11:27 21.10.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենք կրելու՝ 5-ական, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, […]
11:18 21.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակը» թեմային: Նամականիշի մարումը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա […]
11:03 21.10.2021
Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 288 906 դեպք, որոնցից 257 352-ն` առողջացած, 5902-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24 409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 940 194 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 14 928 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք: Ունենք […]
10:48 21.10.2021
Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Հայաստանը Իրանի հետ համագործակցաբար ԼՂ տարածքն օգտագործել է դեպի Եվրոպա նարկոթրաֆիկի համար»: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ դեսպանատնից նշել են, որ շատ երկրների հասարակություններ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի Իսլամական Հանրապետության լայնածավալ պայքարի մասին: «Ի պատասխան հոկտեմբերի […]
10:39 21.10.2021
Կատարի Պետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար դոկտոր Ահմադ Հուսեյն Ալ-Համադիին հանձնեց իր հավատարմագրերի պատճենները։ Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկու ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-կատարական հարաբերությունները։ Զրուցակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերն՝ ուղղված այդ հարաբերությունների […]
10:34 21.10.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ Աշխատանքային օրենսգրքում և Հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Արդարադատության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից համատեղ մշակված օրենքների նախագծերի քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների՝ Արդարադատության, Առողջապահության, Էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչները: […]
09:49 21.10.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հոկտեմբերի 21-ին ժամը 18.00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ ? Հարթաշեն, ? Քարաշեն, ? Տեղ, ? Արավուս, ? Կոռնիձոր, ? Խնձորեսկ գյուղերի, իսկ հոկտեմբերի 22-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 08.00-ն կդադարեցվի ? Գորիս քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը […]
09:19 21.10.2021
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը բուժհաստատությունից դուրս գրվելուց և վերադառնալուց հետո հայտարարել է, որ ինքն ապաքինման ճանապարհին է, և կոչ է արել յուրաքանչյուրին հոգ տանել սեփական առողջության մասին։ Քաղաքական գործչի տեսաուղերձը հրապարակվել է նրա թվիթերյան էջում։ Իր ելույթում 75-ամյա Քլինթոնը երախտագիտություն է հայտնել Իրվինի կալիֆորնիական համալսարանի բժշկական կենտրոնի անձնակազմին՝ նշելով, որ իրեն լավ է զգում։ […]
08:51 21.10.2021
Կորոնավիրուսի Դելտա շտամի AY.4.2 տարատեսակ է հայտնաբերվել Ռուսաստանում ուսումնասիրված առանձին դեպքերում, հնարավոր է դրա լայն տարածում։ Այս մասին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի Համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնական ինստիտուտի Հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Հաֆիզովը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նա նշել է, որ Ռուսաստանում կիրառվող պատվաստանյութերը բավարար արդյունավետ են նաև AY.4.2-ի դեմ։ Երեկ Մեծ Բրիտանիայի […]
08:39 21.10.2021
Չինաստանի հյուսիսարևելյան Լյոնին նահանգի Շենյան քաղաքի ռեստորանում գազի պայթյուն է տեղի ունեցել։ CGTN հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է 3, վիրավորվել՝ 30 մարդ։ Տուժածները հոսպիտալացվել են։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Ավտոմեքենայի ռեգիստրատորի արձանագրած կադրերից երևում է, թե ինչպես է փուլ գալիս եռահարկ շենքը։ Հարևան շենքերը, քաղաքային ավտոբուսն ու մոտակայքում կայանված մեքենաները նույնպես վնասվել են։ Տեղի ունեցածի […]
08:32 21.10.2021
Սիրիայի սահմանամերձ Էթ-Թանֆ քաղաքում ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի ռազմական բազան ենթարկվել է հրթիռային հարձակման։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին։ Նշվում է, որ մի քանի պայթյուն է լսվել Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանների միացման վայրում տեղակայված բազայի շրջանում։ Հարվածները հասցվել են 5 անօդաչու թռչող սարքերից։ Ահաբեկչական խմբավորումներից դեռ ոչ մեկը չի […]
08:21 21.10.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Trump Media & Technology Group (TMTG) մեդիախմբի ստեղծման մասին, որը կզբաղվի նոր սոցցանցի մշակմամբ ու գործարկմամբ։ «TMTG-ի առաքելությունն է ստեղծել լիբերալ մեդիակոնսորցիումին մրցակից և հակահարված տալ Սիլիկոնե հովտի տեխնոլոգիական ընկերություններին, որոնք օգտագործել են իրենց մենաշնորհային իշխանությունը՝ Ամերիկայի ընդդմադիր ձայներին լռեցնելու համար»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։ Նոր սոցցանցը կկոչվի […]
08:11 21.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կորյունի փ. 5 շենք, Կորյունի նրբանցք 4, 6, 6/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 11 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, […]
12:55 20.10.2021
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մահացել է: Պարզվել է, որ ժամը 19.20-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա Հովհաննես Ամիրխանյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
12:50 20.10.2021
«Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն՝ մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն, առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար բարձրացում չանել, իսկ մնացած սպառողների համար սահմանել մոտ 200 դրամ կայուն գին՝ 10 տարվա համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: […]
12:44 20.10.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, […]
12:43 20.10.2021
Երևան-Գյումրի վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Ավելի վաղ հայտնել ենք, որ վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 13 տուժած: Վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական և Աշտարակի բժշկական կենտրոններ և գտնվում են բժիշկների հսկողության տակ:
12:24 20.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 57 301 թեստ, այստեղից 36 635-ը՝ հակագենի արագ թեստով և 20 666-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 9,11%, վերջին 14 օրը –8,79%, վերջին 7 օրը – 9,02%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր […]
11:58 20.10.2021
Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։ Հոբելյանական գլխավոր միջոցառումը կկայանա հոկտեմբերի 20-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ժամը 18։30-ին թատրոնի VIP սրահում տեղի կունենա հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես կհաջորդի գալա համերգը (ժամը 19։00-ին)։ Համերգն իր […]
11:26 20.10.2021
Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ: 13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել […]
11:24 20.10.2021
2018 թվականից մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա: Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով, աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը, հայտնում են ՇՄՆ-ից։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով: Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 5 մլն 400 հազար […]
11:07 20.10.2021
Հոկտեմբերի 19-ին կատարվել է 211 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ: Վարակակիրներից 28-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտակերտի շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 95 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: […]
11:02 20.10.2021
Հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 286 303 դեպք, որոնցից 256 525-ն` առողջացած, 5870-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 670 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 925 266 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 15 065 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք: Ունենք […]
10:40 20.10.2021
Կորոնավարակի դեմ սահմանված միջոցառումների վերահսկման նպատակով՝ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեկոյան լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի խոշոր խանութներում: 37 սուպերմարկետներում անցկացված վերահսկողությունից հետո կազմվել է 12 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյանները չունենալու հիմքով։ ՍԱՏՄ երեկոյան ստուգայցերը կշարունակվեն այսօր: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը […]
10:18 20.10.2021
2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ոլորտում իրականացրած վերահսկողական և օրենքով սահմանված այլ գործառույթների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրվել է 897 իրավախախտման դեպք, հարուցվել 472 վարչական վարույթ՝ 402 վարչական տուգանքի մասին որոշում, մնացած գործերն ընթացքի մեջ են։ Իրավապահ մարմիններին ուղարկվել է 393 գործ։ Նույն ժամանակահատվածում հասարակական կազմակերպությունների, […]