TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել

11:31 16.11.2021

Նոյեմբերի 16-ին թուրքական ազգային արժույթը՝ լիրան, արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել։ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 10․09-ի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նոյեմբերի 15-ին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 դոլար/10․06 լիրա փոխարժեքով։ Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել նաև եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսօր սահմանվել է 1 եվրո/ 11․48 լիրա փոխարժեք՝ […]

̰
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանի տնտեսական անվտանգությանը

11:22 16.11.2021

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ քննարկելու նախարարության հետ ԱՄՆ ՄԶԳ բազմակողմանի համագործակցությունը։ ԱՄՆ ՄԶԳ-ի ծրագրերը նպաստում են Հայաստանի տնտեսության աճին, բիզնեսի ու ներդրողների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը երկրում, ինչպես նաև աջակցում աշխատատեղեր ստեղծողներին։ «ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի միջոցով մենք նախարարության հետ […]

̰
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 33 նոր դեպք, 5 մահ

11:16 16.11.2021

Նոյեմբերի 15-ին կատարվել է 181 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 134 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է մահվան 5 […]

̰
Ունենք կորոնավիրուսի 572 նոր դեպք, 52 մահ

11:05 16.11.2021

COVID-19-ը Հայաստանում. նոյեմբերի 16-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 572 նոր դեպք ✓ 7699 թեստավորում ✓ 1617 առողջացած ✓ 52 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 913 դեպք, որոնցից 297 339 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7107 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
ԱԺ-ն դռնփակ նիստ կանցկացնի ռազմագերիների և անհետ կորածների հարցերով

10:59 16.11.2021

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քննարկում կազմակերպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ առաջարկվել է նիստն անցկացնել դռնփակ: Պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունել են առաջարկը: Նիստին […]

̰
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը մահացել է

10:48 16.11.2021

Նոյեմբերի 15-ին, ժամը 22.20-ին, Երևանի Էրեբունու և Նոր Արեշի 24-րդ փողոցների խաչմերուկում «ԲՄՎ-740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա Լիդա Պապյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
ՀՀ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի քառավալենտ «Վաքսիգրիպ» պատվաստանյութով

10:36 16.11.2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2021-2022 թթ. սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ «Վաքսիգրիպ» պատվաստանյութով։ Բոլոր նրանք, ովքեր չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, […]

̰
Կանադայի մայրուղիներից մեկում սողանքի պատճառով 300 մարդ հայտնվել է արգելափակման մեջ

10:18 16.11.2021

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում տեղատարափ անձրևներից հետո սողանքը ծածկել է ավտոմայրուղին։ Արգելափակման մեջ է հայտնվել մոտ 100 ավտոմեքենա և 300 մարդ, որից 50-ը՝ երեխա։ Այս մասին հայտնում է CBC-ը։ Արտակարգ ծառայությունների աշխատակիցներն իրականացնում են որոնողափրկարարական օպերացիա՝ ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ։ Նահանգում մեկ օրում տեղումները գերազանցել են ամսական նորման։ Առաջացել են հեղեղումներ, բնակիչների մի մասը լքել է […]

̰
Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է

10:08 16.11.2021

Այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին Լիվերպուլում տաքսիստը խափանել է ահաբեկչությունը՝ հարձակողին արգելափակելով մեքենայում, Մեծ Բրիտանիայի իշխանությունները ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել են՝ «նշանակալիից» դարձնելով «լուրջ», ինչը 4-րդ մակարդակն է 5 հնարավորից։ «Դա նշանակում է, որ ահաբեկչությունների իրագործումը միանգամայն հնարավոր է»,-ասել է երկրի ՆԳ նախարար Պրիթի Փաթելը երկուշաբթի Լոնդոնում կայացած արտակարգ նիստի արդյունքներով։ Երկրի վարչապետ Բորիս […]

̰
ԱԺ նիստ

10:00 16.11.2021

̰
Բարբադոսը կդառնա առաջին պետությունը, որը «դեսպանություն» կբացի մետատիեզերքում

09:54 16.11.2021

Բարբադոսը կդառնա աշխարհում առաջին ինքնիշխան պետությունը, որն իր «դեսպանությունը» կբացի մետատիեզերքում։ Այս մասին հայտնում է Decentraland ընկերությունը։ Մետատիեզերքը համացանցային տիրույթում եռաչափ միջավայր է, որտեղ օգտատերերը փոխգործակցում են միմյանց հետ ավատարների միջոցով։ Բարբադոսի արտաքին գործերի և արտաքին առևտրի հարցերով նախարարության հաղորդմամբ՝ կառավարությունն աշխատում է նաև այլ մետատիեզերքների՝ Somnium Space-ի և SuperWorld-ի հետ համաձայնագրերի ուղղությամբ։ Երկիրը մտադիր […]

̰
SHANTNEWS

09:40 16.11.2021

̰
Սաակաշվիլիի հանձնած կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել

09:25 16.11.2021

Վրաստանի նախկին նախագահ, ներկայում բանտարկված Միխեիլ Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։ Այս մասին նշված է Վրաստանի Քրեակատարողական ծառայության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է 1tv.ge-ն։ «Հաշվի առնելով հանրության բարձր հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի ՊՇՌ թեստի արդյունքում «Կովիդ-19» չի հաստատվել։ Տեղեկության համար՝ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերի 15-ին ենթարկվել է ՊՇՌ թեստի, և պատասխանը բացասական է»,- ասված […]

̰
Սաակաշվիլիի մոտ արյունոտ փսխում է սկսվել․ Ուկրաինայի օմբուդմեն

09:14 16.11.2021

Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ մարդու իրավունքների հարցերով լիազորված Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է, որ ուկրաինական քաղաքացիություն ունեցող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ երկուշաբթի երեկոյան արյունոտ փսխում է սկսվել, սակայն բժիշկներին չեն թողնում նրա մոտ, հայտնում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ Դենիսովան հայտնել էր, որ Վրաստան է ժամանել՝ Սաակաշվիլիին այցելելու համար։ «Հայտնվել է տեղեկություն, որ բժշկական կոնսիլիումի […]

̰
Եվրամիությունը թույլ չի տա Բելառուսի տարածքից ոչ մի միգրանտի մուտքը

09:03 16.11.2021

Եվրամիությունը թույլ չի տա Բելառուսի տարածքից ոչ մի միգրանտի մուտքը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ միգրանտները չպետք է մահանան, նրանք պետք է ստանան մարդասիրական օգնություն, այնուհետև հայրենադարձվեն։ «ԵՄ-ն չի կարող թողնել նրանցից ոչ մեկին։ Սակայն նրանք չպետք է մահանան անտառում։ Բելառուսական կողմը պետք է […]

̰
Բայդենն ու Սի Ցզինպինն առցանց հանդիպում են ունեցել

08:49 16.11.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ առցանց հանդիպման ժամանակ նշել է առանցքային ոլորտներում միջազգային համագործակցության կարևորությունը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Սպիտակ տան ղեկավարը կլիմայի փոփոխությունն անվանել է կարևորագույն գլոբալ խնդիրներից մեկը։ «Մեզ հարկավոր է տեղադրել ողջամտության վրա հիմնված մի քանի պաշտպանիչ պատնեշներ»,-ասել է Բայդենը, փոխանցում է Reuters-ը։ ԱՄՆ […]

̰
Ռուսաստանը տիեզերքում նոր զենք է փորձարկել․ Պետդեպ

08:36 16.11.2021

Ռուսաստանը նոյեմբերի 15-ին «անխոհեմաբար» իրականացրել է հակաարբանյակային զենքի փորձարկում իր արբանյակներից մեկի դեմ, որից հետո հայտնվել են Միջազգային տիեզերակայանին սպառնացող տիեզերական աղբի հարյուր հազարավոր բեկորներ։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ այդ կերպ սպառնալիքի տակ են դրվել մի շարք երկրների տիեզերական առաքելությունները։ Փրայսն ընդգծել է, որ Մոսկվան չի նախազգուշացրել Վաշինգտոնին փորձարկումների […]

̰
Հրաձգություն Կոլորադոյի դպրոցներից մեկի մոտ․ հոսպիտալացվել է 6 դեռահաս

08:21 16.11.2021

14-17 տարեկան մի քանի դեռահաս է հոսպիտալացվել ամերիկյան Ավրորա քաղաքում (Կոլորադո նահանգ)՝ կենտրոնական միջնակարգ դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Այս մասին Twitter-ում հայտնել է քաղաքի ոստիկանական վարչությունը։ Նոմ-փարքում ցերեկը կրակոցներ են հնչել։ Իրավապահների ժամանելուն պես հրաձիգը թաքնվել է։ Հոսպիտալացվածների վիճակի մասին չի հաղորդվում։ Հաղորդվում է 18-ամյա մեկ այլ տուժածի հոսպիտալացման մասին, ում մոտ առկա […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 16.11.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նոր Արեշ 2փ. 1-30, 29-62; 4փ. 1-46, 45-59; 11փ.13-40 սեփական տներ, Մուրացան փ. 125-184, 130-138 /զույգ/ սեփական տներ, Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ,Կռիլովի փ.1-52, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Նորք […]

̰
SHANTNEWS

13:00 15.11.2021

̰
Վերականգնվել է Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքին պատճառված շուրջ 23մլն դրամի վնասը

12:53 15.11.2021

2020թ. օգոստոսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող գյուղատնտեսական արտադրական, ինչպես նաև խոտհարք և արոտավայր նպատակային նշանակության հողատարածքներից ընդհանուրը 5.007մ2 հողամասի վրա, առանց վերջինիս […]

̰
Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար

12:50 15.11.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար»,-ասված է հրամանագրում: Ավելի վաղ նախագահի հրամանագրով Պապիկյանն ազատվել էր ՀՀ փոխվարչապետի, իսկ Արշակ Կարապետյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնից։

̰
Նոյեմբերի 12-ից 15-ը բացահայտվել է հանցագործության 109 դեպք

12:38 15.11.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 12-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության և ընտանեկան բռնության՝ 8-ական, յուրացնելու կամ վատնելու ու սպանության սպառնալիքի՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, ծեծի՝ 3, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի […]

̰
Մահացել է Կ․ Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետը

12:22 15.11.2021

Նոյեմբերի 14-ին կյանքից անժամանակ հեռացել է Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, ավագ քահանա Թաթուլ Անուշյանը։ Ավագ քահանա Անուշյանը մահացել է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։ Նա բուժում էր ստանում ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։ Թաթուլ Անուշյանը ծնվել է 1966 թվականին Ստամբուլում։ Կրոնական ժողովի ատենապետ ընտրվել է 2019 թվականին։

̰
Սպանություն Քանաքեռի սեփական տներից մեկում

12:21 15.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան 3/3 հասցեում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի […]

̰
Վերջին մեկ օրում կորոնավիրուսը Վրաստանում 82 մարդու կյանք է խլել

12:11 15.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 820 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 6 017 մարդ, ևս 82-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 785 911 դեպք, որից 722 399 հիվանդ ապաքինվել է, 11 057-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ […]

̰
Շուրջ 39 մլն դրամի չափով վնաս է հասցվել շրջակա միջավայրին

11:54 15.11.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի հոկտեմբերի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 75 դեպք, որից 66-ով հաշվարկվել է 38․841․980 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 290․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 208․750 […]

̰
Քրոնիկ խնդիրների պատճառով հոգեբուժարաններում մարդու իրավունքները խախտվում են. ՄԻՊ

11:44 15.11.2021

Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. մեծ առաջընթաց չկա նաև այդ ոլորտին առնչվող մեր արտահերթ զեկույցի հրապարակումից հետո: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից կազմակերպված «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումն ազատությունից զրկման վայրերում» խորագրով կլոր սեղան քննարկմանը: Քննարկմանը մասնակցել են դատավորներ, փաստաբաններ, […]

̰
Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

11:35 15.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել 1900.49մ (14.11.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 3 սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառ իրականացվել է մայիսի 25-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը […]

̰
Իրանում երեկ տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետևանքով տուժածների թիվը հասել է 100-ի

11:22 15.11.2021

Իրանում երեկ տեղի ունեցած 6․1 և 6․3 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, վիրավորներին՝ 99-ի։ Առաջին ցնցումը տեղի է ունեցել 18 կմ խորության վրա, երկրորդը՝ 10 կմ խորության վրա։ Հզոր երկրաշարժերը տեղի են ունեցել հարավային Հորմոզգան նահանգում՝ նավահանգստային Բանդար-Աբբաս քաղաքից ոչ հեռու։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում, ինչպես նաև ԱՄԷ-ում և Սաուդյան […]

̰
BACK_TO_TOP