11:10 15.11.2021
Նոյեմբերի 8-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 337 դեպք, որից 129-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 45, ինքնասպանության փորձի 11 դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 146 կենցաղային կանչ. տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է […]
11:03 15.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 378 նոր դեպք ✓ 5966 թեստավորում ✓ 1962 առողջացած ✓ 39 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 341 դեպք, որոնցից 295 722 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 25 185 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7055 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]
10:34 15.11.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մինչ օրս կատարվել է 1 միլիոն պատվաստում` COVID-19-ի դեմ։ 14.11.2021թ. դրությամբ կատարվել է 1 00 4493 պատվաստում, որից` ✔առաջին դեղաչափ` 682188: ✔երկրորդ դեղաչափ` 322305:
10:32 15.11.2021
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով: «Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով: Կարևոր է չեզոքացնել, անդրադառնալ պատճառներին և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- Twitter-ում գրառում է կատարել Տոյվո Կլաարը: Concerned about increase of tensions between ??and?? this week. Important […]
10:27 15.11.2021
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2021թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Լերմոնտովո համայնքներում, Սյունիքի մարզի Կապան համայնքում, Լոռու մարզի Արզնի համայնքում կայացած տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ամբողջ օրը ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ, ահազանգեր իրավապահ մարմինները […]
10:23 15.11.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։ Մասնավորապես, նախապատրաստված […]
10:21 15.11.2021
Նոյեմբերի 15-ին, ժամը 01։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 39/9 հասցեում գտնվող «Բլեք Անգուս» բուրգեր-բարում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։48-ին, […]
10:01 15.11.2021
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 2021 թվականի նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Կապան համայնքում վստահ հաղթանակ է տարել «Շանթ» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 13 962, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝՝ 5791 ընտրող: Կապանում 31 հազար 673 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 20 հազար […]
09:59 15.11.2021
Իսրայելի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Երեխաները կպատվաստվեն Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի 10 միկրոգրամ դեղաչափով։ Ավելի վաղ ընկերությունները հայտարարել էին, որ այդ դեղաչափն արդյունավետություն է դրսևորել կորոնավիրուսի դեմ 90,7% դեպքերում։ Ներկայում Իսրայելում 12-ից բարձր տարիքի երեխաներին պատվաստում են 60 մկգ դեղաչափով։ Տարիքային խմբերի […]
09:31 15.11.2021
Բրիտանացի երգիչ և երգերի հեղինակ Էդ Շիրանը ստացել է MTV Europe Music Awards 2021 երաժշտական մրցանակաբաշխության գլխավոր պարգևը։ Bad Habits ստեղծագործոթյունը հաղթել է «Լավագույն երգ» անվանակարգում, հայտնում է մրցանակաբաշխության թվիթերյան էջը։ Նրա հետ մրցակցության մեջ են եղել Ջասթին Բիբերը, Doja Cat-ը, Օլիվիա Ռոդրիգոն, ռեփեր Lil Nas X-ը։ Շիրանը հաղթել է նաև «Լավագույն կատարող» անվանակարգում։ Ամենամյա […]
09:24 15.11.2021
Բուլղարիայի գործող նախագահ Ռումեն Ռադևն ընտրություններում հավաքել է 45․58 տոկոս ձայն։ Այս մասին հայտնում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ քվեաթերթիկների 10․89 տոկոսի հաշվարկից հետո։ Առաջին փուլում հաղթելու համար Ռադևին անհրաժեշտ է ավելի քան 50 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում թուրքական փոքրամասնության շահերը ներկայացնող Մուստաֆա Կարադային է (Շարժում հանուն իրավունքների և ազատությունների)՝ 20 տոկոս ձայնով։ 19․16 տոկոս […]
09:03 15.11.2021
Նոյեմբերի 14-ին, ժամը 23։10-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը հերթապահությունից վերադառնալիս Կոտայքի մարզի Առինջ գյուղի կամարի մոտակայքում նկատել է ՃՏՊ։ Պարզվել է, որ «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1986 թ․) բախվել է լուսացույցին։ Փրկարարները ուղևորներ Ա. Ղ.-ին (ծնված 1991 թ․), Ս․ Ս․-ին (ծնված 1991 […]
08:53 15.11.2021
Ամերիկյան Տեխաս նահանգում ռեփեր Թրեվիս Սքոթի համերգի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի զոհերի թիվը հասել է 10-ի այն բանից հետո, երբ հիվանդանոցում մահացել է տուժած 9-ամյա տղան։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Էրզա Բլաունթի ընտանիքի փաստաբանները անցած շաբաթ հայտնել էին, որ բժիշկները տղային կոմայի վիճակի են բերել՝ գլխուղեղի ծանր վնասվածքների, լյարդի և երիկամների վնասվածքների դեմ […]
08:38 15.11.2021
Բրիտանական Լիվերպուլ քաղաքում տաքսիստը ենթադրյալ ահաբեկչին փակել է մեքենայի մեջ մինչ ռումբի պայթելը։ Այդպիսով, նա կանխել է հիվանդանոցում կատարվելիք ահաբեկչական հարձակումը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Տաքսիստ Դեյվ Փերին դուրս է ցատկել մեքենայից այն պահին, երբ պայթուցիկ սարքով տղամարդը մոտեցել է։ Տաքսիստը նրան փակել է մեքենայի սրահում։ Ենթադրյալ ահաբեկիչը մահացել է։ Փերիի առողջական վիճակը […]
08:24 15.11.2021
«Շանթ Դաշինքի» ֆեյսբուքյան էջը գրում է․ ««Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության Կապան համայնքի ավագանու ցուցակը գլխավորող Գևորգ Փարսյանը վստահ հաղթանակ է տոնում Կապան համայնքի ավագանու ընտրություններում: Գևորգ Փարսյան- «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն՝ 70%-14000 քվե «Քաղաքացիական պայմանագիր»՝ 30%- 5784 քվե»։
08:15 15.11.2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջը ներկայացրել է Իջևանում ընտրությունների արդյունքները։ « Իջևանում վերջնական արդյունքները՝ «Քաղաքացիական պայմանագիր» -80.78% «Հայ հեղափոխական դաշնակցություն»-15.87% Անվավեր- 3.35%»: Իջևանում ընտրություններին մասնակցել են ՀՅԴ-ն՝ Վահան Ղազումյանի գլխավորությամբ, ՔՊ-ն՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։
08:09 15.11.2021
Ստեփանավանում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` հավաքելով ձայների 78,4 տոկոսը: «Ստեփանավանի վերջնական արդյունքները՝ «Քաղաքացիական պայմանագիր» – 78,4 % «Բարգավաճ Հայաստան կուսակցություն» – 13,8% «Հայ ազգային կոնգրես» – 4,25 % Անվավեր- 3,5%»,-նշված է ՔՊ ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը:
12:53 13.11.2021
Նոյեմբերի 12-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 2 մահվան […]
12:46 13.11.2021
Նոյեմբերի 12-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում հարցականով, որովայնի բութ վնասվածք, կտրած-ծակած վերք, ձախ պերորիբիտալ հեմատոմաքերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վեդիի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Ուրցաձոր գյուղի Տիգրան Մեծի […]
12:34 13.11.2021
Նոյեմբերի 12-ին, ժամը 02.00-ին, պարեկային ոստիկանները, ամրագոտին ամրակապած չլինելու համար վարչական արձանագրություն կազմելու նպատակով, Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է՝ 42-ամյա վարորդը եղել է անսթափ և չի ունեցել ավտոմեքենայի հաշվառման վկայագիր։ Նշված հանգամանքները ոստիկանների կողմից չարձանագրելու համար վարորդը նրանց փող է առաջարկել, ինչի համար բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Հանգամանքները պարզվում […]
12:24 13.11.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ հավանություն չի տալիս առողջ մարդկանց հակակորոնավիրուսային պատվաստանյութի բուստերային դեղաչափ ներարկելուն, ինչպես նաև քովիդի դեմ երեխաների պատվաստումներին։ Այս մասին նա հայտարարել է ԱՀԿ ճեպազրույցի ժամանակ։ Նա նշել է, որ ցածր եկամտով երկրներում մարդիկ դեռևս սպասում են առաջին դեղաչափը ստանալուն։ Ներկայում աշխարհի 2 երկրում (Էրիթրեա և […]
12:08 13.11.2021
Նոյեմբերի 12-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ Մոլդովական փողոցում կռիվ է, և լսվել է կրակոցի ձայն: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր և պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը […]
11:54 13.11.2021
Նիդերլանդներում, COVID-19-ի բռնկման ֆոնին, սկսած այսօրվանից ուժի մեջ են մտնում կարանտինային նոր կանոնները։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն մամուլի ասուլիսի ժամանակ։ «Առողջապահության վրա ճնշումը կրկին չափազանց մեծ է։ Քովիդով հիվանդների մեծ թվի պատճառով վիրահատությունները, մասնավորապես՝ սրտի, կրկին ու կրկին հետաձգվում են»,-ասել է նա։ Խանութների, հանրային սննդի կետերի աշխատանքային ժամերը կկրճատվեն։ Խանութներում, ռեստորաններում, […]
11:43 13.11.2021
Ռումինիայում իշխող Ազգային լիբերալ կուսակցության (PNL-Partidul Naţional Liberal) փոխնախագահ, Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ամյակի առնչությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Որոշ տարածաշրջանային ու արտաքին դերակատարների ուղղակի ու անուղղակի ներգրավվածությամբ պատերազմը պատճառ դարձավ զինվորների ու քաղաքացիական անձանց շրջանում հազարավոր զոհերի, […]
11:34 13.11.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 78 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 894: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 565 նոր դեպք, ապաքինվել է 2 285 պացիենտ: Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 9,77 տոկոս: Դրականության այսօրվա ցուցանիշն է 8,15 տոկոս, […]