TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ստուգայցեր Աջափնյակ վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

12:28 10.11.2021

Երեքշաբթի 09.11.2021 երեկոյան ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Վերահսկողության ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն առցանց բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի իրացման հարցը

12:24 10.11.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 10-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են համաշխարհային կրթության հիմնախնդիրները: Հանդիպման օրակարգում ներառված են հարցեր կրթության մեջ ներդրումների, գլոբալ կրթության համագործակցության մեխանիզմների, COVID-19 համավարակի ազդեցությունը Կայուն զարգացման նպատակ 4-ի (Որակյալ կրթություն) վրա և այդ առնչությամբ հանձնառությունների մշտադիտարկման, ինչպես նաև կրթության […]

̰
Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 10 երեխա․ ՍԱՊԾ

12:23 10.11.2021

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ երեկ երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 2 երեխա: Երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեռ երեկ երեկոյան, արագ արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել […]

̰
HealthBuddy+․ ստացի՛ր ստուգված տեղեկատվություն COVID-19-ի մասին

12:21 10.11.2021

Համացանցը ողողված է ՔՈՎԻԴ-19-ի մասին լուրերով. շատ է նաև սխալ ու սուտ տեղեկատվությունը, որը կամա, թե ակամա մոլորեցնող է և կարող է անգամ վտանգել մարդկանց կյանքը։ Ուստի հատկապես նման կարևոր թեմայի շուրջ ամեն մի տեղեկատվություն պետք է նախ ստուգել՝ հիմնվելով միայն գիտական փաստերի ու մասնագիտական կարծիքի վրա։ Սա հենց այն է, ինչ անում է HealthBuddy+ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել

12:20 10.11.2021

Նոյեմբեր 9-ին կատարվել է 343 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 162 վարակակիր: Բժիշկները 22 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք: Հիվանդը 80-ամյա […]

̰
Արտակ Բեգլարյանը նշել է հինգ հենասյուներն ու որակները, որոնց վրա պետք է կառուցենք Արցախի երկարաժամկետ ապագան

12:18 10.11.2021

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «44-օրյա պատերազմի ավարտի առաջին տարելիցին շատ բան կա ասելու, վերլուծելու, անելու, սակայն ամենակարևոր ասելիքն այն է, որ մենք պարզապես պարտավոր ենք ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում այն բոլոր արժեքների համար, որոնց համար էլ մեր տղաները գնացել են գիտակից ինքնազոհողության: Այս մեկ տարին […]

̰
Նոյեմբերի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 53 դեպք

11:48 10.11.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, թմրամիջոցի հայտնաբերման և փաստաթուղթ կեղծելու՝ 4-ական, յորացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, ընտանեկան բռնության ու ապօրինի ծառահատման՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, […]

̰
ՀՀ տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով

11:40 10.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ այսօր երեկոյան ժամերին և նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Մասնավորապես` ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը […]

̰
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

11:31 10.11.2021

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով՝ որպես խորհրդանշական քայլ 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի կապակցությամբ` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների: Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը: «Շնորհակալություն Փոլ Կրեկորյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին»,-ասված է հաղորդագրությունում:

̰
Ֆրանսիայի և ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները

11:30 10.11.2021

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին Փարիզում կայանալիք Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում կունենան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցելու են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: Հանդիպմանը քննարկվելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործադրվող ջանքերին, տարածաշրջանային, միջազգային […]

̰

11:29 10.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիր քաղաքի բնակչի կողմից Սլովակիայի Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ քննությամբ պարզված հանգամանքների՝ 2015թ. սեպտեմբերի 13-ին Սլովակիայի Հանրապետության Միխալովցե քաղաքի ոստիկանության տարածաշրջանային դեպարտամենտում հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել […]

̰
Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը․ ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

11:16 10.11.2021

Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից անցել է մեկ տարի, սակայն ցայսօր շարունակվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելով ՌԴ ուժերի խաղաղապահ առաքելությունը: Խուճապային մթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետությունը հայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախավորել բնակավայրերն […]

̰
Ունենք կորոնավիրուսի 1675 նոր դեպք, 69 մահ

11:05 10.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1675 նոր դեպք • 10 052 թեստավորում • 1277 առողջացած • 69 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 324 039 դեպք, որոնցից 286 334 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 521 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6831 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

̰
Փոփոխություններ՝ ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի վերաբերյալ

10:56 10.11.2021

«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքում փոփոխություններ մտցնելու մասին դաշնային օրենքի և Ռուսաստանի Դաշնությունում պետական մատնադրոշմային գրանցման մասին 2021 թ. հուլիսի 1-ի դաշնային օրենքի՝ աշխատանքային գործունեության նպատակով ՌԴ ժամանած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները 2021 թ. դեկտեմբերի 29-ից պարտավոր են. – մեկանգամյա պետական մատնադրոշմային գրանցում ու լուսանկարահանում անցնել ՌԴ մուտք գործելու […]

̰
Արցախի մի շարք տարածքներում այսօր կիրականացվեն զինամթերքի պայթեցման աշխատանքներ

10:52 10.11.2021

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, սակրավորական խմբերը զինամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ստեփանակերտ քաղաքի Դավիթ Բեկ փողոցում, Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում, Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մարտունու շրջանի Ննգի և Բերդաշեն համայնքների տարածքներում: ԱԻ պետական ծառայության սակրավորները՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, հանրապետության ամբողջ տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ: Հայտնաբերված ռազմամթերքը որպես կանոն […]

̰

10:50 10.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Քասախ համայնքի ղեկավարը, 1996թ.-ից զբաղեցնելով նշված […]

̰
Համավարակի դեմ միջոցառումներում հանցավոր չարաշահումների փաստերով 20 քրեական գործ է հարուցվել, 15 անձի մեղադրանք է առաջադրվել

10:47 10.11.2021

Հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման տեսանկյունից խիստ արդիական և անհանգստացնող են դարձել պետության կողմից այդ նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի խաթարմանն ուղղված հանցավոր դրսևորումները: 2021թ.-ի ապրիլից ՀՀ Ոստիկանության և հատկապես ՀՀ ԱԱԾ-ի կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից գրեթե […]

̰
Արձանագրված 24 դեպքով հաշվարկվել է մոտ 15 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:32 10.11.2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 4-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 14.981.960 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 630.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ? Նախկինում արձանագրված 26 դեպքով հաշվարկվել է 4.766.707 ՀՀ դրամի չափով շրջակա […]

̰
Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

10:26 10.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

̰
Քառորդ դար առաջ այս օրը ՀՀ-ում ում ներդրվեց ՏԻՄ համակարգը՝ որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ․ Պապիկյան

10:24 10.11.2021

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Քառորդ դար առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ՏԻՄ համակարգը՝ որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ: Այդ ընթացքում ՏԻՄ համակարգը մի շարք վերափոխումների ենթարկվեց՝ այսօր հասնելով համայնքների խոշորացման վերջին փուլին: Միավորման և խոշորացման ճանապարհին մենք […]

̰
Իրանը խորհուրդ է տվել տարածաշրջանի երկրներին հավաքական համագործակցության միջոցով ապահովել անվտանգությունը

10:15 10.11.2021

Իրանը խորհուրդ է տվել տարածաշրջանի երկրներին ձեռք ձեռքի տալ՝ ապահովելու տարածաշրջանային անվտանգությունը հավաքական համագործակցության միջոցով։ Մասնավորապես՝ Իրանի բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Իրանը այս տարիների ընթացքում ապացուցել է, որ կարող է եռանդուն կերպով տարածաշրջանային անվտանգության հաստատման առանցքը լինել: Նա այդ մասին ասել է Իրանում զորավարժությունների ավարտին: Նրա խոսքով՝ երկրի ռազմական հզորությունը բացառապես պաշտպանության համար […]

̰
SHANTNEWS

09:55 10.11.2021

̰
Եվրոպայում COVID-19-ի զոհերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10%-ով

09:34 10.11.2021

ԱՀԿ-ում հայտնել են, որ անցած շաբաթ (նոյեմբերի 1-7-ը) եվրոպական տարածաշրջանում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 1․9 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 26․7 հազարը։ Այսպիսով՝ վարակման նոր դեպքերի թիվը տարածաշրջանում 7 օրում ավելացել է 7 տոկոսով, մահվան դեպքերինը՝ 10 տոկոսով։ Մեկ շաբաթում աշխարհում նոր դեպքերի թիվն ավելացել է 1 տոկոսով․ դրանց թիվը գերազանցել է 3․1 միլիոնը։ […]

̰
Պանդեմիայի մեկնարկից ի վեր աշխարհում COVID-19-ով է վարակվել ավելի քան 250 մլն մարդ․ ԱՀԿ

09:17 10.11.2021

Աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 250 միլիոնը (250 154 972), իսկ մահվան դեպքերինը՝ 5․05 մլն-ը (5 054 267)։ Այս մասին է վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած վիճակագրությունը։ Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 370 007-ով, մահվան դեպքերին՝ 6183-ով։ Առ այսօր ամենից շատ հաստատված դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում (46 193 234)։ ԱՄՆ-ին հաջորդում […]

̰
Եվրոպայում գազի գինը մեկ օրում նվազել է մոտ 12%-ով

09:07 10.11.2021

Եվրոպայում գազի գինը մեկ օրում նվազել է 11․6 տոկոսով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց իջնելով 840 դոլարից։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ICE բորսայի տվյալներին։ Նշենք, որ գազի գինն իջնում է Ուկրաինայով և Լեհաստանով ռուսական գազի մատակարարումների աճի վերաբերյալ նորությունների ֆոնին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր «Գազպրոմին», ռուսական ստորգետնյա պահեստարաններ գազի մատակարարման ավարտից […]

̰
Հրդեհ Վանաձորում

08:53 10.11.2021

Նոյեմբերի 10-ին, ժամը 01։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Քարքարոտներ» կոչվող թաղամասում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Քարքարոտներ» կոչվող թաղամասի Ներսիսյան նրբանցքի տներից մեկի մոտակա ավտոտնակում (մոտ 24 քմ)։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Կամերունում խոլերայի բռնկման զոհն է դարձել 5 մարդ

08:43 10.11.2021

Կամերունի իշխանությունները խոլերայի համաճարակի մեկնարկի մտավախություն ունեն։ Ներկա պահին գրեթե բոլոր բուժաշխատողներն ու միջոցներն ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին։ Աֆրիկյան պետությունում գրանցվել է խոլերայի բռնկում։ Երկու շաբաթում վարակն առնվազն 5 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Կամերունում մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչությունը։ Կազմակերպության տվյալներով՝ խոլերայի բռնկում է գրանցվել երկրի հարավ-արևմուտքում և կենտրոնում։ Հիվանդությունն […]

̰
Մի քանի տասնյակ անօրինական ներգաղթյալներ ներթափանցել են Լեհաստանի տարածք

08:33 10.11.2021

Մի քանի տասնյակ միգրանտներից կազմված երկու մեծ խմբեր կարողացել են ցանկապատը տապալելով ներթափանցել Լեհաստանի տարածք։ Այս մասին հայտնում է Լեհական ռադիոն՝ հղում անելով սահմանապահներին։ Հաջողվել է որոշ միգրանտների վերադարձնել բելառուսական կողմ, մյուսները հետախուզվում են։ Գրոհը ձեռնարկվել է Կրինկի քաղաքի և Բելովեժա գյուղի շրջանում։ Լեհաստանի Սահմանային ծառայության տվյալներով՝ երկուշաբթիից լեհական սահմանին անմիջական հեռավորության վրա է գտնվում […]

̰
Հրդեհ Հնդկաստանի մանկական հիվանդանոցում․ 4 նորածին է մահացել

08:23 10.11.2021

Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի մանկական հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Sky News-ը։ Հրդեհը բռնկվել է նորածնային բաժանմունքում։ Փրկել հաջողվել է 36-ին։ Կամալա Ներուի անվան բուժհաստատությունը, որտեղ երկուշաբթի երեկոյան տեղի է ունեցել ողբերգությունը, գտնվում է Բհոպալ քաղաքում։ Նախնական տվյալներով՝ բռնկման պատճառը եղել է կարճ միացումը։ Վերջին օրերի ընթացքում սա երկրորդ հրդեհն է Հնդկաստանի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:10 10.11.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի Այգիներ փ. 235, 253-255 սեփական տներ, Արմենակյան փ. 36-40; 49-55 սեփական տներ, “Ռեժինէ” հյուրանոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 11 […]

̰
BACK_TO_TOP