10:31 27.10.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, պատվաստումների իրազեկման ու խրախուսման նպատակով անցկացվող մարաթոնի շրջանակներում իրականացվել է 1401 պատվաստում, փոխանցում է aliq.ge-ն։ Հոկտեմբերի 18-ից մարզերում մեկնարկել է պատվաստումների մարաթոնը և մինչև ամսվա վերջ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի աշխատակիցները մոտ համայնքային բուժաշխատողների հետ կայցելեն գյուղեր՝ բնակչությանը պատվաստման մասին իրազեկելու նպատակով։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը […]
10:15 27.10.2021
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարելիցն է: 22 տարի առաջ այս օրը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց կրակահերթերով: Ահաբեկչությանը զոհ գնացին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով 8 մարդ վիրավորվել էր, […]
09:35 27.10.2021
Ժակ Շիրակի անունը կրող փարիզյան թանգարանը հրաժեշտ է տալիս իր հավաքածուի արտեֆակտների մի մասին։ Բացված ցուցադրությունում ներկայացված են նմուշներ, որոնք Ֆրանսիան առաջիկայում կվերադարձնի Բենինին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ելիսեյան պալատը որոշել է բավարարել աֆրիկյան պետության միջնորդությունը և, թեկուզ մասամբ, բայց վերադարձնել այդ երկրին պատկանող արվեստի գործերը, որոնք երկրից դուրս են բերվել գաղութային պատերազմի […]
09:22 27.10.2021
ԱՄՆ Կոնգրեսի սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Ներկաները միաձայն հավանություն են տվել նախագահ Ջո Բայդենի առաջադրած թեկնածությանը։ Ֆլեյքը նախկինում եղել է սենատոր և 2013-19 թթ․ վերին պալատում ներկայացրել Արիզոնա նահանգը։ Մինչ այդ, 2001 թվականից, նա ընտրվել է Ներկայացուցիչների պալատում։ Սենատը երեքշաբթի հաստատել է նաև 2018-ին մահացած […]
09:08 27.10.2021
Բրազիլիայի սենատի հատուկ հանձնաժողովը հավանություն է տվել պանդեմիայի ֆոնին 9 հանցագործություններում երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի դեմ մեղադրանքին։ «Արդյունքը՝ 7-ն ընդդեմ 4-ի»,-RIA Novosti-ն մեջբերում է քվեարկության արդյունքները ներկայացրած սենատոր Օմար Ասիսի խոսքերը։ Բոլսոնարուն մեղադրվում է մահվան ելքներով համաճարակի, սանիտարական միջոցառումների խախտման, սրիկայության, հանցագործության հրահրման, փաստաթղթերի կեղծման, պետական միջոցների ոչ ռացիոնալ օգտագործման, պաշտոնեական դիրքի չարաշահման, մարդկության դեմ […]
08:54 27.10.2021
«Спутник V» հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելը կպաշտպանի քովիդի բոլոր տարբերակներից, այդ թվում Դելտա շտամի նոր՝ AY.4.2 տեսակից։ Այս մասին հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։ Երկուշաբթի հայտնի էր դարձել, որ AY.4.2 տեսակով վարակման 3 դեպք է ի հայտ բերվել Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում։ Գինցբուրգը նաև […]
08:41 27.10.2021
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Սուդանի վարչապետ Աբդալլա Համդուկի հետ, ով ազատ է արձակվել զինվորականների կողմից և այժմ գտնվում է իր նստավայրում։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի վճռական աջակցությունը սուդանցիների ժողովրդավարական ձգումներին և ընդգծել քաղաքացիական անձանց ղեկավարությամբ Սուդանի անցումային կառավարության անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը»,-ասված է հայտարարության մեջ։ Բլինկենն […]
08:32 27.10.2021
«Թալիբան» շարժումը մտադիր է Աֆղանստանում մարդահամար անցկացնել։ Դա տեղի կունենա 42 տարում առաջին անգամ։ Այս մասին Twitter-ում հայտնել է տեղեկատվության և մշակույթի հարցերով նախարարի տեղակալի ԺՊ Զաբիհուլլա Մուջահիդը։ Մուջահիդի խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է ժամանակավոր կառավարության նիստում։ Նախագծի իրականացման ժամկետներ չեն նշվում։ Քննարկվել է նաև տնտեսական վիճակն ու տարբեր ենթակառուցվածքային նախագծեր։ Վերջին մարդահամարը հանրապետությունում անցկացվել […]
08:20 27.10.2021
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում 35-ամյա տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Վնասածքներ է ստացել 4 մարդ․ նրանք հոսպիտալացվել են, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։ Հաղորդվում է, որ տղամարդը մուտք է գործել քաղաքի կենտրոնի ռեստորաններից մեկը և դանակ վերցրել, ինչից հետո ներկաները փողոց են վազեկ։ Նա նույնպես լքել է ռեստորանը և փողոցում հարձակվել մարդկանց վրա։ Չարագործը ձերբակալվել է։ […]
08:09 27.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքեր, Սարմենի փ. 4-16 սեփական տներ, Անտառային փ. 1-54 սեփական տներ և հարակից ոչ […]
12:57 26.10.2021
Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2018թ-ին ստորագրված դրամաշնորհային համաձայնագրով մեկնարկել է համագործակցություն՝ հարկային բարեփոխումներին աջակցման նպատակով։ Հաջորդ տարի «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության և Պետական եկամուտների կոմիտեի միջև կնքվել է պայմանագիր, որով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցության ծրագրին։ «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի նպատակն է օժանդակել ՊԵԿ-ին 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի […]
12:38 26.10.2021
Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են և երկու երկրների քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, մինչդեռ տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ և պետք է համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունը զարգացնել […]
12:14 26.10.2021
Բոլորս էլ առնչվել ենք մեքնեայում տհաճ հոտի հետ։ Բայց խնդիրը միայն տհաճ հոտը չէ, այլ ծխախոտի ծխի վնասակարության ռիսկերը։ Սիգարետի ծուխը մեծապես ազդում է օդի որակի վրա։ Սիգարետն առաջացնում է խեժ, որը սիգարետի այրումից առաջացող ծխի մնացորդն է: Սակայն, ծխախոտային ծխի վնասը չի սահմանափակվում միայն բուն ծխողի առողջությամբ։ Կա նաև «երկրորդային ծուխ» հասկացությունը՝ երբ այրման արդյունքում […]
12:10 26.10.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 14, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, յուրացնելու կամ վատնելու և ընտանեկան բռնության՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, կողոպուտի, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի […]
12:01 26.10.2021
Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակի բուքմեյքերական գրասենյակներից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել, նաև կոտրվել են շենքի պատուհանների ապակիները: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.15-ի սահմաններում օդամղիչ ատրճանակով կրակել են Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի բուքմեյքերական գրասենյակի շենքի պատուհաններին, ինչի հետևանքով ապակիները կոտրվել […]
11:26 26.10.2021
Հոկտեմբերի 25-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Ունենք երկու մահվան դեպք։ Հիվանդներից 73-ամյա կինը […]
11:23 26.10.2021
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18։15-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխվել 2 աղջիկ, որոնցից մեկը՝ մահացած։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։15-ի սահմաններում Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հարազատների կողմից մահացած […]
11:17 26.10.2021
Այս օրերին Երևանի բոլոր անկյուններում էլեկտրական սղոցի ձայնը դարձել է քաղաքային աղմուկին ուղեկցող հետնաֆոն: Խցանումներ ու անհարմարարություններ չստեղծելու համար ԿԵնտրոն վարչական շրջանում առավել ինտենսիվ աշխատում են հանգստյան օրերին։ Օրինակ՝ Հանրապետության հրապարակի գնդաձև թեղիներն էտվեցին այս շաբաթ-կիրակի: Երկար տարիներ քաղաքային թեղիները լիարժեք ու ճիշտ չէին խնամվել: Դրանք ազատվեցին չորուկներից: Ծառերն արդեն կթեթևանան, օդ կանցնի ծառերի միջով, […]
11:08 26.10.2021
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում մասնակցել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ամենամյա ժողովին ու բարեգործական ճաշկերույթին և հանդես եկել հատուկ ուղերձով: Ինչպես տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ընկերակցության տասնամյակների բարեգործական գործունեությունն Արցախում՝ այն համարելով պահանջված ու արդյունավետ հատկապես սոցիալական ու կրթական ոլորտներում: Արտակ Բեգլարյանը հանգամանալից […]
11:04 26.10.2021
COVID-19. հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ` ▫️ 1517 նոր դեպք ▫️ 11 982 թեստավորում ▫️ 1050 առողջացած ▫️ 57 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]
10:59 26.10.2021
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հայտնել Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից․ «Հոկտեմբերի 25-ին, ժամը 21:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար։ Մեծ ցավով պետք է նշեմ, որ պատահարի արդյունքում մահացած և վիրավոր քաղաքացիները ՇՄՆ Անտառային կոմիտեի […]
10:56 26.10.2021
Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա նախապատրաստված նյութերով մարզի բնակավայրերի վարչական տարածքներում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար համայնքային, պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության, ենթավարձակալության հանձնելու գործընթացում կոռուպցիոն հնարավոր չարաշահումների փաստերով մարզի դատախազությունում և ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային ստորաբաժանումներում հարուցվել է ընդհանուր 25 քրեական գործ՝ մարզի […]
10:32 26.10.2021
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում որոշում է ընդունվել հոկտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար, որի աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը: Մրցաշարին կարող են մասնակցել առողջական […]
10:29 26.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ինչպես կանխատեսվել էր՝ երեկ երեկոյան ժամերին և գիշերը հանրապետության մի շարք շրջաններում դիտվել է ձյուն։ Ձյան տեսքով տեղումներ են գրանցվել Շիրակում, Լոռիի և Տավուշի նախալեռներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում։ Այս պահի դրությամբ տեղումները շրջանների մեծ մասում դադարել […]
10:27 26.10.2021
ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն գումարն ստանալ նաև անկանխիկ եղանակով: 2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում 4900 քաղաքացի ընդգրկվել է ավանդի դիմաց փոխհատուցման վճարման ցուցակում։ Ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող […]