09:06 12.11.2021
Բելառուսի և հարևան պետությունների սահմանին փախստականներին առնչող իրավիճակի ելքը կարող է դառնալ երկխոսությունը Եվրամիության և պաշտոնական Մինսկի միջև՝ համապատասխան ճանապարհային քարտեզի մշակման նպատակով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Օլգա Չուպրիսը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Ինչպե՞ս դուրս գալ իրավիճակից։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որպեսզի սահմանակից պետությունների՝ Լեհաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ այլ պետությունների ղեկավարները երկխոսություն սկսեն Բելառուսի Հանրապետության ղեկավարության, պաշտոնական ներկայացուցիչների հետ՝ ճանապարհային քարտեզի մշակման նպատակով՝ թույլ չտալու համար սցենարի վատթարացում և հաղթահարելու հնարավոր խիստ բացասական հետևանքները, որոնք կարող են մարդկային կորուստների պատճառ դառնալ»,-ասել է նա ОНТ հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ճանապարհային քարտեզը թույլ կտա միավորել ջանքերը՝ միգրանտներին օգնելու համար։ Բացի այդ, Չուպրիսը հավելել է, որ խնդրի լուծմանը պետք է միանան մարդու իրավունքների և փախստականների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատարները։
Նա նաև կոչ է արել իրավական գնահատական տալ փախստականների հանդեպ լեհ ուժայինների գործողություններին։
16:20 28.07.2025
12-ամյա չինուհի լողորդը մեծահասակների ԱԱ-ի երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչՋրային մարզաձևերի մեծահասակների աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ լողորդ Յու Ցզիդին երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի մեդալի համար: 12-ամյա չինուհին 200 և 400 մետր անհատական լողում, ինչպես նաև 200 մետր բաթերֆլայում հաղթահարել է որակավորման փուլը: ...
16:14 28.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 29-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Գ․ Նժդեհի, Հրանտ Վարդանյան, Շիրակի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:07 28.07.2025
Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը. Գլխավոր դատախազությունԳեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, […] ...
16:00 28.07.2025
Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց […] ...
16:00 28.07.2025
Թրամփը պատերազմ չի ուզում․ ԼավրովՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է և չի ցանկանում որևէ պատերազմ։ «Նախագահ Թրամփը պրագմատիկ է, նա չի ցանկանում որևէ պատերազմ, և նա, ի տարբերություն իր նախորդի՝ պարոն Բայդենի, և ի տարբերություն ներկայիս եվրոպական էլիտաների, բաց է երկխոսության համար», – ասել է նա կրթական ֆորումի ընթացքում։ ...
15:50 28.07.2025
Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ կարոտում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերը: Տեսանյութը սկսվում է Ֆրանսիայի նախագահի՝ արհեստական բանականությամբ գեներացված արցունքներով, ինչից հետո ցուցադրվում են ուշագրավ դրվագներ Օլիմպիական խաղերից: Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի11-ը: pic.twitter.com/JhZ9SIBnqb — Emmanuel Macron (@EmmanuelMacron) July 26, 2025 ...