11:27 11.11.2021
ՀՀ ՇՄՆ-ից հայտնում են, որ այսօր ամբողջ աշխարհում նշվում է Էներգախնայողության միջազգային օրը, որի հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել ռեսուրսների օգտագործմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը: Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի […]
11:24 11.11.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։10-ի դրությամբ, Դիլիջանի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
11:20 11.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2021թ. հուլիսի 18-ին քաղաքացուց դիմում է ստացվել այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, այդ թվում՝անչափահասների, տրամադրել է Մերձավանի տարածքում անհատույց […]
11:11 11.11.2021
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 222-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան գլորվելով հայտնվել է ճանապարհի ձախ կողնակում. վարորդը և երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. ճանապարհին 50-ամյա ուղևոր Դավիթ Հակոբյանը մահացել է: Կատարվում է քննություն։
11:09 11.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1482 նոր դեպք • 13 310 թեստավորում • 1522 առողջացած • 36 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 325 521 դեպք, որոնցից 287 856 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 438 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6867 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]
11:07 11.11.2021
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը դադարեցնելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնության 1-ամյակի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն ցավում է ռազմական գործողությունների ընթացքում գրանցված մարդկային կորուստների համար և ցավակցում է բոլոր զոհերի ու վիրավորների ընտանիքներին: «Թեպետ […]
10:59 11.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ինչպես և կանխատեսվել էր՝ երեկ երեկոյան ժամերին և այսօր գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային և նախալեռնային գոտիներում դիտվել է ձյուն։ Հատկապես ձյան առատ տեղումներ են գրանցվել Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքի լեռնային գոտիներում, որտեղ ձյան ծածկն այս պահին առանձին հատվածներում հասնում է 10-15սմ-ի։ Օդի ջերմաստիճանն այսօր երեկվա համեմատ հանրապետության […]
10:35 11.11.2021
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել, հրապարակված տեսանյութում երևացող, կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։ Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հիշեցնենք, որ համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած […]
10:31 11.11.2021
Նոյեմբերի 10-ին Փարիզում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածաշրջանային նոր իրողությունները։ «Բայրամովը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հետկոնֆլիկտային իրավիճակի […]
10:28 11.11.2021
Նոյեմբերի 11-ին, ժամը 02.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ: Ժամը 03.55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։ Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. […]
10:16 11.11.2021
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկ հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված։ Վարորդներին կոչ է արվում վերակառուցված ճանապարհին չգերազանցել արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Նշենք, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում երկու երթևեկելի գոտիներում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 47կմ։
10:12 11.11.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպարտային միջոցների համար փակ են։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]
09:50 11.11.2021
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերան պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի 5-րդ ալիքի մեկնարկի մասին։ Այս մասին գրում է Le Figaro-ն։ Նրա խոսքով՝ Ֆրանսիայում համաճարակի վերսկսումն ակնհայտ հիշեցնում է 5-րդ ալիքի սկսվելու մասին։ «Տարբերությունն այն է՝ քանի որ մենք զանգվածաբար պատվաստված ենք, կարող ենք հաղթահարել այդ ալիքը»,-ասել է նա։ Վերանը նաև նշել է, որ Առողջապահության նախարարությունը քննարկում […]
09:33 11.11.2021
Մարդու իրավունքների հարցերով եվրոպական դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոցից մասնավոր կլինիկա տեղափոխության հարցում և պահանջել է դադարեցնել հացադուլը։ Այս մասին գրել է հանրապետության արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն իր ֆեյսբուքյան էջում։ Նախարարի խոսքով՝ չորեքշաբթի Սաակաշվիլիի ներկայացուցիչները դիմել էին ՄԻԵԴ՝ նախկին նախագահին բանտային №18 բուժհաստատությունից բազմապրոֆիլ կլինիկա տեղափոխելու պահանջով՝ նշելով, որ այնտեղ […]
09:21 11.11.2021
Իսրայելն աշխարհում առաջինն անցկացնում է քովիդի տարածման դեմ պայքարին ուղղված ազգային ուսումնավարժանք, որի նպատասկն է երկրի պատրաստվածության ստուգումը քովիդի նոր տարբերակի պոտենցիալ բռնկման դեպքում։ Այս մասին հայտնում է երկրի վարչապետի գրասենյակը։ Նշվում է, որ ուսումնավարժանքները կանցկացվեն «ռազմական խաղի» ձևաչափով, նոր՝ «օմեգա» շտամի նկատմամբ ազգային լուծում մշակելու նպատակով։ Ուսումնավարժանքը կանցկացվի նոյեմբերի 11-ին, Երուսաղեմում՝ վարչապետ Նաֆթալի Բենեթի […]
09:12 11.11.2021
Նոյեմբերի 10-ին, ժամը 23:38-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս տեխնիկա է շրջվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kirovets K-700» մակնիշի տրակտորը շրջվել է․ վարորդը (Ս․ Կ․, ծնված 1991 թ.) տեղում մահացել […]
09:03 11.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
08:53 11.11.2021
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ստորագրել են ԱՄՆ-Ուկրաինա ռազմավարական գործընկերության խարտիա, որը սահմանում է առաջիկա տարիների համար առանցքային ոլորտներում երկկողմ հարաբերությունների հիմնական ուղղությունները։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ը։ Թարմացված խարտիան կփոխարինի համանման փաստաթղթին, որը կողմերի միջև ստորագրվել էր 2018 թվականին։ Կուլեբայի պարզաբանմամբ՝ 2021 թվականի խմբագրումն ունի մի շարք տարբերություններ, […]
08:41 11.11.2021
ԱՀԿ-ում կարծում են, որ արդեն մոտ ժամանակներս աշխարհում կարող են հայտնվել կարմրուկի օջախներ։ Հնարավոր բռնկումների գլխավոր պատճաների թվում է՝ ըստ պատվաստումների օրացույցի պատվաստման տեմպի նվազումը։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի և ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի զեկույցում։ «Չնայած 2020 թվականին կարմրուկի գրանցված դեպքերի թիվը նվազել է, տվյալները վկայում են այն մասին, որ մենք հավանաբար […]
08:35 11.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել․կան տուժածներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաև, որ նշված վայրից ևս 2 […]
08:20 11.11.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ արդեն հաջորդ տարի աշխարհում կարող է առաջանալ ներարկիչների գլոբալ պակաս՝ COVID-19-ի դեմ պատվաստումների համար։ Այս մասին հայտնել է ԱՀԿ-ի՝ դեղորայքի և բժշկական ապրանքների հասանելիության հարցերով ավագ խորհրդական Լիզա Հեդմանը, փոխանցում է Insider-ը։ Նրա գնահատականով՝ 2022 թվականին կզգացվի 2 մլրդ ներարկիչի պակաս, ինչն իր հերթին կազդի պատվաստումների տեմպի վրա։ Նա […]
08:11 11.11.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 50, Վարդանանց փ. 5 շենքեր, Աղայան փ. 9-19 շենքեր, Սայաթ-Նովա պող. 15ա շենք, Տերյան փ. 56, 62ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ձորափի փ. 9, 9/16 շենքեր, թիվ 3-րդ […]
12:51 10.11.2021
Մարմարայի համալսարանի ռեկտորատը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համալսարանական կրթության աստիճանի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ «Ժողովրդի փրկություն կուսակցության» (ԺՓԿ-HKP) դիմումը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ համալսարանի հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Քանի որ մեր ասպիրանտների տեղեկատվությունը գտնվում է անձնական տվյալների գաղտնիության շրջանակում, այն չի տարածվում երրորդ անձանց վրա, նույնիսկ եթե նրանք մերձավոր ազգականներ են»: HKP-ն ապրիլի […]
12:49 10.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 13:00-ին տեղի կունենա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քրեական գործով դատավարությունը։ Չնայած փաստաբանների և անձամբ ամբաստանյալի դատարանում նիստ անցկացնելու վերաբերյալ միջնորդությանը, դատաքննության վայրը դեռևս անհայտ է, փոխանցում է Aliq.ge-ն։ Իրավապաշտպանների խոսքով՝ դատարանը երեկ միջնորդել է կալանավորին տեղափոխելու վերաբերյալ, թեև քրեակատարողական հիմնարկի դիրքորոշումը դեռևս անհայտ է։ Մի քանի տարի տևած դատական նիստերից […]
12:42 10.11.2021
Թբիլիսիում, Պետական անվտանգության ծառայության շենքի դիմաց, ընդդիմության իրականացրած ցույցի ժամանակ մի քանի մարդ է բերման ենթարկվել, հայտնում է 1tv.ge-ն։ Բերման ենթարկվածների թվում է, հավանաբար, Բադրի Շուբլաձեն, ով մինչև ձերբակալությունը դիմել է ոստիկանությանը և կոչ արել չհնազանդվել պաշտոնական հրահանգներին։ Շուբլաձեի հետ բերման են ենթարկվել ևս մի քանի անձ, այդ թվում՝ մեկը, ով գունավոր ծուխ էր արձակում։ […]
12:38 10.11.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 751 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 647 մարդ, 78-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 57 046 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 10,08 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,95 տոկոս, […]
12:36 10.11.2021
Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում թուրքական զինված ուժերի հնարավոր հարձակման վտանգի տակ գտնվող գյուղերի բնակիչները սկսել են լքել իրենց տները, հայտնում է Ermenihaber-ը։ Սիրիայի դեմոկրատական ուժերից հաղորդվող տեղեկության համաձայն՝ մինչ այժմ Թել Թամեր և Այն Իսա շրջանների միջև գտնվող 15 գյուղ ամբողջովին դատարկվել է։ Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի խոսնակ Ֆերհադ Շամին, խոսելով այն մասին, որ Թուրքիան […]