TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահների հետ

11:30 12.11.2021

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի և բյուրոյի քարտուղար Նադիա Գործունյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանն ու ֆրանսահայ համայնքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

̰
Նիկոսիայում պաշտոնապես բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին»

11:21 12.11.2021

Նիկոսիայում նոյեմբերի 10-ին պաշտոնապես բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին», որին ներկա է եղել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը: Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այս նախաձեռնության հեղինակն է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը՝ Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամբոսի աջակցությամբ։ Բացման արարողությանը ներկա են եղելԿիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անիտա Դեմետրիուն, Պաշտպանության նախարար […]

̰
Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար

11:09 12.11.2021

Ամբողջական պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։ «Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության […]

̰
Ունենք կորոնավիրուսի 1309 նոր դեպք, 70 մահ

11:02 12.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1309 նոր դեպք • 11 431 թեստավորում • 2044 առողջացած • 70 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 326 830 դեպք, որոնցից 289 900 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 28 625 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6937 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

̰
Ադրբեջանի նկատմամբ կանխարգելիչ քայլերն ուղղակի հրամայական են. Արարատ Միրզոյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

10:51 12.11.2021

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օդրի Ազուլեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը գոհունակություն են հայտնել տարիների ընթացքում Հայաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես գործադրել է […]

̰
Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. կա վիրավոր

10:30 12.11.2021

Նոյեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Խաչատուր Հ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Երևան ընթանալիս, մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել ծառին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա […]

̰
Դավիթաշենի կամրջի վրա բախվել են շտապօգնության ավտոմեքենան, BMW-ն ու «07»-ը

10:21 12.11.2021

Նոյեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններոմ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են շտապօգնության, BMW և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

̰
Մեղրիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

10:02 12.11.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
SHANTNEWS

09:58 12.11.2021

̰
Լոնդոնը համաձայնել է փոխհատուցում վճարել Թեհրանին՝ 1974 թվականին խզված պայմանագրի համար

09:47 12.11.2021

Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Կյանին հայտարարել է, որ Իրանն ու Մեծ Բրիտանիան սկզբունքային համաձայնության են հասել 400 մլն ֆունտ ստեռլինգի (535 մլն դոլար) չափով պարտքը Թեհրանին վճարելու շուրջ՝ 1979 թվականին չմատակարարված տանկերի համար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Թե ինչպես պետք է կատարվի վճարումը, հայտնի չէ։ Հիշեցնենք, որ Իրանը գտնվում է պատժամիջոցների ներքո։ […]

̰
Փարիզում Լիբիայի հարցով համաժողովի շրջանակում անդրադարձ կկատարվի նաև ԼՂ խնդրին

09:36 12.11.2021

Փարիզում այսօր կկայանա Լիբիայում ճգնաժամի կարգավորման հարցով միջազգային համաժողով՝ այդ երկրում նախագահի ընտրությունների նախաշեմին։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Համաժողովը կանցկացվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ։ Լիբիան պատրաստվում է նախագահական ընտրությունների, որոնք նշանակված են դեկտեմբերի 24-ին, և այդ թեման, ինչպես սպասվում է, կդառնա հիմնականներից մեկը։ Օտարերկրյա պետությունների պատվիրակությունները կքննարկեն նաև երկրից օտարերկրացի վարձկանների դուրսբերման թեման։ […]

̰
Մինսկը միգրացիոն ճգնաժամից ելք է առաջարկել ԵՄ-ին

09:06 12.11.2021

Բելառուսի և հարևան պետությունների սահմանին փախստականներին առնչող իրավիճակի ելքը կարող է դառնալ երկխոսությունը Եվրամիության և պաշտոնական Մինսկի միջև՝ համապատասխան ճանապարհային քարտեզի մշակման նպատակով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Օլգա Չուպրիսը, փոխանցում է RIA Novosti-ն։ «Ինչպե՞ս դուրս գալ իրավիճակից։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որպեսզի սահմանակից պետությունների՝ Լեհաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ այլ […]

̰
Ասանժը բանտում պսակադրվելու թույլտվություն է ստացել

08:49 12.11.2021

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Մեծ Բրիտանիայի դատախազությունից ստացել է խիստ ռեժիմի Բելմարշ բանտում իր հարսնացուի՝ Ստելլա Մորիսի հետ պսակադրվելու թույլտվություն։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Արարողությունը կարող է տեղի ունենալ 2021 թվականի դեկտեմբերին, և հավանաբար, կանցկացվի բանտի ժամատանը, քանի որ և՛ Ասանժը, և՛ հարավաֆրիկացի 38-ամյա իրավաբան Մորիսը կաթոլիկներ են։ Կթույլատրվի հարսանիքին հրավիրել […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է COVID-պատվաստման գործընթացում «բարոյական սխալի» մասին

08:33 12.11.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննադատել է աշխարհում կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումային գործընթացի տեմպերը, քանի որ միլիարդավոր մարդիկ դեռևս սպասում են առաջին դեղաչափը ստանալուն։ Այս մասին նա հայտարարել է Խաղաղության փարիզյան ֆորումի մասնակիցներին հղված տեսաուղերձում։ COVID-19-ի դեմ իմունիզացիայի գործընթացում նման անհավասարությունը Գուտերեշն անվանել է «բարոյական սխալ» և կոչ արել միջազգային հանրությանը մշակել պատվաստման միջազգային պլան։ […]

̰
«Լուկաշենկոյի ռեժիմը տարածաշրջանային կայունության սպառնալիք է դարձել»․ ՄԱԿ ԱԽ

08:25 12.11.2021

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԱԽ-ում եվրոպական երկրները հայտարարել են, որ լեհական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակի պատասխանատվությունը կրում է Բելառուսը։ Այս մասին ասվում է վերոհիշյալ երկրների հայտարարության մեջ, փոխանցում է TASS-ը։ Այսպիսով՝ հայտարարությանը միացել են Էստոնիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան և Ալբանիան։ Նրանք դատապարտել են կազմակերպված ձևով մարդկանց որպես գործիք օգտագործելը, […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:10 12.11.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Արեշ 2փ. 1-30, 29-62; 4փ. 1-46, 45-59; 11փ. 13-40 սեփական տներ, Մուրացան փ. 125-184, 130-138 […]

̰
SHANTNEWS

13:00 11.11.2021

̰
Տավուշի մարզում շչակներ են գործարկվելու

12:44 11.11.2021

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Բերդ համայնքի Նավուր, իսկ ժամը 13։00-ին Չինչին բնակավայրերում գործարկվելու են ազդարարման շչակները: Տավուշի մարզային փրկարարական վարչությունն անց է կացնելու «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Թուրքիայում օրինական ներգաղթյալների թիվը գերազանցում է 5 միլիոնը

12:42 11.11.2021

Թուրքիայում ավելի քան 5 միլիոն օրինական ներգաղթյալ կա, որից 3.7 միլիոնը ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող սիրիացիներ են, 1 միլիոն 200 հազարը՝ բնակության իրավունք ունեցողները, իսկ ավելի քան 300 հազար կազմում է նրանց թիվը, որոնք ունեն միջազգային պաշտպանության դիմում և կարգավիճակ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Միգրացիայի կառավարման վարչության ապօրինի միգրացիայի դեմ պայքարի բաժնի ղեկավար Ռամազան […]

̰
Պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի շուրջ ձևավորվող նոր միջավայրը հնարավորինս համապատասխանի մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին. Նիկոլ Փաշինյան

12:41 11.11.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգին անցնելը, վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուն և այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ Կառավարության քայլերին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք, սույն թվականի օգոստոսից Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետության բեռնատարների նկատմամբ […]

̰
Բաստայի համերգի կազմակերպիչը տուգանվել է

12:34 11.11.2021

2021 թ-ի սեպտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ռուսաստանցի երաժիշտ Բաստայի համերգի ժամանակ միջոցառման կազմակերպիչ «ՍՈԼԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից չեն պահպանվել հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը, մասնավորապես՝ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը։ Ըստ այդմ՝ խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով թատերահամերգային, կինոյի և […]

̰
ԱՄՆ-ն նշում է Վետերանների օրը․ դեսպանատունը փակ է

12:32 11.11.2021

Այսօր` տարվա տասնմեկերորդ ամսվա տասնմեկերորդ օրը, ԱՄՆ-ն նշում է Վետերանների օրը, և այդ առթիվ ԱՄՆ դեսպանատունը փակ է։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ Ամերիկյան այս տոնն ի սկզբանե կոչվել է Զինադադարի օր, որով նշանավորվում էր Առաջին աշխարհամարտի ավարտը, սակայն այժմ այն բոլոր պատերազմների մասնակից ամերիկացի զինվորական վետերանների օրն է։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք է գրանցվել

12:29 11.11.2021

Նոյեմբերի 10-ին կատարվել է 342 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 156 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 2 մահվան դեպք: Հիվանդներից 70-ամյա […]

̰
Իրականացվում են քննչական և դատավարական գործողություններ՝ 4 անձի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՔԿ

12:29 11.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 4 անձի սպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը […]

̰
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Քանաքեռում տեղի ունեցած կրակոցների ու սպանությունների դեպքից

12:20 11.11.2021

Նոյեմբերի լույս 11-ի գիշերը, ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։ Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ […]

̰
Վերակազմվել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը

12:16 11.11.2021

Նոյեմբերի 10-ին վերակազմվեց Եվրոպական խրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը։ Այդ միջոցառումը նաև նշանավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը՝ նշելով, որ իրենց գործունեության կարևոր ուղղություններից մեկը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամների շրջանակի ընդլայնումն է և հանուն արդարության՝ հայկական պետական շահի պաշտպանությունը: «Այս նպատակներին հասնելու համար […]

̰
Առուշ Առուշանյանն ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար

12:13 11.11.2021

Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը: Այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը: «Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացել է 13, ՔՊ-ն՝ 7, ՀԱԿ-ը՝ 1 ներկայացուցչով: Նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Առուշ Առուշանյանը իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար:

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 77 պացիենտ

12:07 11.11.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 77 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 739: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 563 նոր դեպք, ապաքինվել է 4 744 պացիենտ:

̰
Նոյեմբերի 10-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 71 դեպք

11:48 11.11.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության փորձի, հարկերից խուսափելու, դրամանենգության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, […]

̰
Ժան Իվ Լը Դրիանը վերահաստատել է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը նպաստելու Ֆրանսիայի կամքը

11:32 11.11.2021

Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի ավարտից մեկ տարի անց, Եվրոպայի և արտաքին գործերի նախարար պարոն Ժան-Իվ Լը Դրիանը երկկողմ առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի առիթով վերջիններիս Ֆրանսիա կատարած այցի շրջանակում։ Երկկողմ այդ հանդիպումների ավարտին, նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի նախարարների համատեղ հանդիպումը՝ Մինսկի խմբի […]

̰
BACK_TO_TOP