TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+30.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

SHANTNEWS

10:00 26.10.2021

̰
Փրկարարները Պարզ լճի հարակից անտառում հայտնաբերել են մոլորված վենեսուելացիներին

09:48 26.10.2021

Հոկտեմբերի 25-ին, ժամը 22:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում երկու օտարերկրյա քաղաքացի մոլորվել են։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը (մոտ 9 կմ) շարունակել են ոտքով: Փրկարարները «Պարզ լիճ» հանգստյան գոտուց մոտ […]

̰
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին «UAZ Patriot»-ը գլորվել է ձորը․ կան զոհեր

09:43 26.10.2021

Հոկտեմբերի 25-ին, ժամը 21:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում՝ «Քրքրուտ» կոչվող հանդամասում, «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենան դուրս է […]

̰
Սուդանի հարցով «եռյակը» կոչ է արել ազատ արձակել երկրի վարչապետին․ ՄԱԿ ԱԽ-ն այսօր հանդիպում կանցկացնի

09:32 26.10.2021

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի կառավարություններն անհանգստացած են Սուդանում տիրող իրավիճակով, դատապարտում են պետական ինստիտուտների աշխատանքի դադարեցնումն ու արտակարգ դրության ռեժիմի սահմանումը, ինչպես նաև կոչ անում ազատ արձակել վարչապետ Աբդալլա Համդուկին և ձերբակալված մյուս իշխանավորներին։ Այս մասին ասվում է այսպես կոչված «Սուդանի հացրով եռյակի» տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպի կայքում։ «Մենք կոչ ենք […]

̰
Սաստիկ հրդեհ Վլադիվոստոկի շուկայում

09:20 26.10.2021

Վլադիվոստոկի շուկայում սաստիկ հրդեհ է բռնկվել, որի մասին ԱԻՆ-ում ահազանգ է գրանցվել ժամը 10։29-ին (Մոսկվայի ժամանակով 03:29-ին)։ Ժամը 11:28-ին (04:28) կրակը տեղայնացվել է։ Հրդեհի ընդգրկած ընդհանուր մակերեսը կազմել է 700 քմ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Տարհանվել է 70 մարդ, փրկվել՝ 10-ը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Փաստի առթիվ Վլադիվոստոկի դատախազությունը ստուգում է սկսել։ Իշխանություններն օգնություն […]

̰
Թաթարստանում գազի պայթյունից շենքի վերևի հարկերը փլվել են․ կան տուժածներ

09:10 26.10.2021

ՌԴ Թաթարստանի Հանրապետությունում գազի պայթյունից շենք է վնասվել։ Նաբերեժնիե Չելնի քաղաքում տեղի ունեցած պայթյունի կադրերը տեսանկարահանել է մոտակա խաչմերուկում լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնած մեքենայի տեսախցիկը։ Շենքի վերևի հարկերում տեղի ունեցած հզոր պայթյունից բեկորներն այս ու այն կողմ են նետվել։ Վնաս է հասցվել 4-րդ և 5-րդ հարկերին։ Ավերվել է 6 բնակարան։ Տուժել են 2004 և […]

̰
Ճապոնացի արքայադուստր Մակոն ամուսնացել է շարքային քաղաքացու հետ

08:59 26.10.2021

Ճապոնիայի արքայադուստր Մակոն և Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի նրա նախկին համակուրսեցի Կեյ Կոմուրոն պաշտոնապես ամուսնացել են։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ առավոտյան ժամը 10-ին նա լքել է կեցավայրը, որտեղ բնակվել է հոր՝ գահաժառանգ արքայազն Ակիսինոյի, մոր և կրտսեր քրոջ հետ։ Այնուհետև տեղի է ունեցել պսակադրությունը։ Ամուսնությունից հետո 30-ամյա արքայադուստրը, ում այժմ […]

̰
ՄԱԿ-ը հայտնել է Աֆղանստանի 23 մլն բնակչի համար սովի սպառնալիքի մասին

08:45 26.10.2021

Հյուծում և սովամահություն է սպառնում Աֆղանստանի 23 մլն բնակչի։ Այս մասին ասվում է Պարենի համաշխարհային ծրագրի հետազոտության մեջ։ «Հրատապ միջոցներ չձեռնարկելու դեպքում, նոյեմբերին Աֆղանստանին սպառնում է մասշտաբային սով, երկրի բնակչության ավելի քան կեսը՝ մոտ 23 մլն մարդ, սննդի սուր պակաս կզգա։ Սա նոր տխուր ռեկորդ է այդ երկրի համար, որն այժմ վերապրում է աշխարհի վատագույն […]

̰
Ուհանում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա․ կա առնվազն 7 զոհ

08:31 26.10.2021

Առնվազն 7 մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել չինական Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Ուհանի ոստիկանական վարչությունը, փոխանցում է «Իզվեստիան»։ Դեպքը տեղի է ունեցել Ցայդյան շրջանում։ Հաղորդվում է, որ քաղաքի 39-ամյա բնակիչը՝ Գաո ազգանունով, անցորդներին դանակահարելուց հետո ցատկել է կամրջից Յանցզի գետը։ Ոստիկանությունը փնտրում է չարագործին կամ […]

̰
ԱՀԿ ղեկավարն անվանել է 3 քայլեր, որոնք կտանեն պանդեմիայի ավարտին

08:22 26.10.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը Բեռլինում առողջապահական հարցերով համաշխարհային կոնֆերանսի բացմանը ելույթի ժամանակ անվանել է 3 գլխավոր պայմանները, որոնց կատարման դեպքում աշխարհը կկարողանա հաղթահարել պանդեմիան։ Այս մասին հայտնում է ԱՀԿ ղեկավարի թվիթերյան էջը։ Գեբրեյեսուսի խոսքով՝ պանդեմիան հաղթահարել կհաջողվի, եթե․ 1․ պատվաստանյութերի մատակարարումը COVAX մեխանիզմով դառնա առաջնահերթ։ 2․ Մեծ քսանյակի երկրնրը կատարեն պատվաստանյութերի բաշխման պարտավորությունները։ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:10 26.10.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խանջյան փ. 47, 47/1, 49 շենքեր, Սայաթ-Նովա պող. 29, 33 շենքեր, Այգեստան 9 փող. 67-105 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 11 փողոցի 7-227 սեփական տներ, Ավան՝ Բաբաջանյան 38 շենք, “Ֆիտնես […]

̰
SHANTNEWS

13:00 25.10.2021

̰
Օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՊԵԿ-ը բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր

12:57 25.10.2021

Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]

̰
Սեբաստիա փողոցում տեղի ունեցած մահացու վրաերթի փաստով հարուցվել է քրեական գործ

12:47 25.10.2021

2021թ. հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57 և 29 տարեկան երկու հետիոտնի, որի հետևանքով վերջիններս տեղում մահացել են, իսկ նշված ավտոմեքենայի վարորդը, ավտոմեքենան թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, դիմել է փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում […]

̰
Փոխնախարարը՝ կոմունալ կացարաններից տեղափոխվող արցախցիներին տրամադրվող աջակցության և այլ ծրագրերի մասին

12:38 25.10.2021

Կոմունալ կացարաններից տեղափոխվող արցախցիներին տրամադրվող աջակցության և արցախահայությանն ուղղված այլ ծրագրերի մասին խոսել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ · Աջակցություն՝ տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամսով՝ 25-ից 50 հազար դրամի չափով։ · Ամսական 68 հազար դրամ աջակցություն՝ կոմունալ կացարաններից տեղափոխվել ցանկացող արցախցիներին՝ վարձակալության ծախսերի փոխհատուցման համար։ […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 465 դեպք, որից 192-ն՝ արտակարգ

12:32 25.10.2021

Հոկտեմբերի 18-ից 24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 465 դեպք, որից 192-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 100 հրդեհի, 3 փլուզման, 1 պայթյունի, 2 քարաթափման, 14 ինքնասպանության փորձի դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 200 կենցաղային կանչ. տուժել է 104 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր […]

̰
Աբդուլլահ Գյուլը դատապարտել է Էրդողանի հայտարարությունը դեսպանների վերաբերյալ

12:31 25.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 օր առաջ հայտարարել էր, որ երկրի արտգործնախարարությանը կարգադրել է անցանկալի անձ հայտարարել թուրք իրավապաշտպան, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանի այդ հայտարարությունը քննարկումների պատճառ է դարձել նաև Թուրքիայի ներսում: Թեմային արձագանքել են Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ու նախկին վարչապետ […]

̰
Հացատանը տեղի ունեցած վեճն ավարտվել էր դանակահարությամբ

12:15 25.10.2021

Հոկտեմբերի 23-ին, ժամը 22.22-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 46-ամյա տղամարդը հայտնել է, որ իրեն դանակահարել են: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ին Պարոնյան փողոցի հացատներից մեկում տեղի ունեցած վիճաբանության […]

̰
Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ

12:12 25.10.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին Հենֆորդում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ: Արտակ Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը և մարդասիրական ու քաղաքական մարտահրավերները: Պետնախարարն ընդգծել է, որ հատկապես պատերազմի մարդասիրական հետևանքների վերացման ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական իրացման գործում անհրաժեշտ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք է գրանցվել

11:39 25.10.2021

Հոկտեմբերի 24-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 34-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտունու, 2-ը՝ Ասկերանի և 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր: Բժիշկները 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 59-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: […]

̰
Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ

11:37 25.10.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 46 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 788 մարդ։ Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 1 942 անձի մոտ, ապաքինվել է 4 650 հիվանդ։  

̰
Քաղաքապետարանին ենթակա կազմակերպությունում հայտնաբերվել և կանխվել են կոռուպցիոն չարաշահումների դեպքեր

11:32 25.10.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում պարզել են, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող անձը՝ նույն գերեզմանատան հսկիչի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով սահմանված համապատասխան ծառայությունների արժեքը վճարված լինելու պայմաններում գերեզմանատանը բարեկարգված տարածք տրամադրելու, ինչպես նաև […]

̰
Հոկտեմբերի 22-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 141 դեպք

11:23 25.10.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 141 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 10, ընտանեկան բռնության՝ 7, ապօրինի ծառահատման՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և սառը զենք կրելու՝ 4-ական, թմրամիջոցների, հոգեմետ […]

̰
«ԳԱԶելի» վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

11:15 25.10.2021

Հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Վթարի հետևանքով 5 ուղևոր տեղում մահացել էին, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ: Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք, 42 մահ

11:05 25.10.2021

Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296 552 դեպք, որոնցից 261 952-ն` առողջացած, 6055-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 006 632 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 14 037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք […]

̰
Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը որոշ մարզերում սպասվում է ձյուն

10:55 25.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Վարորդներին կոչ է արվում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։

̰
Քարեր են նետել մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին

10:45 25.10.2021

Հոկտեմբերի 23-ին, անհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել էր էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։ Բարեբախտաբար ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Դեպքը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան հատվածում: Հարավկովկասյան երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները, իրավապահ մարմինների հետ համատեղ, միջոցներ են ձեռնարկում հարձակվողին հայտնաբերելու ուղղությամբ: Ընկերությունը կրկին զգուշացնում է քաղաքացիներին երկաթուղու երթևեկության անվտանգության նկատմամբ […]

̰
Մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը

10:40 25.10.2021

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. արդեն կայացել են մրցաշարի բացման արարողությունը և վիճակահանությունը, ինչի արդյունքում հայ բռնցքամարտիկները ևս իմացել են իրենց առաջիկա մրցակիցներին: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին է մեկնել մրցավայր՝ 11 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկվել են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Վահե Բադալյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 […]

̰
Հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677032 քովիդ պատվաստում

10:33 25.10.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։

̰
Ես թույլ չեմ տա պարտադիր պատվաստում. Իրակլի Ղարիբաշվիլի

10:22 25.10.2021

«Ես թույլ չեմ տա պարտադիր պատվաստում»,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ըստ նրա՝ քաղաքացիներին պետք է համոզել, որ պատվաստումը միակ լուծումն է։ «Ուզում եմ միանշանակ ասել, որ ես՝ որպես համակարգող խորհրդի նախագահ և վարչապետ, թույլ չեմ տա պարտադիր պատվաստում։ Ես ուզում եմ, որ բոլորը լավ իմանան սա։ Մեր քաղաքացիներն ունեն […]

̰
BACK_TO_TOP