TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+34.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Վարչապետը Ջերմուկ և Վայք համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ է նշանակել

10:30 13.10.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Ջերմուկ և Վայք համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել։ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մխիթար Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշումներից մեկի տեքստում: Մյուս որոշումը հետևյալն է․ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` […]

̰
Վանիկ Օհանյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար

10:26 13.10.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վանիկ Օհանյանը նշանակվել է Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Վանիկ Օհանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշման մեջ:

̰
Թողարկվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ

10:18 13.10.2021

ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 13-ից շրջանառության մեջ է դնում «Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից: Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ.) հայ մեծանուն կոմպոզիտոր է, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926 թ.): 1892-1894 թթ. կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Ն. Կլենովսկու մոտ` Մոսկվայում, 1896-1900 թթ.` Ն. Ռիմսկի-Կորսակովի մոտ` […]

̰
SHANTNEWS

09:59 13.10.2021

̰
Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիի արտահանձնումն Ուկրաինային

09:52 13.10.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Ուկրաինային արտահանձնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ «Դա բացառված է։ Բացի այդ, որևէ մեկը նման պահանջ չի ներկայացրել։ Սաակաշվիլին ցանկացած երկիր կկարողանա մեկնել առնվազն 6 տարի հետո։ Այս իրողությունը նա պետք է գիտակցի։ Ինչ վերաբերում է նախագահի կողմից ներում շնորհելուն, ապա Սալոմե Զուրաբիշվիլին իր […]

̰
Կանադան կընդունի 40 հազար աֆղան փախստականի

09:40 13.10.2021

Կանադան Աֆղանստանից 40 հազար փախստականի կընդունի։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ավելի վաղ Կանադայի միգրացիոն հարցերի նախարար Մարկո Մենդիչինոն հայտարարել էր, որ Կանադան պատրաստվում է ընդունել ավելի քան 20 աֆղան փախստականի՝ առավել խոցելի խմբերից։ «Կանադան կընդունի 40 հազար փախստականի, և մենք կոչ ենք անում այլոց նույնպես ակտիվացնել իրենց աջակցությունը՝ փախստականների անվտանգ վերաբնակեցման […]

̰
ԱՄՆ-ն Իսրայելին օգնություն է խոստացել արաբական երկրների հետ կապերի զարգացման հարցում

09:25 13.10.2021

ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին ամրապնդելու և ընդլայնելու խաղաղ հարաբերություններն արաբական և մուսուլմանական երկրների հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի գրասենյակի հայտարարության մեջ, որը տարածվել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ Սալիվանի հանդիպման արդյունքներով։ Լապիդը, ով կոալիցիոն համաձայնագրերի պայմանների համաձայն՝ ապագայում կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, առաջին այցով գտնվում է ԱՄՆ-ում, […]

̰
Ավանում ձուլարան չի կառուցվի. Երևանի քաղաքապետարանը բացասական կարծիք է տվել

09:11 13.10.2021

Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղում ձուլարան կառուցելու «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից, գնահատման հաշվետվությունում չի ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները: Եզրակացությամբ արձանագրվել է, որ սեպտեմբերի 16-ին Ավան վարչական […]

̰
Սաակաշվիլիին տեղափոխել են մենախուց

08:54 13.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտում տեղափոխել են մենախուց։ Դա արվել է իր իսկ ցանկությամբ։ Այս մասին ասվում է Վրաստանի արդարադատության նախարարության Հատուկ ուղղիչ ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ քաղաքական գործիչը հրաժարվել է խցում մնալ այլ բանտարկյալների հետ։ Բանտի ղեկավարությունը հաշվի է առել նրա ցանկությունը։ Գերատեսչությունը հերքել է նաև այն տեղեկությունը, թե քաղաքական […]

̰
Կոտայքում Lexus-ը բախվել է քարերին և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում

08:45 13.10.2021

Հոկտեմբերի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Հրայր Ալեքսանյանը իր վարած Lexus GX470 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Աշտարակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարոդ Հ. […]

̰
Պենտագոնի ղեկավարը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան և Ուկրաինա

08:37 13.10.2021

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան, Ռումինիա, Ուկրաինա, ինչպես նաև Բրյուսել, որտեղ կկայանա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին։ Նախկին խորհրդային հանրապետություններ Օսթինի այցի վերաբերյալ Կիրբին մանրամասներ չի հայտնել։ Օգոստոսի 31-ին Պենտագոնի ղեկավարն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը երկրին […]

̰
Apple-ը կարող է կրճատել iPhone 13-ի արտադրությունը չիպերի սղության պատճառով

08:24 13.10.2021

Apple ընկերությունը կարող է մինչև տարեվերջ կրճատել iPhone 13-ի արտադրությունը՝ կապված չիպերի գլոբալ սղության հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ «Apple-ը հավանաբար կկրճատի 2021 թվականի համար iPhone 13-ի արտադրության կանխատեսվող ծավալները 10 մլն միավորով՝ միկրոչիպերի շարունակվող սղության պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ընկերությունը ծրագրել էր մինչև տարեվերջ շուկա թողարկել 90 մլն սմարթֆոն։ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:11 13.10.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքեր, Վարդանանց փ. 18/1 շենք, Իսրայելյան փ. 43, 30, 37 շենքեր, Պարոնյան փ. 11, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, […]

̰
SHANTNEWS

13:00 12.10.2021

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ ետ վերադարձնել բոլոր հայ գերիներին

12:50 12.10.2021

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվել է հայկական կողմի համար կարևոր զեկույց, որով, ի թիվս այլ պահանջների, Ադրբեջանին կոչ է արվել անհապաղ ետ վերադարձնել բոլոր հայ գերիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ-ում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ մանրամասներ ներկայացնելով նստաշրջանի աշխատանքներից: ԵԽԽՎ հերթական նստաշրջանում քննարկվել է հայկական կողմի համար առանձնակի հետաքրքրություն ներկայացնող երկու զեկույց, […]

̰
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթունում վարչական շրջանում

12:45 12.10.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի. Լեփսիուսի 1, 2, 5, 5Ա, 6, Ռայնիսի, Յաղուբյան, Գերցեն, Բուսաբանական փողոցների, Դրոյի 4 շենքի, Գոգոլի 50-ից բարձր համարի շենքերի, Նորաշխարհայինի անհատական տնատիրությունների, Մյասնիկյան 1-65 համարի անհատական տնատիրությունների […]

̰
«Վարչապետի գավաթ». սիրողական կրոսավազքի մասնակցության պայմանները և հայտաձևը

12:30 12.10.2021

Հոկտեմբերի 30-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը, որի նախապատրաստական և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը: Մրցաշարին կարող են մասնակցել առողջական խնդիրներ չունեցող բոլոր քաղաքացիները (սիրողական մարզիկներ, դպրոցականներ, ուսանողներ, պետական և մասնավոր ոլորտի աշխատողներ, միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ներկայացուցիչներ, օտարերկրացի զբոսաշրջիկներ): Մրցաշարի ընթացքում առաջացած առողջական խնդիրների դեպքում պատասխանատվությունը կրում է մասնակիցը: Տարիքային խմբեր Կրոսավազքը կանցկացվի 3 տարիքային խմբով` 1-ին տարիքային խումբ՝ 15-17 տարեկան (2004-2006 թթ. ծնված) դպրոցականներ (աղջիկներ և տղաներ) – 3 կմ, 2-րդ տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1986-2003 թթ. ծնված) կանայք, 18-40 տարեկան (1981-2003 թթ. ծնված) տղամարդիկ – 10 կմ, 3-րդ տարիքային խումբ՝ 36 (1985 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1980 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ – 10 կմ: Առաջին խմբի մրցումը ժամը 13:00-ին կմեկնարկի Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակա տարածքից, իսկ երկրորդ և երրորդ խմբերինը՝ նույն ժամին, Փարաքարի համայնքապետարանի հարակից տարածքից: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երեք ժամ առաջ` անձը հաստատող փաստաթղթով: Մասնակցության հայտ Մասնակցության համար հայտը՝ համաձայն կցված ձևի, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2021 թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ (էլ. հասցե՝ [email protected])։ Հարցերի դեպքում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-18:00-ն, զանգահարել (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77 հեռախոսահամարներից որևէ մեկով: Պարգևատրում Կրոսավազքի արդյունքները կամփոփվեն մրցումների ավարտից անմիջապես հետո: Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավածների համար` 75 հազարական դրամ, և 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ: Բացի դրանից՝ մրցաշարի 3 տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: […]

̰
Հոկտեմբերի 11-ից 12-ը բացահայտվել է հանցագործության 69 դեպք

12:21 12.10.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից՝ 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահան՝ 8-ական, խարդախության՝ 7, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով […]

̰
Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման պատմական ռեկորդը

12:09 12.10.2021

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հոկտեմբերի 12-ի առավոտյան դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր հոկտեմբերի 11-ին, 1 դոլարի դիմաց՝ 9.0185 թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս պահին […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

12:01 12.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը մեծապես արժևորում է փոխըմբռնման և բարեկամության ոգով զարգացող հայ-իսպանական հարաբերությունները: Բարձր եմ գնահատում նաև Ձեր երկրի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը: […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել

12:00 12.10.2021

Հոկտեմբերի 11-ին կատարվել է 86 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13897 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Պատվաստումների շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ

11:51 12.10.2021

Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ: Պատվաստումներն իրականացվում են Երևանում` ✅Հյուսիսային պողոտա` 12:00-16:30 ✅ԵՊՀ` 11:30-15:30 ✅«Ռոսիա մոլ»` 16:00-20:00 ✅«Մալիբուի» հարակից տարածք` 13:00-17:00 ✅Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-18:00 ✅Կասկադ համալիր` 14:00-18:00 Մարզերում` ✅ Լոռու մարզ Վանաձոր` 10:00 -17:00 ✅ Շիրակի մարզ, Գյումրի` 10:00-15:30

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 774 նոր դեպք

11:38 12.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 774 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում ապաքինվել է ևս 1 623 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 37 մարդ: Դրականության այսօրվա ցուցանիշն է՝ 10,01 տոկոս, իսկ վերջին 14 օրվանը` 6,58 տոկոս: Բացի այդ, հոկտեմբերի 11-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք, […]

̰
Երևանում կկայանա հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

11:24 12.10.2021

Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոցներ միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության տուժածներին: Այդ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 13, 14 և 15-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա Արցախի հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը: Համաժողովի նպատակը հայ և ֆրանսիացի […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները

11:16 12.10.2021

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում: ❌Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ: Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են՝ սուր […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք, 43 մահ

11:03 12.10.2021

Հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273 860 դեպք, որոնցից 250 055-ն` առողջացած, 5618-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 959 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 818 603 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք: Ունենք 897 […]

̰
Օգնի՛ր պայքարել սովի դեմ՝ վատնելով ավելի քիչ սնունդ․ ՄԱԿ

10:58 12.10.2021

43 երկրում բնակվող շուրջ 41 միլիոն մարդու ամեն օր սպառնում է զանգվածային սովի վտանգը, չնայած, որ ամեն օր բավականաչափ սնունդ է արտադրվում մոլորակի բոլոր բնակիչներին կերակրելու համար։ Սովի խնդիրը շարունակում է մնալ հսկայական մարտահրավեր հակամարտությունների, կլիմայի փոփոխության, աղետների պատճառով՝ էլ ավելի սրվելով COVID-19-ի հետևանքով։ «Օգնիր պայքարել սովի դեմ՝ վատնելով ավելի քիչ սնունդ և դրանից ստացված […]

̰
Այսօր Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը

10:51 12.10.2021

Հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

̰
Երևանում մեքենայի կայանման պատճառով ՌԴ քաղաքացին դանակի մահացու հարվածներ է ստացել

10:46 12.10.2021

Այսօր` հոկտեմբերի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացու դանակահարել են։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում նշված տարածքի 51Ա և 53 հասցեների […]

̰
Լեռնակերտ համայնքում շչակ է գործարկվելու

10:38 12.10.2021

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
BACK_TO_TOP