08:43 21.09.2021
Եվրոպայի հայերի համագումարը ՀՀ անկախության տոնի առիթով հանդես է եկել շնորհավորական ուղերձով․ «Յուրաքանչյուր ազգի՝ հատկապես պատմական դաժան ճանապարհ անցած ազգերի համար գերագույն նպատակ է ունենալ պետականություն եւ ապրել ազատ եւ անկախ հայրենիքում: Հայաստանի Հանրապետությունը որպես առաջին եւ երկրորդ երկու հանրապետությունների անխափան շարունակություն այս նոր դարաշրջանում թեւակոխում է իր անկախության 30–ամյակը: Ազգի յուրաքանչյուր անհատի համար թե’ […]
08:34 21.09.2021
Լրացավ ՀՀ անկախության հռչակման 30-ամյակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Մինչ այդ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանի գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ։ Այսօր՝ ժամը 15․00-ից, […]
08:09 21.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ողջ հայ ժողովուրդը նշում է պետական կարևորագույն տոներից մեկը՝ Անկախության օրը, որը նոր էջ բացեց մայր Հայաստանի պատմության մեջ՝ իրականություն դարձնելով հայի վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը դարձավ պետականակերտման, […]
12:46 20.09.2021
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: Մանե Գևորգյանը նշում է, որ Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի՝ իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է՝ բարձր մակարդակի […]
11:57 20.09.2021
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանք։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մաղթանքի արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում, ժամը 10։30-ին։
11:39 20.09.2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ կարտադրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գրիգորյանը նախ առողջապահության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համատեքստում իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում COVID-19- ի տարածմանը հակազդելու գործում Ռուսաստանի աջակցության համար: «Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Sputnik […]
11:15 20.09.2021
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը համոզմունք է հայտնում, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օվերչուկը նման տեսակետ հայտնեց Երևանում անցկացվող Armenia Business Forum-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում: Նա նախ նշեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում, աշխատում […]
11:01 20.09.2021
Սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 942 դեպք, որոնցից 236 578-ն` առողջացած, 5143-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 655 479 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Ունենք 490 […]
10:46 20.09.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237454, երկրորդ դեղաչափ` 129325։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
10:32 20.09.2021
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի կողմից երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Երևանում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է Infiniti-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված […]
10:11 20.09.2021
Մեքսիկայի կենտրոնական Սալամանկա քաղաքում անհայտ անձինք պայթյուն են իրականացրել ռեստորաններից մեկի մոտ։ Զոհվել է առնվազն 2 մարդ, 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է News Wep-ը։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի ավազակախմբերից մեկի ձեռքի գործն է, ովքեր պայքարում են Գուանահուատո նահանգում ազդեցության ոլորտի համար։ Պայթուցիկ սարքը գործարկվել է Բարրա ռեստորանի մոտ երեկոյան 16։04-ին, երբ հաստատությունում բազմաթիվ հաճախորդներ […]
09:34 20.09.2021
Ֆրանսիան որոշել չեղարկել պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլիի հանդիպումը բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ՝ սուզանավերի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ռազմական գերատեսչությանը։ Ավելի վաղ նման տեղեկություն էր հայտնվել The Guardian-ում։ Հանդիպումը, որը պետք է կայանար հաջորդ շաբաթ, Լոնդոնում, չեղարկվել է երկրների միջև սուզանավերի թեմայով առաջացած վեճի պատճառով։ Հիմքում […]
09:18 20.09.2021
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հետաձգել է այցը Նյու Յորք և ուղևորվել Կանարյան կղզիներ։ Այնտեղ՝ Պալմա կղզում, հրաբուխ է ժայթքել։ Այս մասին հայտնում է Mundo թերթը։ Հաշվի առնելով կղզում ստեղծված դրությունը՝ Սանչեսն ուղևորվել է Կանարյան կղզիներ՝ իրավիճակին հետևելու համար։ Իսպանիայի ավիացիոն օպերատորը, որպես կանխարգելիչ միջոցառում, խորհուրդ է տվել զերծ մնալ Պալմա կղզու վրայով թռիչքներից։ Կղզում հրաբխի […]
09:02 20.09.2021
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 08։00-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 07։30-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածք էին մեկնել […]
08:49 20.09.2021
Ատոմային սուզանավերի ստեղծման համար Ավստրալիային տեխնոլոգիաներ փոխանցելու ԱՄՆ-ի որոշումը չափազանց վտանգավոր քայլ է, որը կարող է հրահրել աշխարհում միջուկային սպառազինությունների մրցավազք։ Այս մասին ասվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունում, փոխանցում է TASS-ը։ Նրա խոսքով՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի պաշտպանական նոր միությունը կխախտի ռազմավարական հավասարակշռությունն Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նա նշել է, որ Փխենյանում ուսումնասիրում են […]
08:36 20.09.2021
«Թագ» (The Crown, 2016-ից մինչ օրս), «Թեդ Լասո» (Ted Lasso, 2020- մինչ օրս) և «Թագուհու քայլը» (The Queen’s Gambit, 2020) սերիալները Emmy հեռուստատեսային մրցանակ են ստացել որպես լավագույն սերիալներ։ Մրցանակաբաշխության 73-րդ արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսում, հեռարձակումն իրականացրել է CBS-ը։ «Թագը» եղել է առաջատար առաջադրված անվանակարգերի թվով՝ հավակնելով մրցանակի միանգամից 24 կատեգորիաներում։ Այն ճանաչվել է […]
08:23 20.09.2021
Նախնական տվյալներով՝ ՌԴ Պետդումա է անցնում 5 կուսակցություն, որոնք հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ ԿԸՀ տվյալներով՝ քվեաթերթիկների 60․06 տոկոսի հաշվարկից հետո ձայների 47․16 տոկոսով առաջատարը «Միասնական Ռուսաստան»-ն (Единая Россия) է։ Երկրորդն տեղում ՌԴ Կոմունիստական կուսակցությունն է՝ 20․89 տոկոս ձայներով, երրորդում՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ստացել է ընտրողների 7․9 տոկոսի աջակցությունը։ Նախնական տվյալներով՝ հնգյակում են հայտնվել նաև […]
08:10 20.09.2021
ԱՄՆ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիան կարող է ավարտվել 2022 թվականի գարնանը։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ «Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է շատ ազնիվ լինենք, մենք չգիտենք։ Այդ վիրուսը բազմիցս խաբել է մեզ ողջ աշխարհում և առանձնին երկրներում տարբեր ալիքներով, ներառյալ ԱՄՆ-ում և […]
22:30 17.09.2021
Կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ։ ТАСС-ի հաշվարկներով՝ վերջին 7 օրում մոլորակի վրա ի հայտ է բերվել վարակման 3․8 մլն դեպք՝ մոտ 0․2 մլն-ով պակաս, քան նախորդ 7-օրյա ժամկետում։ Մահացության ցուցանիշը, սակայն, աճել է 10 տոկոսով։ Եթե նախորդ շաբաթ գրանցվել էր քովիդից մոտ 58 հազար մահ, ապա այս շաբաթ՝ ավելի քան 65 հազար։ […]
22:26 17.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, […]
22:16 17.09.2021
Սեպտեմբերի 17-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանից դեպի Քանաքեռավան տանող Կորեայի ձորի ոլորանապտույտ հատվածում ավտոմեքենան ընկել է ձորը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ շտաօօգնության բժիշկների հերթպահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել Nissan Versa-ով մոտ 150 մետր ձորը գլորված մեքենայի վարորդ […]
22:06 17.09.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարձակ պահվածք: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ […]
21:54 17.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 17-ին համատեղ վերահսկողական դիտարկում են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները, պարեկային ծառայողները, ԱԱՏՄ տեսուչներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում ուղևորափոխադրում իրականացնող 85 տրանսպորտային միջոց: Տեսչական մարմինը հայտնաբերել է, որ որոշ ուղևորներ և վարորդներ […]
21:50 17.09.2021
Սեպտեմբերի 25-ին և 26-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մոլդովական Չորեսկու գյուղի «ՖՄՖ ֆուտզալ արենայում» 2 ընկերական հանդիպում կանցկացնի Մոլվոդայի հավաքականի հետ։ Խաղերին նախապատրաստվելու համար մեր ընտրանին սեպտեմբերի 18-26-ը մարզական հավաք կանցկացնի Մոլդովայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Արտյոմ Զաքարյան – «Արարատ-Արմենիա» Էմին Ղարաբեքյանս – «Երևան» Սարո Գալստյան – «Լեո» […]
21:42 17.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Նախարար կարևորել է ԵՄ-ի հետ բազմակողմ և բազմաշերտ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում բարձր մակարդակով շարունակել համատեղ աշխատանքը։ Դեսպան Անդրեա Վիկտորինին շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շատ կարևոր գերատեսչություն […]
21:33 17.09.2021
Տաջիկստանում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստում Հայաստանը պաշտոնապես ստանձնել է Հավաքական անվտանգության կազմակերպության նախագահությունը: Ի՞նչ է դա ենթադրում։ Կարո՞ղ է արդյոք ՀԱՊԿ-ում նախագահությունն օգնել մեզ համար կարևոր հարցերի եթե ոչ լուծմանը, ապա գոնե բարձրաձայնմանը: Քննարկվե՞լ է արդյոք Դուշանբեում ՀԱՊԿ-ին նոր պետությունների, մասնավորապես Ադրբեջանի միանալու հնարավորության հարցը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։