10:53 19.10.2021
Ավարտվել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի այցը Վրաստան: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանից հրաժեշտ է տվել իր ամերիկացի գործընկերոջը, կրկին շնորհակալություն հայտնել այցի և աջակցության համար և հաջողություն մաղթել, հայտնում է 1tv.ge-ն։ Պենտագոնի ղեկավարը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պատվիրակության հետ պաշտոնական այցով մեկնել է Վրաստանից: Պաշտպանության նախարարի և Վրաստանի վարչապետի հետ երկկողմ […]
10:47 19.10.2021
ԼՂ պատերազմում անմահացած Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։ Հրետանավորի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ու գրել. «Ալբե՛րտս, տղե՛ս, որպես քո հայր՝ քո տեսակով ու քեզնով հպարտանալու հազար առիթ եմ ունեցել: Այժմ քեզ շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և այն փաստող «Ոսկե Արծիվ» շքանշանը հանձնվել է ինձ: Կրկին անգամ […]
10:36 19.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը: Կարգի մշակման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ նախադպրոցական հաստատություններում առկա խնդիրների ստեղծման հիմնական նախադրյալ է հանդիսանում տնօրենների մասնագիտական և ղեկավարման հմտությունների բացակայությունը, որը էական և […]
10:27 19.10.2021
ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարի համատեքստում իրականացրած տարաբնույթ և տակտիկապես համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել հարկային պարտավորությունների կատարումը, […]
10:20 19.10.2021
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ: ՀՀ ՊԵԿ նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա են իրավապայմանագրային հարաբերություններ, որոնք հնարավորություն են տալիս փոխգործակցություն ծավալել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես […]
10:10 19.10.2021
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով ներկայացնելու համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատրաստել են համատեղ բանաձև, որում հայտարարվում է հանցավոր և ահաբեկչական նպատակներով տեղեկատվական ռեսուրսների և տեխնոլոգիաների օգտագործում թույլ չտալու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նախագիծն առաջարկում է պետությունների կողմից կամավոր, պարտադրանքի ուժից զերծ, պատասխանատու վարքագծի նորմեր, որոնք կարող են նվազեցնել ռեսկերը միջազգային անվտանգության ու կայունության […]
09:49 19.10.2021
Համացանցում հրապարակվել են կադրեր, որտեղ երևում է Աֆղանստանի Ղանդահար նահանգի Բիբի-Ֆաթիմա շիայական մզկիթում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ահաբեկչության պահը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 63 մարդ, ևս 83-ը՝ վիրավորվել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք կրակ բացում անվտանգության աշխատակիցների վրա, որից հետո երկու մահապարտները ներխուժում են մզկիթ ու պայթյուն իրականացնում։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է […]
09:28 19.10.2021
Էկվադորի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել՝ հանցավորության և թմրաշրջանառության, զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի համար։ Այս մասին հայտարարել է նախագահ Գիլերմո Լասոն, փոխանցում է RIA Novosti-ն։ «Մեր զինված ուժերն ու ոստիկանությունն անհապաղ դուրս կգան փողոցներ, քանի որ մենք արտակարգ դրություն ենք հայտարարում երկրի ողջ տարածքում»,-ասել է նա ժողովրդին հղված ուղերձում։ Հիմնական շեշտադրումը կլինի բռնության […]
09:15 19.10.2021
Աֆղանստանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, 70-ամյա Զալմայ Խալիլզադը լքել է պաշտոնը։ Նրա տեղը կզբաղեցնի տեղակալը՝ Թոմաս Ուեսթը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր թվիթերյան էջում։ Դիվանագետի նման որոշման պատճառ է դարձել Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնի և թալիբների միջև ձեռքբերված պայմանավորվածության խզումը։ Խալիլզադը հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերին։ Քաղաքական գործիչը եղել […]
09:04 19.10.2021
Ամերիկյան դատարանը բավարարել է անվանափոխության վերաբերյալ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հայցը։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով դատարանի եզրակացությանը։ Այժմ 44-ամյա կատարողը, ում լիարժեք անունն է Քանյե Օմարի Ուեսթ, պետք է անվանվի պարզապես Յե (Ye), ինչպես նրա ալբոմը, որը թողարկվել է 2018 թվականին։ ԶԼՄ-ները նշում են, որ արդեն երկար տարիներին Յեն ռեփերի կեղծանունն […]
08:57 19.10.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անգոլա այցի ժամանակ հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած երկրները, որոնք հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ, չպետք է որոշեն մարդկության ճակատագիրը։ «Փոփոխությունների պահանջներին ականջալուր չլինել նշանակում է համառորեն փորձել պահպանել Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված ստատուս-քվոն»,-նշել է նա։ Էրդողանն ընդգծել է, որ աշխարհում կա ավելի քան 200 […]
08:45 19.10.2021
Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ երկու չճանաչված արկ է արձակել։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Նրա խոսքով՝ ըստ ամենայնի, դրանք եղել են բալիստիկ հրթիռներ։ Հարավկորեացի զինվորականները չեն բացառում, որ դրանք եղել են սուզանավերի բալիստիկ հրթիռներ՝ փոքր հեռահարության։ Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող հրթիռային արձակումները լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային հանրության, այդ թվում՝ Ճապոնիայի […]
08:38 19.10.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ: Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է, ընդ որում՝ այդ արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու […]
08:28 19.10.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի 20-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 21-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Դավթաշեն վարչական շրջան՝ Դավթաշենի 1-4 բնակելի զանգվածներ, Դավթաշեն գյուղի 1-10 փողոցներ, Ձոր 1, 2 թաղամասեր, Եղվարդի խճուղի, Միկոյան, Աղաբաբյան, Անդրանիկ Իոսիֆյան, Փիրումյան, Տ.Պետրոսյան, Սասնա Ծռեր փողոցներ, Աջափնյակ վարչական […]
08:09 19.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեստան 9 և 11 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, 11։00-15։00 Նուբարաշեն Բ […]
12:54 18.10.2021
Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպայի խորհուրդը հստակ դիրքորոշում կցուցաբերի Ադրբեջանի հարցում, ճնշում կգործադրի այդ երկրի նկատմամբ, որպեսզի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական այլ անձինք վերադարձվեն հայրենիք։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման […]
12:53 18.10.2021
Հոկտեմբերի 17-ին կատարվել է 176 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 76 վարակակիր: Բժիշկները 11 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Ունենք մեկ մահվան դեպք։ Հիվանդը 84-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) […]
12:52 18.10.2021
2021թ. հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ եղբայրն իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Մեկ օր անց 65-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Վազաշեն գյուղին հարակից անտառամիջյան հատվածում՝ «Կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած վերք, աջ կոպի արյունազեղում, վերին […]
12:30 18.10.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ոստիկանության Կոտայքի բաժին անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 44 շենքում կրակոցներ են հնչել։ Պարզվել է, որ այդ օրը, ժամը 16։30-ի սահմաններում նշված շենքի 3-րդ հարկի մուտքում նույն միկրոշրջանի բնակիչ՝ 43-ամյա Վազգեն Միքայելյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր […]
12:24 18.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահն ու նրա երկու տեղակալները կմեկնեն Մոսկվա՝ Միջազգային մաքսային ֆորում-2021-ին, ինչպես նաև միաժամանակ անցկացվող` ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 73-րդ նիստին մասնակցելու նպատակով։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, Հայաստանի Հանրապետության պետական […]
12:16 18.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել ՀՔԾ պետի տեղեկալի պաշտոնից։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ 1. Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հատուկ քննչական […]
12:15 18.10.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որից՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 13, զենք-զինամթերքի առգրավման՝ 10, ընտանեկան բռնության՝ 6, սառը զենքի հայտնաբերման՝ 5, ծեծի՝ 4, խուլիգանության և ընտրական իրավունքի խախտման՝ 2-ական, կողոպոտի, յուրացման […]
12:06 18.10.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 17-ի դրությամբ, կատարվել է 588385 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 403431, երկրորդ դեղաչափ` 184954։
12:04 18.10.2021
Խոշտանգումների կանխարգելման ոլորտում Եվրոպայում առաջատարներից համարվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ուսումնասիրելու նպատակով Հայաստան է ժամանել Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովայի գլխավորած պատվիրակությունը: Նախատեսվում է փորձի փոխանակում, այցեր փակ հաստատություններ և այլն:
12:01 18.10.2021
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ և Մեղրի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 11 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ մինչև քվեարկության օրը, 9-ը՝ քվեարկության ընթացքում: Ահազանգ-հաղորդումներից 9-ը եղել են ԶԼՄ հրապարակումներ, այդ թվում նաև դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների ներկայացւոցիչների կողմից […]
11:55 18.10.2021
Հոկտեմբերի 11-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 427 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 67 հրդեհի, 2 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 175 կենցաղային կանչ. տուժել է 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: […]
11:46 18.10.2021
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 17-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Սերգեյ Բ.-ն, որը 2013 թ. մայիսի 16-ից Պերուի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Պերուի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և […]