10:07 20.10.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Պտղունք համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Պտղունք համայնքի ղեկավարը, 2012թ. մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պարտավոր լինելով իրականացնել ինքնակամ շինարարությունների հետևանքների՝ օրենքով սահմանված կարգով վերացումը, միաժամանակ տեղյակ լինելով և ծանոթանալով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական […]
09:54 20.10.2021
Քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև մաքսային ծառայողների վերապատրաստման և […]
09:44 20.10.2021
Նյու Յորքում վիրաբուժները բարեհաջող իրականացրել են գենոմոդիֆիկացված խոզի երիկամի փոխպատվաստում մարդուն։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ նշելով, որ օրգանը գործում է նորմալ։ Նյու Յորքի փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մոնտգոմերիի խոսքով՝ փոխպատվաստումն ավարտելուց անմիջապես հետո երիկամը սկսել է մեզ արտադրել։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ գենոմոդիֆիկացված խոզերը կարող են պոտենցիալ […]
09:32 20.10.2021
Դամասկոսում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 14 սիրիացի զինվորական, հայտնում է տեղի պետական SANA գործակալությունը։ Ավտոբուսը պայթել է ահաբեկիչների պատրաստած ինքնաշեն երկու պայթուցիկների վրա, որոնք տեղադրված են եղել հանրահայտ Դամառոուզ հյուրանոցից ոչ հեռու՝ Նախագահական կամրջի մոտ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
09:27 20.10.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ հավաքական անվտանգության սպառնալիքներին ու դրանց դիմակայելու միջոցառումներին վերաբերող հարցեր: Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հավաքական […]
09:17 20.10.2021
Հոկտեմբերի 20-ին, ժամը 06։33-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։50-ին: Այրվում են տան (100 քմ) երկրորդ հարկը և տանիքի փայտե կառուցատարրերը։
09:06 20.10.2021
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: […]
08:57 20.10.2021
Ճապոնիայի հարավ-արևմուտքում՝ Կումամոտո պրեֆեկտուրայում, Ասո հրաբուխն ակտիվացել է։ Այս մասին հայտնում է երկրի օդերևութաբանական գլխավոր վարչությունը։ Սահմանվել է վտանգավորության երրորդ աստիճան՝ 5 հնարավորից, ինչը նշանակում է լեռանը մոտենալու արգելք։ Ծխի ու մոխրի սյունը հասել է 3500 մետր բարձրության։ Մեկ կիոլմետր շառավղով նկատվել է հրաբխային քարերի արտանետում։ 1953 թվականին քարերի արտանետումից 90 մարդ է տուժել, 1958-ին՝ […]
08:49 20.10.2021
Հոկտեմբերի 11-17-ը, բացի եվրոպական տարածաշրջանից, մնացած բոլորը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերի թվի նվազման մասին։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Հիվանդացության զգալի՝ 18 տոկոսով նվազում է արձանագրվել Աֆրիկայում, ինչպես նաև Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (-16%)։ Մահացությունը զգալի նվազել է Աֆրիկայում (-25%) և Հարավարևելյան Ասիայում (-19%). Եվրոպայում հիվանդացության աճը կազմել է 7 %, մահվան […]
08:37 20.10.2021
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Facebook ընկերությանը տուգանել է ավելի քան 14 մլն դոլարով։ Պատճառն օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու կանոնների խախտումն է։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Պարզվել է, որ Facebook-ը նպաստել է օտարերկրացիների համար «կանաչ քարտերի» ստացմանը՝ աշխատատեղերն ամերիկացի մասնագետներին առաջարկելու փոխարեն։ Այժմ Facebook-ը պետք է կառավարությանը վճարի 4․75 մլն դոլար և հավելյալ 9․5 […]
08:10 20.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խանջյան փ. 15 շենք, Վարդանանց անցուղի 4, 6 շենքեր, Սարմենի փ. 4-16 սեփական տներ, Անտառային փ. 1-54 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արցախի փ. 2/8, 4, 6, 6/1, 6Ա, […]
12:59 19.10.2021
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանն այս մասին ասաց Ռուս-հայկական 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվելու, Մհեր Գրիգորյանն ասաց, որ որոշակի պատկերացումներ ձևավորել են երկաթուղու մասով: «Մենք որոշակի պատկերացումներ և որոշակի պայմանավորվածություններ […]
12:49 19.10.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հարգելի՛ հայրենակիցներ Հրամանագրիս համաձայն՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս […]
12:45 19.10.2021
Շաբաթասկզբի ստուգայցերը՝ ուղղված Covid19-ի դեմ սահմանված միջոցառումների վերահսկմանը, ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի 33 խոշոր խանութներում: Արդյունքում կազմվել է 15 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, Պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու, ախտահանության մատյանները պատշաճ չվարելու հիմքով։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ […]
12:43 19.10.2021
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և գիտատեխնիկական տեղեկատվության և վերլուծության «Elsevier» հրատարակչական ընկերության միջև կնքվել է «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարաններին բաժանորդագրության մասին համաձայնագիր: Հոկտեմբերի 13-ից սկսած` մեկ տարի ժամկետով, հայ գիտնականները կարող են օգտվել «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» քիմիայի ոլորտի հանրահայտ շտեմարաններից: Շտեմարաններում ամփոփված է տեղեկատվություն ավելի քան 170 միլիոն քիմիական միացությունների, դրանց քիմիական, ֆիզիկական և կենսաբանական/դեղաբանական հատկությունների, ինչպես նաև ստացման եղանակների մասին: Տվյալների բազան խիստ անհրաժեշտ է քիմիկոսների, կենսաքիմիկոսների և դեղագետների […]
12:36 19.10.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուղեկցությամբ Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգելով 1915թ. անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին: Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար […]
12:28 19.10.2021
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են․ «Առանձին լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից կատարվող ուսումնասիրությունների վերաբերյալ հայցադիմումներ են ներկայացվել դատարան ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչության կողմից կայացված թվով 4 որոշումներ: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Նարեկ և Անի Լյովայի Սարգսյանների ներկայացուցիչը, ծանոթանալով […]
12:26 19.10.2021
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի (gr-dem) պատվիրակությունը Զինվորի տանն էր: Պատվիրակության կազմում էին ԵԽ-ում Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ-դեսպանները: Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանի և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանի ուղեկցությամբ շրջեցին Զինվորի տանը, ծանոթացան զինվորների բուժման պայմաններին: Հյուրերը դրականորեն արձանագրեցին, որ չնայած իրենց մեծ […]
12:21 19.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 19-ը` ժամը 11.00-ն: Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 7 դիմում է ստացել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը (նստավայրը՝ ք.Գորիս): Նշված դիմումներով […]
12:11 19.10.2021
Հոկտեմբերի 18-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 2 երեխա: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 90 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 42-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Վարակակիրներից 28-ը Ստեփանակերտ քաղաքի, 2-ը Մարտակերտ, 1-ը՝ […]
12:08 19.10.2021
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
12:04 19.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանը․ « Հարգելի՛ բարեկամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ողջունել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Ուրախ ենք հյուրընկալել Ռուսաստանից ժամանած մեր բոլոր հյուրերին: Միջտարածաշրջանային համաժողովները ունեն արդեն տաս տարվա պատմություն: Դրանք դարձել են մեր երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակներում […]
11:56 19.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 739 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 082 մարդ, ևս 36-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 670 552 դեպք, 616 937 հիվանդ ապաքինվել է, 9 546-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 920 […]
11:47 19.10.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից՝ 1-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 9, ընտանեկան բռնության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, հարկերից խուսափելու, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային […]
11:40 19.10.2021
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16.5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա Համլետ Հակոբյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն։
11:30 19.10.2021
Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի Քաշ շրջանից 191կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովում, գրանցվել է 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է հոկտեմբերի 19-ին վաղ առավոտյան։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 36.1կմ խորության վրա։ Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել […]
11:18 19.10.2021
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեդենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Հելեն Սանդ Անդրեդենին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական հարաբերությունների առավել ամրապնդմանը և օրակարգի առավել ընդլայնմանը: Զրուցակիցները վերահաստատեցին քաղաքական երկխոսության […]
11:09 19.10.2021
Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե կայարանի շինարարության, այլ նախագծման մրցույթը շահելու մասին է: Թե ինչքա՞ն կտևեն կայարանի նախագծման աշխատանքները՝ քաղաքապետի մամուլի քարտուղարը դժվարանում է […]
11:03 19.10.2021
Հոկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 284 237 դեպք, որոնցից 255 821-ն` առողջացած, 5842-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 339 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 910 201 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 12 933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1054 նոր դեպք: Ունենք […]