TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+33.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Խարդախության կասկածանքով բերման ենթարկվածը նաև հետախուզվում էր

11:32 09.10.2021

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին Վանցյան փողոցից, խարդախություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Սահակ Ա.-ն, որտեղ պարզվել է, որ նա հոկտեմբերի 4-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Սահակ Ա.-ն ձերբակալվել է:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 844 նոր դեպք

11:16 09.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 844 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 38 042 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 7,48%, վերջին 14 օրը –5,94%, վերջին 7 օրը – 7,01%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 631 563 դեպք: Ապաքինվել է ևս 814 պացիենտ, […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1331 նոր դեպք, 30 մահ

11:03 09.10.2021

Հոկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 271 205 դեպք, որոնցից 247 553-ն` առողջացած, 5529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 896 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 797 516 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 8428 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1331 նոր դեպք: Ունենք 894 […]

̰
Աշնակ գյուղում տանձենին ծաղկել է

10:56 09.10.2021

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում տանձենին ծաղկել է։ Լուսանկարն ուղարկել է Գևորգ Սարուխանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Սաակաշվիլին գանգատով դիմել է միջազգային հանրությանը

10:48 09.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի դիմել է միջազգային հանրությանը՝ բողոքելով, որ քրեական գործերով դատական լսումներ չեն նշանակվում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում, հոկտեմբերի 1-ին և այժմ գտնվում է Ռուսթավիի բանտում։ Վրաստանում նա անցնում է մի քանի քրեական գործերով։ Նա նշել է, որ ձերբակալությունը կատարվել է երկու դատավճիռների հիման վրա, որոնք […]

̰
Բաթումում շենքի փլուզման գործով 3 մարդ է ձերբակալվել

10:29 09.10.2021

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Բաթումում բնակելի շենքի կորպուսի փլուզման գործով հետաքննության շրջանակում 3 մարդու ձերբակալության մասին։ Ձերբակալվածները բնակարանի սեփականատերն ու 2 աշխատողներն են։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ Վերջին տվյալներով՝ փրկարարները փլատակների տակից 5 զոհի մարմին են դուրս բերել։ Զոհերից 2-ն անչափահասներ են։ Փլատակների տակ կարող է 3 երեխա լինել։ Քննությամբ պարզվել է, որ […]

̰
Սաակաշվիլին սկսել է սնունդ ընդունել, այդ թվում՝ մեղր և բնական հյութ․ Քրեակատարողական ծառայություն

10:15 09.10.2021

Հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին հաստատում է, որ Միխեիլ Սաակաշվիլին սկսել է մեղր և բնական հյութ ընդունել, փոխանցում է 1tv.ge-ն։ Գերատեսչության տվյալներով, Միխեիլ Սաակաշվիլին բանտի խանութում գնել է յոթ բանկա մեղր: «Երկուշաբթի պատրաստվել է անձնական քարտը: Նրան հասանելի էր տարբեր ապրանքներ, այդ թվում`բնական հյութեր, մեղր և պատվերը հաստատելուց հետո, որքանով ես տեղյակ եմ, նա […]

̰
SHANTNEWS

09:57 09.10.2021

̰
Արևմտյան ափում 74 պաղեստինցի է տուժել իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով

09:43 09.10.2021

Ուրբաթ ավելի քան 70 պաղեստինցի է տուժել Հորդանան գետի արևմտյան ափում իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է պաղեստինյան Կարմիր Մահիկը, փոխանցում է RIA Novosti-ն։ Բախումները տեղի են ունցել Նաբլուս քաղաքից հարավ՝ Գիվաթ-Էվիատար պահակակետի շրջանում։ Անկարգությունների ժամանակ մոտ 200 պաղեստինցիներ անվադողեր են վառել ու քարեր նետել ՑԱԽԱԼ-ի զինծառայողների ուղղությամբ, որոնք էլ, ի […]

̰
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում

09:32 09.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

̰
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները կասկածվում են գողության մեջ․ ռուսական կողմը տեսանյութ է հրապարակել

09:18 09.10.2021

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության տրամադրության տակ հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում են ԱՄՆ դեսպանատան 3 աշխատակիցները, որոնց կասկածում են բարերից մեկում Մոսկվայի բնակչից ուսապարկ գողանալու մեջ։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են կասկածյալները՝ ամերիկյան դեսպանության վարչատեխնիկական աշխատակիցները, գողացված ուսապարկով մուտք գործում դիվանագիտական առաքելության շենք։ Դրա հետ կապված՝ ԱԳՆ-ը նոտա է հղել ԱՄՆ […]

̰
Ջորջիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել

08:59 09.10.2021

ԱՄՆ Ջորջիա նահանգի ԴեԿալբ-Փիչթրի օդանավակայանի տարածքում փոքր ինքնաթիռ է վթարվել, որից հետո բռնկվել է։ Ինքնաթիռում գտնված 4 անձինք զոհվել են։ Այս մասին հայտնում է Fox 5 հեռուստաալիքը։ Մեկշարժիչանի Cessna 210 ինքնաթիռն ընկել է թռիչքավայրէջքային ուղուց ոչ հեռու՝ դաշտում։ ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչության և Տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի աշխատակիցները ներկայում զբաղվում են ավիավթարի հետաքննությամբ։

̰
Հանգստյան օրերին ԱՄՆ ներկայացուցիչները Դոհայում կհանդիպեն թալիբների հետ

08:47 09.10.2021

Կատարի մայրաքաղաք Դոհայում հոկտեմբերի 9-10-ը ծրագրված է ԱՄՆ պատվիրակության հանդիպումը «Թալիբանի» ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Հանդիպման թեմաները կդառնան Աֆղանստանում տնտեսական անկումը, հասանելիությունը մարդասիրական օգնությանն ու առողջապահությանը, ինչպես նաև պայքարն ահաբեկիչների դեմ։ ԱՄՆ պատվիրակությունը շարժման ներկայացուցիչների հետ կհանդիպի Աֆղանստանի զորքերի դուրս բերումից հետո առաջին անգամ։ Պատվիրակության կազմում […]

̰
Նուլանդն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, Բեյրութ և Լոնդոն

08:35 09.10.2021

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հոկտեմբերի 11-ին եռօրյա աշխատանքյաին այց կկատարի Ռուսաստան, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի և կքննարկի երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Այնուհետև ծրագրված է այց Լիբանան և Մեծ Բրիտանիա։ Հոկտեմբերի 14-ին դիվանագետը կայցելի Բեյրութ, որտեղ կհանդիպի քաղհասարակության ներկայացուցիչների և երկրի իշխանությունների […]

̰
Հրապարակվել է Բաթումում շենքի փլուզման տեսանյութը․ վերջին տվյալներով՝ կա 5 զոհ

08:23 09.10.2021

Բաթումում 7 հարկանի շենքի (ավելի վաղ հաղորդվել էր, որ շենքը 5 հարկանի է) մի հատվածի փլուզման հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ 4 դիերը դուրս են բերվել ուշ գիշերը, ևս մեկը՝ քիչ առաջ։ Զոհերից մեկը տարեց կին է, երկուսը՝ անչափահաս, երկուսը՝ տղամարդ։ Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են արդեն ավելի […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում

08:11 09.10.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արին Բերդի փ. 2-րդ նրբանցքի հասցեներ, Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Ավան՝ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների […]

̰
Թուրքիայում կալանավորների քանի՞ տոկոսն է քուրդ

13:00 08.10.2021

Թուրքիայում գործող KONDA հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու այդ երկրում ձերբակալված և կալանավորված քաղաքացիների էթնիկ ինքնությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Կետրոնն այդ ուսումնասիրությունն իրականացրել է մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) պատվերով։ Թուրքիայում մարդու իրավունքների ասոցիացիայի համանախագահ Օզթուրք Թյուրքդողանը, հղում անելով հետազոտության արդյունքներին, հայտնել է, որ այդ երկրում ձերբակալված քաղաքացիների 58 տոկոսը կազմում են թուրքերը, […]

̰
Արման Թաթոյանը Հռոմում արտասահմանյան ԶԼՄ-ներին է ներկայացրել հայ գերիների նկատմամբ խոշտանգումները

12:59 08.10.2021

Երեկ Հռոմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հանդիպել է The Guardian, Times, France 24, DW Germany, Stampa Estera, Rai, Al Ghad TV և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ՝ ապացույցներով, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով։ Հատուկ անդրադարձել է անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ […]

̰
SHANTNEWS

12:58 08.10.2021

̰
Հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

12:53 08.10.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մկրտումյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Թաիրով): ՍԱՏՄ Արմավարի մարզային կենտրոնի կրկնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ այս հանրային սննդի կետում շտկվել են սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր անհամապատասխանությունները, ինչպես նաև ապահովվել է սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների պարտադիր բժշկական […]

̰
Էրեբունու ոստիկանները խարդախության դեպք են բացահայտել

12:50 08.10.2021

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի տղամարդ Ղազախստանի Հանրապետության մի քաղաքացու վաճառել է 6 մեքենա՝ դրանք հետագայում Ղազախստան տեղափոխելու պայմանով և ստացել է 72.200 դոլար։ Տղամարդը չէր կատարել պայմանավորվածությունը և խաբեությամբ հափշտակել էր գումարրը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ 26-ամյա երիտասարդը ավտոմեքենաները գրանցել էր ազգականի […]

̰
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում Պետդեպի կողմից ՀՀ-ի և Արցախի հետ քաղաքականության ձախողման համար կոնգրեսական հետաքննություն սկսել

12:33 08.10.2021

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովներին կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտի և հարակից գործակալությունների նկատմամբ գործադրել կոնգրեսական վերահսկողության միջոցներ և հետաքննել ԱՄՆ-Հայաստան երկկողմանի և տարաշաշրջանային քաղաքականության համակարգային անհաջողությունները։ Հոկտեմբեր 7-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովի նախագահ Գրեգ Միքսին և առանցքային այլ հանձնաժողովների անդամներին ուղղված […]

̰
Հրազդանի մարզպետարանին հարակից վարսավիրանոցում տեղի է ունեցել փոխհրաձգություն․ կան վիրավորներ

12:29 08.10.2021

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մորիս Ս-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին […]

̰
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միացվել է «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին․ ՊԵԿ

12:25 08.10.2021

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հոկտեմբերի 7-ից «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Նշենք, որ «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի […]

̰
Քննարկվել են տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

12:21 08.10.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է «Ռուսատոմ-միջազգային ցանց» արդյունաբերական համալիրի նախագահ Վադիմ Տիտովին։ Քննարկվել են տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկայացվել են Հայաստանի տարածքային և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծեր, մասնավորապես ՝ էներգիայի պահեստավորման ժամանակակից համակարգերի միջոցով կարևոր ենթակառուցվածքների անխափան սնուցման […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 դեպք է գրանցվել

12:18 08.10.2021

Հոկտեմբերի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13646 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Թուրքիայի արտգործնախարարն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը

12:11 08.10.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուկրաինացի իր պաշտոնակցի հետ Լվովում տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Չավուշօղլուն հայտնել է, որ ի տարբերություն Ֆրանսիայի` Թուրքիայի պատմության մեջ չի եղել այն սև բիծը, որը կոչվում է «գաղութատիրություն»: Այս մասին Չավուշօղլուն ասել է՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարության, որտեղ […]

̰
Թուրք ընդդիմադիր գործչին մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկում է սպառնում

12:05 08.10.2021

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր և այդ կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմվել՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հիմքով։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ Նա մասնավորապես մեղադրվում է «պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու» մեջ։ Անատոլիայի հանրապետական գխավոր դատախազության կողմից […]

̰
Հոկտեմբերի 7-ից 8-ը բացահայտվել է հանցագործության 68 դեպք

11:56 08.10.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 1-ը` նախկինում կատարված։ Մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 9, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, սպանության փորձի, յուրացման կամ վատնման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք

11:32 08.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 661 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 36 840 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 7,22%, վերջին 14 օրը –5,7%, վերջին 7 օրը –6,16%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 628 719 դեպք: Ապաքինվել է ևս 1 274 պացիենտ, և […]

̰
BACK_TO_TOP