11:17 15.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի դաշնային կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ իմ ամենաջերմ շնորհավորանքները Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի կբարձրացնենք փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի […]
11:15 15.10.2021
Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների և մաֆիայի միջև կապերի մասին բացահայտումների շնորհիվ հայտնի դարձած հանցավոր խմբավորման ղեկավար Սեդաթ Փեքերը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել, փոխանցում է Ermenihaber-ը։ Փեքերը Twitter-ում արած գրառումներում պնդել է, որ կա «մահվան ցուցակ», որի մեջ բացի իրենից ներառվել են նաև իր գրառումները, հայտարարությունները հանրայնացնող ընդդիմադիր լրագրողներ: Փեքերն ակնարկել է, որ հնարավոր մահափորձերի հետևում […]
11:03 15.10.2021
Հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 278 431 դեպք, որոնցից 252 211-ն` առողջացած, 5713-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 275 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 855 238 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 15 616 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1765 նոր դեպք: Ունենք […]
10:54 15.10.2021
Սամցխե-Ջավախեթի շրջանի Նինոծմինդայի Սամեբա գյուղից 12 կիլոմետր հեռավորության վրա 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի է ունեցել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:51-ին, էպիկենտրոնը՝ 3 կմ խորության վրա: Նշենք, որ վերջերս երկրի հարավ-արևելքում՝ Դմանիսիի և Նինոծմինդայի (Քվեմո Քարթլի և Սամցխե-Ջավախեթի) հարող տարածքը ակտիվ […]
10:46 15.10.2021
Սոլոմոնյան կղզիների շրջանում 6․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է խաղաղօվկիանոսյան պետության մայրաքաղաք Հոնիարայից 180 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
10:35 15.10.2021
Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Երեկ երեկոյան Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունեց կարևոր որոշում՝ հերթական անգամ արձանագրելով Փարիզի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։ Քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի […]
10:30 15.10.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող Կանանց եվրասիական համաժողովին, որն անցկացվել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Գալինա Կարելովայի նախագահությամբ: Համաժողովին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։ Հայաստանի մասնակցությունն այս միջոցառմանը կարևոր է որպես երկրների […]
10:23 15.10.2021
Pink Floyd ռոք խմբի հիմնադիրներից մեկը՝ Ռոջեր Ուոթերսն ամուսնացել է 5-րդ անգամ։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում։ 78-ամյա երաժիշտի ընտրյալը 43-ամյա կրեոլ Կամիլա Չավիսն է, ով նրա մոտ աշխատել է որպես վարորդ 2016 թվականից։ Page Six պարբերականի հաղորդմամբ՝ զույգը հարսանիքը նշել է Հեմփթոնում, որտեղ Ուոթերսն առանձնատուն ունի։
09:23 15.10.2021
2018 թվականին՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, ԱՄՆ-ը լքել էր մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհուրդը, սակայն Ջո Բայդենի իշխանության գալով՝ փոխել ուղղությունը և կրկին անդամակցության հայտ ներկայացրել։ Այսպիսով, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը կողմ է քվեարկել ԱՄՆ-ի վերադարձին։ Դրա համար անհրաժեշտ էր ձայների մեծամասնությունը։ ԱՄՆ-ը հայտնվել է այդ մարմնում ընտրված 18 երկրների թվում։ Թրամփի օրոք Վաշինգտոնը լքել էր […]
09:14 15.10.2021
Հոկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա 118-րդ կմ Պիկետ 9-ում՝ «Ռակետա» հանգստյան գոտու հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Հրաչ Բաբայանի վարած «Դրեզեն» և Ալավերդի քաղաքի բնակիչ, 34-ամյա Ռոման Թամազյանի վարած «Վեպեր» գնացքները: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության Ճամբարակի բաժնի հետաքննական բաժանմունքի […]
09:02 15.10.2021
Թայվանի հարավային Գաոսյուն քաղաքում հոկտեմբերի լույս 14-ի գիշերը 13 հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 46-ի, ևս 41-ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը։ Ավելի վաղ հայտնել էինք 9 զոհի և 44 վիրավորի մասին։ Նշվում է, որ շենքի առաջին հարկում գրասենյակներ և խանութներ էին, վերևում՝ բնակարաններ։ Հրդեհը եղել է սաստիկ […]
08:51 15.10.2021
ԱՄՆ իշխանությունները պատրաստ են սկսել կորոնավիրուսի դեմ 5-11 տարեկան երեխաների պատվաստումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ելույթի ժամանակ։ Նախագահը նշել է, որ երկրում բավականաչափ պատվաստանյութ կա՝ նշված կատեգորիայի բոլոր երեխաներին պատվաստելու համար։ Ներկայում իշխանությունները սպասում են որոշման վերջնական հաստատման Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը կից Սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով […]
08:45 15.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ջ․ Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց, «Ազգային Անվտանգության բարձրագույն դպրոց», Խանջյան փ. 15, Վարդանանց փ. 15 շենքեր, Վարդանանց անցուղի 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, […]
08:34 15.10.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել երկրի պետական պարտքը 480 մլրդ դոլարով բարձրացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Դա թույլ կտա հոգալ ազգային ծախսերը մինչև դեկտեմբերի 3-ը և խուսափել դեֆոլտից։ Հոկտեմբերի 12-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել պետպարտքի վերին թույլատրելի շեմի բարձրացմանը։ Դրանից մեկ շաբաթ առաջ համապատասխան նախաձեռությանն աջակցել էր Սենատը։ […]
08:22 15.10.2021
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն արյան վարակմամբ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ հոսպիտալացումը կապ չունի կորոնավիրուսի հետ։ 75-ամյա Քլինթոնին երեքշաբթի երեկոյան տեղափոխել են Կալիֆորնիայի Իրիվինի համալսարանի բժշկական կենտրոն։ Քլինթոնի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը հակաբիոտիկներով բուժում է ընդունում, կազդուրվում է և ունի լավ տրամադրություն։ ԱՄՆ 42-րդ նախագահ, դեմոկրատ […]
08:09 15.10.2021
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քիչ առաջ վերադարձա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»:
12:50 14.10.2021
Թուրքիայի Վան նահանգում իրանական լրտեսական ցանց է բացահայտվել։ Այդ մասին պնդում են թուրքական իրավապահ մարմինները, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական աղբյուրները, հղում անելով անվտանգության ծառայության իրենց աղբյուրներին, նշում են, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության և ոստիկանության համատեղ ուժերով իրականացրած օպերացիայի ժամանակ 8 մարդ է ձերբակալվել, որոնց թվում Իրանի հատուկ ծառայությունների 2 գործակալներ կան։ Ըստ տեղեկության` վերոնշյալ […]
12:44 14.10.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից՝ 3-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 12-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, խուլիգանության՝ 3, ընտանեկան բռնության՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծեծի […]
12:40 14.10.2021
Հոկտեմեբերի 14-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան Կոտայք-Կապուտան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. 38-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ Սահակ Հովհաննիսյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
12:19 14.10.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:04 14.10.2021
Հոկտեմբերի 18-19-ը Երևանում կանցկացվի Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումը, որի կազմակերպիչներն են հանդիսանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը։ Պլենար նիստին կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ Ֆորումի շրջանակում կիրականացվի նաև Ռուսական արտահանման կենտրոնի բիզնես-առաքելություն՝ շուրջ 100-150 հայ և ռուս գործարարների մասնակցությամբ։ […]
11:58 14.10.2021
Մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ ձևաչափով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Մինսկում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։
11:40 14.10.2021
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 06-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1991թ. ծնված բնակչի առանձնատունը վնասելու դեպքի առթիվ […]
11:38 14.10.2021
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը մեկնարկել է ԱՊՀ մասնակից-պետությունների ԱԳՆ ղեկավարների ավանդական համատեղ լուսանկարով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Մինսկում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։
11:32 14.10.2021
Հոկտեմբերի 13-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ: Վարակակիրներից 27-ը Ստեփանակերտ քաղաքի, 5-ը Ասկերանի և 2-ը Մարտունու շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 50 վարակակիր: Բժիշկները 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 24-ինը՝ միջին ծանրության, իսկ թեթև ձևերը […]
11:28 14.10.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երեկ դիմել եմ Սահմանադրական դատարան անորոշ ձևակերպումներով լի ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով (դիմումի կարևոր մանրամասներ) Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածին, որը ծանր վիրավորանք է համարում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, իսկ հետո մյուս մասերով ավելի […]
11:15 14.10.2021
Հայաստանում 2021-ի ապրիլ-հունիսին օգտատերերի համակարգիչների 24,89%–ը բախվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 8,93%, իսկ Ադրբեջանում՝ 29,56%: 2020-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում համակարգիչների օգտատերերի 29,3%-ը ենթարկվել է տեղային սպառնալիքներով վարակման փորձերի։ Վրաստանում նման գրոհների բախված օգտատերերի բաժինը կազմել է 22,6%, Ադրբեջանում՝ 30%: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, […]