TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ

11:40 18.10.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 510 մարդ։ Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 2 479 անձի մոտ, ապաքինվել է 2 374 հիվանդ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 1 914 269 պատվաստում, օրական՝ 2 260:

̰
Երկրաշարժ Թուրքիայում

11:33 18.10.2021

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ (պատմական Այնթապ) նահանգի Իսլահիյե շրջանից 11.7 կմ հեռավորության վրա 3․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 17-ին` տեղական ժամանակով 21։22-ին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.8 կմ խորության վրա։ Նախնական տեղեկություններով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։

̰
Կառավարության չորս անդամներ քննարկել են ՀՀ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի զարգացման հեռանկարները

11:25 18.10.2021

Ծաղկաձորում կայացավ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող եռօրյա աշխատաժողովը։ Կառավարության 4 գերատեսչությունների ներկայացուցիչները՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ու Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների […]

̰
Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

11:17 18.10.2021

2021 թվականի հոկտեմբերի 17-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: Նամականիշի մարումը կիրականացնեն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար պարոն Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պարոն Վահրամ Դումանյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հայկ Կարապետյանը, Պրոֆեսոր, Ստարմուս փառատոնի հիմնադիր տնօրեն պարոն Գարիկ Իսրայելյանը, Հայաստանի […]

̰
Արթուր Ազարյանը՝ «Սպարտակ» – «Լեսթեր» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

11:11 18.10.2021

Հոկյտեմբերի 20-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ մրցափուլի «Սպարտակ» (Մոսկվա, Ռուաստան) – «Լեսթեր» (Անգլիա) հանդիպումը: ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ, հայտնում է ֆեդերացիայի կայքը։

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք, 27 մահ

11:03 18.10.2021

ոկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 283 183 դեպք, որոնցից 254 932-ն` առողջացած, 5805-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 212 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 897 268 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 11 204 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Ունենք […]

̰
ՏԻՄ ընտրություններ. 6 համայնքներում կայացած քվեարկության նախնական արդյունքներն՝ ամփոփ

10:58 18.10.2021

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 17-ին Հայաստանի 6 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Գորիս «Առուշ Առուշանյան» դաշինք-6 269 ձայն «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն-282 ձայն «Քաղաքացիական պայմանագիր»-3 568 ձայն: Գյումրի «Հայրաքաղաք» դաշինք –1162 ձայն «Արժանապատիվ ուղի» կուսակցություն– 388 ձայն Հայաստանի հանրապետական կուսակցություն- 1333 ձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 7785 ձայն «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն–2793 ձայն […]

̰
Կլիմայական ճգնաժամի հետևանքով Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի կորուստ է ունեցել. ՄԱԿ

10:51 18.10.2021

Կլիմայական ճգնաժամի հետևանքով Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի կորուստ է ունեցել։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը զգուշացնում է, որ եթե կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանն աջակցելու ուղղությամբ գործողություններ չձեռնարկվեն, կբախվենք սովի աննախադեպ աճի վտանգին։ Խոցելի համայնքները, որոնց ճնշող մեծամասնությունը ապավինում է գյուղատնտեսությանը, ձկնորսությանը և անասնապահությանը, […]

̰
Վանաձորում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ ամբարձիչը կողաշրջվել է, վարորդի դին մնացել է դրա տակ

10:39 18.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտ ամբարձիչը կողաշրջվել է, և ըստ տեղեկությունների՝ վարորդը մնացել է դրա տակ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից […]

̰
Շիրակի մարզի համայնքների ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում

10:23 18.10.2021

Շիրակի մարզի Գյումրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական արշավի և քվերակության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում կամ ահազանգ, որոնցից 2-ը եղել են մինչև քվեարկությունն սկսվելը: 20 ահազանգերից 14-ը ՀՀ դատախազության կամ Ոստիկանության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 4-ը ֆիզիկական […]

̰
Ստուգայցեր մայրաքաղաքի սուպերմարկետներում և խոշոր խանութներում․ գրանցվել են խախտումներ

10:20 18.10.2021

Հակահամաճարակային կիրակնօրյա վերահսկողությունը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում և խոշոր խանութներում։ Գրանցվել են խախտումներ, կազմվել է 1 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու հիմքով։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից […]

̰
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել վառելափայտ․ ՄԻՊ

10:13 18.10.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում […]

̰
Նորոգվել է Նորապատից Մրգաշատ տանող ճանապարհի 1.3-րդ կմ-ի վրա գտնվող քայքայված կամուրջը

10:02 18.10.2021

Վերականգնվել է Արմավիրի մարզի Նորապատ բնակավայրից դեպի Մրգաշատ տանող ավտոճանապարհի (Հ-15 /Մ-5/ (Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) կմ 1+300 հատվածում գտնվող կամուրջը։ Նշված ճանապարհը նորոգվել է մոտ երկու տասնամյակ առաջ և այժմ անբերակարգ վիճակում է։ Տարիների ընթացքում քայքայվել էին ճանապարհի 1.3-րդ կիլոմետրի վրա գտնվող կամրջի բետոնե պանելները, առաջացել էին նստվածքներ, և փոսային նորոգումներով ու […]

̰
SHANTNEWS

09:48 18.10.2021

̰
Վրացի ընդդիմադիր գործիչ Գիգի Ուգուլավան տուգանվել է 2000 լարիով. ՆԳՆ

09:39 18.10.2021

Ներքին գործերի նախարարությունը հաստատել է այն լուրը, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գիգի Ուգուլավան տուգանվել է 2000 լարիով (մոտ 636 դոլար)՝ մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Գիգի Ուգուլավան հոկտեմբերի 7-ին գրել է, որ վարակվել է COVID-19-ով, իսկ հոկտեմբերի 14-ին նա մասնակցել էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու համար կայացած […]

̰
Facebook-ը 10 հազար եվրոպացի ինժեներ կվարձի՝ մետատիեզերքի ստեղծման համար

09:21 18.10.2021

Ամերիկյան Facebook ընկերությունը մտադիր է առաջիկա 5 տարում 10 հազար աշխատատեղ ստեղծել ԵՄ երկրներում՝ մետատիեզերքի մշակման նախագծի շրջանակում։ Այս մասին ասվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Այդ ներդրումը վստահության քվե է եվրոպական տեխնոլոգիական արդյունաբերության ուժին և տեխնիկական ոլորտի տաղանդների ներուժին։ Facebook-ն աշխատում է վիրտուալ և հավելյալ իրականության նոր հաշվողական հարթակի ստեղծման վրա։ Մշակողների խոսքով՝ նոր […]

̰
Ֆրանսիայի դեսպանը լքել է Բելառուսը

09:08 18.10.2021

Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլյա դե Լակոստը լքել է հանրապետության տարածքը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Բելառուսում ֆրանսիական դիվանագիտական առաքելությանը։ Թեմայի վերաբերյալ բոլոր հայտարարությունները սպասվում են այսօր։ 2020 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի դեսպանը հավատարմագրերի պատճեներն էր հանձնել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյին։ Սակայն մինչ օրս Լակոսկը հավատարամագրերը չի հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

̰
Երևանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

09:01 18.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում, Լևոն Պողոսյանը՝ իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել տղա հետիոտնի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Որոշ […]

̰
ՄԱԿ-ը հայտնել է աշխարհում աղքատների թվի ավելացման մասին

08:47 18.10.2021

Անցած տարի աղքատության շեմին է հայտնվել հավելյալ 120 մլն մարդ։ Այս մասին հոկտեմբերի 17-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա առիթով։ Նրա խոսքով՝ աղքատության աճը կապված է առաջին հերթին պանդեմիայի հետ, որի դեմ պայքարը բացասաբար է ազդել աշխարհի շատ երկրների տնտեսությունների վրա, իսկ անհամաչափ վերականգնումն էլ ավելի է […]

̰
Վրաստանը հայտարարել է COVID-19-ի նոր բռնկման մասին

08:34 18.10.2021

Վրաստանի իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսի 5-րդ ալիքի մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է Грузия Онлайн-ը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում համաճարակային իրավիճակը վատացել է 3 տարածաշրջաններում, որտեղ պատվաստման մակարդակը համեմատաբար ցածր է։ Իրավիճակն առավել լավ է Աջարիայում և Թբիլիսիում, որտեղ մարդիկ առավել ակտիվորեն են […]

̰
Մեղրիում կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական տվյալներով՝ հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը

08:13 18.10.2021

Մեղրի համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական տվյալներով՝ հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը: Կուսակցությունը ստացել է ձայների 42,8 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 32,8 տոկոսը, Ազատական կուսակցությունը՝ 14.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը: Նշենք, որ կուսակցության ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը:    

̰
SHANTNEWS

13:00 16.10.2021

̰
Տաշքենդի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

12:49 16.10.2021

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 16-ին Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Ազիզ Ռ.-ն, որը 2006 թ. հոկտեմբերի 6-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Համագյուղացիների վեճն ավարտվել է սպանությամբ

12:27 16.10.2021

Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.45-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է ընդունվել մի երիտասարդ, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ 30-ամյա տղամարդը հիվանդանոց էր տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի, առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր, գլխի գագաթնային […]

̰
Հաղթանակ թաղամասի բնակիչը կալանավորվել է սպանության մեղադրանքով

12:11 16.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:40-ին, կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղամարդու դի: Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության […]

̰
ՊԲ հրամանատարն այցելել է Արցախում վիրավորված զինծառայողներին

11:58 16.10.2021

Հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին հոկտեմբերի 16-ին այցելել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում: Զինվորական բժիշկները հավաստիացրել են Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարին, որ […]

̰
Գողություն եկեղեցու գանձանակից

11:54 16.10.2021

Հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կողբ համայնքի վարչական տարածքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գողացել են գումար: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված Նոյեմբերյան համայնքի 31-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերի 13-ին գանձանակից գողությունը կատարել է ինքը: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Չինաստանը գործարկել է ամենատևական տիեզերական առաքելությունը

11:12 16.10.2021

Չինաստանը Գանսու նահանգի մեկնարկային հարթակից բարեհաջող արձակել է Շենչժոու-13 տիեզերանավը, որում գտնվում է 3 մարդ։ Չինացի տիեզերագնացների համար առաքելությունը կլինի ռեկորդային երկար, կտևի 6 ամիս։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Արձակումը կատարվել է Չանչժեն-2F հրթիռակրի օգնությամբ։ Նախկինում Չինաստանի ամենաերկար առաքելության ժամկետը կազմել է 3 ամիս։ Արձակումից 6․5 ժամ հետո տիեզերանավը միացել է տիեզերակայանի բազային […]

̰
Ունենք կորոնավիրուսի 1863 նոր դեպք, 41 մահ

11:02 16.10.2021

Հոկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 280 294 դեպք, որոնցից 253 146-ն` առողջացած, 5754-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 161 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 874 598 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 19 360 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք: Ունենք […]

̰
Բալիում երկրաշարժը 3 մարդու կյանք է խլել

10:47 16.10.2021

Առնվազն 3 մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ 4․8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել կղզում արևելյան մասում, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

̰
BACK_TO_TOP