10:33 16.10.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատների աշխատակիցների նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքերի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել ան մասին, որ դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներն առերևույթ […]
10:28 16.10.2021
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն (ՊԳԿ) այսօր նշում է Պարենի համաշխարհային օրը։ Այդ կապակցությամբ ուղերձով հանդես է եկել ՊԳԿ գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն։ «Այս տարվա Պարենի համաշխարհային օրը պատմական է։ COVID-19 համավարակը շարունակում է համաշխարհային մարտահրավեր մնալ, պատճառելով անասելի վնասներ ու խնդիրներ։ Կլիմայի փոփոխության ազդեցությունն ամենուր մեր շուրջն է։ Մշակաբույսերի դաշտերը հրո ճարակ են դարձել։ Անձրևները […]
10:21 16.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով, գիտակցության չգալով, […]
10:10 16.10.2021
«Իսլամական պետությունը» ստանձնել է Աֆղանական Ղանդահար նահանգի շիայական Բիբի-Ֆաթիմա մզկիթում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունը տեղի էր ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է Amaq գործակալությունը։ Վերջին տվյալներով՝ կա 63 զոհ, 83 վիրավոր։ Ավելի վաղ հայտնել էինք 41 զոհի մասին։ ԻՊ հայտարարությամբ՝ 2 մահապարտ գրոհայիններ ներխուժել են մզկիթ՝ կրակելով անվտանգության աշխատակիցների վրա, և ակտիվացրել […]
09:53 16.10.2021
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում 11 դպրոցական է խեղդվել։ Ասյ մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանի որոնողափրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սենի Վուլանդարիին։ Նրա խոսքով՝ ուրբաթ տեղի դպրոցներից մեկի մոտ 150 աշակերտ իր հանգիստն է անցկացրել գետի մոտ։ Անզգուշության հետևանքով 21 երեխա սկսել է ջրահեղձվել։ Փրկարարները 11 դի են գտել։ Մյուսներին հաջողվել է դուրս բերել […]
09:46 16.10.2021
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի Cold Heart (Pnau Remix) երգը 2005 թվականից ի վեր առաջին անգամ առաջատար դիրք է զբաղեցրել բրիտանական չարտերում։ Այս մասին հայտնում է Official Charts Company-ն, որը կազմում և հրապարակում է Միացյալ Թագավորության երաժշտական հիթ-շքերթները։ Ստեղծագործությունը ձայնագրվել է բրիատանացի երգչուհի Դուա Լիպայի հետ։ Հիթի թողարկումն ավստրալական երաժշտական Pnau խմբի էլեկտրոնային երաժշտության […]
09:30 16.10.2021
Ավելի քան 40 պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել իսրայելցի զինծառայողների հետ բախումների ժամանակ։ Դրանք տեղի են ունեցել Արևմտյան ափի Նաբլուս քաղաքից ոչ հեռու՝ Բեյթա և Բեյթ Դաջան շրջաններում։ Այս մասին հայտնում է Կարմիր Մահիկի պաղեստինյան գրասենյակը։ Բախումները տեղի են ունեցել Ռեհելիմ բնակավայրի մոտ այն բանից հետո, երբ այնտեղ առանց նախնական համաձայնության մուտք են գործել պաղեստինցիները։ Մայիսի […]
09:17 16.10.2021
Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհի Եղիսաբեթ II-ը բժիշկների խորհրդով որոշել է լիովին հրաժարվել ալկոհոլից։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ միապետը մտադիր է լավագույն վիճակում դիմավորել գահին գտնվելու պլատինե հոբելյանը՝ 70-ամյակը, որը կկայանա հաջորդ տարի ամռանը։ Բրիտանական տաբլոիդները նշում են, որ նախկինում թագուհին սովոր էր ճաշից առաջ կամ երեկոյան մեկ […]
09:07 16.10.2021
Հոկտեմբերի 15-ին, ժամը 14։13-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի […]
08:55 16.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է առողջական վիճակի թեստ անցնել և դեղորայք ընդունել։ Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն։ «Վերջին անգամ Սաակաշվիլիին տեսել են բանտում, 4-5 օր առաջ։ Դրանից հետո նրա վիճակը վատթարացել է, սակայն, ինչպես երևում է, ուժեղ օրգանիզմ ունի։ Սաակաշվիլին համաձայն է բժշկական կոնսիլիումի անցկացմանը, համաձայն է […]
08:38 16.10.2021
Կանադական Կալգարի քաղաքի կենտրոնում մաչետեով զինված տղամարդու հարձակման հետևանքով 4 մարդ է տուժել։ Չարագործը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։ Հարձակումը կատարվել է ուրբաթ վաղ առավոտյան, տղամարդուն ձերբակալել են ոստիկանական օպերացիայի արդյունքում՝ կինոլոգների և ավիացիայի ներգրավմամբ։ Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը հարձակվել է պատահական անցորդների վրա, հստակ շարժառիթներ չի ունեցել։ Նրա ինքնությունը պարզվում է։ 4 […]
08:11 16.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արին Բերդի փ. 2-րդ նրբանցքի հասցեներ, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Մառի փ. 9, 10, 12, 13 շենքեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների սեփական տներ, […]
12:55 15.10.2021
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ձմռան նախապատրաստական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները և ներկայացրել իրականացվող աշխատանքների ընթացքը։ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել ամենասեղմ […]
12:54 15.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների փաստաթղթերը կընդունի 2021 թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 9-ը ներառյալ՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից): Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և […]
12:52 15.10.2021
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ: Ագարակ պետական սահմանի անցման կետում իրականացվող մաքսային հսկողության շրջանակներում 2021 թվականի սեպտեմբեր ամսին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ, մաքսային զննման են […]
12:40 15.10.2021
ԱՀ գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալը երեկ ուշ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ։ Տեղում ծավալված քննարկումների արդյունքում պարզվել է, որ հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից։ Դեպքի […]
12:37 15.10.2021
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մինսկում հանդիպել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ: Երեկ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ Ակնկալվում է, որ ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մինսկում:
12:30 15.10.2021
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 14-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ […]
12:22 15.10.2021
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ. դեկտեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, պայմանագրերով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում հյուրանոցում բնակվող անձանց մասին կեղծ տեղեկություններ ներկայացվելու, իսկ նույն պայմանագրերի համաձայն համապատասխան պաշտոնատար անձի […]
12:20 15.10.2021
Հոկտեմբերի 14-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք է գրանցվել, այդ թվում`մեկ երեխայի մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 58 վարակակիր, որից 8-ը Մարտակերտի շրջանային բուժմիավորումում: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են […]
12:18 15.10.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ից ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 14։00 փակ է լինելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) ավտոճանապարհի կմ 1+300 հատվածը (Նորապատից դեպի Մրգաշատ)՝ կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված։ «Արմավիր ճանշինվարպետ» ՓԲԸ կողմից իրականացվելու են կամրջային պանելների, բետոնապատման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
12:13 15.10.2021
Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստանի Հանրապետություն կատարած իր հագեցած աշխատանքային այցն ավարտել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելությամբ: Նպատակն էր ծանոթանալ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Իրանի քաղաքացի դատապարտյալների և նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմաններին: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և հիմնականում «Արմավիր» ՔԿՀ-ում ներկա պահին գտվում է ԻԻՀ 35 քաղաքացի: […]
12:00 15.10.2021
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին […]
11:56 15.10.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, խարդախության, յուրացման կամ վատնման ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իշխանության […]
11:43 15.10.2021
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում մշտապես տեսադաշտում է պահում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը՝ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու, դրանց տարածումը կանխելու և դրանք արմատախիլ անելու նպատակով: Ազգային անվտանգության մարմինների գործունեության կարևորագույն առաքելություններից է այս տեսակ հանրավտանգ արարքների ոչ միայն բացահայտումն ու կանխումը, այլ նաև հանցավոր մտադրությունների իրագործման նախականխումը, հակաիրավական վարքագծի […]
11:40 15.10.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Պետք է կարևոր փաստ նկատի ունենալ. Երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ […]
11:34 15.10.2021
Երեկ Ռուսթավիի թիվ 17 քրեակատարողական հիմնարկում բռնկված հրդեհի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է Հատուկ քրեակատարողական ծառայությունը: N17 հաստատության խոհանոցում հրդեհ էր բռնկվել երեկ՝ ժամը 14:20-ի սահմաններում:Խոհանոցը գտնվում է դատապարտյալների կացարանից հեռու: N17 հաստատությունը գտնվում է Ռուսթավիում գտնվող այլ քրեակատարողական հիմնարկներից հեռու (N5, N6, N12, N16):