11:32 11.10.2021
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում կայացած հանդիպումից հետո այցելել է նաև ՀՀ պետական բուհերի՝ Գյումրիում գործող մասնաճյուղեր: Նախարարի տեղակալն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը եղել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերում, ծանոթացել ուսումնական ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ: Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող կրթական ծրագրերը և առանցքային խնդիրները: QR գրադարան և բիզնես միջավայր […]
11:20 11.10.2021
Վրաստանում սգո օր է: Պետական դրոշները իջեցված են երկրի բոլոր վարչական շենքերի վրա: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Բաթումում բնակելի շենքի փլուզման զոհերի։ Բաթումում՝ Մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի հատված փլուզվել էր: Զոհվել է 9, վիրավորվել՝ 1 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը շենքի […]
11:12 11.10.2021
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Անկախ մայլա» կոչվող թաղամասում տեղի է ունեցել փլուզում․ երեխան մնացել է փլատակների տակ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային […]
11:02 11.10.2021
Հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272 957 դեպք, որոնցից 249 158-ն` առողջացած, 5575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 997 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 811 131 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 601 նոր դեպք: Ունենք 891 […]
11:00 11.10.2021
2022 թ. հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։ Պլաստիկը բնության համար դժվարամարս է ու հակառակ դրան, մարդկության կողմից խիստ առատ սպառվող: Տարեկան մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ են օգտագործում ամբողջ աշխարհում: Դրանց մի մասը չի վերացվում՝ կուտակվում է օվկիանոսում, մնում ցամաքում ու զգալի […]
10:52 11.10.2021
Բաթում քաղաքի Իաշվիլու անվան մայրերի և երեխաների կենտրոնական հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկի կախովի առաստաղը փլուզվել է: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Վթարի պահին պալատում է եղել չորս երեխա, ոչ ոք չի տուժել: Միջադեպի վերաբերյալ ականատեսները տեղեկատվություն և տեսանյութ են տարածել սոցցանցում: Վթարի պատճառով դժգոհ ծնողները ոստիկանություն են կանչել կլինիկա։ Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է կլինիկայի […]
10:30 11.10.2021
Այսօր ԱՄՆ-ում նշվում է Կոլումբոսի օրը։ 1492թ․ հոկտեմբերի 12-ին Քրիստափոր Կոլումբոսը ափ դուրս եկավ Ամերիկյան մայրցամաքում, և այդ օրը մինչև հիմա նշվում է որպես Միացյալ Նահանգների պատմության վաղ շրջանի հիշարժան մի դրվագ։ Տոնի կապակցությամբ հոկտեմբերի 11-ին դեսպանությունում ոչ աշխատանքային օր է։ Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիների հետ կապված անհետաձգելի հարցեր առաջանալու դեպքում կապ հաստատելու համար անհրաժեշտ […]
10:21 11.10.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 10-ի դրությամբ, կատարվել է 514241 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 344029, երկրորդ դեղաչափ` 170212։
10:16 11.10.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում Ղազախստանի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը։ Կողմերն ընդգծել են սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող հուշագրի կարևորությունը, ըստ որի նախատեսվում է զարգացնել ու ամրապնդել երկու երկրների […]
09:50 11.10.2021
Դուբայում ոստիկանական «ռեյդի» ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 500 կգ մաքուր կոկաին։ Դրա արժեքը գնահատվել է ավելի քան 130 մլն դոլար, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է մեկ մարդու ձերբակալության մասին, ով ծագումով Մերձավոր Արևելքից է։ Իրավապահները նրան համարում են միջազգային նարկոսինդիկատի միջնորդ։ Նշենք, որ ԱՄԷ-ն թմրանյութերի հանդեպ անհանդուրժողականության քաղաքականություն է վարում։
09:17 11.10.2021
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00։00-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարկ-Օշական ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:18-ին, մարվել՝ 00:47-ին: Ավտոմեքենան այրվել է։ […]
09:07 11.10.2021
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում՝ «Ռոյալ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1993 […]
08:58 11.10.2021
Հոկտեմբերի 10-ին, ժամը 22։30-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի անասնագոմին կից պահեստավորած անասնակերը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի […]
08:49 11.10.2021
Կիրակի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բազմահազարանոց ակցիա է անցկացվել՝ նվիրված կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին։ Տարբեր գնահատականներով՝ ակցիային մասնակցել է 20-70 հազար մարդ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Ակցիայի նպատակն էր հանրության ուշադրությունը կլիմայական խնդիրների վրա հրավիրելը հոկտեմբերի 21-22-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի և հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը Գլազգոյում կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի […]
08:36 11.10.2021
Գազի գների պատճառով առաջացած եվրոպական ճգնաժամի լուծումը միջուկային էներգետիկայի զարգացումն է և այդ ոլորտի ներառումը Եվրահանձնաժողովի «կանաչ» ցուցակում։ Համապատասխան նախաձեռնությանն աջակցություն է հայտնել 10 երկիր։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերան և նույն գերատեսչությունում արդյունաբերության հարցերով նախարար-պատվիրակ Անիես Պանիե-Ռյունաշեն համատեղ հոդվածում, որը հրապարակվել է Le Figaro-ում։ Նախաձեռնությանն աջակցած երկրներն […]
08:23 11.10.2021
Եվրամիությունը ենթարկված է միջազգային հարցերում ինքնուրույն որոշում ընդունելու ունակության կորստի ռիսկին՝ այլ քաղաքական խաղացողների ազդեցությամբ կողմնորոշման պարբերաբար փոփոխման պատճառով։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Դիվանագետը նկատել է, որ միջազգային դաշտում առաջ են եկել հիմնական միտումներ, որոնք արմատապես ձևավորում են եվրոպական գործերը․ դրանք առաջին հերթին ԱՄՆ-ի գործողություններն […]
08:10 11.10.2021
Բանակցություններն Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող թալիբների և ԱՄՆ ներկայացուցիչների միջև, որոնք կայացել են հանգստյան օրերին Կատարի մայրաքաղաք Դոհայում, եղել են բաց և պրոֆեսիոնալ։ Այս մասին հայտնել է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում ամերիկյան պատվիրակությունը բարձրացրել է անվտանգությանը և ահաբեկչության դեմ պայքարին, մարդու իրավունքներին, երկրից ամերիկացիների, օտարերկրացիների և նրանց օժանդակած աֆղանների […]
12:56 09.10.2021
Հոկտեմբերի 8-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թամանցիների փողոցից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որի 27-ամյա վարորդն այն վարում էր ոչ սթափ վիճակում։ Նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել բացատրություն: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն։
12:50 09.10.2021
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հոկտեմբերի 9-ին, ժամը 01.25-ին, Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով, և 16-ամյա ուղևորին։ Վարորդը ավտոմեքենայի նստելատեղի տակից ոստիկաններին է ներկայացրել ազդանշանային ատրճանակ՝ հարմարեցված ինքնաշեն փողով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն։
12:36 09.10.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբեր 11-ին ժամը 08.00-ից մինչև հոկտեմերի 12-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Նորատուս, Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:28 09.10.2021
Հոկտեմբերի 8-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» ՓԲԸ-ում կորոնավիրուսային հիվնադության (COVID-19) պատճառով գրանցվել է մեկ […]
12:19 09.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Նամակում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Ընդունեք իմ խորին ցավակցությունները Բաթում քաղաքում մարդկային զոհեր պատճառած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Փոխանցեք, խնդրում եմ, սփոփանքի և տոկունության իմ խոսքերը բոլոր զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Բոլոր […]
12:14 09.10.2021
Հոկտեմբերի 8-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։ Դեսպանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ հնդկական կողմը հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով և ուրախ կլինի քննարկել այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Դեսպանի խոսքով՝ Հնդկաստանում այս ուղղությամբ հաջողություն գրանցած բավականին մեծ ընկերություններ կան, որոնք կարող են մասնակցություն […]
12:05 09.10.2021
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը: Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած պատմության մեջ առաջին այցը: Այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները: Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի […]
12:00 09.10.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ ունեցել է գործնական հանդիպումներ։ Հոկտեմբերի 5-ին նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսաստանյան «ԱԼՌՈՍԱ» ընկերության կառավարման անդամ, «ԱԼՌՈՍԱ միացյալ վաճառքի կազմակերպության» տնօրեն Եվգենի Ագուրեևի և «ԱԼՌՈՍԱ» ընկերության Միջազգային համագործակցության վարչության պետ Պյոտր Կարակչիևի հետ։ […]
11:55 09.10.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր, ավանդույթի համաձայն, նշում ենք Էրեբունի-Երեւանի օրը։ Արդեն տեղյակ եք, որ այս տարի, հայտնի հանգամանքների բերումով, տոնական միջոցառումներ չեն լինի, իսկ դրա համար նախատեսված բյուջեն կփոխանցվի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ու այլ մշակութային հաստատությունների վերազինման, ինչպես նաեւ Արցախում ընթացող բնակարանաշինության ծրագրերին։ […]
11:52 09.10.2021
Հոկտեմբերի 9, 2021թ․ Երևան։ Հոկտեմբերի 8-ին Վենետիկում Aurora Dialogues քննարկումների շրջանակում անցկացվել է հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ: Հանդիպման ընթացքում 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները ներկայացրել են իրենց աշխատանքն ու ոգեշնչման աղբյուրը, քննարկել, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ իրենց համայնքներում շոշափելի փոփոխություն իրականացնելու համար: Քննարկումը տեղի է ունեցել Վենետիկի միջազգային համալսարանի դահլիճում՝ Սան Սերվոլո կղզում: Նրանց […]
11:41 09.10.2021
ԵՄ 12 երկրների ՆԳ նախարարներ նամակ են ուղարկել Եվրահանձնաժողով՝ անօրինական միգրանտների հոսքը սահմանափակելու համար սահմանային ցանկապատեր կառուցելու համար հավելյալ և պատշաճ ֆինանսավորում տրամադրելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է DW-ն։ Նամակում նշվում է, որ այդ քայլն անհրաժեշտ է՝ դիմակայելու միգրանտներին որպես զենք օգտագործելու ԵՄ-ի հարևան երկրների փորձերին։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել Ավստրիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, […]