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը: «Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումը: Դրան մասնակցում են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար […]

̰
Ունենք կորոնավիրուսի 982 նոր դեպք, 46 մահ

11:04 17.11.2021

COVID-19-ը Հայաստանում. նոյեմբերի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 982 նոր դեպք ✓ 10 870 թեստավորում ✓ 1153 առողջացած ✓ 46 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 330 895 դեպք, որոնցից 298 492 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 856 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7153 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

̰
Դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը․ ԱԳՆ խոսնակ

11:02 17.11.2021

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին․ Ռուսաստանի Դաշնությանը դիմելու վերաբերյալ – Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Ինչպես գիտեք, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է ներկայացրել իրավիճակը: Այս համատեքստում, երկու երկրների ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ […]

̰
Գործարկվել է բիզնես մոդելավորման էլեկտրոնային հաշվիչ կայք

10:51 17.11.2021

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման խոջոյանի մասնակցությամբ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել «gaia.am» բիզնես մոդելավորման էլեկտրոնային հաշվիչ կայքի շնորհանդեսը։ Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Շնորհանդես–քննարկման նպատակն էր ներկայացնել կայքը, դրանում առկա բաղադրիչները, համապատասխան տվյալների մուտքագրման և ավտոմատացված ելքային տվյալների ստացման գործընթացը։ Շնորհանդեսին ներկա էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, […]

̰
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված հարձակումների վրա

10:44 17.11.2021

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նոյեմբերի 16-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ իր ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային […]

̰
Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն

10:42 17.11.2021

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 57 կողմ ձայն: Առաջինից երկրորդ […]

̰
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է․ ՊՆ

10:38 17.11.2021

Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 […]

̰
ԱՄՆ-ն պետք է զսպի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և ցույց տա իր աջակցությունը հայ ժողովրդի ինքնիշխանությանը. Ադամ Շիֆ

10:35 17.11.2021

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները: «Խորապես անհանգստացած եմ տեղեկություններով, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին հարձակվել են հայ զինվորների վրա, այդ թվում կան տեղեկություններ զոհերի կամ տասնյակից ավելի հայ զինվորների ապօրինաբար գերեվարման վերաբերյալ: Այս հարձակումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնության անմիջական […]

̰
BACK_TO_TOP