TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+27.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

̰
SHANTNEWS

09:49 06.10.2021

̰
ՄԱԿ-ում հայտնել են նոր համաշխարհային ճգնաժամի մասին

09:35 06.10.2021

Կլիմայի փոփոխության պատճառով աշխարհին սպառնում է գլոբալ ջրային ճգնաժամ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցում, գրում է Associated Press-ը։ Փաստաթղթում նշվում է, որ սկսած 2000 թվականից՝ ջրհեղեղների հետ կապված տարերային աղետների թիվը ողջ աշխարհում ավելացել է 134 տոկոսով՝ համեմատած նախորդ երկու տասնամյակների հետ։ Նշվում է, որ ջրհեղեղների հետ կապված մահերի և տնտեսական […]

̰
Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

09:22 06.10.2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

̰
Սյունիքի որոշ ճանապարհահատվածներում մառախուղ է

09:14 06.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

̰
Երկրաշարժ Ճապոնիայում․ կան տուժածներ

09:05 06.10.2021

Ճապոնիայի հյուսիս-արևելքում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Kyodo գործակալության հաղորդմամբ՝ Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաներում 3 մարդ է տուժել։ Երեքն էլ կանայք են, նրանցից մեկը գլխի վնասվածք է ստացել հեռուստացույցի ընկնելու հետևանքով, մյուսը ուսն է վնասել՝ փորձելով կանխել պահարանի շրջվելը, մյուսն էլ ընկել է։ Սեյսմոլոգները կանխատեսում են, որ հետցնցումներն այդ շրջանում կշարունակվեն ևս մեկ շաբաթ, […]

̰
COVID-19-ը դեռևս վերահսկողության տակ չէ․ ԱՀԿ

08:53 06.10.2021

Կորոնավիրուսը դեռևս վերահսկողության տակ չէ, իսկ պանդեմիան հեռու է ավարտից։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-ի դեմ պայքարի հարցերով փորձագետ Մարիա Վան Կերկհովեն, փոխանցում է Le Figaro-ն։ Նրա խոսքով՝ անցած շաբաթ ողջ աշխարհում գրանցվել է վարակման 3․1 մլն նոր դեպք և 54 հազար մահ, թեև իրական թվերը կարող են ավելին լինել։ «Դա նշանակում […]

̰
Ստոլտենբերգը դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ից դուրս եվրոպական պաշտպանության ստեղծմանը

08:43 06.10.2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը քննադատել է Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս այլ կառույցի շրջանակում առանձին եվրոպական պաշտպանության ստեղծման գաղափարը։ Նրա կարծիքով՝ դա կարող է թուլացնել ՆԱՏՕ-ն։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է միասնական մնան։ «Այլընտրանքային կառույցների ստեղծմամբ անդրատլանտյան կապերի թուլացման ցանկացած փորձ ոչ միայն կթուլացնի ՆԱՏՕ-ն, այլևս կմասնատի […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:10 06.10.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորագավիթ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 3-րդ փակուղու սեփական տներ, Նորագավիթ 3-րդ փողոցի 1-ին […]

̰
SHANTNEWS

13:00 05.10.2021

̰
Ավարտվել է Եղեգնաձորում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

12:51 05.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է վրեժի շարժառիթով կատարված սպանության, սպանության նախապատրաստության և սպանության սպառնալիք տալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի հանգամանքները, շարժառիթը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Եղեգնաձոր քաղաքի 51-ամյա բնակիչն ընտանեկան կարողությունը բաժանելու հարցի շուրջ տարաձայնություններ […]

̰
Նոբելյան մրցանակակիրը հայտնի հայ գրողի որդի է. aliqmedia

12:47 05.10.2021

Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է: Այս մասին հայտնում է aliqmedia.am-ը։ Սարգիս Վահագնը (Սարգիս Փաթափության) ծնվել է Լիբանանում, 1927 թվականին: Նա բազմաթիվ վեպերի, թատերգությունների եւ այլ գրական գործերի հեղինակ է, ունի մոտ երկու տասնյակ հրատարակված գիրք, եղել է «Շիրակ» ամսագրի խմբագրակազմի […]

̰
Հոկտեմբերի 4-5-ը բացահայտվել է հանցագործության 61 դեպք

12:17 05.10.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից՝ 1-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության, թմրամիջոցի հայտնաբերման և ծանր վիրավորանքի՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ […]

̰
Կաթողիկոսի պատվիրակության կազմում Իտալիա է մեկնել նաև Արման Թաթոյանը

12:14 05.10.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Նորին Սրբության պատվիրակության կազմում Իտալիա է մեկնել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։ Կաթողիկոսը Հռոմում կմասնակցի «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։

̰
Արցախի ԱԺ հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն աշխատանքային այցով ՀՀ խորհրդարանում է

12:08 05.10.2021

Հոկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ: Հանդիպմանը ներկա էին հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանն ու հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Ողջունելով արցախյան գործընկերոջը ՀՀ Ազգային […]

̰
Վրաստանում 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ

12:04 05.10.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 800 նոր դեպք, ապաքինվել է 1 485 պացիենտ։  

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել

11:56 05.10.2021

Հոկտեմբերի 4-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13426 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Միխեիլ Սաակաշվիլին նամակ է հղել Ուկրաինայի նախագահին

11:31 05.10.2021

Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկում գտնվող, Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր հանձնաժողովի ղեկավար, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին շնորհակալական նամակով դիմում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, փոխանցում է 1tv.ge-ն։ «Ես չափազանց գոհ եմ ձեր խոսքերից, որոնք իրական բարձրաստիճան պետական ​​ծառայողի պատասխանն են ՝ Վրաստանում իմ անօրինական կալանքի և ազատազրկման վերաբերյալ կեղծ մեղադրանքներին, որոնք աշխարհում, […]

̰
Ձեր գործը մնայուն է, ապագայամետ և լուսավոր․ Սուրեն Պապիկյանը՝ մանկավարժներին

11:25 05.10.2021

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ․ «Հարգելի՛ ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Ուսուցչի մասնագիտությունը մշտապես արժևորվել և պատշաճորեն գնահատվել է մեր հասարակության մեջ: Դրանով պայմանավորված՝ մեծ է թե՛ ուսուցչի անձի, թե՛ մասնագետի նկատմամբ հարգանքը: Ուսուցիչը կրում է հասարակության մեջ ամենապատվաբեր աշխատանքի բեռը՝ կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին, դարձնել […]

̰
Այսօրվա ձեր նվիրումը վաղը հատուցվելու է կյանքի տարբեր բնագավառներում հաջողած ձեր սաների նվաճումներով․ Հայկ Մարության

11:20 05.10.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ․ «Սիրելի՛ մանկավարժներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա նվիրական տոնի առթիվ։ Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքը նվիրումի կենդանի օրինակ է, սեփական առաքելության ընկալման յուրօրինակ նշաձող, որին ձգտում են Ձեր սաները՝ տարբեր ասպարեզներում իրենց մասնագիտական կայացման ճանապարհին։ Դժվարին այս ամիսներին Դուք եւս մեկ անգամ վկայեցիք, որ Ձեր ներուժն […]

̰
Թո՛ղ սերունդներ դաստիարակելու ձեր բարձր առաքելության ուղին լինի արժանապատիվ և խաղաղ․ ՄԻՊ ուղերձն ուսուցիչներին

11:12 05.10.2021

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն Ուսուցչի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել․ «Մեր սիրելի՛ ուսուցիչներ, Հպարտությամբ և հիացումով խոնարհվում ենք ձեր առջև: Ուսուցչությունն էություն է և նվիրական ստեղծագործություն: Դուք եք արժեքներ սերմանում Հայրենի երկրի, ընտանիքի և միմյանց հանդեպ, սովորեցնում եք ապրել ու հաղթանակել: Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։ Սիրելի՛ ուսուցիչ, […]

̰
Ունենք կորոնավիրուսի 891 նոր դեպք, 22 մահ

11:02 05.10.2021

Հոկտեմբերի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 266 208 դեպք, որոնցից 245 376-ն` առողջացած, 5419-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 193 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 761 967 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6904 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Ունենք 534 […]

̰
Հայ-ճապոնական համագործակցության շարունակությունը վավերացվել է փաստաթղթերով

10:51 05.10.2021

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկոյի, ինչպես նաև ծրագրի համակարգող Քոիչի Շիվակուի կողմից ստորագրվել է «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» երկրորդ փուլի պայմանագիրը: Սա հայ-ճապոնական համատեղ ծրագիր է, որը մեկնարկել է 2019 թվականի […]

̰
Հրդեհ Ամբերդ գյուղի տներից մեկում

10:39 05.10.2021

Հոկտեմբերի 4-ին, ժամը 22:20-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ամբերդ գյուղի Նավասարդյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:52-ին, մարվել՝ 23:10-ին: Այրվել են տան հյուրասենյակը (30 քմ)՝ գույքով, պատշգամբի ծածկը (20 քմ) և […]

̰
Ձեզնով է պետության հիմքն ամուր, ձեզնով է վաղվա օրը որոշիչ․ Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձն ուսուցիչներին

10:21 05.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի տոնի կապակցությամբ․ «Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն և երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս տոնը կոչված է առանձնակի կարևորելու և ընդգծելու ձեր վճռորոշ դերն ու պատասխանատվությունը թե՛ յուրաքանչյուր աշակերտի՝ որպես բազմակողմանի զարգացած, հայրենանվեր անհատ, թե՛ բարձրարժեք հատկանիշներով օժտված հասարակություն ձևավորելու գործում: […]

̰
Լուրջ անելիքներ կան ուսուցչի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու ուղղությամբ․ Արթուր Թովմասյան

10:16 05.10.2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուսուցչի օրվա առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի’ ուսուցիչներ Օրվա խորհուրդն ամենապատեհ առիթն է ակնածանքի ու երախտագիտության խոսքեր հղելու Ձեզ, խոնարհվելու Ձեր անխոնջ վաստակի առջև: Թերևս, դա այն փոքրագույնն է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Ուսուցչի տոնի առիթով: Դպրոցը պետության ու ժողովրդի ապագան կերտող կարևորագույն օղակն է։ Համոզված եմ՝ ունենք […]

̰
ԱԺ նիստ

10:03 05.10.2021

̰
SHANTNEWS

10:00 05.10.2021

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա

09:51 05.10.2021

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։ Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում կունենա Հռոմի […]

̰
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ

09:28 05.10.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է իրավիճակն Արևմտյան Բալկանների շուրջ և ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին հայնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Առաջնորդները քննարկել են Արևմտյան Բալկաններին վերաբերող հարցեր, և նախագահ Բայդենն աջակցություն է հայտնել այդ տարածաշրջանի երկրների՝ ԵՄ-ին միանալու գործընթացի շարունակմանը։ Նախագահն ընդգծել է […]

̰
BACK_TO_TOP