12:49 21.09.2021
Տոկիոյում բնակվող մի քանի հայուհիներ Ասակուսա պատմամշակութային թաղամասում հայկական տարազներով ֆլեշմոբ են անցկացրել՝ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Լուսանկարները՝ Ճապոնիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջից Ներկայացնում ենք Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ․
12:18 21.09.2021
Սեպտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ […]
12:14 21.09.2021
Սեպտեմբերի 21-ին, ժամը 23:04-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:39-ին, մարվել՝ 23:45-ին: Այրվել է «Volkswagen Passat» […]
12:09 21.09.2021
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Կատարի Պետության բարձրագույն ղեկավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մասնավորապես, Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ շնորհավորելով երկրի Անկախության 30-րդ տարեդարձը: Կատարի վարչապետ, ներքին գործերի նախարար Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա ալ Թանին էլ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ […]
12:08 21.09.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ հռչակման 30-ամյա տարեդարձի առթիվ ուղերձ է հղել․ «Սիրելի΄ հայրենակիցներ Սեպտեմբերի 21-ին լրանում է համայն հայության երազանքների օրրան՝ Հայաստանի երրորդ Հանրապետութան անկախության 30-ամյա տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև, հռչակել է անկախ պետականության հաստատման սկիզբը: Անկախության կերտման […]
12:06 21.09.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ը մեր ազգային օրացույցի ամենակարևոր օրերից մեկն է. 30 տարի առաջ հայոց մեծ երազանքը կատարվեց։ Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով։ Մեր անկախության պատմությունը լի է եղել մարտահրավերներով, որոնք, միևնույն ժամանակ, դաջել են բոլորիս մտքերում անկախ պետություն […]
12:00 21.09.2021
Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը հայերեն ուղերձ է հղել Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ։ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Այժմ դժվարին ժամանակներ են Հայաստանի համար, բայց ես համոզված եմ այս գեղեցիկ երկիրն ու հրաշալի ժողովուրդը պայծառ ապագա ունեն։ Մաղթում եմ ձեզ ուժ, հույս և իմաստություն՝ ավելի լավ ժամանակներ տանող ճանապարհին։ […]
11:55 21.09.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Բելտա» լրատվական գործակալությունը: Լուկաշենկոն ընդգծել է, որ Անկախության 30 տարիների ընթացքում Բելառուսն ու Հայաստանը պահպանել ու ամրապնդել են երկկողմ կապերը: «Համոզված եմ, որ բարեկամության պատմական հարաբերությունները, վստահության վրա հիմնված սերտ […]
11:50 21.09.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մեր ժողովրդի ամենաթանկ ու նվիրական օրն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը: Օր, որ ամբողջացնում է մեր պատմական կենսատարածքում ազատ, անկախ ապրելու, պետականություն ունենալու մեր ժողովրդի բազմադարյա իղձերը, և որը սրբագործված է այդ նվիրական երազանքի կերտման համար իրենց կյանքը զոհաբերած մեր […]
11:24 21.09.2021
Սեպտեմբերի 20-ին կատարվել է 68 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12747 քաղաքացու հետազոտություն, […]
11:22 21.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։ Վարչապետի հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլ բարձրաստիճան այրեր։
11:15 21.09.2021
Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: Տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
11:12 21.09.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ մեր պատմության ամենաթանկ ձեռքբերումներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: Անելիքներն այսօր շատ են, բայց 30-ամյա անկախ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս՝ չկան անլուծելի իրավիճակներ, երբ միասնական ենք, իրատես ու գործուն: Պետք է շարունակենք աշխատել անդադար ու նվիրումով՝ […]
11:09 21.09.2021
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ անցնող 30 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը զարգացրել են ամուր գործընկերություն՝ հիմնված մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ հարգանքի վրա: «Մենք գնահատում ենք Հայաստանի նվիրվածությունն ինչպես այս ընդհանուր արժեքներին, այնպես […]
11:08 21.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ․ «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։ Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու […]
11:05 21.09.2021
Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 436 դեպք, որոնցից 236 968-ն` առողջացած, 5161-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 114 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 660 016 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք: Ունենք 390 […]
11:00 21.09.2021
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքում առկա էլեկտրաշչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
10:56 21.09.2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ․ «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր մեր ազգի ամենակարևոր օրերից մեկն է՝ Հանրապետության անկախության 30-ամյա տարեդարձը։ Հավերժական Հայաստանի անկախ պետականության վերականգնումը մեր նորագույն ժամանակների ամենամեծ ձեռքբերումն է, մեր հպարտության անսպառ աղբյուրն ու մեր կենսագործունեության հիմնական շարժիչներից մեկը՝ անհատական ու հավաքական իմաստներով։ Կերազեինք այս իսկապես […]
10:41 21.09.2021
«Երբ 1966 թվին ես՝ Կիեւի պետական համալսարանի ուսանողս, եկա Հայաստան՝ հայոց լեզու և հայ մշակույթ ուսանելու և ուսումնասիրելու, մտքովս անգամ չէր անցնի, թե կգա ժամանակ, երբ մեր երկրները կանկախանան, և ես բախտ կունենամ նշանակվելու անկախ Ուկրաինայի առաջին արտակարգ և լիազոր դեսպանն անկախ Հայաստանում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ուկրաինացի դիվանագետ, հայագետ, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն: […]
10:17 21.09.2021
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՍՊ ընկերություններից մեկի կողմից 2020թ. նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում ԱՀ տեղահանված քաղաքացիներին հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված պաշտոնական փաստաթղթերում հյուրանոցում բնակվող անձանց և նրանց սնունդ տրամադրելու մասին կեղծ տեղեկություններ ներկայացվելու, իսկ նույն պայմանագրերի համաձայն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության […]
10:13 21.09.2021
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ․ «ՄԱԿ-ի ամբողջ թիմի անունից և որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ մեր ջերմագույն շնորհավորանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության 30-ամյակի կապակցությամբ։ Այս վերջին երեք տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը հետևողականորեն ընդլայնել է Հայաստանի կառավարության հետ իր հարաբերությունները՝ հիմնված վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքներին […]
10:10 21.09.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ անկախության 30-ամյակը․ Ուղերձը՝ ստորև․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ: 30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը միահամուռ կերպով և վճռականորեն «այո» ասաց անկախությանը՝ իր ձեռքը վերցնելով սեփական ճակատագրի կերտումը: Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ինչն ապահովեց գործընթացի սահունությունն ու խաղաղ […]
09:49 21.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: Այս տարիների ընթացքում քայլ առ քայլ մենք կերտում ենք անկախ պետության նոր քաղաքացուն: Ժամանակ առ ժամանակ պայքարելով, հուսահատվելով՝ վերագտնում ենք մեզ իրավունքների ու պատասխանատվության մեծ […]
09:45 21.09.2021
«Единая Россия»-ն հաղթել է Պետդումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների 100%-ի հաշվարկման արդյունքներով՝ հավաքելով 49,82% ձայն։ Այս մասին հայտնում է ՌԴ ԿԸՀ-ն։ Պետդումա են անցել նաև Կոմունիստական կուսակցությունը (18,93%), Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (7,55%),«Справедливая Россия»-ն և «Новые люди»-ն (5,32%)։ ՌԴ խորհրդարանը կդադարի լինել կազմված 4 կուսակցությունից։ Ընտրությունների արդյունքներով «Единая Россия»-ն ստացել է սահմանադրական մեծամասնություն՝ ավելի քան 300 պատգամավորական մանդատ։
09:37 21.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարը, նախապատրաստությունն առողջապահական ոլորտի նոր սպառնալիքներին, հակազդեցությունը կլիմայի փոփոխությանը, ինչպես նաև ջանքերը՝ ուղղված հակամարտությունների կանխմանը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Նրանք նշել են, որ արդի […]
09:25 21.09.2021
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր ամենանվիրական տոնի՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։ Երեք տասնամյակ առաջ հայ ժողովուրդը կարողացավ երկարամյա դադարից հետո վերակերտել իր անկախ պետականությունը։ Հայաստանն իր անկախությունը նվաճեց դժվարին պատմական շրջափուլում՝ ծանր պատերազմ Արցախում, բարդագույն […]
09:20 21.09.2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ․ «Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլը անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։ Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյա հոբելյանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և […]
08:48 21.09.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ անկախության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, Այս տարի լրանում է մեր անկախ պետականության վերահաստատման երեսուն ամյակը։ Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Պետականաշինության, հայրենակերտումի դժվարին […]