TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+26.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Սեբաստիայի փողոցում վրաերթի ենթարկված 2 հետիոտները մահացել են

10:13 25.10.2021

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Հրայր Խաչատրյանին և 57-ամյա Սուսաննա Խաչատրյանին, որոնք տեղում մահացել են, իսկ մեքենայի վարորդը հեռացել է պատահարի վայրից: Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, նախաքննական մարմին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը: Երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է […]

̰
SHANTNEWS

09:35 25.10.2021

̰
Ուզբեկստանում նախագահական ընտրություններն անցել են ընտրողների բարձր մասնակցությամբ

09:23 25.10.2021

Երեկ Ուզբեկստանում կայացել են նախագահական ընտրություններ։ Առաջին արդյունքների մասին կհայտարարվի այսօր։ Տեղի ժամանակով 20։00-ին՝ ընտրատեղամասների փակման պահին, ընտրողների մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը, հայտնում է TASS-ը։ Քվեարկությունն անցել է հանգիստ մթնոլորոտում և ընտրողների ավանդական բարձր մասնակցությամբ։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, ներառյալ գործող նախագահ Շավկատ Միրզիոևը՝ առաջադրված հանրապետության ամենամեծ և ազդեցիկ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության […]

̰
Կոլումբիայում ձերբակալել են ամենաորոնվող նարկոբարոնին

09:14 25.10.2021

Կոլումբացի ուժայինները ձերբակալել են նարկոբարոն, «Ծոցի կլան» խոշորագույն խմբավորման առաջնորդ Դիրո Անտոնիո Ուսուգային (մականունը՝ Օտոնիել)։ Այս մասին հայտնում է ВВС News-ն։ Երկրի նախագահ Իվան Դուկե Մարկեսն այդ օպերացիան անվանել է ամենաուժեղ հարվածը թմրաառևտրին՝ Պաբլո էսկոբարի ձերբակալության ժամանակներից ի վեր։ «Սա այս դարում մեր երկրում թմրանյութերի անօրինական շրջանառությանը հասցված ամենամեծ հարվածն է։ Այն կարելի է համեմատել […]

̰
Սուդանի ընդդիմությունը կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոցներ

09:03 25.10.2021

Սուդանի ընդդիմադիր «Արհմիությունների միավորումը» կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոցներ՝ դիմակայելու «զինված հեղաշրջմանը»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր առանց նշանների զինվորական հանգուստով անձանց կողմից վարչապետի տան շրջափակման, 4 նախարարների և Խարտումի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների մասին։ Մայրաքաղաքում համացանցն ու բջջային կապն անջատված է։ Նոյեմբերին լրանում է անցումային Ինքնիշխան խորհրդի լիազորությունների […]

̰
Միսսուրիում պտտահողմն ավերածություններ է գործել

08:47 25.10.2021

ԱՄՆ Միսսուրի նահանգում պտտահողմը, փոթորկոտ քամին՝ ավելի քան 90 կմ/ժամ պոռթկումներով, և կարկուտը հանգեցրել են մի քանի շինությունների ավերման։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Մեկհարկանի կառույցների ավերման և գյուղատնտեսական տեխնիկայի վնասման մասին տեղեկություններ են ստացվել Փարդին քաղաքից։ Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում։ Միսսուրիում և Իլինոյսում պտտահողմի սպառնալիքը պահպանվում է։ Վտանգի գոտում գտնվող շրջանների […]

̰
Մարդկությունն ունի պանդեմիան հաղթահարելու բոլոր հնարավորությունները․ ԱՀԿ

08:35 25.10.2021

Մարդկությունն ունի կորոնավիրուսային պանդեմիան հաղթահարելու բոլոր հնարավորությունները, վստահ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «Պանդեմիան կավարտվի այն ժամանակ, երբ աշխարհը որոշի ավարտել այն։ Դա մեր ձեռքերում է»,-նրա խոսքերն է մեջբերում AFP-ն։ Նրա խոսքով՝ մարդկությունն ունի վիրուսի նկատմամբ հաղթանակի համար բոլոր միջոցները, սակայն աշխարհը լավ չի օգտագործել այդ գործիքները։ Պաշտոնյան հիշեցրել է ԱՀԿ նպատակի մասին՝ […]

̰
Սուդանում անհայտ անձինք վարչապետին ենթարկել են տնային կալանքի

08:22 25.10.2021

Սուդանում վարչապետ Աբդալլա Համդուկին տնային կալանքի են ենթարկել՝ շրջապատելով նրա տունը, 4 նախարարի և Խարտում նահանգի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ձերբակալել։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ այդ ամենն արել են մարդիկ՝ առանց նշանների զինվորական հագուստով։ Ձերբակալվել են կապի, տեղեկատվության, ֆինանսների և արդյունաբերության նախարարները, ինչպես նաև Խարտումի նահանգապետն ու երկրի իշխող Ինքնիշխան խորհրդի […]

̰
ԵՄ-ն ծրագրում է մեկ ամսվա ընթացքում դեսպանատուն բացել Աֆղանստանում

08:10 25.10.2021

Եվրամիությունը ծրագրում է կրկին բացել իր դեսպանատունն Աֆղանստանում, որը ներկայում գտնվում է թալիբների վերահսկողության տակ։ Դիվանագիտական առաքելության վերսկսումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամսում, հայտնում է Financial Times-ը։ Դեսպանատունը պետք է օգնի ԵՄ-ին զբաղվել մարդու իրավունքների պաշտպանության լոբբինգով և ստիպել թալիբներին իրականացնել իրենց պարտավորությունները, որպեսզի Աֆղանստանը կրկին չդառնա ահաբեկչություն արտահանող, ինչպես նաև կօգնի կանխել մարդասիրական […]

̰
SHANTNEWS

13:00 23.10.2021

̰
Ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

12:25 23.10.2021

Հոկտեմբերի 12-ին, ժամը 01.40-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղից ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գանձաքար տանող ճանապարհին փայտանյութով բեռնված ավտոմեքենա է ընթանում: Ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով Գանձաքար գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել էր փայտանյութով բեռնված «Զիլ-157»-ը, որի վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չէր ներկայացրել։ Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել էր բաժնի պահպանվող […]

̰
Վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

11:56 23.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Դիլիջանում մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովի» բացմանը: Միջոցառումն անցկացվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, գլխավոր գործընկերներն են «The Monthly Barometer» վերլուծական հանդեսը և ՀՀ կենտրոնական բանկը: Այս տարի այն կրում է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայաստանի Հանրապետության […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք

11:41 23.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 52 487 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 8,51%, վերջին 14 օրը –8,94%, վերջին 7 օրը – 9,09%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 688 804 դեպք: Ապաքինվել է ևս 1 790 […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել

11:27 23.10.2021

Հոկտեմբերի 22-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքից են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 124 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 […]

̰
Կոտայքի մարզում Toyota-ով վթարի ենթարկվածը Փաստաբանների պալատի փաստաբան է

11:16 23.10.2021

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Թեհմինա Սարգսյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում, 4 Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով ու քարերին բախվելով՝ հայտնվել ձորում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, 31 մահ

11:04 23.10.2021

Հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 293 014 դեպք, որոնցից 259 705-ն` առողջացած, 5975-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26 078 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 975 680 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 16 888 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք: Ունենք […]

̰
Անչափահասը՝ առանց համարանիշի BMW-ով Պուշկինի փողոցում հարվածել է 8 ավտոմեքենայի

10:52 23.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանն իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ վերջինս […]

̰
Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Կոտայքի մարզում

10:47 23.10.2021

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10.00-19.00-ն, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ա.Ավետիսյան 1-67 համարներ, Գյուլբենկյան 19/1, 22, 23, 25, 23/1, 36 համարներ: 2. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամը 10.00-ն՝ Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, […]

̰
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»

10:45 23.10.2021

Հայաստանը երրորդ անգամ հյուրընկալել է միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds»): «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Դիլիջանի Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացված գագաթնաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը: Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը 2019 թվականից հյուրընկալվում է նաև Հայաստանում: Միջոցառման կազմակերպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի […]

̰
Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախին

10:35 23.10.2021

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 21—ին Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների և Հայ դատի տեղի գրասենյակի ղեկավարության հետ: Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ հանդիպումներում Արտակ Բեգլարյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, անվտանգային […]

̰
SHANTNEWS

09:59 23.10.2021

̰
Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին Թայվանի նեղուցում իրադրության սրման մեջ

09:47 23.10.2021

Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Պան Մյոն Հոն մեղադրել է ԱՄՆ-ին Թայվանի նեղուցում իրադրության սրման մեջ։ «Վերջին օրերին ԱՄՆ-ն, խրախուսելով Չինաստանի տարածքի անքակտելի մասը կազմող Թայվանի անկախությունը, սրում է ռազմական լարվածությունը։ Միայն այս տարվա սկզբին ԱՄՆ-ը, նավարկության ազատության պատրվակով ցանկացած ժամանակ տարբեր նշանակության ռազմանավեր է ուղարկել Թայվանի նեղուց»,-ասել է փոխնախարարը։ Պակ Մյոն Հոն հստակեցրել է, որ […]

̰
Կրակելուց առաջ Բոլդուինին հայտնել էին ատրճանակում մարտական փամփուշտների բացակայության մասին

09:35 23.10.2021

«Ժանգը» (Rust) ֆիլմի ռեժիսորի օգնականը կրակոցից առաջ ասել էր դերասան Ալեք Բոլդուինին, որ ատրճանակում մարտական փամփուշտներ չկան։ Տեղեկությունը հիմնված է ցուցմունքների վրա, որոնք ստացել է խուզարկուն հետաքննության ընթացքում։ Հոկտեմբերի 22-ին նաև հայտնի էր դարձել, որ նկարահանող խումբը միջադեպի օրը դժգոհություն է արտահայտել հրապարակում աշխատապայմանների հետ կապված։ Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը՝ հղում […]

̰
Արցախի պողոտայում ավտոմեքենա է այրվել

09:20 23.10.2021

Հոկտեմբերի 23-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։04-ին, մարվել՝ 01։26-ին։ Այրվել […]

̰
Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

09:11 23.10.2021

Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտո­մեքենան (Թ․ Ս․, ծնված […]

̰
Պուտինն ու Բեննեթը քննարկել են ՌԴ-Իսրայել ապագա հարաբերությունները

09:01 23.10.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը քննարկել են երկկողմ առևտուրն ու երկրների հետագա փոխգործակացությունը Սիրիայի և Իրանի հարցրով։ Կողմերի առաջին պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում հոկտեմբերի 22-ին։ Պուտինը ողջունել է Բեննեթին՝ երկխոսության կարևորության մասին խոսքերով, այդ թվում՝ Իսրայելում ապրող մեկ միլիոն ռուսախոս քաղաքացիների համար, որոնց մի մասը Երկրորդ համաշխարհայինի վետերաններ են։ […]

̰
Պակիստանում ցույցերը հանգեցրել են ոստիկանության շարքերում զոհերի

08:49 23.10.2021

Երեք ոստիկան է զոհվել և ևս մի քանիսը՝ տուժել Պակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգի Լահոր քաղաքում ցուցարարների հետ բախումների հետևանքով։ Ցույցերը կազմակերպել էին 2021 թվականի ապրիլից երկրում արգելված «Թեհրիկ-ի-Լաբայք Պակիստան» աջ ծայրահեղական իսլամիստական շարժման կողմնակիցները։ Այս մասին գրում է Dawn թերթը։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ տուժած իրավապահներին ծանր վիճակում հոսպիտալացրել են։ Հայտնի է, որ ցուցարարները […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:10 23.10.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Վարդանանց փ. 5ա շենք, Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, […]

̰
SHANTNEWS

13:00 22.10.2021

̰
Կոտայք-Կապուտան ճանապարհին ձորը գլորված մեքենայի վարորդը մահացել է

12:52 22.10.2021

Հոկտեմեբերի 14-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան Կոտայք-Կապուտան ճանապարհին դուրս էր եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. 38-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ Սահակ Հովհաննիսյանը, մահացել էր: Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «Նիսանի» վարորդ Լիպարիտ Արտուշյանը […]

̰
BACK_TO_TOP