TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+30.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Բայդենի վարկանիշն առաջին անգամ իջել է 38%-ից

09:33 08.11.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեության վարկանիշն ընկել է մինչև 37․8 տոկոս և դարձել ամենացածրը պաշտոնավարման մեկնարկի պահից։ Այս մասին են վկայում սոցհարցման արդյունքները, որոնք հրապարակել է USA Today-ը։ Այսպիսով՝ հարցվածների 46 տոկոսը հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարը կատարում է իր պարտականությունները սպասվածից վատ։ 2024 թվականի նախագահական ընտրություններում Բայդենի մասնակցությանը դեմ է հանդես եկել հարցման […]

̰
Մահվան ելքով վրաերթ Հրազդանում

09:19 08.11.2021

Նոյեմբերի 7-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայի միկրոշրջան թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, […]

̰
Իտալիայում ավարտվել է վերջին 30 տարում մաֆիայի նկատմամբ խոշորագույն դատավարությունը

09:11 08.11.2021

Իտալիայում ավարտվել է վերջին 30 տարում մաֆիայի նկատմամբ խոշորագույն դատավարությունը։ Ամբաստանյալի աթոռին է եղել 91 անձ, որից 21-ն անմեղ է ճանաչվել, մյուսները դատապարտվել են մինչև 20 տարվա ազատազրկման։ Դատավարությունն ընթացել է Լամեցիա-Տերմե քաղաքում՝ հատուկ այդ նպատակներով կառուցված համալիրում։ Նշվում է, որ դատավճիռները տարածվում են Կալաբրիայի «Նդրանգետա» հանցավոր խմբավորման 70 անդամի վրա։ Ընդհանուր առմամբ գործի շրջանակում […]

̰
Սաակաշվիլիի ընկերուհին հայտնել է նրա կրիտիկական վիճակի մասին

08:54 08.11.2021

Վրացական բանտում գտնվող և հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը գնահատվում է կրիտիկական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վրաստանի նախկին նախագահի ընկերուհին՝ «Ժողովրդի ծառան» խմբակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն։ Նրա խոսքով՝ Սաակաշվիլիի անձնական բժիշկ Նիկո Կապշիձեն քաղաքական գործչին բանտում այցելելուց հետո հայտարարել է, որ մի քանի ժամ է մնացել մինչ այն, երբ նա […]

̰
Վենեսուելայում մեկնարկում են 2-ից բարձր տարիքի երեխաների պատվաստումները

08:41 08.11.2021

Վենեսուելայի իշխանություններն այսօրվանից սկսում են 2-ից բարձր տարիքի երեխաների պատվաստումները։ Այս մասին հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ Նախագահը հայտնել է, որ պատվաստված է Վենեսուելայի բնակչության մոտ 70 տոկոսը։ Կառավարության պլանների մեջ է մտնում մինչև ընթացիկ ամսվա վերջ պատվաստել հանրապետության բնակչության 80 տոկոսին, իսկ մինչև տարեվերջ՝ 90 տոկոսին։ Հիշեցնենք, որ Կոստա […]

̰
Ճապոնիայում 15 ամսում առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

08:36 08.11.2021

Ճապոնիայում 15 ամսում առաջին անգամ չի գրանցվել կորոնավիրուսից մահվան դեպք։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Անցած մեկ օրում մոտ 126 մլն բնակչություն ունեցող երկրում գրանցվել է քովիդով վարակման 126 դեպք, որից 21-ը բաժին է ընկնում Տոկիոյին։ Ճապոնիայի ողջ տարածքում՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, գտնվում է 100 վարակակիր։ Այսօրվա դրությամբ՝ ավելի քան 98․4 մլն ճապոնացիներ կամ բնակչության […]

̰
Միջանցքի հետ կապված թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին. Փաշինյան

08:20 08.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի (համանախագահությամբ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի) կատարած աշխատանքների վերաբերյալ։ Վարչապետը հավելել է՝ շատ կարևոր է արձանագրել, որ հայկական կողմի ընկալումն այն է, որ, Ադրբեջանը պիտի ՀՀ սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, ՀՀ-ն էլ իր հերթին Ադրբեջանի տարածքով […]

̰
Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմից կան խոչընդոտներ. Փաշինյանը՝ համանախագահների սպասվող այցի մասին

08:07 08.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթադրում է, որ տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի դեռևս ուշացման հարցում կան խոչընդոտներ ադրբեջանական կողմից: Փաշինյանն այս մասին ասաց «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելելու հայտարարությունից հետո ինչո՞ւ այց չի եղել դեռ: Փաշինյանը հիշեցրեց, որ վերջերս ԱՄՆ-ից պատվիրակություն էր ժամանել Հայաստան, որի կազմում […]

̰
VaccinaFest-ը Վանաձորում է

11:59 06.11.2021

Վանաձորում մեկնարկել է «Եկեք պատվաստվենք» միջոցառումը։

̰
Ուկրաինայի, ՌԴ-ի և Իրանի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել

11:46 06.11.2021

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային ծառայության աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 5-ին Բաղրամյան գյուղից բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գարեգին Մ.-ն, որը 2016 թ.-ից Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները նոյեմբերի 5-ին […]

̰
Վրաստանում ոստիկանը 14 անգամ կրակել է գործընկերոջ վրա

11:31 06.11.2021

Սպանություն է տեղի ունեցել Խոբիի մունիցիպալիտետի Ճալադիդի գյուղի ոստիկանական բաժանմունքում։ Նախնական տեղեկություններով, սպանվել է ոստիկան։ Ըստ առկա տեղեկությունների, ոստիկանի վրա վարչության շենքում ատրճանակից կրակել է աշխատակիցը։ Դեպքին նախորդել է վիճաբանությունը: Kvira պորտալի հաղորդմամբ՝ զոհի մարմնի վրա եղել է հրազենային 14 վնասվածք։ Հաղորդվում է, որ մարդասպանն արդեն հանձնվել է Փոթիի ոստիկանություն։ Դեպքի վայրում մոբիլիզացված են իրավապահները, […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք է գրանցվել

11:17 06.11.2021

Նոյեմբեր 5-ին կատարվել է 341 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 101-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]

̰
Ունենք կորոնավիրուսի 2177 նոր դեպք, 46 մահ

11:03 06.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 2177 նոր դեպք • 10 469 թեստավորում • 2283 առողջացած • 46 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 319 016 դեպք, որոնցից 279 148 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 908 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6628 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5240 նոր դեպք, 68 մահ

10:52 06.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 240 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում մահացել է 68 մարդ: Երկրում վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 368: Վերջին մեկ օրում ապաքինվել է 2 235 պացիենտ:  

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:39 06.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան – «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

̰
Չեխիայի նախագահի ախտորոշումը հայտնի է

10:17 06.11.2021

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը տառապում է լյարդի ցիռոզով։ Այս մասին ասել է պետության ղեկավարի առողջությանը հետևող բժշկական կոնսիլիումի անդամ, վիրաբույժ Պավել Պաֆկոն, փոխանցում է České noviny-ն։ Նրա խոսքով՝ դեռևս հոկտեմբերի 10-ին Զեմանի ստամոքսում տեղադրվել է սնուցման զոնդ՝ PEG։ Պաֆկոն հավելել է, որ Կենտրոնական ռազմական հոսպիալից Զեմանի դուրսգրման ժամկետների մասին վաղ է խոսել։ Շաբաթներ առաջ հոսպիտալացումից […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակված 7338 հղիներից 17-ը մահացել են

10:02 06.11.2021

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված հղիների ընդհանուր թիվը կազմել է 7338։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Հղիների շրջանում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահացության 17 դեպք, նրանցից ոչ մեկը պատվաստված չի եղել։ 2020 թվականին կորոնավիրուսով վարակված մեկ հղի է մահացել, իսկ 2021 թվականին՝ 16։ Ինչ վերաբերվում է […]

̰
SHANTNEWS

09:46 06.11.2021

̰
ԱՄՆ-ը պարգևավճար է խոստացել «Սինալոա» թմրակարտելի 4 պարագլուխների մասին տեղեկության համար

09:33 06.11.2021

ԱՄՆ-ը 5 մլն դոլար պարգևավճար է հայտարարել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Սինալոա» մեքսիկական թմրակարտելի 4 պարագլուխների ձերբակալության։ Պետդեպի հաղորդմամբ՝ նրանց թվում է «Կարճլիկ» մականունով Հոակին Գուսմանի եղբայրը՝ Աուրելիանո Գուսմանը։ Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրել էր նրանց թմրամիջոցների մասին միջազգային օրենսդրության խախտման, մասնավորապես ֆենտանիլի անօրինական առևտրի մեջ։ ԱՄՆ-ում թմրանյութային գերդոզավորումների մոտ 2/3-ը հենց այդ նյութի […]

̰
Վթար Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կա զոհ

09:15 06.11.2021

Նոյեմբերի 6-ին, ժամը 00։21-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում։ Մինչ փրկարարների կանչի […]

̰
Հումանիտար ոլորտում կանանց աշխատանքի արգելքը խորացնում է ճգնաժամն Աֆղանստանում․ HRW

09:04 06.11.2021

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումն արգելում է կանանց մեծ մասին աշխատել մարդասիրական ոլորտում, ինչը խորացնում է երկրում ընդհանուր ճգնաժամը։ Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։ «2021 թվականի հոկտեմբերի 28-ի տվյալներով՝ աֆղանական 34 նահանգներից միայն 3-ում են թալիբները տվել գրավոր համաձայնություն, որպեսզի կանայք աշխատեն մարդասիրական ոլորտում։ Երկրի մեծ մասում կին սոցաշխատողները բախվում […]

̰
Apple-ն ավտոնոմ մեքենաների մշակման համար աշխատանքի է ընդունել Tesla-ի նախկին աշխատակիցներին

08:54 06.11.2021

Ամերիկյան Apple կորպորացիան փորձում է ուժեղացնել իր մրցակցային դիրքերը Tesla ընկերության նկատմամբ` ավտոնոմ ռեժիմով աշխատող մեքենաների տեխնոլոգիաների մշակման ոլորտում, ինչի համար աշխատանքի է ընդունել Tesla-ի նախկին աշխատողներին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Աղբյուրների տվյալներով՝ Apple է եկել ինժեներ-մշակող Քրիստոֆեր Մուրը, նա կզբաղվի ավտոմեքենաների համար ծրագրային ապահովում մշակելով։ Մուրը միացել է թիմին, […]

̰
Լոնդոնում «Միլիոնավոր դիմակների երթի» ժամանակ 8 ոստիկան է տուժել

08:35 06.11.2021

Լոնդոնում «Միլիոնավոր դիմակների երթի» ժամանակ 8 ոստիկան է տուժել ցուցարարների հետ բախումների հետևանքով, հայտնում է The Guardian-ը։ Ակցիայի մասնակիցներն իրավապահների ուղղությամբ ճայթրուկներ են նետել, երբ նրանք փորձել են կանխել վտանգավոր հրավառությունները։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է երթի 12 մասնակից։ «Միլիոնավոր դիմակների երթն» անցկացվել է Թրաֆալգար հրապարակում։ Ազնվական Գայ Ֆոքսի դիմակով հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Լոնդոնի կենտրոնում․ […]

̰
Իրաքում բողոքում են ընտրությունների արդյունքների դեմ․ կա 100-ից ավելի վիրավոր

08:22 06.11.2021

Վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անցկացված ցույցերի հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ։ Իրաքի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ վիրավորվել է առնվազն 98 ուժային և 27 քաղաքացիական անձ։ Նախարարությունը հերքել է 2 զոհի մասին ավելի վաղ տարածված տեղեկությունը, փոխանցում է Deutsche Welle-ն։ Ուժայիններն օդ են արձակել նախազգուշական կրակոցներ՝ փորձելով ցրել քարերով զինված […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արարատի, Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում

08:09 06.11.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Վարդանանց փ. 5ա շենք, Ձորափի փ. 19, 19/6 շենքեր, թիվ 3-րդ կլինինակական հիվանդանոց միակողմանի, Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Սարյան փ. 36, 38, 40, 40ա շենքեր և հարակից […]

̰
SHANTNEWS

13:00 05.11.2021

̰
«Թուրքիան և ԱՄՆ-ն խնդիրների քննարկման աշխատանքային խումբ կստեղծեն». Չավուշօղլու

12:47 05.11.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2022թ․ բյուջեն։ Նա անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Հայտնել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրները քննարկելու համար երկկողմ աշխատանքնային խումբ կստեղծվի։ Նաև նշել է, որ այդ առաջարկն արել է անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Ermenihaber-ը։ Չավուշօղլուի խոսքով՝ աշխատանքային խմբի ձևավորման […]

̰
Արցախի պետական նախարարը հանդիպել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ

12:45 05.11.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի պատվին նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն և տեղի է ունեցել հանդիպում դեսպան Լիլիթ Մակունցի հետ: «Պետական նախարարը և նրա գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախի ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրները և ապագայի տեսլականը Արցախի զարգացման ու դրանում Սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ սփյուռքից […]

̰
Վարդենիսի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

12:40 05.11.2021

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներ էին ստացել, որոնք իրացրին բաժնի քրեական հետախույզների հետ։ Հայտնաբերվեցին ու բաժին բերման ենթարկվեցին երեք երիտասարդներ՝ մեքենայով հանդերձ։ Նրանցից մեկի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ հայտնաբերվեց։ Պարզվեց, որ թմրամիջոցը նրան հյուրասիրել էր բերման ենթարկվածներից մեկը։ Փաստի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում խուզարկվեց նաև […]

̰
Ստեփանավանի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի հրազեն

12:34 05.11.2021

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պարեկապահակետային ծառայողները, վարչական տարածքում կազմակերպած ուժեղացված ծառայության շրջանակներում ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 3-ին Գարգառ գյուղի վերջնամասում ստուգման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան: Վարորդը, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին: Մեքենայի բեռնախցիկից նա ներկայացրել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և չորս փամփուշտ: Նա հայտնել […]

̰
BACK_TO_TOP