11:20 04.11.2021
Նոյեմբերի 3-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանարապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը, Հայաստանում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոտի Դեյվիդ Սթրայթը, նախարարության այլ ներկայացուցիչներ։
Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերը և նշել, որ տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա։
Կիրստի Նարինենը տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական նպատակն է ուսումնասիրել Ֆինլանդիայի և Հայաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, նաև ուրվագծել երկարաժամկետ համագործակցության ուղիները, ինչը դրական ազդեցություն կունենա երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վրա։
Կողմերը հաստատել են համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը:
Նշելով, որ արդեն իսկ ֆիննական ընկերությունների հետ համագործակցության լավ օրինակներ կան՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է դեսպան Նարինենին, որ Հայաստանում նախատեսվում է կառուցել նոր պղնձաձուլարան, որի տեխնիկական զինման համար, երկար ուսումնասիրությունից հետո, ընտրվել է ընտրվել է այդ ոլորտում առաջատար ֆիննական ընկերություն, որը բարձրակարգ տեխնիկայով կապահովի նոր կառուցվող պղնձաձուլարանը։
Նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրը, ներդրումային գրավչությունները, որոնք կարող են հետաքրքրել ֆին գործարարներին։ Վահան Քերոբյանը կարևորել է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ Հայաստանը լավ հարթակ կարող է դառնալ ֆիննական ընկերությունների համար, որոնք ցանկություն կունենան մուտք գործել ԵԱՏՄ անդամ մյուս երկրների շուկաներ։
Որպես համագործակցության լավ հնարավորություններ, Վահան Քերոբյանն առանձնացրել է գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանմումը, ձկնորսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և վենչուրային հիմնադրամները։ Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը վենչուրային հիմնադրամների համար առաջարկում է գրավիչ պայմաններ և հարկային արտոնություններ։Տրամադրվող արտոնությունների նպատակը Հայաստանի ստարտափերի ու բիզնեսի համար ֆինանսական այլընտրանքային միջոցների հասանելիության ապահովումն է։
Վահան Քերոբյանը կարևորել է երկու երկրների գործարարների համար գործարար համաժողովների կազմակերպումը։ Նա նաև հետաքրքրվել է առաջիկայում Ֆինլանդիայում նախատեսվող ցուցահանդեսներով, որտեղ հայկական ընկերությունները կարող են մասնակցություն ունենալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացվելիք ցուցահանդեսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։
Ֆինլանդիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի բրենդը Ֆինլանդիայում զարգացնելու հարցում։ Դեսպանը նաև առաջարկել է հայկական ընկերություններին մասնակցել ամեն տարեսկզբին Հելսինկիում կազմակերպվող զբոսաշրջությանը և սննդին նվիրված ցուցահանդեսին։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆինլանդիայի առևտրի ներկայացուցչի հետ կազմակերպել առանձին հանդիպում և աշխատել երկու երկրների միջև համագործակցության օրակարգի նախագծման ուղղությամբ։
Ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպել Ֆինլանդիայում հայտնի տնտեսական և զբոսաշրջային ուղղվածություն ունեցող լրագրողների ճանաչողական այցը Հայաստան, ինչը կնպաստի Հայաստանի ճանաչողության բարձրացմանը Ֆինլանդիայում և զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը։
13:00 29.07.2025
Պետության օրինական շահերին պատճառվել է մեկ միլիարդ դրամից ավելի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ 2016-22 թվականներին պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գույքային վնասի վերաբերյալ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոնի» փորձագետ-գնահատողը, իր պաշտոնավարման տարիներին` 2016-22 թվականներին, շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, ծառայողական լիազորություններն օգտագործել է պետական շահերին հակառակ և […] ...
12:47 29.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 30-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց, Օդեսայի, Ներքին Չարբախի 3-րդ, Խարբերդի 13-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:35 29.07.2025
Հրդեհի ահազանգ Սարի Թաղում. Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներՀուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
12:22 29.07.2025
Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են չեղարկվելՀուլիսի 29-ին չեղարկվել են «Աերոֆլոտ» ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից: Մասնավորապես չեղարկվել են 05:45-ին և 12:55-ին նախատեսված Մոսվա-Երևան ուղղությամբ թռիչքները: Չեղարկվել են նաև Երևան-Մոսկվա ուղղությամբ 06:45-ին և 13:55-ին նախատեսված թռիչքները: ...
12:10 29.07.2025
Կանադան նպատակ ունի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել մինչև օգոստոսի 1-ըԿանադայի իշխանությունները հույս ունեն մինչև օգոստոսի 1-ը նոր առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ: Այս մասին հաղորդում է CTV-ն ՝ հղում անելով Կանադայի միջգերատեսչական հարաբերությունների նախարար և Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանին: Նրա խոսքով՝ Օտտավան մտադիր է Վաշինգտոնի հետ գործարք կնքել մինչև օգոստոսի 1-ը։ Այժմ, նշել է հեռուստաալիքը, բանակցությունները […] ...