TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

̰
Պլանային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

10:52 07.10.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Մարգարյան փող. 18, 20, 20/1, 22, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 180 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Խոշոր ոչ ռեզիդենտ կորպորացիաները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ԱԱՀ են վճարելու ՀՀ պետբյուջե

10:14 07.10.2021

Խոշոր ոչ ռեզիդենտ կորպորացիաները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, հաշվարկելու և վճարելու են ԱԱՀ ՀՀ պետական բյուջե։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ որոշակի տարընկալումներ են ստեղծվել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծի առնչությամբ, որով ներդրվում է ոչ ռեզիդենտ հարկ վճարողների […]

̰
Իտալիայի խորհրդարանում Արման Թաթոյանը ներկայացրել է պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների վերաբերյալ զեկույցները

10:07 07.10.2021

Երեկ Իտալիայի խորհրդարանում՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները, հիմնավոր ապացույցներ։ Ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ Անդրադարձել […]

̰
Առերևույթ չարաշահումներ՝ Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից

09:37 07.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը 2013-2019թթ. օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով առերևույթ հափշտակել է 40.000.000 ՀՀ դրամ արժեքով 11 կիլոմետր երկարությամբ […]

̰
Մեկ շաբաթվա ընթացքում հագեցած օրակարգով տեղի կունենա տեխնոլոգիական ոլորտի միջոցառումների շարք

09:26 07.10.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հոկտեմբերի 27 -ից նոյեմբերի 3 -ն առաջին անգամ համատեղ կիրականացնեն DigiWeek 2021 միջոցառումը, որը կանցկացվի Երևանում և Գյումրիում։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեցին ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։ Մեկ շաբաթվա ընթացքում հագեցած […]

̰
ԵՄ-ն խոստացել է արագացնել Արևմտյան Բալկանների ինտեգրումը

09:17 07.10.2021

Եվրահանձնաժողովը պարտավորվել է ֆինանսական երաշխիքներ տրամադրել 6 պետությունների՝ նրանց տնտեսություններում 30 մլրդ եվրո ներդրում ներգրավելու համար։ Դրա նպատակն այդ երկրների տնտեսությունների արագ ինտեգրումն է ԵՄ միասնական շուկային։ Ֆինանսական միջոցները կուղղվեն առաջին հերթին «կանաչ» և թվային նախագծերին։ ԵՄ-ի և Արևմտյան Բալկանների 6 երկրների գագաթնաժողովի արդյունքներով, որը կայացել է Սլովենիայում, ԵՄ առաջնորդներն աջակցել են Ալբանիայի, Բոսնիա և […]

̰
Աֆղանստանի կրոնական դպրոցում պայթյունի զոհ է դարձել 7 մարդ

09:02 07.10.2021

Աֆղանստանի արևելյան Հոստ նահանգի կրոնական դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, տուժել՝ ավելի քան 15-ը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով անվտանգության մարմինների աղբյուրին։ ՆԳՆ հաղորդմամբ՝ կրոնական դպրոցում ձեռքի նռնակ է պայթել։

̰
Սյունիքի ճանապարհներին մառախուղ է

08:53 07.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

̰
Ռուսաստանը ՄԱԿ-ի երկրներին զինաթափման հարցում հավասար համագործակցության կոչ է արել

08:42 07.10.2021

Ռուսաստանը զինաթափման հարցում իրավահավասար համագործակցության և ՄԱԿ-ի զինաթափման մեխանիզմի նորմալացման կոչ է անում կազմակերպության երկրներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովի հայտարարության մեջ, որն ընթերցվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի Առաջին կոմիտեի նիստում, փոխանցում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ Ռուսաստանն Առաջին կոմիտե կներկայացնի մի շարք […]

̰
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիրը

08:33 07.10.2021

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ՝ կլիմայի հարցով փարիզյան համաձայնագրի վավերացման մասին։ Քվեարկության արդյունքների մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան ակնկալում է ավարտին հասցնել համաձայնագրի վավերացման գործընթացը մինչ նոյեմբերին Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի մեկնարկը։ Կլիմայի հարցով փարիզյան համաձայնագիրն առաջին գլոբալ կլիմայական համաձայնագիրն է, որը ստորագրվել […]

̰
Երկրաշարժ Պակիստանում․ կա 20 զոհ, 300-ից ավելի վիրավոր

08:23 07.10.2021

Պակիստանի Բելուջիստան նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդ, կա 300-ից ավելի վիրավոր։ Այս մասին հայտնում է Dawn պարբերականը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով տեղի վարչությանը։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը 5․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Մոսկվայի ժամանակով 01։01-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հարնայ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք։ Օջախը եղել է 20․8 կմ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

08:09 07.10.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արին Բերդի փ. 2-րդ նրբանցք և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդ թաղամասի սեփական […]

̰
Փայլանին ու կուսակից պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու նոր միջնորդություն է ներկայացվել

12:40 06.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խորհրդարան է ուղարկվել 4 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն: Այն վերահասցեավորվել է Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին, փոխանցում է Ermenihaber-ը։ Հիշյալ միջնորդությունով պահանջ է ներկայացվել դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը: Նրանց թվում է նաև HDP-ից ընտրված […]

̰
Ատրճանակից կրակել էր ու հայհոյանքներ հնչեցրել. Հրազդանի ոստիկանների բացահայտումը

12:33 06.10.2021

Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում մի տղամարդ անկանոն կրակում է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 19.50-ի սահմաններում շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ 47-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է մի քաղաքացու դեմքին, հայհոյանքներ հնչեցրել և կրակել ատրճանակից: […]

̰
Դիլիջանի ոլորանները ժամանակավորապես փակվել են կցորդով տրանսպորտային միջոցների համար

12:30 06.10.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Աշոցքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Ձյան տեղումների պատճառով և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով կապալառուի և ճանապարհային ոստիկանության կողմից Դիլիջանի ոլորանները ժամանակավորապես փակվել են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից […]

̰
Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում տեղի է ունեցել հայկական եկեղեցու հիմնարկեք

12:23 06.10.2021

Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում, ՀԱԵ Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Տէր Ավագ արք․ Ասատուրեանի ձեռամբ հոկտեմբերի 2-ին կատարվել է Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են Իրաքում ՀՀ դեսպանության հյուպատոս Ալիկ Ղարիբյանը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Անդրանիկ Հարությունյանը: Այս մասին գրում է hayernaysor.am-ը՝ հղում անելով Իրաքում Հայաստանի դեսպանությանը։ Ըստ ՀԱԵ ծիսակարգի՝ […]

̰
Հոկտեմբերի 5-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք

12:05 06.10.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, յուրացման կամ վատնման և ընտանեկան բռնության՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության ու ընտանեկան բռնության՝ 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք

11:57 06.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք:  Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 34 918 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 6,9%, վերջին 14 օրը –5,53%, վերջին 7 օրը –5,31%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 623 830 դեպք: Ապաքինվել է ևս 1 633 պացիենտ, և […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել

11:34 06.10.2021

Հոկտեմբերի 5-ին կատարվել է 92 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13518 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Արարատի մարզում էլեկտրաքարշը գծերի վրա հայտնված «06»-ը վերածել է մետաղե ջարդոնի

11:28 06.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում՝ կանգառի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենայի, ինչից գազի արտահոսք է սկսվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Այգավան գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի վերջնամասում […]

̰
Հայաստանում սոցփաթեթի շահառուներին տրամադրվող ծառայությունների շրջանակը կընդլայնվի

11:17 06.10.2021

Հայաստանում սոցփաթեթի շահառուներին տրամադրվող ծառայությունների շրջանակը կընդլայնվի․ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունները։ Ըստ այդմ՝ սոցփաթեթի համար հատկացվող միջոցները կարող են ուղղվել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից […]

̰
Աշխատանքային այցով Երևանում է ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավար Բուրի Կարիմովը

11:07 06.10.2021

Հոկտեմբերի 4-ից 6-ն աշխատանքային այցով Երևանում է գտնվում ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավար Բուրի Կարիմովը։ Նշենք, որ Հայաստանը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի հիմնադիրներից և անդամներից է։ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նպատակն է նպաստել ընդհանուր օգտագործման ավտոճանապարհային ցանցի զարգացմանն ու կատարելագործմանը, աջակցել ԱՊՀ անդամ երկրների ճանապարհաշինության ոլորտի կազմակերպությունների ներուժին, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1155 նոր դեպք

11:03 06.10.2021

Հոկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 267 363 դեպք, որոնցից 245 757-ն` առողջացած, 5440-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 945 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 770 914 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 8947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1155 նոր դեպք: Ունենք 381 […]

̰
Գեղամ Գևորգյանը մեկնել է Հունաստան. կստորագրվի համագործակցության հուշագիր

10:43 06.10.2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել են Աթենք: Այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

̰
Զինծառայողների բժշկական հետազոտությունների խնդիրներն ու լուծումների առաջարկները ՄԻՊ-ն ուղարկել է ՊՆ և ԱԺ պաշտպանության հանձնաժողով

10:34 06.10.2021

2021 թվականների ընթացքում, ինչպես նաև նախորդ տարիներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների որոշումների, դրանց բողոքարկման և տարկետման իրավունքների վերաբերյալ բողոքներ։ Շարունակում են արդիական մնալ զորակոչիկների պատշաճ փորձաքննության և ծառայության համար պիտանիության աստիճանի որոշման հետ կապված խնդիրները: Սա հատկապես արդիական է այն առումով, որ […]

̰
Մեկնարկում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը

10:27 06.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 7-ին կմեկնարկի Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը, որն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Երևանի Վ. Մոկացյանի անվան երաժշտական դպրոցի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու երաժշտական դպրոց այցելությամբ այդ օրը կմեկնարկի ծրագրի 3-րդ շրջափուլը, որի ընթացքում, ինչպես նախորդ […]

̰
ՊԵԿ-ում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի ամենամյա նիստը

10:18 06.10.2021

Պետական եկամուտների կոմիտեում անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված՝ այս տարվա նիստը կայանում է տեսակոնֆերանսի ձևաչափով։ Քառօրյա հեռավար հանդիպումներն անցկացնում են համակարգող խորհրդի հարկային մարմինների փորձագետները և ղեկավարները։ Քննարկումների առանցքում ԱՊՀ պետությունների հարկային մարմինների՝ անցած տարվա կատարողական ցուցանիշներն են, 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած […]

̰
COVID-19-ի դելտա շտամ է արձանագրվել աշխարհի 192 երկրում․ ԱՀԿ

10:12 06.10.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դելտա շտամը վերջին շաբաթվա ընթացքում ընդլայնել է իր աշխարհագրությունը, փոխանցում է TASS-ը։ Դելտա շտամի առկայության մասին տեղեկություններ են ստացվել 192 երկրներից, մինչդեռ այդ երկրների թիվը մեկ շաբաթ առաջ 187 էր։ Դելտա շտամը մասնագետներին հայտնի է 2020 թվականի հոկտեմբերից՝ Հնդկաստանում հայտնաբերվելուց հետո։ Ալֆա շտամը, որն առաջին անգամ նկատվել է […]

̰
Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին տեղի չի ունենա վաղը․ Ստոլտենբերգ

10:02 06.10.2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Ռուսաստանն իրավունք չունի խոչընդոտելու դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը։ «Միայն ՆԱՏՕ-ի անդամները, Վրաստանն ու Ուկրաինան իրավունք ունեն ընդունելու որոշում նրանց անդամակցության վերաբերյալ։ Ո՛չ Ռուսաստանը, և ո՛չ էլ որևէ այլ երկիր չունեն այդ որոշման վրա վետո սահմանելու իրավունք»,-ասել է Ստոլտենբերգը Վաշինգտոնում համաժողովի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։ Դաշինքի […]

̰
BACK_TO_TOP