TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ճապոնիայի վարչապետի պաշտոնում Կիսիդան առաջին զրույցն է ունեցել ԱՄՆ նախագահի հետ

09:13 05.10.2021

Ճապոնիայի վարչապետի պաշտոնում Ֆումիո Կիսիդան առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ընթացքում կողմերը հաստատել են ճապոնա-ամերիկյան դաշինքի ամրապնդման և ազատ ու բաց Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գաղափարի իրագործման մտադրությունները։ Այս մասին փոխանցում է Kyodo գործակալությունը։ Ճապոնիայի կառավարության ղեկավարը զրույցի ընթացքում ասել է, որ մտադիր է շարունակել աշխատել այնպիսի գլոբալ խնդիրների ուղղությամբ, ինչպիսիք են […]

̰
Ցուկերբերգը ներողություն է խնդրել սոցցանցերի աշխատանքի խափանումների համար. ո՞րն է եղել պատճառը

08:32 05.10.2021

Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել Facebook, Instagram սոցցանցերում և WhatsApp մեսենջերում գրանցված խափանումների համար՝ նշելով, որ դրանք վերսկսել են իրենց աշխատանքը։ Խափանումները վերացվել են կեսգիշերն անց։ «Ներողություն եմ խնդրում խափանման համար։ Գիտեմ, թե որքան եք ապավինում մեր ծառայություններին՝ հարազատ մարդկանց հետ կապի մեջ մնալու համար»,-գրել է Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում։ Ընկերության մամուլի […]

̰
Աֆղանստանին «բլեքաութ» է սպառնում՝ էլեկտրաէներգիայի պարտքերի պատճառով

08:22 05.10.2021

Օգտագործված էլեկտրաէներգիայի համար Աֆղանստանը պետք է հարևան 4 երկրներին վճարի մոտ 62 մլն դոլար։ Նման տվյալներ է հայտնել TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով աֆղանական էներգետիկ DABS կորպորացիային։ Հանրապետությունը նամակներով դիմել է էլեկտրաէներգիա արտահանող երկրներին՝ Ուզբեկստանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին և Իրանին՝ էլեկտրականությունը չանջատելու խնդրանքով և պարտքը վճարելու խոստումներով։ Աֆղանական կորպորացիան միևնույն ժամանակ դիմել է ՄԱԿ-ի Աֆղանստանի օգնության […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:10 05.10.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թորոմոնյան փ. 18-65 սեփական տներ, Կռիլովի փ. 1-52 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 9-76 սեփական տներ, Ավան՝ Բրյուսովի փ. 63 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք՝ 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. […]

̰
SHANTNEWS

13:00 04.10.2021

̰
Դավութօղլուն բացառել է Էրդողանի հետ համագործակցությունը

12:59 04.10.2021

Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է Էրդողանի հետ համագործակցության գնալու հավանականության մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Դավութօղլուն հայտնել է, որ Էրդողանի հետ հանդիպումից հրաժարվելը կհակասի քաղաքականության էությանը։ Նա միաժամանակ ընդգծել է, որ հանդիպման գնալը բացարձակապես չի նշանակում մասը դառնալ «Ժողովրդական» դաշինքի նման մի դաշինքի, քանի որ իրենք բաժանվել են […]

̰
Վիլնյուսում Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

12:58 04.10.2021

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմերով հանդիպման ընթացքում: Լիտվայի վարչապետը կարևորել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիլնյուս և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ […]

̰
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված

12:54 04.10.2021

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը․ պաշտպանական թիմի բողոքը մերժվել է, այսինքն՝ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ «Բնականաբար, վճռաբեկ բողոք կներկայացնենք, որից հետո կքննարկենք նոր հանգամանքի […]

̰
Հայտնաբերվել են պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունակապ պալատի մնացորդներ

12:31 04.10.2021

ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է սյունակապ կառույց: ՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են պեղավայր՝ տեղում ծանոթանալու, սյուների հիմքերն ուսումնասիրելու, հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։ Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը: Ըստ արշավախմբի ղեկավար Մ․ Զարդարյանի՝ հայտնաբերված կառույցը սյունակապ է և հանդիսանում է պատմական […]

̰
224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է, զոհերի թիվը 3788 է․ ՔԿ

12:27 04.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և […]

̰
Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղը․ Անն Իդալգո

12:18 04.10.2021

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը նաև իր թեկնածությունն է առաջադրել 2022թ․-ին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում, թվիթերյան իր էջում հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ «Լիովին համաձայն եմ Բեռնար Անրի Լևիի հետ․ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – գրել է Իդալգոն՝ կիսվելով Le Point-ում ֆրանսիացի փիլիսոփայի համանուն հոդվածով, որում ասվում է, […]

̰
Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի 3.7կմ հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

12:06 04.10.2021

Հ-45 /Մ-2/-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի 3.7կմ հատվածում (կմ 0+000-կմ 3+700) իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառուն է «Արհովշին» ՍՊԸ-ն։ Ճանապարհն անցնում է Շաքի, Սիսիան, Դաստակերտ բնակավայրերի մոտով և ունի ինտենսիվ երթևեկություն։ Մինչ նորոգումը այն գտնվում էր անբարեկարգ վիճակում, ամբողջ ճանապարհահատվածում առկա էին ցանցաձև ճաքեր։ Ճանապարհաշինարարները կատարել են փոսային նորոգումներ, ֆրեզավորում, հիմքի հարթեցում, ամբողջ ճանապարհի երկարությամբ տեղադրվել է […]

̰
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ

12:04 04.10.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 30 պացիենտ: Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 867 նոր դեպք, ապաքինվել է 1 877պացիենտ։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 16 066 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են՝ օրականը՝ 5,4%, վերջին 14 օրվանը՝ 5.42%, վերջին […]

̰
Մահվան ելքով վրաերթեր Երևանում և Արթիկում

11:56 04.10.2021

Հոկտեմբերի 2-ին, ժամը 22.10-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա Ռիմա Հովհաննիսյանին, որը մահացել է: Կատարվում է քննություն: Հոկտեմբերի 2-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Աբովյան-Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա Սոնիկ Տոնոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Հոկտեմբերի 1-ից 4-ը բացահայտվել է հանցագործության 108 դեպք

11:47 04.10.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 1-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 108 դեպք, որից՝ 5-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 19-ական, սառը զենք կրելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, ընտանեկան բռնության՝ 7, խարդախության՝ 6, ծանր վիրավորանքի՝ 4, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու համակարգչային հանցագործության՝ […]

̰
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ

11:41 04.10.2021

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Ծրագրային […]

̰
ՄԻՊ արտահերթ զեկույցներն արտացոլված են ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատում

11:19 04.10.2021

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի ներկայացված Հայաստանի գանգատում (https://bit.ly/3zAE5Es) օգտագործված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտահերթ զեկույցներն ու փաստահավաք աշխատանքի արդյունքում ձեռք բերված այլ ապացույցներ։ Մարդու իրավունքների պաշտպանի փակ զեկույցներից ևս մեջբերումներ են պարունակում գանգատում, իսկ այդ փակ զեկույցները հասանելի են դատարանին դիմումին կցված տարբերակով։ Գանգատն ունի առանձին մասեր, որոնք վերաբերում են […]

̰
Նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» ՏԻՄ ընտրություններում ունի 46,68 % ձայն

11:07 04.10.2021

Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների ՝ «Վրացական երազանքը» տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ունի 46,68% (822,669 ձայն), «Ազգային շարժումը» ՝ 30,7% (541,069) ձայն, փոխանցում է 1tv.ge-ն։ Ընդհանուր առմամբ 3.743 ընտրատեղամասերից հաշվարկվել են 3.742-ի տվյալները (99.97%): «Գախարիա ՝ Հանուն Վրաստանի» կուսակցությունն ունի 7,8% (1,37,414 ձայն), «Լելո» -ն ՝ 2,71% (47,836 ձայն), իսկ մյուս կուսակցությունները ստացել են երկու […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 627 նոր դեպք, 25 մահ

11:03 04.10.2021

Հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 265 317 դեպք, որոնցից 244 842-ն` առողջացած, 5397-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 860 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 755 063 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 13 860 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք: Ունենք […]

̰
Տեղի է ունենում Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը

10:59 04.10.2021

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Իրան: Տեղի է ունենում ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը:

̰
Հայկական տաղավարի մի հատվածում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ, հնագիտական նյութեր․ Expo 2020 Dubai

10:48 04.10.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Expo 2020 Dubai ցուցահանդեսում հայկական տաղավարի մի հատվածում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ, հնագիտական նյութեր՝ հնագույն արձանիկներ, զարդեր, սեպագիր արձանագրություններ, հնագույն ձեռագրեր ու գրքեր, ինչպիսիք են «Ուրբաթագիրքը»՝ տպագրված հայկական առաջին գիրքը, 12-րդ դարում ստեղծված ձեռագիր «Նարեկը», 13-րդ դարում Անանիա Շիրակացու կողմից գրված թվաբանության վերաբերյալ աշխատությունը և […]

̰
̰
SHANTNEWS

09:59 04.10.2021

̰
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը

09:56 04.10.2021

Մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձության՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։ 18-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Արարողությանը մասնակցեցին փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները։ Արարողության մեկնարկին ներկայացվեցին կադրեր մրցութային […]

̰
Ֆումիո Կիսիդան ընտրվեց Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

09:48 04.10.2021

Ճապոնիայի խորհրդարանի առանցքային՝ ստորին պալատը ձայների մեծամասնությամբ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆումիո Կիսիդային ընտրել է երկրի 100-րդ վարչապետ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Քվեարկության արդյունքներով քաղաքական գործիչը ստացել է 311 ձայն՝ 458-ից։ Նրան հաջորդող Սահմանադրական–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել է 124 ձայն։ Այս րոպեներին քվեարկություն է ընթանում վերին պալատում, որտեղ կրկին ակնկալվում է ձայների […]

̰
Չինաստանում կանխատեսում են նոր՝ «Х վիրուսի» ծագում և առաջարկում համատեղ պայքարի սկզբունք

09:35 04.10.2021

Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուն կարծում է, որ մարդկությունն ապագայում կբախվի նոր վիրուսի, և առաջարկել է դրա դեմ պայքարի նախապատրատության համար փոխգործակցության սկզբունք։ Ելույթ ունենալով միջազգային գիտատեխնոլոգիական ֆորումի շրջանակում՝ նա ասել է, որ ներկայում աշխարհը պայքարում է ոչ միայն կորոնավիրուսային պանդեմիայի, այլևս ինֆոդեմիայի դեմ, երբ ակտուալ տեղեկատվությունը միաձուլվել է ապատեղեկատվությանը։ Ապագայում […]

̰
Ֆրանսիայում եկեղեցու ավելի քան 3000 ծառայող ներքաշված է եղել մանկապղծության մեջ

09:17 04.10.2021

Եկեղեցում սեռական բռնության հարցերով անկախ հանձնաժողովի հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու ավելի քան 3000 ծառայող ներքաշված է եղել մանկապղծության մեջ։ Ինչպես փոխանցում է France Presse-ը, այդ հանցագործություններին զոհ է դարձել առնվազն 10 հազար անչափահաս։ Անկախ հանձնաժողովն ավելի քան 2․5 տարի տվյալներ է հավաքել եկեղեցում անչափահասների հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ։ Փորձագետները եկել […]

̰
Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Իրան

09:05 04.10.2021

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ինչին կհաջորդի նախարարների՝ մամուլի համար համատեղ հայտարարությունը։

̰
«Ռոսատոմը» մեկնաբանել է Թուրքիայում ևս 2 ԱԷԿ կառուցելու Էրդողանի առաջարկը

09:03 04.10.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ընթացքում առաջարկել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մտածել Թուրքիայում ևս 2 ատոմակայան կառուցելու ուղղությամբ, բացի «Ռոսատոմի» կողմից արդեն կառուցվող «Ակկույու» ԱԷԿ-ի։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հստակեցնելով, որ Էրդողանը մտադիր է երկու նոր ատոմակայան կառուցել Սև ծովի ափին գտնվող Սինոպում և Իգնեադայում։ «Ռոսատոմում» մեկնաբանել են երկու ԱԷԿ-ների հնարավոր […]

̰
Հյուսիսային Կորեան վերականգնել է կապուղիները Հարավային Կորեայի հետ

08:50 04.10.2021

Հյուսիսային Կորեան հայտարարել է հոկտեմբերի 4-ի առավոտյան Հարավային Կորեայի հետ կապի բոլոր գծերի վերականգնման մասին։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կապուղիների վերականգնման մտադրություն էր հայտնել միջկորեական հարաբերությունների բարելավման ջանքերի շրջանակում։ Հյուսիսային Կորեայի կառավարությունը կոչ է արել Սեուլին իր հերթին ջանքեր գործադրել, որպեսզի Հյուսիսի և Հարավի […]

̰
BACK_TO_TOP