11:23 08.10.2021
Կորոնավիրուսից ունենք 33 մահ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․ «Պատավաստվե՛նք, որ փրկենք մարդկանց կյանքեր: Պատվաստվե՛նք, որ վերջ դնենք համավարակին: Պետությունն ամեն ինչ անում է և շարունակելու է անել ամեն ինչ մեր քաղաքացիներին պատվաստանյութ ապահովելու համար: Պատվաստվե՛նք և կանխե՛նք մահեր»:
11:21 08.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կամզմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ Քիմիական գիտություններ […]
11:07 08.10.2021
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիին։ Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական և տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, կարևորվել են հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
11:03 08.10.2021
Հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 269 874 դեպք, որոնցից 246 659-ն` առողջացած, 5499-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 490 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 789 088 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 8576 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1202 նոր դեպք: Ունենք 400 […]
10:40 08.10.2021
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հոկտեմբերի 5-ին Արևմտյան Սիբիրից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափացմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում հաստատվեցին անոմալ ցրտեր, որոնք մի շարք շրջաններում ուղեկցվեցին ձյան առատ տեղումներով։ Հոկտեմբերի 5-7-ը հանրապետության տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր էր 4-8 աստիճանով։ Հոկտեմբերի 8-ից սկսած` մեր երկիր ներխուժած արկտիկական ցուրտ օդային […]
10:39 08.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
10:28 08.10.2021
Ճապոնիայի մայրաքաղաքային շրջանում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 52-ի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Ճապոնիայի վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարությանը կից Հրդեհների և տարերային աղետների դեմ պայքարի գործակալությանը։ Տուժածների մեծ մասի մոտ առկա են թեթև վնասվածքներ, սակայն կան նաև լուրջ վնասվածքներ ստացած քաղաքացիներ, որոնց վրա կահույք է շրջվել։ […]
10:20 08.10.2021
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Գյումրի» օդանավակայաններում և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։ Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ և միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող աղջիկներ ու պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած […]
09:08 08.10.2021
Իտալիայի իշխանությունները հոկտեմբերի 11-ից կմեղմացնեն հակակորոնավիրուսային սահմանափակումները՝ մշակութային և մարզական միջոցառումների այցելուների թույլատրելի թվի հետ կապված։ Այս մասին հայտնում է La Republica-ն։ Իտալիայի կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ արդեն հոկտեմբերի 11-ին կինոդահլիճները, թատրոններն ու համերգասրահներն ամբողջովին կլցվեն՝ ներկայիս սահմանաչափի փոխարեն, որը կազմում է 50 տոկոս։ Ինչ վերաբերում է սպորտային մրցումներին, ապա փակ տարածքներում […]
08:45 08.10.2021
Լատվիայի կառավարությունն այսօր կհաստատի Ճգնաժամային կառավարման խորհրդի որոշումը՝ չպատվաստված քաղաքացիների մուտքը խանութներ արգելելու մասին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Կրիշյանիս Կարինշը։ «Սահմանափակումները կվերաբերեն խանութների գործունեությանը։ Դրանք հասանելի կլինեն միայն պատվաստման վկայագիր ունեցող մարդկանց։ Բացառություն կլինեն առաջին անհրաժեշտության ապրանքների խանութները, օրինակ՝ մթերայինները»,-վարչապետի խոսքերն է փոխանցում լատվիական Delfi պորտալը։ Կառավարության ղեկավարը հավելել է, […]
08:31 08.10.2021
Թունիսում երկու գնացքների բախման հետևանքով տուժել է 33 մարդ։ Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա բուժհաստատություններ։ Middleeasteye-ի տվյալներով՝ երկաթուղային վթարի պատճառը մաշված ենթակառուցվածքն է ու գծանցների բացակայությունը։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Բեն-Արուս քաղաքի Մեգրին-Ռիադ շրջանում։ Տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրվում են։ #Tunisie ?? #Megrine Riadh une collision entre deux trains fait plusieurs blessés pic.twitter.com/pCQ6btIEDe […]
08:21 08.10.2021
Կոնգրեսի սենատը կողմ է քվեարկել ԱՄՆ պետպարտքի վերին շեմը 480 մլրդ դոլարով բարձրացնելու օգտին։ ԱՄՆ ֆինանսների նախարարության գնահատականով՝ դա թույլ կտա հոգալ ազգային ծախսերը մինչև դեկտեմբերի 3-ը։ Սպիտակ տունը հայտել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի այդ նախաձեռնությունը հենց Ներկայացուցիչների պալատը հավանություն տա դրան, սակայն ստորին պալատն աշխատանքի կվերադառնա միայն ամսվա երկրորդ կեսից։ Սահմանաչափի […]
08:10 08.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արին Բերդի փողոց 2-րդ նրբանցքի սեփական տներ, Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Ավան՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, […]
12:57 07.10.2021
Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանող, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Արթուր Գրիգորյանը (ուսուցիչ՝ Արմեն Բաբախանյան) միջազգային մրցույթում արժանացել է Առաջին մրցանակի։ Սեպտեմբերի 20-ից 30-ը Լեհաստանում կայացել է Տկաչևսկու անվան դաշնակահարների 6-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը փայլուն ելույթով է հանդես եկել և արժանացել Առաջին մրցանակի։ Առաջին մրցանակից բացի՝ Արթուրին շնորհվել է նաև Հատուկ մրցանակ, որը ներառում […]
12:56 07.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ […]
12:46 07.10.2021
Հոկտեմբերի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։ Դեսպան Նիկո Սխերմերսը բարձր է գնահատել Հայաստանի համար այս դժվարին պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարության ջանքերը՝ այս ինստիտուտների շարունակական զարգացման ուղղությամբ: […]
12:44 07.10.2021
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երբ ԺՀԿ-ն իշխանության գա, Թուրքիան անհապաղ հաշտվելու է Սիրիայի և Եգիպտոսի հետ։ «Սիրիայի ու Եգիպտոսի հետ փոխադարձ դեսպանություններ ենք բացելու։ Սիրիայից մինչև Եգիպտոս գնացող բոլոր ճանապարհները բացելու ենք երթևեկության համար»,- պարզաբանել է Քըլըչդարօղլուն Մերսինում բեռնափոխադրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է […]
12:42 07.10.2021
Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատրիարքը Հռոմ է մեկնել մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով երկօրյա համաժողովին։ Համաժողովին ներկա է գտնվել նաև Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Պատրիարք Մաշալյանին […]
12:33 07.10.2021
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 42-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Նորատուս գյուղից: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 39 տարեկան երկու […]
12:25 07.10.2021
Հոկտեմբերի 6-ին, ժամը 16.40-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ դանակահարված երեխա կա, որին սև գույնի «Տոյոտա»-ով տարել են: Ժամը 16.50-ին «1-ին համալսարանական» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ «կրծքավանդակի թիկնային մակերեսի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 14-ամյա պատանին հայտնել է, որ վնասվածքը ստացել է անհայտ անձի կողմից […]
12:04 07.10.2021
Բագրատ Բադալյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,-ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։
12:02 07.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարեկ Մանուկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մանուկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:
12:01 07.10.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 14-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահան՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ծանր վիրավորանքի, ընտանեկան բռնության և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի […]
11:55 07.10.2021
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 47 դեպք, որից 36 դեպքով հաշվարկվել է 92.887.728 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական […]
11:45 07.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, որոշում է ստորագրել Արտաշատի համայնքապետի պաշտոնակատարի նշանակման մասին: Որոշման մեջ նշվում է․ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Կառլեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
11:30 07.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ անցած տարիներին Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխգործակցությունը՝ ընդգրկելով տնտեսական և մշակութային […]
11:18 07.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների խնդիրներին: Այցին մասնակցել է Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը։ Նախարարի տեղակալը շրջել է մարզկենտրոն Գյումրիում գործող պետական բուհերում` Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում (ՇՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական […]
11:11 07.10.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։ Մինչ բժիշկները պայքարում էին […]
11:03 07.10.2021
Հոկտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 268 672 դեպք, որոնցից 246 259-ն` առողջացած, 5466-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 722 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 780 512 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 9598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք: Ունենք 502 […]