08:39 04.10.2021
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է տվել։ Կառավարության լուծարման մասին հայտարարությունը ստորագրվել է նախարարների կաբինետի արտահերթ նիստում։ Երկուշաբթի ավելի ուշ խորհրդարանի երկու պալատները կքվեարկեն 100-րդ վարչապետի թեկնածության օգտին։ Վարչապետը պետք է լինի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆումիո Կիսիդան։ Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար կնշանակվի Հիրոկաձու Մացունոն։ Տոշիմիցու Մոտեգին կմնա ԱԳ նախարար։ Ֆինանսների նախարարի […]
08:09 04.10.2021
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Le 148» մշակութային կենտրոնում Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի 2021թ. թանգարանային գիշերվա շրջանակներում բացվեց ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի՝ Արցախին նվիրված «Տոկունություն» (“Résilience”) խորագրով լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի և մշակութային կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, ցուցահանդեսի հեղինակ Անտուան Ագուջյանը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Հայկ Խեմչյանը։ Ցուցահանդեսը, […]
12:51 02.10.2021
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.35-ին, պարեկային ոստիկանները ուժեղացված ծառայության ժամանակ Բագրևանդի և Թևոսյան փողոցների խաչմերուկից, զենք- զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 42-ամյա տղամարդուն՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել «AKC 366» տիպի ողորկափող ինքնաձիգ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
12:50 02.10.2021
Մենք ավելի շուտ հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել հարցեր։ Այս մասին, հոկտեմբերի 1-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ալիևի՝ Փաշինյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությանը։ «Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի […]
12:43 02.10.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափն՝ այն սահմանելով 28,600 դրամ՝ ներկայումս սահմանված 26,500 դրամի փոխարեն: Կբարձրանան նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը․ • 1-ին խմբի դեպքում՝ 43,000 դրամ (ներկայումս սահմանված 40,000 դրամի փոխարեն), • 2-րդ խմբի դեպքում՝ 33,000 դրամ […]
12:19 02.10.2021
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Մաղաքյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան 73 հասցեի դիմաց բախվել է կայանված «ԳԱԶ 3502» մակնիշի բեռնատար ավտոմեքենային։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Կ. Մաղաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր […]
12:05 02.10.2021
Հաշվի առնելով համավարակով պայմանավորված՝ ԱՄՆ-ում դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողակարգի փոփոխությունները՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ուղերձները փոխանակել են գրավոր։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
11:59 02.10.2021
Հոկտեմբերի 1-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13315 քաղաքացու հետազոտություն, որից […]
11:49 02.10.2021
«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկարատև դադարից հետո այսօր հայտնվել է հանրության առջև, փոխանցում է Ալիք Մեդիան։ Կնոջ հետ և ուժեղացված անվտանգության ուղեկցությամբ, Իվանիշվիլին եկել է Մթածմինդա շրջանի 4 -րդ ընտրատեղամաս՝ քվեարկելու Թբիլիսիի քաղաքապետի և սակրեբուլոյի ընտրություններին: Բիձինա Իվանիշվիլին լուռ քվեարկել ու հեռացել է ընտրատեղամասի տարածքից՝ առանց մեկնաբանության թողնելով լրագրողների` […]
11:43 02.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 826 նոր դեպք։ Տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 795 մարդ, ևս 29-ը՝ մահացել։ Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 616 589 դեպք, այստեղից ապաքինվել է 587 499 վարակված, մահացել է 9 005 մարդ: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 808 520 […]
11:28 02.10.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Չափազանց կարեւոր այս նախաձեռնությունը մտավ գործնական փուլ։ Դեռ այս տարվա սկզբից քաղաքապետարանում մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ զոհված հերոսների հարազատների մասնակցությամբ, քննարկում էինք Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող պուրակի ստեղծումը։ Քննարկումների արդյունքում որոշվեց պուրակը հիմնել Երեւանի Բուսաբանական այգում։ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց նախաձեռնությանը, եւ […]
11:22 02.10.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում մինչև մահ նախագահել, սակայն ընդգծել է, որ Արևմուտքի ճնշման դեպքում կպաշտպանի երկրի անկախությունը նույնիսկ կյանքի գնով։ «Երդվում եմ՝ չեմ պատրաստվում նախագահ լինել մինչև մահ։ Ամեն ինչ կախված կլինի Բելառուսում տիրող իրավիճակից։․․․Եթե համարձակվեք ևս մեկ անգամ, ինչպես անցած տարի, միջամտել մեր իրադարձություններին (ընտրություններ-խմբ․), վատ կլինի»,- ասել է […]
11:08 02.10.2021
Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 263 783 դեպք, որոնցից 243 341-ն` առողջացած, 5354-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 733 726 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 9656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1152 նոր դեպք: Ունենք 772 […]
11:02 02.10.2021
Ընտրությունները խիստ սկզբունքային են, դա ընտրություն է անցյալի և ապագայի միջև: Իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Գիորգի Գախարիան, փոխանցում է 1tv.ge-ն։: «Այսօր ակնհայտ է, հատկապես վերջին մեկ ամսից հետո, որ մենք ՝ Վրաստանի բոլոր քաղաքացիներս, ընտրություն ենք կատարում անցյալի և ապագայի, նորացման և անցյալի միջև: Այս երկու ուժերը, միմյանց տարիներ […]
10:47 02.10.2021
Հոկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական […]
10:35 02.10.2021
Իմ ազատությունը և, որ ամենակարևորն է, Վրաստանի ազատությունն ամբողջությամբ կախված է ձեր գործունեությունից և մարտունակությունից: Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից նման բովանդակությամբ նամակ է տարածում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ Միխեիլ Սաակաշվիլիի նամակը տարածել է «Ազգային շարժումը»: «Իմ սիրելի ընկերներ և իմ պաշտելի վրաց հասարակություն, երբ ես թողեցի ամեն ինչ Կիևում և վերադարձա, ես […]
10:21 02.10.2021
Կատարի պատմության մեջ առաջին անգամ ընտրատեղամասեր են բացվել։ Ընթանում են Մեջլիս աշ-Շուրայի (խորհրդարանական գործառույթներով խորհրդատվական խորհուրդ) ընտրություններ, որոնք անցկացվում են ողջ երկրի 30 ընտրատարածքներում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ 284 թեկնածուներ, որոնց 10 տոկոսը կանայք են, հավակնում են 30 մանդատի։ Ընտրողների թիվը կազմում է մոտ 300 հազար։ Կատարցիների համար օրը պատմական է, քանի որ […]
10:06 02.10.2021
Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը չի ազդի Վրաստան-Ուկրաինա հարաբերությունների վրա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան, փոխանցում է RIA Novosti-ն։ «Ոչինչ չի սրի վրաց-ուկրաինական եղբայրական հարաբերությունները․․․«Միացյալ ազգային շարժման» առաջնորդի ձերբակալությունը պետք է լավ օրինակ լինի առ այն, որ Վրաստանում սադրանքները տեղ չունեն»,-ասել է նա՝ հավելելով, որ նախկին […]
09:40 02.10.2021
Կորոնավիրուսի հարուցած բարդություններից ԱՄՆ-ի մահացած բնակիչների թիվը գերազանցել է 700 հազարը։ Նման տվյալներ է ներկայացնում Ջոնս Հոփկինսի համալսարանը։ Հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ երկրում արձանագրվել է քովիդից 700 258 մահվան դեպք։ Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսային հիվանդություն է ախտորոշվել 43 615 149 ամերիկացու մոտ։ Դեռևս սեպտեմբեր 27-ին հայտարարվել էր, որ ԱՄՆ-ում քովիդից մահվան ցուցանիշը գերազանցել է 1918–1919 թթ․ […]
09:23 02.10.2021
Ուրբաթ ձերբակալված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու մասին հարց այս փուլում չի դիտարկվում։ Այս մասին հայտարարել է դատախազ Ջարջի Ցիկլաուրին, փոխանցում է RIA Novosti-ն։ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում նա ասել է, որ եթե նման հայց ստացվի, Արդարադատության նախարարությունը կքննարկի այն և օրինական որոշում կընդունի։ Սակայն այս փուլում ոչ մի հայց չի ստացվել և […]
09:09 02.10.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից հետո հացադուլ է հայտարարել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է վրացի օմբուդսմեն Նինո Լոմջարիան՝ բանտում Սաակաշվիլիին այցելելուց հետո։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Ուրբաթ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Սաակաշվիլին ձերբակալված է։ Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառան» […]
08:56 02.10.2021
Վրաստանում այսօր անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Կընտրվեն 64 քաղաքապետներ, այդ թվում՝ մայրաքաղաքի, ինչպես նաև քաղաքային և մարզային ժողովների ղեկավարներ։ Ընտրություններն անցկացվում են խառը համակարգով՝ համամասնական և մեծամասնական։ Թբիլիսիի քաղաքային խորհրդի համար անցումային շեմ է սահմանված 2․5 տոկոսը, իսկ մացած քաղաքների համար՝ 3 տոկոսը։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցում է 43 կուսակցություն։ Ողջ երկրով մեկ կաշխատեն ավելի […]
08:43 02.10.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն CNN-ին տված հարցազրույցում երևակայական է անվանել պնդումները՝ Մինսկում մայիսի 23-ին իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի՝ հատուկ ծառայությունների կողմից ծրագրված վայրէջքի մասին։ «Հատուկ ծառայությունների կողմից նման օպերացիայի անցկացումն առանց որևէ միջազգային օրենքի կամ հրահանգի խախտման, թանկ կնստեր։ Այդ իսկ պատճառով դա ձեր երևակայությունն է»,-ասել է Լուկաշենկոն։ Նույն հարցազրույցում Լուկաշեկոն հայտարարել է, որ Բելառուսի […]
08:32 02.10.2021
Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունում հայտնել են, թե որ թվականին Ղրիմը և Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների տարածքը կվերադառնա Կիևի վերահսկողության տակ։ Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հարցերով կոմիտեի փոխնախագահ Մարիաննա Բեզուգլայան, դա տեղի կունենա 2030 թվականին, փոխանցում է «Իզվեստիա»-ն։ Խորհրդարանականը լուսանկար է հրապարակել կուսակցության ժողովից՝ նվիրված մինչ 2030 […]
08:21 02.10.2021
ԱՄՆ-ն ակնդետ հետևում է Թբիլիսիում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության հետ կապված իրադրությանը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը, փոխանցում է VOA-ն։ Իր կողմից Վաշինգտոնը կոչ է արել վրացական իշխանություններին քաղաքական գործչի հանդեպ ապահովել արդար վերաբերմունք՝ համապատասխան Վրաստանի օրենքների և մարդու իրավունքների հարցով Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների։ Իր հերթին Ուկրաինան Վրաստանից պարզաբանում է […]
08:10 02.10.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավան՝ 3-րդ, 5-րդ ,6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների սեփական տներ, 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-15։00 Նուբարաշեն 1փ. 1-21; 3փ. 1-29, 2-41; 5փ. 1-21; […]
13:00 01.10.2021
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանրությունը վերջին հրաժեշտն է տալիս սիրված երգիչ, երգահան Հայկոյին։ Նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին Միքայելյան հիվանդանոցում, կորոնավիրուսի դեմ շուրջ մեկշաբաթյա պայքարից հետո։ Արվեստի բնագավառում Հայկ Հակոբյանն ունեցել է բազում հաջողություններ, երգել է երիտասարդ տարիքից և սիրվել հանրության կողմից, արժանացել է բազմաթիվ մրցանակների, պետական պարգևների, տիտղոսների, Հայաստանը ներկայացրել է […]
12:54 01.10.2021
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուհանեկը հանդիպմանն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեխիայի ԱԳ նախարարի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Մեր զրույցի ընթացքում կենտրոնացել ենք նաև ԼՂ հակամարտությանը, վերջինիս առնչվող հարցերի վրա: Հայաստանը բարձր է […]