TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Կովիդ-19-ի դեմ պատվաստանյութերը որևէ կերպ չեն ներգործում կանանց կամ տղամարդկանց սեռական և վերարտադրողական առողջության վրա

12:58 09.11.2021

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Կովիդ-19-ի դեմ պատվաստումները չունեն ապացուցված բացասական որևէ ազդեցություն սեռական և վերարտադրողական առողջության վրա, ցույց է տալիս մի շարք հետազոտությունների վերլուծությունը։ Պատվաստված անձանց տվյալների ուսումնասիրությունները փաստում են, որ արձանագրված բոլոր հետպատվաստումային կողմնակի դրսևորումները առնչություն չեն ունեցել էրեկտիլ կամ սեռական այլ ֆունկցիոնալ խանգարումների հետ։ Չկա որևէ ապացույց այն մասին, որ պատվաստումներն առաջացնում են […]

̰
Դիարբեքիրում քրդամետ կուսակցության շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլով» հարձակում է եղել

12:52 09.11.2021

Թուրքիայում Դիարբեքիրի նահանգի Քայափընարի շրջանում գտնվող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլով» հարձակում է եղել, հայտնում է Ermenihaber-ը։ Անհայտ անձը կամ անձինք թվով 4 «Մոլոտովի կոկտեյլ» են նետել կուսակցության շենքի ուղղությամբ, որոնք, սակայն, հայտնվել են շենքի մոտ գտնվող այգում։ Նրանք փորձել են նաև հրկիզել այգու ցանկապատը։ Հարձակման մասին կուսակցության անդամները տեղեկացրել են […]

̰
Վերականգնվել է պետությանը հասցված 33․7 մլն դրամի վնասը. ՊՎԾ

12:48 09.11.2021

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով դրանց առնչվող փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեին, որից հետո ՀՀ […]

̰
Արական սեռի անձանց 19 տարեկանից անձնագրեր տալու մասին նախագիծը հավանության արժանացավ

12:45 09.11.2021

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիմնական զեկուցող Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, թե նախագծով առաջարկվում է, որ մինչեւ 16 տարեկան, ինչպես […]

̰
Թուրքիայում երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տներ են ավերվել

12:42 09.11.2021

Ինչպես երեկ հայտնել էինք, Թուրքիայի կենտրոնական Քոնիա նահանգի Մերամ շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 8-ին` տեղական ժամանակով 20։43-ին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 10.61 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քոնիային հարակից շրջաններում։ Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել

12:36 09.11.2021

Նոյեմբեր 8-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր: Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]

̰
Ստուգայցեր են իրականացվել Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանց և հանրային սննդի օբյեկտներ

12:35 09.11.2021

Երկուշաբթի երեկոյան ՍԱՏՄ տեսուչները կորոնավարկի դեմ ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված […]

̰
Դեղերի հետկանչ․ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է

12:33 09.11.2021

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր Հայաստանի Հանրապետությունում ներքոնշյալ դեղերի նշված սերիաների շրջանառության դադարեցման և հետկանչի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի նոյեմբերի 05-ի թիվ 0105106921 գրությանը կից փորձագիտական եզրակացությունը։ Մասնավորապես՝ 1. «Ֆոսֆալյուգել ալյումինիումի ֆոսֆատ դոնդող ներքին ընդունման 10400մգ, (20) փաթեթիկներ […]

̰
Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում հողային բարեփոխումների իրականացմանը նվիրված միջազգային համաժողովին

12:25 09.11.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» խորագրով միջազգային համաժողովին: Միջոցառմանը նաև մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և […]

̰

12:17 09.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են խարդախությունների մի շարք դեպքեր: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 32-ամյա բնակիչը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ողղակի դիտավորությամբ, ձեռք բերելով քաղաքացիների վստահությունը, տիրացել է վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին, դրա միջոցով […]

̰
Ադրբեջանի կողմից համացանցային տիրույթում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ ու որակ են ստացել

12:15 09.11.2021

Ինչպես նախկինում արդեն հաղորդվել էր, Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները: Երեկ ԱՀ դատախազություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում […]

̰
Շուշիի մոտակա խաչմերուկում տուժած քաղաքացիներից մեկի վիճակը կայուն ծանր է, մյուս 2-ինը՝ միջին ծանրության

12:08 09.11.2021

Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում վիրավորում: Մյուս 2 վիրավորվածների Արմեն […]

̰
Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից

12:04 09.11.2021

Մանե Գևորգյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մանե Գևորգյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-նշված է վարչապետի որոշման մեջ:

̰
«Քրդստանին» առնչվող Էրդողանի երգը քննարկման առարկա է դարձել թուրքական մեդիայում

11:55 09.11.2021

Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի հարավարևելյան Բաթմանի նահանգի գրադարաններից մեկում հանդիպում է ունեցել երիտասարդների հետ։ Էրդողանը նրանց հետ «Քրդստանին» առնչվող երգ է երգել, ինչը թուրքական մեդիայում քննարկման առարկա է դարձել, փոխանցում է Ermenihaber-ը։ Թայիփ Էրդողանի մասնակացությամբ հնչած երգում եղել է «Քրդերի Բաթմանն է, Բաթմանը Քրդստանի վարդն է» արտահայտությունը։ […]

̰
Նոյեմբերի 8-ից 9-ը բացահայտվել է հանցագործության 48 դեպք

11:47 09.11.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 7, յուրացնելու կամ վատնելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, սպանության սպառնալիքի՝ 2, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 75 պացիենտ

11:38 09.11.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 75 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 584: Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 6 021 նոր դեպք, ապաքինվել է 3 792 պացիենտ:

̰
Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

11:35 09.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պարույր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»։

̰
Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է բանտից Միխեիլ Սաակաշվիլիի դուրս գալու կադրերը

11:29 09.11.2021

Հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ 12-րդ քրեակատարողական հիմնարկից հեռանալու կադրերը։ «Հասարակության բարձր շահերից ելնելով հրապարակում ենք Միխեիլ Սաակաշվիլիի՝ 12-րդ քրեակատարողական հիմնարկից դուրս գալու կադրերը, որտեղ պարզ է դառնում, որ բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլին իր կամքին հակառակ չի լքել քրեակատարողական հիմնարկը»,- ​​հայտնել են քրեակատարողական ծառայությունից, փոխանցում է 1tv.ge-ն։  

̰
«Միացյալ ազգային շարժման» անդամներն ու համակիրները ցույց են անում Արդարադատության նախարարության շենքի դիմաց

11:23 09.11.2021

Կառավարության շենքի հարակից տարածքից «Միացյալ ազգային շարժման» անդամներն ու համակիրները տեղափոխվեցին Արդարադատության նախարարության հարակից տարածք։ Ցուցարարների պահանջը հանդիպումն է արդարադատության նախարարի հետ,  հայտնում է 1tv.ge-ն։ «Ազգային շարժման» առաջնորդների խոսքով, իրենք հարցեր ունեն արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերյալ։ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ասում է, որ հանրահավաքներն անցկացվելու են տարբեր կետերում։

̰
Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղու» աշխատակցի սպանությունը որակվել է որպես ահաբեկչություն․ հարուցվել է քրգործ

11:10 09.11.2021

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ 2021թ․ նոյեմբերի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողի կողմից Արցախի Հանրապետության Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում արցախահայությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու նպատակով, ազգային ու կրոնական ատելության շարժառիթով, հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ […]

̰
Վարչապետն այցելել է «Եռաբլուր»

11:06 09.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ լուսաբացին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել հերոսների շիրիմներին, խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:

̰
Ունենք կորոնավիրուսի 1121 նոր դեպք, 62 մահ

11:02 09.11.2021

COVID-19 Հայաստանում. Նոյեմբերի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1121 նոր դեպք • 9152 թեստավորում • 2191 առողջացած • 62 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 322 364 դեպք, որոնցից 285 057 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 203 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6762 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
Հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն անկանխիկ

10:59 09.11.2021

Կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարման ամբողջական համակարգի ներդրման հաջորդ փուլի շահառուները, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն են։ Ըստ այդմ՝2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։ Բացառություն կկազմեն հետևյալ կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակը կվճարվի իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով․ • 1-ին կամ […]

̰
Վրաերթի հետևանքով 9-ամյա տղա է մահացել

10:45 09.11.2021

Նոյեմբերի 8-ին, ժամը 09.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Երվանդ Հովհաննիսյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.40-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 1,8-րդ կմ-ին «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա Երվանդ Հովհաննիսյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԳՆ հայտարարությունը

10:30 09.11.2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել․ «Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը։ Այն թույլ է տվել վերջ դնել Թուրքիայի, միջազգային վարձկանների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ուղղակի ռազմական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից […]

̰
ԱՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Շուշիի տակ» կոչվող տեղանքում կատարվածի վերաբերյալ

10:14 09.11.2021

2021թ. նոյեմբերի 08-ին, ժամը 15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի` գործով դեռևս չպարզված զինծառայողը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքից անցնելով ԱՀ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանք, Արցախի Հանրապետության բնակչությանն ահաբեկելու, նրանց մոտ վախի ու սարսափի մթնոլորտ ձևավորելու ձգտումով, ազգային, կրոնական ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, […]

̰
SHANTNEWS

09:59 09.11.2021

̰
ԼՂ Հակամարտության համապարփակ լուծումը հնարավոր է միայն Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո. ԱԳՆ

09:51 09.11.2021

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կանգնեցնելու նպատակով նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական […]

̰
Երկրին է մոտենում երեք ֆուտբոլային դաշտի չափսերի աստղակերպ

09:39 09.11.2021

Երեք ֆուտբոլային դաշտի չափսերի 2004 UE աստղակերպը Երկրին կմոտենա նոյեմբերի կեսերին։ Այս մասին հայտնում է NASA-ն։ 170-380 մետր տրամագծով աստղակերպը դասվում է պոտենցիալ վտանգավորների շարքին։ Այն Երկրին առավելագույնս մոտ կգտնվի նոյեմբերի 13-ին։ Ամերիկյան աերոտիեզերական գործակալության գնահատականով՝ աստղակերպն այդ ժամանակ կգտնվի մեր մոլորակից 4 մլն կմ հեռավորության վրա, ինչը գերազանցում է Երկրից Լուսին ընկած հեռավորությունն ավելի […]

̰
ԱՄՆ-ում կիբերհանցագործության մեջ մեղադրվող ռուսաստանցուն և ուկրաինացուն սպառնում է 145 և 115 տարվա ազատազրկում

09:27 09.11.2021

ԱՄՆ-ում կիբերհանցագործությունների մեջ մեղադրվող ռուսաստանցի Եվգենի Պոլյանինը կարող է մեղքի հաստատման դեպքում դատապարտվել 145 տարվա ազատազրկման։ Նույն գործով անցնող ուկրաինացի Յարոսլավ Վասինսկիին սպառնում է 115 տարվա ազատազրկում։ Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ։ Նրանք մեղադրվում են դավադրության մեջ, որի նպատակն է եղել համակարգչային խաբեությունը, պաշտպանված համակարգիչներին վնաս հասցնելը և փող լվանալը։ […]

̰
BACK_TO_TOP