12:27 05.11.2021
Դատապարտյալ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին անվճար վիրահատության կազմակերպմանն աջակցելու հարցով: Բողոք ներկայացրած անձը նշել է, որ ունեցած հիվանդության կապակցությամբ մեկ անգամ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, այնտեղ ստացել է ցավազրկող դեղամիջոցներ, սակայն իր ցավերը չեն մեղմացել, և տվյալ պահին դրանք շարունակվում են: Նա տեղեկացրել է նաև, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական […]
12:20 05.11.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 340 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Դրականության ցուցանիշը. օրական9,66%, վերջին 14 օրը`9,45%, վերջին 7 օրը`9,99%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 743 511 դեպք: Ապաքինվել է ևս 3 631 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 681 919: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 62 […]
12:13 05.11.2021
Նոյեմբեր 4-ին կատարվել է 125 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 49 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 170 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արձանագրվել է 1 մահ: Հիվանդը 81-ամյա տղամարդը […]
12:02 05.11.2021
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2021 թ. նոյեմբերի 6-ին Երևան քաղաքի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Արցախի պողոտայի համապատասխան ուղղության երթևեկելի հատվածի 1-ին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն «դեպի աջ» (նախկինում «ուղիղ կամ դեպի աջ»-ի փոխարեն) դեպի Այվազովսկու փողոց տրանսպորտային միջոցների անընդհատ երթևեկության համար:
11:46 05.11.2021
Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 5-ից 6-ը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Յուրի Իսրայելյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Արսեն Ավետիսյանը (73 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ): Մեր թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնել նոյեմբերի 2-ին:
11:38 05.11.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել Սոցիալական աշխատողի օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել են նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ, սոցիալական պաշտպանության բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։ Շնորհավորելով սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առթիվ՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է նրանց դերը սոցիալական հիմնախնդիրների կանխարգելման և հաղթահարման […]
11:27 05.11.2021
ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին չեն հրավիրվել Թուրքիան և Ադրբեջանը. Հայաստանը հրավիրված երկրների ցանկում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը՝ ներկայացնելով հրավիրվածների ցանկի վերաբերյալ Politico-ի հղումը: «Սա կտրուկ, բայց ոչ անակնկալ կշտամբանք է Ադրբեջանի նավթային միապետությանը և Թուրքիայի նեոօսմանական բռնապետությանը»,-նշել է Հայ դատի հանձնախումբը: 2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո […]
11:02 05.11.2021
COVID-19. Նոյեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1835 նոր դեպք • 11 533 թեստավորում • 1987 առողջացած • 50 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 069 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]
10:56 05.11.2021
Մեծ Բրիտանիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես հավանություն տվեց COVID-19-ի դեմ հակավիրուսային դեղամիջոցի օգտագործմանը․ այն կոչվում է «Մոլնուպիրավիր»: Այս մասին հայտնում է Դեղամիջոցների բրիտանական գործակալությունը։ Այս դեղամիջոցն օգնում է նվազեցնել մահվան և հոսպիտալացման վտանգը այն հիվանդների շրջանում, որոնց մոտ հիվանդությունը թեթև կամ միջին ծանրության է, բայց կա բարդությունների բարձր ռիսկ։
10:48 05.11.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, սառը զենք պահելու, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի […]
10:36 05.11.2021
Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» հիմնարկի աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակը դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացումն է` միաժամանակ խթանելով ազգային մակարդակում դպրոցական այգիների հիմնումը։ Դեռևս այս […]
10:28 05.11.2021
Նյու Յորքում երեխաներին պատվաստման համար խրախուսում են դրամական պարգևատրմամբ։ Պատվաստման դիմաց նրանց առաջարկվում է 100 դոլար։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին։ Խոսքը վերաբերում է 5-11 տարեկաններին։ Օրերս ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունը թույլատրել էր երկրում սկսել վերոնշյալ տարիքային խմբի երեխաների քովիդ պատվաստումները։
10:14 05.11.2021
Նոյեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմանններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Իսակովի պոոտայում ՝ Ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բետոնե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, ապա բախվել գազատար խողովակին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված […]
09:52 05.11.2021
ԱՄՆ իշխանությունները 10 մլն դոլար կվճարեն տեղեկատվության համար, որը թույլ կտա պարզել DarkSide ցանցահենային խմբավորման ղեկավարների ինքնությունը կամ գտնվելու վայրը։ Հենց այդ խմբավորումն էր մայիսին կոտրել վառելիք մատակարարող ամերիկյան Colonial Pipeline ընկերության համակարգը։ Այս մասին ասվում է Պետդեպի կայքում։ Գերատեսչությունը խոստանում է հավելյալ 5 մլն դոլար նրան, ով կնպաստի այդ ցանցահենների ձերբակալությանը։ Կիպերտարածությունում սպառնալիքների թեման […]
09:41 05.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան – «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։
09:29 05.11.2021
Պետդեպարտամենտն Իրանի միջուկային ծրագիրը համարում է ամենաանհետաձգելի խնդիրը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում։ «Անշուշտ, ամենաանհետաձգելի խնդիրը, որին բախվում ենք Իրանի հետ հարաբերություններում, ընդհանուր առմամբ ողջ Մերձավոր Արևելքում, միջուկային ծրագիրն է»,-ասել է նա՝ խոսելով Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասին։ Ինչպես երեկ հայտնել էինք, Իրանը […]
09:17 05.11.2021
Նիգերիայում վերջին 11 տարում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ձեռքով սպանվել է մոտ 2300 ուսուցիչ, ևս 19 հազարը դարձել են ներքին տեղահանվածներ։ Խոսքը վերաբերում է Ադամավա, Բորնո և Յոբե նահանգներին։ Այս մասին հայտնում է Leadership թերթը՝ հղում անելով Նիգերիայի հյուսիս-արևելքի զարգացման հարցերով հանձնաժողովի տնօրեն Մուհամմադ Ալկալիին։ 2014 թվականից ոչնչացվել է մոտ 1500 դպրոց։ «Կրթությունը Նիգերիայի […]
09:03 05.11.2021
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հինգշաբթի հայտարարվել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումների հերթական ուժեղացման մասին։ Իշխանությունները որոշել են սահմանափակել չպատվաստված քաղաքացիների հասանելիությունը գեղեցկության սրահներին, ռեստորաններին, սրճարաններին, բարերին։ Այս մասին հայտնում է The Local-ը։ Թեստի բացասական արդյունքը նման վայրեր այցելելու իրավունք չի տալիս, պետք է ներկայացնել պատվաստման վկայական կամ առողջացման մասին տեղեկանք։ Չպատվաստված քաղաքացիներին արգելվում է մասնակցել […]
08:52 05.11.2021
Լատվիայի Սեյմն ընդունել է օրենսդրական ուղղումներ, որոնք թույլ կտան դրամական փոխհատուցում հակակորոնավիրուսային պատվաստումներից հետո միջին բարդացումների համար։ Այս մասին հայտնում է տեղական ERR պորտալը։ Օրինագծի սկզբնական տարբերակում փոխհատուցում նախատեսված էր միայն պատվաստման հետևանքով առողջության համար լուրջ վնասի դեպքում։ Սակայն ընդդիմությունն առաջարկել է վերանայել այդ օրենքն ու առաջարկել է փոխհատուցման պայմանների ընդլայնում։
08:38 05.11.2021
ԱՄՆ իշխանությունները չեն մեծացնում նավթի արդյունահանման ծավալները, քանի որ համապատասխան որոշումներն ընդունում են մասնավոր ընկերությունները։ Այս իսկ պատճառով Վաշինգտոնը մատակարարումների ընդլայնման կոչ է արել «ՕՊԵԿ+»-ին։ Այս մասին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան-Պիեռը, փոխանցում է TASS-ը։ Նրա խոսքով՝ «ՕՊԵԿ+»-ն ազդեցություն է գործում նավթի գնի վրա, հենց դա է ազդում ԱՄՆ-ում բենզինի […]
08:26 05.11.2021
Բրիտանական Հիփերհոլմ քաղաքում ռոբոտացված ձեռքը մահացու հարված է հասցրել տեխնիկական սպասարկում իրականացնող ինժեներին։ Ողբերգությունը տեղի է ունեցել Deco-Pak Limited ընկերությունում դեռևս 2017 թվականի ապրիլի 14-ին, սակայն նոր է հնչեղություն ստանում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Ներկայում ընթանում է դատական գործընթաց, որում ներգրավված է ընկերությունն ու դրա սեփականատերը։ Նշվում է, որ 48-ամյա Էնդրյու Թիբոթը փորձել […]
08:10 05.11.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Աղայան փ. 9-19 շենքեր, Սայաթ-Նովա պող. 15ա շենք, Տերյան փ. 56, 62ա շենքեր, Սարմենի փ. 4-16 սեփական տներ, Անտառային փ. 1-54 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հաղթանակ թաղ. 4, 9, […]
12:59 04.11.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը։ Դեսպան Կիշան Դան Դևալը նշել է, որ Հայաստանի և Հնդկաստանի քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և պետք է երկուստեք քայլեր ձեռնարկել տնտեսական համագործակցությունը քաղաքական մակարդակին հավասարեցնելու […]
12:53 04.11.2021
Նոյեմբերի 4-ին, ժամը 07։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ 22-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին, մարվել՝ 08։37-ին։ Այրվել են տան տանիքի բաղդադե կառուցատարրերը (մոտ 60 […]
12:37 04.11.2021
Նոյեմբերի 3-ին կատարվել է 207 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արձանագրվել է 2 մահ: Հիվանդներից 63-ամյա կինը […]
12:36 04.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մհեր Խաչատրյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը և Մհեր Խաչատրյանի դիմումը՝ Մհեր Աշոտի Խաչատրյանին նշանակել կադաստրի կոմիտեի գլխավոր […]
12:32 04.11.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին, նոյեմբերի 2-ին և 3-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքում հանդիպել է որոշ կոնգրեսականների: «Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումների ժամանակ պետական նախարարը հակիրճ ներկայացրել է Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության […]
12:30 04.11.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդիկ Հակոբյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար։ «Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդիկ Հակոբյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար»,-ասված է որոշման մեջ: