10:16 11.11.2021
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկ հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր վերակառուցված ճանապարհահատված։
Վարորդներին կոչ է արվում վերակառուցված ճանապարհին չգերազանցել արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Նշենք, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում երկու երթևեկելի գոտիներում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 47կմ։
16:40 28.07.2025
Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ ՓարքերըԱշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարծում է, որ այսօրվա դրությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում հաղթելու հնարավորություն ունի միայն WBO-ի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը, հաղորդում է Seconds Out-ը: «Ջոզեֆ Փարքերն այս պահին ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք պարզապես «սառեցնում» են Փարքերին։ Ջոզեֆին հաջորդ մենամարտը պետք է, […] ...
16:34 28.07.2025
Պահպանենք անտառները՝ կանխարգելելով հրդեհների բռնկումը․ փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացնումՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց հետևանքով բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով հուլիսի 14-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների և էկոպարեկային ծառայողների հետ համատեղ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում 24-ժամյա […] ...
16:27 28.07.2025
Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, […] ...
16:20 28.07.2025
12-ամյա չինուհի լողորդը մեծահասակների ԱԱ-ի երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչՋրային մարզաձևերի մեծահասակների աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ լողորդ Յու Ցզիդին երեք մրցաձևում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի մեդալի համար: 12-ամյա չինուհին 200 և 400 մետր անհատական լողում, ինչպես նաև 200 մետր բաթերֆլայում հաղթահարել է որակավորման փուլը: ...
16:14 28.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 29-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Գ․ Նժդեհի, Հրանտ Վարդանյան, Շիրակի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:07 28.07.2025
Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը. Գլխավոր դատախազությունԳեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, […] ...