TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+31.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Պետդեպարտամենտը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ակտիվացնել փոխգործակցությունը

09:10 09.11.2021

ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվա կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը Երևանին ու Բաքվին հայտնել է շփումներն ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ կոնֆլիկտին առնչվող մնացած բոլոր հարցերը լուծելու նպատակով։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել և ակտիվացնել փոխգործակցությունը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ գտնելու համապարփակ […]

̰
Սաակաշվիլին հայտնել է, որ իրեն ծեծի են ենթարկել, քաշել մազերից և խաբեությամբ տարել բանտային հիվանդանոց

08:49 09.11.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոսպիտալացումից հետո ինքը հրաժարվել է դուրս գալ մեքենայից, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի։ Մի քանի անգամ խփել են նրա պարանոցին, քաշել մազերից։ Սակաշվիլիի ուղերձն ընթերցել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն։ Երեկ Վրաստանի իշխանությունները հայտնել էին, որ հացադուլի մեջ գտնվող Սաակաշվիլիին Ռուսթավիի […]

̰
Բիտքոինի արժեքն առաջին անգամ գերազանցել է 68 հազար դոլարը

08:34 09.11.2021

Բիտքոինի արժեքը մեկ օրում երկրորդ անգամ է թարմացրել պատմական առավելագույն ցուցանիշն ու գերազանցել 68 հազար դոլարը (68.4 հազար)։ Գիշերն այն հատել էր 67 հազար դոլարի սահմանագիծը։ Այս մասին են վկայում Binance բորսայի տվյալները։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր հոկետեմբերի 20-ին․ այն ժամանակ բիտոինն արժեցել է ուղիղ 67 հազար դոլար, մինչ այդ առավելագույն նիշը 64․85 հազար դոլար […]

̰
COVID-19. Հունաստանը նոր հակառեկորդ է սահմանել

08:20 09.11.2021

Անցած մեկ օրում Հունաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 7335 դեպք։ Այս մասին ասվում է Հանրային առողջապահության ազգային կազմակերպության ղեկույցում։ Վարակման մակարդակը երկրի տարածքում սկսել է կտրուկ աճել նոյեմբերի 1-ից, երբ գրանցվել է 5424 դեպք (դրանից մեկ օր առաջ՝ 2722 դեպք)։ Մասնագետները նշում են, որ սա երկրում պանդեմիայի ողջ ընթացքում հիվանդացության օրական դեպքերի առավելագույն ցուցանիշն է։ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:09 09.11.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի փ. 25, 25ա, 27, 27ա շենքեր, Աղայան փ. 9-19 շենքեր, Սայաթ- Նովա պող. 15ա շենք, Տերյան փ. 56, 62ա շենքեր, Այգեստան 4-7 փողոցներ, Ֆիզկուլտուրնիկների փ. 38-54 սեփական տներ, Չարենցի փ. […]

̰
SHANTNEWS

13:00 08.11.2021

̰
Հայաստանի զորախումբը Թաթարստանում մասնակցում է ՀԱՊԿ զորավարժություններին

12:57 08.11.2021

Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում մեկնարկել է ՀԱՊԿ hավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունները: «Արմենպրեսը», հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 12-ը: Գործողություններին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները: Վարժանքները կանցկացվեն երկու փուլով: ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողությունների պլանավորմանը և անցկացմանն առնչվող հարցեր, […]

̰
36-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է 3 անձ

12:51 08.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է 2021թ. նոյեմբերի […]

̰
Ընդդիմությունը պետք է ընդունի հերթական պարտությունը․ Ղարիբաշվիլի

12:42 08.11.2021

«Դրանք իսկապես պատմական ընտրություններ էին և պատմական հաղթանակ»,-այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։ Նա, անդրադառնալով հոկտեմբերի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներին, նշել է, որ ընդդիմությունը պետք է ընդունի պարտությունը։ «Սա ընդդիմության համար հերթական դժվարությամբ ընդունելի պարտությունն էր։ Երբ մարդիկ 8 անգամ մերժում են […]

̰
Իրաքի թուրքական ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

12:28 08.11.2021

Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում հրթիռային հարձակում է տեղի ունեցել թուրքական ռազմաբազայի վրա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով քրդական «Mezopotamya Ajansı» գործակալությունը: Նշվում է, որ հարձակման հետևանքով նյութական կորուստներ չեն գրանցվել։ Նեհյա Բաշիկա շրջանի ներկայացուցիչ Զենուն Յուսիֆը մանրամասնել է, որ թուրքական ռազմաբազայի ուղղությամբ 5-7 հրթիռ է արձակվել։

̰
Արարատի ոստիկանները բացահայտել են հրազենի օգտագործմամբ մարմնական վնասվածք պատճառելու դեպքը

12:24 08.11.2021

Նոյեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արարատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ստորին վերջույթների հրազենային վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա տղամարդ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 18.15-ի սահմաններում Արարատ քաղաքի Սալակիթների փողոցում 38-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող երկփողանի հրացանով կրակել է 56-ամյա տղամարդու […]

̰
Նոյեմբերյանի բնակչուհու մահվան գործով ձերբակալվել է վերջինիս համաքաղաքացին․ ՔԿ

12:13 08.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու տանը վիճաբանություն ու […]

̰
Նոյեմբերի 7-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 890797 քովիդ-պատվաստում

12:01 08.11.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր նոյեմբերի 7-ի դրությամբ` կատարվել է 890797 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 613849, երկրորդ դեղաչափ` 276948։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք է գրանցվել

12:00 08.11.2021

Նոյեմբեր 7-ին Արցախում կատարվել է 314 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 106 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 4 մահ: Հիվանդ 67-ամյա […]

̰
Մահվան ելքով վթար Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց խաչմերուկում

11:56 08.11.2021

Նոյեմբերի 7-ին, ժամը 12.30-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպելի» վարորդը մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
Նոյեմբերի 4-ից 5-ը բացահայտվել է հանցագործության 177 դեպք

11:48 08.11.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 177 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 46, թմրամիջոցի հայտնաբերման՝ 25, մարմնական վնասվածք պատճառելու և սառը զենք կրելու՝ 15-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 13, խարդախության՝ 12, ընտանեկան բռնության՝ 6, ապօրինի ծառահատման, ծանր վիրավորանք հասցնելու, սպանության սպառնալիքի ու թմրամիջոցների, հոգեմետ […]

̰
Մեկ օրում քովիդը Վրաստանում 74 մարդու կյանք է խլել

11:41 08.11.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 191 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 348 մարդ, ևս 74-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 21 477 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 10,2տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,64 […]

̰
Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

11:37 08.11.2021

Նոյեմբերի 7-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ, դանակահարվածը տեղափոխվել է հիվանդանոց: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է եղել 44 և 34 տարեկան երկու տղամարդկանց միջև, որի ընթացքում 34-ամյա տղամարդը […]

̰
Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

11:32 08.11.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի, Դավիթ Բեկ փողոցի, Սարգսաշեն թաղամասի և հարակից տների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը կքննարկվի նոյեմբերի 9-ին

11:23 08.11.2021

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը՝ մանրամասնելով, որ օրինագիծն ունի հիմնական երեք դրույթ: 1-ին. Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ. […]

̰
Մեքենայի մեջ բնակվող քաղաքացին ՄԻՊ աջակցությամբ տեղափոխվել է կացարան

11:14 08.11.2021

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։ Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան: Նշվածի կապակցությամբ կապ է հաստատվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ, ներկայացվել է խնդիրը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել: Համագործակցության արդյունքում քաղաքացին տեղափոխվել է նշված բարեգործական հիմնադրամի կացարան։

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 810 նոր դեպք, 30 մահ

11:04 08.11.2021

COVID-19 Հայաստանում. Նոյեմբերի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 810 նոր դեպք • 6 220 թեստավորում • 1916 առողջացած • 30 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 321 243 դեպք, որոնցից 282 866 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 340 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6700 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

̰
Գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք

10:59 08.11.2021

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից հղի կնոջ մահվան ևս մեկ դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը: «Երեկ գրանցվել է 810 դրական դեպք, ընդհանուր առմամբ իրականացվել է 6220 թեստավորում, ունեցել ենք 30 մահ: Ցավով պետք է […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 350 դեպք, որից 137-ն՝ արտակարգ

10:55 08.11.2021

Նոյեմբերի 1-ից 7-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 350 դեպք, որից 137-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 45, քարաթափման 1, ինքնասպանության փորձի 4 դեպք, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 149 կենցաղային կանչ. տուժել է 283 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: […]

̰
Ռուս խաղաղապահները շուրջ 2 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել Արցախի Խնուշինակ գյուղի բնակչությանը

10:46 08.11.2021

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարերարների հետ համատեղ շուրջ 2 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղի Խնուշինակ համայնքի կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Այսօր բարեգործական «Մերսի» ասոցիացիայի հետ համատեղ Խնուշինակ գյուղում անցկացվել է բարեգործական ակցիա, որին մասնակցել են բոլոր բնակիչները: Բազմազավակ ընտանիքներին հատկացել են տնտեսական իրեր, գազօջախներ, […]

̰
Արցախցիների աջակցության նոր ծրագրի վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից

10:38 08.11.2021

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցության վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից (կվճարվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար)։ Գումարը կտրամադրվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։ online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմումի ներկայացման համար անհրաժեշտ է նախ մուտք գործել «ՀՀ կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» […]

̰
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Սյունիքի մարզով անցնող Հ-72, /Մ-2/-Վահանավանք ավտոճանապարհին

10:32 08.11.2021

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Սյունիքի մարզով անցնող Հ-72, /Մ-2/-Վահանավանք ավտոճանապարհին։ Մոտ 2.4կմ երկարությամբ ճանապարհը տանում դեպի միջնադարյան վանական համալիր։ Կապալառուն է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Ճանապարհաշինարարները կատարել են փոսային նորոգումներ, տեղադրվել է հարթեցնող շերտ, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ։ Այժմ հարթեցվում են կողնակները, տեղադրվում են ազդանշանային սյուներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական […]

̰
Միջոցառումների շարք՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին

10:28 08.11.2021

Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Նույն օրը՝ ժամը 16:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը։ Ժամը 18:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի երկու ճեմասրահներում կբացվի «Սասունցի Դավիթ և Քաջ Նազար» խորագրով ցուցահանդես, […]

̰
Սպանություն Երևանի Հաղթանակ թաղամասում

10:20 08.11.2021

Նոյեմբերի 8-ին, ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է իրենց տան վրա: Դեպքի վայր՝ Երևանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 36-ամյա Արսեն Սիմոնյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով: Պարզվել է, որ նրան դանակահարել է նշված տան բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել […]

̰
SHANTNEWS

09:53 08.11.2021

̰
BACK_TO_TOP