12:44 22.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել թիվ 11 շենքի պատին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, սակայն շենքի առաջին հարկում գործող խաղալիքների խանութն ու դեղատունը կրել են խոշոր չափի նյութական […]
12:26 22.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, տրակտորը շրջվել է և քարե պատ փլուզել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակի խճուղու […]
11:56 22.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 507 մարդ, ևս 40-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 684 337 դեպք, որից 624 688 հիվանդ ապաքինվել է, 9 557-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 […]
11:48 22.10.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 93 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 23-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 4, յուրացնելու կամ վատնելու՝ 3, ծեծի՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը […]
11:33 22.10.2021
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, Ֆրանսիայի քաղաքացի, 1988թ. ծնված Ա. Ս.-ի ինքնազգացողությունը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ վերջինիս է այցելել հիմնարկի բժիշկը, սակայն րոպեներ անց՝ ժամը 11։35-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Ս.-ի կենսաբանական մահը։ Ա. Ս.-ն կալանավորվել էր 2021թ. սեպտեմբերի 4-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 […]
11:24 22.10.2021
ԿԳՄՍ նախարարությունը «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-14-ը հայտարարում է Մեդիագրագիտության շաբաթ՝ #դիմակայումենք խորագրով: Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրերին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները և կրթական այլ կենտրոններ՝ կազմակերպելով հանդիպումներ, դասեր, քննարկումներ, խաղեր և այլն: Շաբաթվա ընթացքում առաջարկվում է ստեղծել ու առցանց տարածել կրթական և տեղեկատվական նյութեր, հաղորդումներ՝ հանրահռչակելով […]
11:15 22.10.2021
ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ներառյալ քարոզարշավի, քվեարկութան օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձաց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ: Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին […]
11:11 22.10.2021
Հոկտեմբերի 21-ին կատարվել է 249 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 67 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների թվում 4 երեխա կա։ Վարակակիրներից 53-ը Ստեփանակերտ քաղաքի, 8-ը՝ Մարտակերտի, 5-ը՝ Ասկերանի և 1-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, […]
11:04 22.10.2021
Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 291 052 դեպք, որոնցից 258 486-ն` առողջացած, 5944-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 374 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 958 792 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 18 598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք: Ունենք […]
10:52 22.10.2021
Ռուս խաղաղապահները, Ռուսաստանի և Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները հումանիտար նախաձեռնությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ակցիան իրականացվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի դպրոցում: Կարիքավոր ընտանիքներին է փոխանցվել 1,2 տոննա հումանիտար օգնություն: «Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ հումանիտար ակցիա է իրականացվում: […]
10:45 22.10.2021
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Տեղեկացնեմ, որ կառավարության որոշմամբ օրեր առաջ գործուղվել եմ Մոսկվա, այնուհետև՝ ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ տարբեր ծրագրերի շուրջ հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ ունենալու նպատակով: Առաջիկա ժամանակաշրջանում պարբերաբար կտեղեկացնենք հրապարակման ենթակա արդյունքների մասին: Բացի դրանից, զուգահեռաբար ու հեռավար կերպով իրականացնում եմ իմ աշխատանքային պարտականությունները՝ հատկապես հրատապ […]
10:32 22.10.2021
Պատվաստվելու հնարավորություն՝ նաև կիրակի օրը, հոկտեմբերի 24-ին ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին թագավարակի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին: «Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ» , «Թիվ 20 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական […]
10:20 22.10.2021
Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում զգալիորեն բարձրացվել են աշխատավարձերը, փորձագետների նոր հաստիքներ են ավելացվել, համալիր մշակման է ենթարկվում ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքի նոր նախագիծը։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Նախարարը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և […]
10:08 22.10.2021
Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` Կառավարության համապատասխան որոշման նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Եվ ահա այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։ Նախագծի մշակման […]
09:40 22.10.2021
Արդեն մեկ տարի է՝ ռուս ռեժիսոր, սցենարիստ, «Երալաշ»-ի բեմադրող Իլյա Բելոստոցկին գտնվում է Մոսկվայի քննչական մեկուսարանում։ Նրան մեղադրում են 12-14 տարեկան անձանց հանդեպ անբարոյական գործողություններ թույլ տալու մեջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մինչ այս ռուսական ԶԼՄ-ները չէին հայտնել նրա ձերբակալության կամ կալանավորման մասին։ Պարզվել է, որ նա կալանքի տակ է առնվել դեռևս անցած […]
09:16 22.10.2021
Դերասան Ալեք Բոլդուինը Նյու Մեքսիկոյում «Ժանգը» (Rust) ֆիլմի նկարահանումների ժամանակ բուտաֆորային զենքից մահացու կրակոց է արձակել։ Այս մասին հայտնում է ABC7 հեռուստաալիքը՝ հղում անելով Սանտա-Ֆե շրջանի շերիֆին։ Ռեժիսոր Ջոել Սոուզան հոսպիտալացվել է ուսոսկրի վնասվածքով, բեմադրող օպերատոր Գալինա Հաթչինսը ծանր վնասվածք է ստացել, ուղղաթիռով տեղափոխվել տեղի վնասվածքաբանության կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Ավելի ուշ տեղեկություններ են […]
09:02 22.10.2021
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ կամ ՄԱԳԱՏԷ) մի շարք հարցեր ունի՝ կապված պաշտպանական AUKUS գործընկերության հետ (գործարքում ներառված են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան) և պատրաստվում է բլոկի հետ քննարկել միջուկային չտարածման հարցերը։ Այս մասին հայտնել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Ավելի վաղ նա արդեն բարձրաձայնել էր դաշնակիցների առաջին կոնկրետ նախագծի խնդրահարույց լինելու մասին։ Խոսքը […]
08:45 22.10.2021
Վրացական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անօրինաբար մուտք գործում երկիր։ Քաղաքական գործիչը թաքնվել էր կաթնամթերք փոխադրող բեռնատարի օդափոխման խցիկում։ Կադրերում երևում է, որ նա նյարդային վիճակում է, քրտնել է, այտերը՝ կարմրել։ Նա սպորտային բաճկոնով է, գլխարկով և բժշկական դիմակով։ Հոկտեմբերի 20-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնապես մեղադրանք […]
08:32 22.10.2021
Իսպանիայում մարմնավաճառությանը վերջ դնելու վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությունից հետո մարմնավաճառները դուրս են եկել փողոցներ։ Ըստ ընդունված նոր օրենքի՝ սեքսուալ ծառայություններ մատուցողներն ու դրանցից օգտվողները կտուգանվեն։ Երկրում մարմնավաճառությունը մինչ այժմ ո՛չ արգելված էր, ո՛չ էլ թույլատրված։ Ինչ վերաբերում է սեռական շահագործմանն ու կավատությանը, դրանք պաշտոնապես արգելված են։ Հունիսի 2-ին Իսպանիայի գերագույն դատարանը ճանաչել էր արհմիություններ ստեղծելու […]
08:21 22.10.2021
«Թալիբան» արմատական շարժումը կարող է բացառվել ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, սակայն դա պետք է կատարվի ՄԱԿ-ի մակարդակով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբում։ Նրա խոսքով՝ Մոսկվան համագործակցում է թալիբների ներկայացուցիչների հետ։ Հոկտեմբերի 20-ին շարժման ներկայացուցիչները ժամանել էին Մոսկվա՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը։ Ինչպես հայտարարել է թալիբների կառավարության փոխվարչապետի պաշտոնակատար Աբդուլ Սալամ […]
08:11 22.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խանջյան փ. 15 շենք, Վարդանանց անց․ 4, 6 շենքեր, Սարմենի փ. 4-16 սեփական տներ, Անտառային փ. 1-54 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արին Բերդի փողոց 2-րդ նրբանցքի հասցեներ, Ավան՝ 3-րդ, […]
13:00 21.10.2021
Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը: Տուժածներից 8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը` բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից: «Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր: Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները […]
12:30 21.10.2021
Շարունակվում են ՍԱՏՄ խստացված ստուգումները՝ ուղղված Covid19-ի դեմ սահմանված միջոցառումների վերահսկմանը: ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեքշաբթի երեկոյան լայնածավալ շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր խանութներում: 36 տնտեսավարողի մոտ անցկացված վերահսկողության ընթացքում կազմվել է 21 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ […]
12:07 21.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը 10 սանտիմետրով պակաս է մնում 2020 թվականի նույն օրը գրանցված նիշից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 62 սանտիմետր նիշի դիմաց։ Նույն աղբյուրի համաձայն՝ […]
12:05 21.10.2021
Վարչապետի որոշմամբ Վարոս Սիմոնյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարոս Սիմոնյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման տըեքստում։ Մեկ այլ որոշմամբ Արշակ Ասլանյանը նշանակվել է նույն պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Ասլանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-նշված է որոշման […]
11:59 21.10.2021
ՀՀ վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 20-ի 1185–Ա որոշմամբ՝ Ասատուր Վարդանյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ասատուր Վարդանյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։
11:54 21.10.2021
Հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Դ. Ա.-ին դատարան տեղափոխելուց առաջ ենթարկել են անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս հագուստի աստառի մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, նույն հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն […]
11:36 21.10.2021
Հոկտեմբերի 20-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ: Վարակակիրներից 28-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը՝ Ասկերանի և 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 96 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 38-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի […]