10:27 12.10.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00-ն, Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ «Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է հաղորդագրության մեջ։
10:20 12.10.2021
ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել 2021 թվականի պեբյուջեի մասին օրենքում, որը բխում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի իրականացման պահանջներից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել դրամաշնորհառուին (ԿԳՄՍՆ)` ներառական կրթության համակարգի հզորացման համար: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ […]
10:17 12.10.2021
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1981թ. ծնված Ա. Ղ.-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նույն օրը՝ ժամը 21:50-ին, հիվանդանոցում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահը: Ա. Ղ.-ն ունեցել է մի շարք խրոնիկ հիվանդություններ և երկար ժամանակ գտնվել է […]
10:07 12.10.2021
Նյու Յորքի առևտրային բորսայում WTI նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմել է 80․52 դոլար, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է վերջին 7 տարում։ Նախորդ անգամ WTI ամերիկյան թեթև նավթի ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի բորսայում 80 դոլարը գերազանցել է 2014 թվականի հոկտեմբերի 31-ին։ Աճը մեկ օրում կազմել է 1․5 տոկոս։ 2020 թվականի հոկտեմբերի համեմատ աճը կազմել է […]
09:49 12.10.2021
Twitter միկրոբլոգների ցանցը բոլորի համար ներմուծել է բաժանորդների հեռացման գործառույթ՝ առանց նրանց արգելափակելու անհրաժեշտության․ ընդ որում, հեռացված օգտատերերն այդ մասին չեն ծանուցվի։ Նորամուծության մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Twitter-ն այդ գործառույթը փորձարկել է դեռևս սեպտեմբերից՝ օգտատերերին գաղտնիության պայմաններում օգտահաշվի կառավարման ավելի շատ հնարավորություններ տալու նպատակով։ Նախկինում հնարավոր էր անցանկալի բաժանորդներին գցել սև ցուցակ, իսկ […]
09:38 12.10.2021
Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջամական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
09:31 12.10.2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Ստրասբուրգ) մեծ պալատը, դիտարկելով ադրբեջանական կողմի բողոքը, ուժի մեջ է թողել մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ճանաչվել Բաքվի բանտում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ապօրինի ձերբակալման, խոշտանգումների և սպանության փորձի համար: Դատարանը Բաքվին պարտավորեցրել է Լապշինին 30 000 հազար եվրո փոխհատուցում վճարել: «Ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանն այդպիսի որոշում […]
09:22 12.10.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Ալավերդի քաղաքում հաշվառված, 47-ամյա Կարինե Ռամազյանը և հայտնել, որ հոկտեմբերի 6-ի ժամը 16:00-ից մինչև հոկտեմբերի 7-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք վնասել են Ալավերդի քաղաքի Սպենդիարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 1-ին […]
09:06 12.10.2021
Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում տևական հորդառատ անձրևների և ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, 3-ն անհետ կորած են համարվում։ Տարհանվել է ավելի քան 120 հազար մարդ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է նահանգի արտակարգ իրավիճակների հարցերով վարչության ղեկավար Վան Ցիժույը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նահանգի 11 քաղաքներում և 76 ավաններում ավելի քան 1․7 մլն […]
08:53 12.10.2021
Ճապոնիայի նոր վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանում դեբատների ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանությունը տարածվում է նաև Հարավային Կուրիլների վրա, փոխանցում է RIA Novosti-ն։ «Անհրաժեշտ է լուծել տարածքների հարցը՝ չթողնելով այն հաջորդ սերունդներին»,-ընդգծել է նա։ Վարչապետը հավելել է, որ Ճապոնիայի կառավարությունը մտադիր է խաղաղ պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ՝ կարգավորելով տարածքային պատկանելության խնդիրը։ «Մտադիր եմ շարունակել Ճապոնիայի […]
08:39 12.10.2021
Նորզելանդական Քրայսթչըրչ քաղաքի խորհուրդը հեռացրել է քաղաքային հրաշագործ Յան Բրեքենբերի Չենելին։ Այս մասին հայտնում է Newshub-ը։ Պատճառն անհամապատասխանությունն է քաղաքի ժամանակակից կերպարին։ 1998 թվականից Չենելը ստացել է 16 հազար նորզելանդական դոլար աշխատավարձ՝ մոգական ծառայությունների մատուցման համար։ Այս տարիների ընթացքում քաղաքային բյուջեից նրան վճարվել է 368 հազար դոլար։ 89-ամյա հրաշագործը վերջին աշխատավարձը կստանա դեկտեմբերին, որից հետո […]
08:27 12.10.2021
Չեխիայում դանակով զինված տղամարդը վնասել է 6 մարդու։ Դեպքը տեղի է ունեցել հարավարևելյան Տիշնով քաղաքի բնակելի շենքերից մեկում։ Տուժածներից 5-ը ծանր վիճակում են։ Այս մասին հայտնում է Novinky.cz պորտալը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը։ Հատուկ օպերացիայի արդյունքում հարձակվողը ձերբակալվել է։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Նման արարքի շարժառիթները հայտնի չեն։ ❗Policie řeší v Tišnově na Brněnsku […]
08:19 12.10.2021
Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 44 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4509 -ն է։ Տվյալ թվից 417-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը […]
08:09 12.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Վարդանանց փ. 18Բ շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արին Բերդի փ. 2-րդ ներբանցքի սեփական տներ, Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, […]
12:48 11.10.2021
Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը մեկնաբանել է Մոսկվայում կայացած Սիրիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, փոխանցում է Ermenihaber-ը։ «Դա Ասադի լավագույն բանակցություններից մեկն էր: Մեր դաշնակից Ռուսաստանի հետ որևէ անհամաձայնություն չունենք ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Միկդադը: Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ օտարարերկրյա ուժերը պետք է դուրս գան Սիրիայի տարածքից: Ըստ նրա՝ Անկարան պետք է […]
12:46 11.10.2021
Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա (շուրջ 168.000 դոլար) փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը, փոխանցում է Ermenihaber-ը։ Պետական խորհուրդն այդպիսով չի բավարարել Թուրքիայի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) բողոքը և ընդունել է Դինքի […]
12:40 11.10.2021
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Նախարար Միրզոյանը և դեսպան Կոնյուկն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի՝ ընդգծելով բարձր մակարդակի փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների, ինչպես նաև երկու երկրների միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը։ Առևտրատնեսական կապերի ակտիվացման համատեքստում քննարկվել է Տնտեuական […]
12:31 11.10.2021
ՍԱՏՄ տեսուչների կիրակնօրյա ստուգայցերը շարունակվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում` ուղղված Covid19-ի տարածման կանխարգելմանը։ Ստուգված 17 խանութներում խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու […]
12:28 11.10.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 150 դեպք, որից՝ 7-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 46, պաշտոնեական լիազորությունների չարաշահան՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, զենք-զինամթերքի առգրավման և ընտանեկան բռնության՝ 6-ական, խարդախության և ծանր վիրավորանքի՝ 5-ական, փաստաթղթի կեղծիքի՝ 3, ավտոմեքենա փախցնելու, սպանության, կողոպուտի, […]
12:27 11.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 530 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 848 մարդ, ևս 23-ը՝ մահացել։ Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 635 583 դեպք, որից 602 372 հիվանդ ապաքինվել է, 9 269-ը ՝ մահացել: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 […]
12:22 11.10.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել է այս տարվա հոկտեմբերի 8-ից որպես անհայտ կորած որոնվող 37-ամյա Հրաչիկ Հակոբյանի մահվան փաստով։ Հոկտեմբերի 9-ին, ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում Սպիտակ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 45 հասցեին հարակից կամրջի […]
12:15 11.10.2021
2021թ հոկտեմբերի 9-ին, ժամը 13։20-ի սահմաններում Մարտակերտի քաղաքային համայնքի վարչական տարածքում տեղակայված վարելահողում գյուղատնտեսական տեխնիկայով աշխատանքներ կատարելիս մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից արձակված կրակոցից կրծքավանդակի հատվածում վիրավորվել ու տեղում մահացել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966թ․ ծնված Արամ Ալեքսեյի Տեփնանցը։ Նախքան գյուղատնտեսական աշխատանքներն սկսելը, հաշվի առնելով տեղանքի սահմանամերձ լինելը, Մարտակերտի քաղաքային համայնքի և ԱՀ […]
12:07 11.10.2021
2021 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 145 գրավոր և բանավոր դիմում-բողոք 152 անձից։ ՄԻՊ-ից հայտնում են, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վերաբերյալ ստացվել է 20 բողոք (գրավոր և բանավոր)։ Դրանք մեծ մասամբ վերաբերել են գազամատակարարման խողովակի տեղափոխմանը, բնակարանում գազի […]
12:04 11.10.2021
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող 148 հարկ վճարողների մոտ 2021թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում […]
11:52 11.10.2021
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի առաջին փուլում ներառված 43 բազմաբնակարան շենքերից 40-ում արդեն իսկ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, անցկացվել են արտաքին և ներքին լուսավորության նոր համակարգեր, տեղադրվել լուսադիոդային լամպեր։ Նշենք, որ ծրագիրը ներառում է 90 շենք: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության աջակցող խմբի ներկայացուցիչներն այցելել են […]
11:45 11.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում և Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
11:36 11.10.2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը և հանձնաժողովի նախագահի խորհրդական Հրայր Արամյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են ԵԱՏՄ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցությունը վարում էր ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը: Խորհրդակցությանը ներկայացվել են զեկույցներ Եվրասիական […]