10:24 17.11.2021
Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի (1907-1954) «Դիեգոն և ես» ինքնադիմանկարը նյույորքյան աճուրդում վաճառվել է 34․9 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է Sothebey’s աճուրդի տունը։ 1949 թվականին արված «Diego y yo» աշխատանքի գինը 8 մլն դոլարով գերազանցել է նկարչուհու նախորդ ռեկորդը։ Սա Կալոյի վերջին ինքնադիմանկարն է, որը նա ավարտել է մահից մի քանի տարի առաջ։ Ինքնադիմանկարում Կալոն […]
10:15 17.11.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետ: . «Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար: Մենք նաև կողմերին կոչ ենք անում ուղիղ և կառուցողական […]
09:55 17.11.2021
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը թողել է աշխատանքը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Լուսինե Մարտիրոսյանը: «Ավարտում եմ 2012 թվականի օգոստոսից Արդարադատության նախարարությունում սկսած աշխատանքս՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով։ Սկզբում տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, հետո բաժնի պետ, վարչության պետի […]
09:52 17.11.2021
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին: Ջոլին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին ընդհարման կապակցությամբ, որը հանգեցրել է հայ զինծառայողների մահվան: «Մեր մտքերը զոհերի ընտանիքների և հարազատների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի գտնել հակամարտության խաղաղ լուծում»,- […]
09:31 17.11.2021
Արգենտինայում 30-ամյա կինը, ում մոտ 8 տարի առաջ ՄԻԱՎ էր ախտորոշվել, բուժվել է առանց դեղորայքի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ կնոջ իմունային համակարգն ինքնուրույն է պայքարել մարդու իմունադեֆիցիտի վիրուսի դեմ։ Կնոջ անունը չի հաղորդվում, բժիշկները նրան անվանում են «պացիենտ Էսպերանտո»։ Կինն 8 տարի իմացել է իր ախտորոշման մասին, սակայն դեղորայք ընդունել […]
09:24 17.11.2021
Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ: Դեսպան Մակունցը սենատորին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժման մասին։ Դեսպան Մակունցը կարևորել է միջազգային հանրության կողմից արդբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը։ Սենատոր Վան Հոլլենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի […]
09:14 17.11.2021
Միայն Ֆրանսիան կարող է փրկել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելուց, որտեղ լրագրողին սպասվում է 175 տարվա ազատազրկում։ «Ֆրանսիան մեզ պատիվ կցուցաբերի՝ ապաստան տրամադրելով Ջուլիանին այն տեղեկատվության համար, որը նա երբևէ հրապարակել է։ Միայն Ֆրանսիան կարող է այս փուլում փրկել նրան արտահանձնումից»,-հայտնել է լրագրողի հայրը։ Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը, կարծում է, որ իր որդին քիչ […]
08:58 17.11.2021
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին կարգավորել իրադրությունը Լեհաստանի հետ սահմանին և վերականգնել անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում։ Այս մասին Բորելը գրել է իր թվիթերյան էջում։ «Խոսել եմ ԱԳ նախարար Մակեյի հետ՝ Բելառուսի հարցով ԵՄ երկրների ԱԳ նախարարների քննարկումից հետո։ ԵՄ-ի հետ սահմանին Բելառուսի […]
08:44 17.11.2021
ԱՄՆ-ն արգելել է Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգայի, նրա կնոջ և մի քանի նախարարների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ «Բռնաճնշումներն ու չարաշահումները Օրտեգայի կառավարության և նրան աջակցողների կողմից պահանջում են գործողությունների ԱՄՆ-ից»,-հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը նման որոշում է ընդունել նոյեմբերի 7-ի ընտրություններից հետո նախագահի պաշտոնում Օրտեգայի […]
08:32 17.11.2021
Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ։ Այս մասին հայտնում է Bangkok Post-ը։ Հաղորդվում է, որ երկու մահապարտ ահաբեկիչներ մոտոցիկլետներով պայթեցրել են իրենց խորհրդարանի շենքի մուտքի մոտ։ Անցորդներից մեկը մահացել է, այրվել են մոտակայքում կայանված մեքենաները։ Երրորդ չարագործը հարձակում է իրականացրել կենտրոնական ոստիկանական […]
08:25 17.11.2021
Կորոնավիրուսի Դելտա շտամը կազմում է հիվանդացության բոլոր դեպքերի 99 տոկոսը և դարձել է աշխարհում գերակայող։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերկհովեն, փոխանցում է CNBC-ն։ Նրա խոսքով՝ վերջին 60 օրում ողջ աշխարհում գրանցված վարակման գրեթե բոլոր՝ 900 հազար դեպքերը կապված են Դելտա շտամի հետ։ «Կա ևս երկու հետաքրքիր տարբերակ՝ Մյուն […]
08:15 17.11.2021
Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է, թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ «Հայաստանի դեմ մահացու բռնության այս աճը միայն կշարունակվի, եթե ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը, Պետդեպարտամենտը և միջազգային հանրությունը անհապաղ և վճռական դիվանագիտական գործողություն չձեռնարկեն։ Պնդումները, թե երկու կողմն էլ մեղավոր է, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գրոհում են […]
08:09 17.11.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Նոր Արեշ 2փ. 1-30, 29-62; 4փ. 1-46, 45-59; 11փ. 13-40 սեփական տներ, Մուրացանի փ. 125-184 […]
12:59 16.11.2021
2018-ից 2021թթ. ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզպետարանի կողմից ՏԻՄ լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության, հետագայում դրանց արդյունքների կապակցությամբ մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանությունում նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ մարզի Պտղնիի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից նախորդ տարիներին տևականորեն բազմաթիվ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Դրանց վերաբերյալ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում քննվել և քննվում […]
12:58 16.11.2021
Նոյեմբերի 13-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 37-ամյա մի տղամարդու։ Նրա մեքենայում հայտնաբերվել է 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 60 փամփուշտներով։ Նաշնակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
12:45 16.11.2021
Քուրդ արվեստագետ, երգիչ Մեմ Արարատը հայտարարել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 4-ին Անկարայի Նեշեթ Էրթաշ մշակութային կենտրոնի դահլիճում կայանալիք իր համերգը չեղյալ է հայտարարվել, հայտնում է Ermenihaber-ը։ Արարատը սոցցանցի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Անկարայի Քեչիորենի թաղապետարանի աշխատակիցը զանգահարել է համերգի պատասխանատու «Զիզ մյուզիք» ընկերությանը և տեղեկացրել, որ թույլ չեն տալիս կազմակերպել համերգը, […]
12:42 16.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Աջամօղլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Արման Աջամօղլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշված է որոշման մեջ:
12:28 16.11.2021
Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, նոյեմբերի 10-ին այցելել են Գետահովիտ գյուղի փայտամշակման արտադրամաս, որտեղհայտնաբերվել են փայտամշակման երեք հաստոց, 20 խմ հաճարենու կողահատ տախտակ, իսկ արտադրամասին կից չորանոցներում՝ 30 խմ սոճենու, մոտ 6 խմ հացենու և 24 խմ հաճարենու տախտակներ։Արտադրամասի տերը հայտնել է, որ փայտանյութը […]
12:26 16.11.2021
Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման ընթացքում […]
12:21 16.11.2021
Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի շնորհիվ Արարատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք, Արատաշտի բաժնում՝ «Բելկա» մոդելի ակոսափող հրազենի, իսկ Մասիսի բաժնում՝ զինամթերքի, այդ թվում՝ տարբեր տեսակի նռնակների կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների […]
12:16 16.11.2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն քննարկել են Հայաստանում վրացական մոդելով հանրային ծառայություններ մատուցող «Արդարադատության տներ» կառուցելու նպատակով փորձի ու տեղեկության փոխանակման հնարավորություններն ու այս ոլորտում համագործակցությունը խորացնելուն վերաբերող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում, ներկայացնելով Նախարարության բարեփոխումների օրակարգը, Կարեն Անդրեասյանը հատկապես շեշտել է երկու ուղղություններով վրացի գործընկերների […]
12:09 16.11.2021
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ջրառատ բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
12:03 16.11.2021
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակներում կատարել է 12 դրվագ ծանր […]
11:58 16.11.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ՀՀ կառավարության սահմանած ռիսկերի մեթոդաբանության համաձայն հաստատված 2021 թ-ի տարեկան ծրագրում առաջին անգամ ներառվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Ստուգվել են հանրապետության ամբողջ տարածքում Ընկերության կողմից շահագործվող օրական կարգավորող ջրավազանները (ՕԿՋ) և ջրամատակարարման աղբյուրները։ Արձանագրված հիմնական թերություններն են՝ ✔ սանիտարական պահպանման առաջին գոտիների մի մասը սահմանազատված չէ, հատկապես՝ մարզերում, ✔ […]
11:48 16.11.2021
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 83 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 11 140 մարդ։ Վերջին 24 ժամում Վրաստանում «Կովիդ 19» է հաստատվել 5 204 անձի մոտ, ապաքինվել է 4 785 հիվանդ։
11:40 16.11.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, անձի առևանգման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, դրամանենգության, […]