TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+28.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Լուսացույցերի տեղադրման աշխատանքներ՝ Էջմիածնում

21:23 17.09.2021

Էջմիածին քաղաքում ընթացքի մեջ են լուսացույցերի տեղադրման աշխատանքները: Ընթանում են ինչպես հին լուսացույցերի փոխարինման, այնպես էլ նախկինում լուսացույցով չկարգավորվող մի քանի խաչմերուկների՝ լուսացույցերով կահավորման աշխատանքներ: Երկու խաչմերուկում՝ Վազգեն Առաջին-Սբ. Մ. Մաշտոց եւ Սբ. Մ. Մաշտոց – Տիգրան Մեծ (նախկին Սպանդարյան), հին լուսացույցերը փոխարինվում են ժամանակակից լեդ, թվատախտակային լուսացույցերով, որոնք հետիոտնին եւ վարորդին հնարավորություն են տալիս […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության պատվիրակությանը

21:14 17.09.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության նախագահ Լուիս Կաստրո Հենրիքսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, Պորտուգալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն […]

̰ ̰
SHANTNEWS

13:00 17.09.2021

̰
Սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները փակ կլինեն

12:52 17.09.2021

Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։ Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.00-ից մինչև միջոցառման ավարտը, փակ կլինեն դեպի Հանրապետության հրապարակ տանող փողոցները՝ Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Թումանյան փողոցների խաչմերուկից, Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից […]

̰
«Կրթությունն է մեր անվտանգության երաշխիքը». Վահրամ Դումանյան

12:39 17.09.2021

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել 15 տարի շարունակ ավանդաբար կազմակերպվող ԵՊՀ մեծարման և առաջինկուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Այս տարի միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական […]

̰
Ավանի ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը

12:30 17.09.2021

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածը ի վիճակի չէր բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 039 նոր դեպք

12:20 17.09.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 039 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ապաքինվել է ևս 2 192 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 56 մարդ: Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 7,2 տոկոս։

̰
Խիստ նախնական գնահատականով՝ սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է․ ՇՄՆ

12:11 17.09.2021

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ նախաձեռնվել է ընդգրկուն ամփոփիչ հանդիպում-քննարկում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ: Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, նախարարի իրավախորհրդատուներ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Մարտիրոսյանը, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և Գերմանիայի Բնության […]

̰
ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

12:08 17.09.2021

Եվրապոլը և Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Համաձայնագիրը հնարավորություն կտա աշխատել մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են միգրանտների մաքսանենգությունը, կիբերհանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը, գույքի կազմակերպված հանցավորությունը և մարդկանց թրաֆիքինգը: Համաձայնագիրը թույլ է տալիս ընդհանուր […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի՝ ահաբեկչությանն աջակցող 3 քաղաքացիների նկատմամբ

12:05 17.09.2021

ԱՄՆ-ում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով պատժամիջոցներ են սահմանվել 5 օտարերկրացիների նկատմամբ, որոնցից 3-ը Թուրքիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Եգիպտոսի։ Նրանք մեղադրվում են խմբավորմանը ֆինանսական և լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու մեջ, փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարար է, որ այդ որոշումը կայացվել է ԱՄՆ-ի՝ «Ալ Քաիդայի» ֆինանսավորման աղբյուրները վերացնելու մտադրությամբ։ Հրապարակված գրավոր հայտարարության մեջ նշվել […]

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կարող են մասնակցել միայն պատվաստված պատվիրակները

11:56 17.09.2021

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կարող են մասնակցել միայն պատվաստված պատվիրակները: Այդ պահանջը դրել են Նյու Յորքի իշխանությունները: ՄԱԿ -ում հույս են հայտնել, որ անդամ պետությունները կլուծեն Գլխավոր ասամբլեայում պատվիրակների մասնակցության հարցը այս պայմաններով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Դրանք հարցեր են, որոնք պետք է որոշեն անդամ պետությունները: Գլխավոր քարտուղարը լիազորություններ […]

̰
Սեպտեմբերի 16-17-ը բացահայտվել է հանցագործության 72 դեպք

11:48 17.09.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, յուրացման կամ վատնման՝ 3, կաշառակերության, ծանր վիրավորանքի ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր […]

̰
Ովքե՞ր կարող են խնամվել շուրջօրյա խնամքի հաստատություններում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

11:20 17.09.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցել նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում (տուն-ինտերնատ) և դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների խնամքի կենտրոններում։ Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։ Շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող անձանց տրամադրվում է կացարան, […]

̰
Ունենք կորոնավիրուսի 759 նոր դեպք, 26 մահ

11:02 17.09.2021

Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252 082 դեպք, որոնցից 235 030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: Ունենք 614 առողջացած, […]

̰
Իտալիան Եվրոպայում առաջինն է, որ աշխատողների համար կանաչ անձնագրեր է պահանջում

10:52 17.09.2021

Իտալիան դարձավ Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ աշխատողների համար պարտադիր կանաչ անձնագրեր է պահանջվում: Հոկտեմբերի կեսերից մոտ 23 մլն մարդ պետք է աշխատանքի ներկայանալիս հաստատի, որ կամ պատվաստվել է, կամ ունի կորոնավիրուսի բացասական թեստ կամ հիվանդացել է Քովիդով: Իտալիայի իշխանությունները կարծում են, որ այս միջոցը կհամոզի դեռևս չպատվաստված մոտ 4 մլն աշխատող իտալացիներին պատվաստվել: Կարգը խախտողներին […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մյասնիկյան-Գայի պողոտա, Ռուբինյանց-Մալյան փողոց խաչմերուկում

10:47 17.09.2021

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար 2021 թ. սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա, Ռուբինյանց փողոց-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայի վերջնամասում երթևեկությունը կկազմակերպվի 4 երթևեկելի գոտիով (նախկին 3 գոտու փոխարեն)` ըստ կից սխեմայի երթևեկության ուղղություններով:

̰
Հայրենիքի պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում

10:36 17.09.2021

Հայրենիքի պաշտպաններից հինգը մաքսային ծառայությունում աշխատելու հրավեր են ստացել։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներն ակտիվ մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։ Ձեռք բերած նոր գիտելիքները ստուգելու համար կազմակերպված թեստավորման փուլը մաքսային գծով հաղթահարել է 5 մասնակից։ Նրանց աշխատավայրը լինելու է բնակության վայրից կախված՝ Երևանում, Գոգավանում և Բագրատաշենում։ Աշխատանքն առաջարկելիս հաշվի են առնվել […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածք է մեկնել 32 փրկարար

10:22 17.09.2021

Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 աշխատակից և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ […]

̰
Դուշանբեում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը

10:06 17.09.2021

Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Իրանի նախագահը ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է. «Ուրախ եմ հանդիպել Ձեզ հետ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել ընտրություններում հաղթանակի և վարչապետի պաշտոնը կրկին ստանձնելու համար»,- ասել է Իրանի նախագահը` հույս հայտնելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերություններում նոր դրական […]

̰
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի

10:03 17.09.2021

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում […]

̰
SHANTNEWS

09:58 17.09.2021

̰
Հաշմանդամություն ունեցող անձանց համար շուտով կունենանք տեխնոլոգիական սենյակներ․ Նարեկ Մկրտչյան

09:45 17.09.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջիկայում նախատեսում է խնամքի 10 կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեխնոլոգիական սենյակներ ստեղծել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այդ սենյակները հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն կտան օգտվել տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաներից։ «Հաշմանդամություն ունեցող անձանց համար ամենատարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Օրեր առաջ ավարտվեց մի գործընթաց. ԱՄԷ-ից հրավիրել էինք փորձագետների, […]

̰
Ջրհեղեղը կաթվածահար է արել Միլանի օդանավակայանի աշխատանքը

09:39 17.09.2021

Տեղատարափ անձրևները Միլանում հեղեղումների պատճառ են դարձել։ Մալպենսա օդանավակայանի աշխատանքը խաթարվել է։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ օդանավակայանի մոտակայքում մեքենաները կիսով չափ ջրի մեջ են։ Townsville Bulletin պարբերականի հաղորդմամբ՝ ավիահանգույցի աշխատակիցները ստիպված են եղել փչովի նավակներով տարհանում իրականացնել։ ?? Italie | ⛈️ De violents orages touchent la Lombardie ce jeudi soir. Des inondations signalées […]

̰
Մահվան ելքով վթար Երևան-Սևան ավտոճանապարհին

09:24 17.09.2021

Սեպտեմբերի 17-ին, ժամը 05։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Toyota Alphard» (վարորդ՝ Ս․ Հ․, ծնված 1990 թ․) և «Zil-130» […]

̰
Ինչ վնասներ է հասցրել «Նոյան» գործարանում բռնկված հրդեհը

09:15 17.09.2021

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում՝ «Նոյան» գործարանում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական […]

̰
ԱՄՆ-ի սահմանների մոտ Հայիթիի հազարավոր բնակիչներ են կուտակվել

09:04 17.09.2021

Հայիթիից մոտ 8 հազար փախստականներ են կուտակվել ամերիկյան Տեխաս նահանգ տանող սահմանային կամրջի տակ՝ ակնկալելով ԱՄՆ-ում ապաստան ստանալ։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։ Տեխասի Դել Ռիո քաղաքի իշխանությունների փոխանցմամբ՝ նրանց կտեղավորեն քաղաքի մատույցներում ինքնաբուխ ստեղծված ճամբարում՝ սահմանային ծառայությունների կողմից գրանցման ընթացակարգի ավարտից հետո։ Հուլիսին Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից և երկրաշարժից հետո, որն օգոստոսին […]

̰
Հյուսիսային Կորեան ընդլայնում է հարստացված ուրանի արտադրության օբյեկտը․ CNN

08:55 17.09.2021

Արբանյակային նոր լուսանկարները ցույց են տալիս, որ Հյուսիսային Կորեան ընդլայնում է ուրանի հարստացման համար նախատեսված իր առանցքային օբյեկտը։ Այս մասին հայտնում CNN-ը՝ հղում անելով փորձագետներին։ Սպառազինությունների հարցով փորձագետ, Միդլբերիի ինստիտուտի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ջեֆրի Լյուիսը հեռուստաալիքին ասել է, որ Maxar ընկերության կողմից արված արբանյակային լուսանկարներում երևում է, որ Յոնբյոնի միջուկային հետազոտությունների համալիրի տարածքում ընթանում է […]

̰
Զաքարիա Քանաքեռցու փողոցում մեքենան բախվել է ծառին

08:41 17.09.2021

Այսօր՝ ժամը 08։00-ի սահմաններում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բախվել են Opel Astra և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները։ Վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Կա 2 վիրավոր։

̰
Հնդկաստանում էստակադայի փլուզման հետևանքով առնվազն 14 մարդ է տուժել

08:29 17.09.2021

Հնդկաստանի Մումբայ քաղաքի արևելքում կառուցվող էստակադայի մի հատվածի փլուզման հետևանքով առնվազն 14 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է The Times of India-ն։ Զոհեր չկան։ Բոլոր տուժածների մոտ վնասվածքները թեթև են, վիճակը կայուն է։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։ #WATCH | Nine people sustained minor injuries & were taken to […]

̰
BACK_TO_TOP