11:04 14.10.2021
Հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 276 666 դեպք, որոնցից 251 330-ն` առողջացած, 5675-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 430 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 839 622 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 12 522 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք […]
10:27 14.10.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․ «Հարգելի քաղաքացիներ, այսուհետ դուք կարող եք կատարել տեղական հարկերի գծով ձեր հարկային պարտավորություններն առանց համայնքապետարան կամ բանկ այցելելու: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝ տեղական հարկեր են համարվում անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը։ Այս հարկատեսակները հավաքագրվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, գանձվում են տվյալ համայնքի բյուջե և […]
10:15 14.10.2021
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը: Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ: «Tasnim» լ/գ – Շնորհակալություն հնարավորություն ընձեռելու համար: Կառաջարկեմ այս հարցազրույցի ընթացքում անդրադառնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և մեր երկկողմ հարաբերություններին: Սկզբում սկսենք հայ-իրանական հարաբերություններից, որովհետև այն ավելի հետաքրքիր է և մասնավորապես 2018թ-ին Պարոն Փաշինյանի գլխավորությամբ իշխանության ձևավորումից […]
09:54 14.10.2021
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերի 12-ին, 6 837 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի վարակի դեմ, փոխանցում է Ալիք Մեդիան։ Հոկտեմբերի սկզբից օրական պատվաստումների ցուցանիշը չի հասել 10 000-ի, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարում օրական պատվաստել մինչև 30 000 մարդու: Հատկապես նվազել է առաջին դոզայով պատվաստման մակարդակը: Նախորդ օրվա […]
09:13 14.10.2021
Առնվազն 9 մարդ է զոհվել, 44-ը՝ հոսպիտալացվել Թայվանի հարավային Գաոսյուն քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։ Գիշերը բռնկված հրդեհը տարածվել է կոմերցիոն և բնակելի նշանակության 13 հարկանի հին շինության վրա, որը կառուցված է եղել 40 տարի առաջ։ Հրդեհաշրջման աշխատանքներին մասնակցել է 159 հրշեջ, որոնց առավոտյան է հաջողվել մարել […]
08:59 14.10.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը CNBC-ին տված հարցազրույցում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին անվանել է իր ընկերը։ «Նախագահ Սի Ցզինպինին համարում եմ իմ ընկերը, մենք երկար տարիներ ենք միասին աշխատում և հասել ենք լավ արդյունքների և՛ քաղաքական փոխգործակցության, և՛ տնտեսության ոլորտում։ Կարծում եմ՝ դա օգտակար կլինի ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի ժողովրդի համար և կհավասարակշռվի, կստեղծի միջազգային […]
08:45 14.10.2021
Ավստրիացի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Էվա-Մարիա Հոլցլյայթներն ուշագնաց է եղել Ավստրիայի ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) նիստում իր ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Kronen Zeitung պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել խորհրդարանի արտահերթ նիստում։ Ամբիոնի մոտ ելույթ ունենալիս նա հանկարծակի թուլություն է զգացել։ Նիստն ընդատվել է՝ գործընկերոջը բուժօգնություն ցուցաբերելու համար։ Երբ կին պատգամավորի ինքնազգացողությունը կարգավորվել է, նիստը […]
08:34 14.10.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է 26 գիտականների ցուցակ, որոնք կուսումնասիրեն նոր վիրուսները և կաշխատեն ապագայում պանդեմիաների կանխման ուղղությամբ։ Նրանք կուսումնասիրեն նաև COVID-19 կորոնավիրուսի ծագումը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ ԱՀԿ-ում ընդգծել են, որ նոր պաթոգենների ի հայտ գալու պատճառերի հետազոտությունն անհրաժեշտ է ապագայում բռնկումերը կանխելու համար։ ԱՀԿ-ում հայտնել են, որ ստեղծված խումբը կարող է լինել […]
08:11 14.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի հասցեներ, Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Ավան՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների […]
12:47 13.10.2021
Հոկտեմբերի 10-ին 67-ամյա մի կին ոստիկանության Մալաթիայի բաժնում տվել էր հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը վեցին, իրենց տան մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել էր իր դրամապանակը, որի մեջ եղել է 186 հազար դրամ: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Կողոպուտի բացահայտումը բարդացնող հանգամանք էր ուշ ահազանգը, ինչը, սակայն, չխանգարեց ոստիկաններին` խնդիրը լուծել օպերատիվ եղանակով: Բաժնի […]
12:41 13.10.2021
Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի Քեսթել շրջանի քիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 բանվոր է մահացել, ևս 6-ը՝ վիրավորվել։ Տուժածները հոսպիտալացվել են, հայտնում է Ermenihaber-ը։ Բուրսայի նահանգապետի հաղորդմամբ՝ հնարավոր է, որ գործարանում պայթյունն առաջացել է արտաքին ազդեցություն կրած քիմիական միացություններից։
12:16 13.10.2021
Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.30-ին, Երևանի Աթոյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անհայտ քաղաքացու, որը մահացել է: Վրաերթից հետո «Նիսանը» բախվել է էլեկտրասյանը: Պարզվել է, որ մահացածը 69-ամյա Մարիետա Շախմուրադյանն է: Կատարվում է քննություն։
12:11 13.10.2021
Covid 19-ից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքով՝ հիվանդանոցներն աշխատում են շատ ծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը […]
12:04 13.10.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Կողբի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Արագածի, Ղարիբջանյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:48 13.10.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության, յուրացման կամ վատնման և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 4-ական, ապօրինի ծառահատման՝ 3, անձի […]
11:40 13.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 837 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 586 մարդ, ևս 26-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 49 386 թեստավորում, որից 32 217-ը ՝ արագ հակագենի և 17 169-ը ՝ «Փի Սի Ար» թեստով: Երկրում կորոնավիրուսի […]
11:33 13.10.2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին: Նախարարը կարևորել է հայ-իրանական բազմադարյա մշակութային կապերի ազդեցությունը փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված ներկայիս հարաբերությունների վրա և ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ ուղղված քրեակատարողական համակարգի բարեփոխմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության, դատաիրավական համակարգի ու Հարկադիր կատարումն ապահովող […]
11:26 13.10.2021
Հոկտեմբերի 12-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 26-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Մարտունու և 3-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 49 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ միջին ծանրության, իսկ թեթև ձևերը բուժում […]
11:16 13.10.2021
Վերջին շրջանի լարվածությունից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը և Ջեյհուն Բայրամովը, նշել բոլոր տարաձայնությունները երկխոսության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը: «Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ: Կողմերը նշել են, որ վերջին շրջանի հռետորաբանությունը վնասում է երկու երկրների հարաբերություններին, և բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության […]
11:05 13.10.2021
2021թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչը գնացել է «Արթիկ բժշկական կենտրոն», իրեն վատ զգալու պատրվակով մտել ընդունարան, որտեղ իր հետ նախապես վերցրած, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, հարձակում է գործել բժշկական կենտրոնի ընդունարանի և շտապ բուժօգնության կայանի հերթապահ բուժքույրերի վրա, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել իրեն տալ […]
11:03 13.10.2021
Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 827 100 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 8497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1217 նոր դեպք: Ունենք 521 […]
10:54 13.10.2021
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: «Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգը և իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար», – Twitter- ում գրել է Փաշինյանը: Сегодня встретился с президентом РФ Владимиром Путиным. Встреча была весьма продуктивной. Обсудили как двустороннюю повестку, так […]
10:53 13.10.2021
Հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը հաշմանդամության կենսաթոշակի հաշվեհամարի վրա դրված բռնագանձման վերացմանն աջակցելու հարցով: Նա տեղեկացրել է, որ վերոհիշյալ հաշվեհամարից գումար է բռնագանձվել, գրավոր դիմում է հասցեագրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սակայն գումարն իրեն հետ չի փոխանցվել: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և բանկի հետ համագործակցության արդյունքում քաղաքացուն հետ է վերադարձվել […]
10:46 13.10.2021
Մեկնարկել է Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի նախարարների հանդիպումն ընդլայնված կազմով: Ընդլայնված կազմով հանդիպմանը կհաջորդի ԱԳ նախարարերի համատեղ մամուլի ասուլիսը։
10:37 13.10.2021
2021 թ. հոկտեմբերի 12-ին Standard&Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Բացի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման վարկանիշից, Standard&Poors-ը շնորհել է նաև արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման «B» մակարդակի […]
10:31 13.10.2021
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ռուսաստանում կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անահիտ Ավանեսյանին հոկտեմբերի 13-15-ը Ռուսաստան գործուղելու մասին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2021 թվականի հոկտեմբերի 13-ից 15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` Կանանց […]